Posted in Հայոց լեզու 7

Հայոց լեզու առաջադրանքներ գրքից

 Հականիշներ

60. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը հորդ(մեղմ) անձրևի տակ ընկավ թրջվեց(չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացրեց(իջեցնել) գլխի վրա ու վազեց: Երևի (հաստատ) աշխարհում դեռ (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի (էժանագին) թանկ «անձրևանոցով» չէր փաղչել (հարձակվել):
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի կամավոր վկան`ոստիկանը, զարմանքից բղավեց (լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանավոր (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը բաժանել(հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն հետևում էին(առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ հայտնվել էր (կորչել) տարբեր (նույն) ժամանակներում տարբեր (նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի լավ (վատ) էր մինչև ոսկորներս թռջելը (չորանալ),- տխուր (ուրախություն) ասաց գողը, երբ նրան բռնեցին (բաց թողնել):

62. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը ձմեռվա նուշն է։ Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելը դժվար:Դուրսը քահանա, ներսը սատանա:Գիտունին գերի եղիր, անգետին սիրելի մի եղիր:Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի կեր։
Իր աչքի գերանը չի տեսնում,  ուրիշի աչքի շյուղն է տեսնում.:

Նույնանուններ

63. Պարզի՛ր, թե ընդգծված նույնանունները ո՞ր բառերի ձևերն են:

Ուզում էր`հրի, դուրս հանի տղային, բայց ուժը չէր պատում:

Հրել
Հրի լեզվակները մոտենում էին, իսկ հրշեջները դեռ չէին երևում:

Հուր

Ժամանակին Անի քաղաքում մի հզոր իշխան կար:

Անի-հին քաղաքի անուն
Ամեն ինչ, որ ժամանակին անի, փորձն արդյունավետ կլինի:

անել
Երազում էր տեսնել այդ երկիրը:

տեսնել


64. Տրված նույնանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:
Օրինակ`

Բոլորին պատմում էր Մոբի Դիկի` սպիտակ կետի պատմությունը:Մի երկու կետի պատճառով ամբողջ էջը արտագրեց:Սրի, աղի, որդի, գնում է:

Թշնամին սրի քաշեց մի ողջ ժողովուրդ։ Ասեղի ծայրը սուր է։

Ծովի ջուրը աղի է։ Ամբողջ օրն աղի արտասուք թափեց։

Թագավորի որդին ժառանգեց հոր ողջ ունեցվածքը։ Անձրևից հետո որդերը հողից դուրս եկան։

Ես ամեն շաբաթ օրը գնում եմ տատիկիս տուն։ Ես սիրում եմ թանկարժեք իրեր գնել։

65. Տրված նույնանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:
Դող, զատիկ, համար, բազուկ:

Մարմնի դողը ժամերով չէր անցնում։ Մեքենայի դողը վնասվել էր։

Զատկի տոնին բոլորը մեծ շուքով են պատրաստվում։ Պուտավոր զատիկը զարմացրել էր փոքրիկին իր գեղեցկությամբ։

Սենյակներից մեկն օգտագործվում էր գրքերը պահելու համար։ Իմ երթուղու համարը հինգն է։

Բազուկով աղցանը շատ օգտակար է։ Ընկնելուց ձեռքիս բազուկը վնասեցի։

Դարձվածքներ

Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:

Նա աչքերով ուտում էր մրցակիցներին։

Կերել էր ընկերոջ խելքն ու համոզել լքել հայրենիքն ու հաստատվել օտար երկրում։

Ամեն տարի Հայաստանում լույս աշխարհ են գալիս հազարավոր երեխաներ։

Աշխատում էր առնց հոգնելու ու գիշերը ցերեկ անելով։

Ես միանգամից գլխի ընկա նրա մտադրությունների մասին։

Ամեն ծակուծուկ մտնում է ու գտնում այն, ինչ իրեն պետք է։

Posted in Հանրահաշիվ 7

Հանրահաշիվ

Թեմա՝  Միանդամի հասկացությունը:
Աշխատանք դասագրքից, համար՝ 37 (էջ 16)

Պարամունք 9

37. Պարզեցրեք միանդամի գրությունը.
ա) 0ab=0
բ) xy0z=0
գ) 1kpx=kpx
դ) ab1m=abm
ե)  a5b(−3)c(-8);=abc120
զ) 6×1/2y(-1/3)z=-xyz
Հարցեր կրկնողության բաժնից, դասագրքից համար 16, 17, 18, 21 (էջ 10):

16. բ) 2x+1, երբ x = 5

2 x + 1 = 2x (5) + 1 = 10 + 1 = 11

գ) 6+8x, երբ x = -1

6 + 8x = 6 + 8 x(-1) = 6 + (-8) = -2

դ) 5-4a, երբ a=2

5 — 4 a = 5 — 4 x(2) = 5 — 8 = -3

ե) 3-7b, երբ b = -2

3 — 7 b = 3 — 7 x(-2) = 3 — (-14) = 17

17 .ա) a + b, երբ а= 1, b = 3

1+3=4

բ) a — b, երբ a = -2, b = 4

-2-4=-6

գ)  2x-y, երբ x=5,y=6

10-6=4

 դ) 3x-2y, երբ x =-1, y=-4:

-3-(-8)=5

18.ա) ab, երբ a=3/4, b = 1,3/5

3/4×1,3/5=3/4×8/5=32/20==8/5

բ) 2(a+b), երբ a = 3/10, b = 1,1/2

2x(3/10+1,1/2)=2x(3/10+3/2)=2×18/10=18/5

գ) abc, երբ a=1/3, b = 1.1/2 c = 2:

1/3×1.1/2×2=6/6=1

21.ա) 2a-a:3/7a-1=a/7a-1

բ) a(3b-b) (3a-a)=a (2b) (2a)

Posted in Հայոց լեզու 7

Հայոց լեզու

Գոյական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:
1. Ահ, ծուղակ, թախանձանք, ընչազրկություն, թովչանք, աղքատություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:

Ահ-երկյուղ

ծուղակ-թակարդ

թախանձանք-աղերսանք

ընչազրկություն-աղքատություն

թովչանք-հրապուրանք


2. Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, կողոպուտ, բաղձանք, ներածություն, ավար, տենչանք:

Հռչակ-համբավ

առաջաբան-ներածություն

ավար-կողոպուտ

բաղձանք-տենչանք

Ածական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ ածականների հինգ զույգ:
1. Զգոն, առաքինի, առույգ, աչալուրջ, տրտում, թանձր, թախծոտ, պարկեշտ, եռանդուն, խիտ:

Զգոն-աչալուրջ

առաքինի-պարկեշտ

առույգ-եռանդուն

տրտում-թախծոտ

թանձր-խիտ


2. Բանիմաց, թույլ, թերահավատ, հնազանդ, շողոքորթ, հեզ, լավատեղյակ, կեղծավոր, տկար, կասկածամիտ:

Բանիմաց-լավատեղյակ

թույլ-տկար

թերահավատ-կասկածամիտ

հնազանդ-հեզ

շողոքորթ-կեղծավոր

Բայական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ բայերի հինգ զույգ:
1.Ապականել, ըմբոստանալ, գովել, ընդվզել, վատաբանել, պղծել, խաղաղվել, դրվատել, հանդարտվել, փնովել:

Ապականել-պղծել

ըմբոստանալ-ընդվզել

գովել-դրվատել

վատաբանել-փնովել

խաղաղվել-հանդարտվել

2. Թմրել, հավաքել, շահագործել, դժգոհել, ընդարմանալ, ժողովել, ճնշել, տրտնջալ, վառել, հրկիզել:

Թմրել-ընդարմանալ

հավաքել-ժողովել

շահագործել-ճնշել

դժգոհել-տրտնջալ

վառել-հրկիզել

Գոյական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, կորուստ, բերկրանք, վերնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:

Խաղաղություն-պատերազմ

կորուստ-ձեռքբերում

բերկրանք-թախիծ

վերնահարկ-ներքնահարկ

ըմբոստություն-հնազանդություն

Ածական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների հինգ զույգ:
Ծանրախոհ, անագի, զուսպ, կայուն, լի, պոչավոր, սանձարձակ, թեթևամիտ, անհաստատ, դատարկ:

Ծանրախոհ-թեթևամիտ

անագի-պոչավոր

զուսպ-սանձարձակ

կայուն-անհաստատ

լի-դատարկ

Բայական հականիշներԲառաշարքում առանձնացնել հականիշ բայերի հինգ զույգ:
Մեկնել, հօդս ցնդել, ատել, ժամանել, փրփրել, երկրպագել, մերժել, հայտնվել, հաստատել, հանդարտվել:

Մեկնել-ժամանել

հօդս ցնդել-հայտնվել

ատել-երկրպագել

փրփրել-հանդարտվել

մերժել-հաստատել

Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:
Կուշտ-անկուշտ
անխռով-խռով
երերուն- աներեր
երջանիկ-ապերջանիկ
ուժեղ-անուժ
տարակուսելի-անտարակույս
կախյալ- անկախ
աղմկոտ-անաղմուկ
արատավոր-անարատ 
զարդարուն-անզարդ
բարձրաձայն-ցածրաձայն
քաղցրահամ-դառնահամ
ընչատեր-ընչազուրկ
շնորհալի-անշնորհք
երախտագետ-ապերախտ
գիտուն-անգետ

Posted in Հայոց լեզու 7, Գրականություն7

Ըմբոստի մահը

Անտառը հուզված էր, հուզվա՛ծ մեծապես։

Խուլ, աճեցուն, զայրագին մի շշուկ գրավել էր նրան։ Հսկա կաղնիները բուռն շարժումով կռանում էին դեպի հացիներ, թեղին ու լորին վրդովված՝ շշնջում էին։ Թփերն անգամ, անճոռնի բաղեղներով գալարված, ոտները ճահճի մեջ, գաղջ հողի վրա պառկած՝ անհանգիստ էին․․․ Անտառն ամբողջ հուզված էր։ Անսովոր մի դեպք էր տեղի ունենում այդ բազմադարյան ճահճային աշխարհում, ուր ծառերը մինչև այդ՝ աճում էին, մեռնում, ուտում էին, ապրում, գիջության մեջ բորբոսնում, պարազիտներով լեցվում, բաղեղներով կաշկանդվում և ուր բոլորը գոհ էին, ոչնչի չէին ձգտում։

Բայց ահա մի օր ծառերից մի քանիսը պատռել էին ամեն պատուտակ, անցել ամեն ճահիճ, և արմատները, փոխանակ ըստ վաղեմի ավանդության դեպի ձորն ի վար իջեցնելու, սկսել էին դեպի լեռն ի վեր պարզել։ Այդ անսովոր էր, խիստ անբնական և անտառն ամբողջ իզուր չէր հուզվել։

Ի՜նչ․․․ արհամարհել պապենական սովորությունը, թողնել ճահիճն ու ձորերը, ճգնել ազատվելու պատուտակներից և որ գլխավորն է, դեպի լե՜ռը մագլցել։ Ինչի՜ նման էր այդ։

Նոր ծառերը, սակայն, անվրդով, անզգա կարծես այդ բոլոր հուզման՝ անցել էին գիջությունը, անցել գծված սահմանը, գնում էին դեպի վեր՝ ոստնելով ժայռերի վրայից,արհամարհելով արգելքները, պատռելով հողի կուրծքը։ Եվ որը առավելն է, այդ ամբողջ նոր ճյուղավորության ծայրում[ էջ ]սկսել էր ծնվել մի առողջ, առույգ և հպարտ ոստերով ծառ, որ վեսությամբ նայում էր արևին, իր ոտների մոտ փռված հին անտառին և իր հպարտ շարժումով կարծես ծաղրում էր ճահճի մեջ ապրող հին ընկերներին։

— Դարձե՛ք, խելահեղնե՛ր,— գոչում էին հները։

— Խենթացել են,— գոռում էին կաղնիները։

— Կոչնչանան,— շշնջում էին թփերը։

Իսկ նոր ծառը բարձրանում էր, անհագ բարձրանում և բոլոր այդ աղմուկի վրա ժպտում ու զվարճանում։

— Բայց այդ ո՞ւր ես գնում, մոլորվա՜ծ,— կանչեց վերջապես մի հսկա կաղնի.— ի՞նչ գործ ունիս այդ բարձրությունների վրա, ուր տիրում է սառնամանիք, ուր քամին սոսկալի է, ուր ջուր չկա և ուր ժայռերը կոշտ են, ճանապարհը՝ դժվար․․․

— Բարձրանում եմ,— ժպտեց նոր ծառը։

— Բարձրանո՜ւմ ես,— ապշեց մեծ կաղնին,— խենթ, ի՞նչ կա բարձրանալու մեջ, եթե ոչ՝ միմիայն կորուստ։ Ավելի լավ չէ՞, որ իջնես դեպի ձորը, գետակի ափին, ուր ստվեր կա, առատ ջուր, սննդարար հող և ուր քամին անզոր է, կայծակն՝ անհասանելի․․․

— Բարձրանում եմ,— համառեց ծառը և մի րոպե իսկ կանգ չառավ։

— Դու կոչնչանաս,— կանչեցին ծառերը։

— Բարձրության վրա․․․

— Կայծակին զո՛հ կլինիս։

— Լեռների ծայրին․․․

— Դու անոթի կմնաս, ծարավ, պապակվա՜ծ։

— Բայց բարձր կլինեմ․․․

Ու բարձրանում էր, անհագ բարձրանում։Անտառն ամբողջ այժմ լուռ, դողդոջուն, դարձած դեպի բարձրացող ծառը, սրտատրոփ դիտում էր նրա քայլերը, ուրախանում նրա հաճախ ապարդյուն ճիգերի վրա, չարամտորեն ժպտում, երբ նա մի խոշոր ժայռի դեմ էր առնում և նենգամիտ, կծու խոսքեր նետում, երբ ծառը պապակված ու հոգնած՝ կանգնում էր շունչ առնելու և կամ, երբ քամին զորեղ տարուբերում էր նրան այս֊այն կողմ, ծռում գետնին[ էջ ]էր քսում, կամ տերևներն ու ճյուղերը միմյանց խառնելով՝ գլխին դիզացնում․․․

Փչում էր քամին, այրում էր արևը, անձրևն ու հեղեղները թրջում էին նրան, ամպերը գլխին որոտում, փոթորիկը նրան ժայռեժայռ խփում, կայծակը նրա շուրջը շանթիչ գծեր պարզում․․․ և սակայն ծառը համառ, անդրդվելի՝ ելնում էր, ելնում և մշուշոտ, բարձր կատարների ձգտում․․․――――――――

Եվ երկա՜ր֊երկա՜ր տանջվելուց հետո կես ճղակոտոր, տերևները կորցրած, հոգնած, ուժասպառ, խաղալիք քամիների, որոտումների տակ, կայծակի գծերի մեջ, անձրևներով թրջված՝ հասնում էր բարձր կատարին։ Այժմ նա մշուշին ցած էր թողել ճահիճների մեջ մնացած իր ընկերներին ծածկելու․ այժմ նա արևին էր տարածում իր թևերը, բայց, այժմ քան երբեք, նա մենակ էր, անընկեր, հեռու գետակից, հեռու ձորակից։

Եվ չէր ափսոսում։ Այդտեղ, բարձրության վրա հանգչած, զմայլում էր նա հեռավոր հորիզոնով, փայլուն արևի տակ ողողված լեռների կատարներով։ Անձրևը նրան ջուր էր տալիս, լեռան հողը՝ սնունդ։ Այնտեղ նա երազում էր իրենից մի նոր, բարձր կանգնած սերունդ ստեղծել, բռնել կատարը, արևի լույսի մոտ լինել, ամպերի խոնավությունից հեռու կենալ և ճահճային պատվանդանից միշտ ազատ մնալ։

Իսկ ցածի անտառը նայում էր դեռ նրան ծիծաղելով, նայում էր մենավորին, խենթուկին ու ասում.

— Կոչնչանա, կայծակը կփշրի նրան, քամիները կկործանեն հանդուգնին․․․

Գալիս էին քամիները, փշրում նրա ճյուղերը, ցրիվ տալիս տերևները․ գալիս էր անձրևը, մերկացնում էր նրա ոստը, ճկուն արմատները հեղեղների տակ ողողում․ գալիս էր և կայծակը, աղմկում, վժժում, շրջակա ժայռերը ցնցում, այս֊այն թփիկն այրում֊սևացնում և գոչում ծառին․

— Հանդո՛ւգն, ո՞ւր ես եկել ինձ մոտ, կայրեմ քեզ։— Այրի՛ր,— ասում էր ծառը,— կայրվեմ այստեղ, բայց կայրվեմ բարձրության վրա․․․[ էջ ]

Այդպես էլ եղավ։

Մի չարագուշակ, փոթորկալից գիշեր քամիները ճղակոտոր արին ծառին, հեղեղը մերկացրեց արմատները և այրող, նախանձոտ կայծակն եկավ վժժալով ու նրա կրծքին խփեց․․․

Ծառը բռնկեց, սկսեց այրվել։

— Այրվում է՛…— քրքջաց ներքևից ճահճային անտառը։

— Նրա վերջն այդ էր,— ասում էին թփիկները։

— Տեսա՞ր, հանդո՛ւգն արարած,— կանչեց մեծ կաղնին,— մեռնում ես այժմ ահա․․․

— Բարձրության վրա՛…— մրմնջաց ծառը։Եվ խոր ու խավար գիշերվա մեջ նրա բոցը փայլում էր հեռվից՝ մի կրակոտ աստղի նման։ Ճարճատում էր նա, ծուխ֊մուխ արձակում, իր մահը խնկում․ մահ այդքա՛ն շքեղ, այդքա՛ն բարձր․ և հողը նրա շուրջը կարծես տեղ էր բաց անում, ընդունելու իր ծոցի մեջ նրան, որ բարձրի ձգտեց և բարձրության վրա՛ էլ մեռավ․․․

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել:

զայրագին- բարկանալ
թեղի-ծառի տեսակ
լորենի-ծառի տեսատ
բաղեղ-
պարազիտ-մակաբույծ
ոստնել-ցատկել
առույգ-ուժեղ,
վեսություն- գոռոզություն
խելահեղ-խելագար
պապակ-ծարավ
սրտատրոփ-անհամբեր
ճիգ-
անդրդվելի-համառ
2. Բացատրել հետևյալ բառերի գործածությունը, դրանց միջոցով ի՞նչ վերաբերմունք է արտահայտվում: -Այրվում է,- քրքջաց ներքևից ճահճային անտառը:


3. Բնութագրել ըմբոստ ծառին ՝ օգտագործելով հատվածներ ստեղծագործությունից:

Նոր ծառերը, սակայն, անվրդով, անզգա կարծես այդ բոլոր հուզման՝ անցել էին գիջությունը, անցել գծված սահմանը, գնում էին դեպի վեր՝ ոստնելով ժայռերի վրայից,արհամարհելով արգելքները, պատռելով հողի կուրծքը։ Եվ որը առավելն է, այդ ամբողջ նոր ճյուղավորության ծայրում[ էջ ]սկսել էր ծնվել մի առողջ, առույգ և հպարտ ոստերով ծառ, որ վեսությամբ նայում էր արևին, իր ոտների մոտ փռված հին անտառին և իր հպարտ շարժումով կարծես ծաղրում էր ճահճի մեջ ապրող հին ընկերներին։
4. Բնութագրել անտառի ծառերին:

Իմ կարծիքով անտառի ծառերը լցված էին նախանձով, քանի որ նրանք այդքան համարձակ և ձգտող չէին։


5. Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը:

Իմ կարծիքով ծառը ուզում էր աշխահին ուրիշ աչքերով նայել։ Իր աճի ողջ ընթացքում նա տեսավ ավելին, քան տեսել էին նրան շարջապատող բոլոր ծառերը։ Նույնիսկ նրա մահը շատ ավելի գեղեցիկ էր, քան մնացած ծառերի երկար և միապաղաղ կյանքը։

Posted in Հայոց լեզու 7, Գրականություն7

Ընկուզենին

Մի մեծ, ցանկապատված այգում հաշտ ու խաղաղ աճում էին պտղատու ծառերը: Գարնանը նրանք ոտից գլուխ ծածկվում էին կաթնավարդագույն շղարշով, իսկ ամառվա վերջում ճկվում էին հասած պտուղների ծանրության տակ:

Որտեղից որտեղ համերաշխ ու բարեջան այս ընտանիքը ներխուժեց ընկուզենին և, փարթամորեն ճյուղավորվելով, սկսեց ամբարտավանորեն հոխորտալ.

— Որտե՞ղ է գրված, որ ես պիտի ցցվեմ մնամ այս ցանկապատի ետևում,- դժգոհ փնփնթաց նա:- Ես ամենևին մտադիր չեմ ճգնակեցիկ դառնալ էստեղ: Թող ճյուղերս դուրս ելնեն, որպեսզի շրջապատս իմանա, թե ինչ հրաշալի ընկույզներ ունեմ:

Եվ ընկուզենին սկսեց համառորեն հաղթահարել բարձր ցանկապատը, որպեսզի իր ողջ գերաշնորհ տեսքով երևա եկող-գնացողին:

Եվ երբ ժամանակը հասավ, ու նրա ճյուղերն ամբողջովին ծածկվեցին ընկույզներով, ամեն անցնող-դարձող  սկսեց պոկել դրանք: Ում ձեռքը չէր հասնում, քար ու փայտ չէր թողնում, որ գործի չդներ: Շատ շուտով մեծամիտ ընկուզենին զրկվեց ոչ միայն պտուղներից, այլև տերևներից:

Ճիպտանման, չոր ու անկենդան կախվել էին նրա խեղված ճյուղերը, մինչ այգու փարթամ կանաչության մեջ գեղափայլ տեսքով հմայուն էին հյութեղ խնձորը, տանձն ու դեղձը:

Առաջադրանքներ

1. Դուրս գրիր այն բառերը, որոնք ցույց են տալիս պատմողի վերաբերմունքը.

ա) ընկուզենու նկատմամբ:

Փարթամորեն, համառորեն,ամբարտավանորեն. 

բ) պտղատու մյուս ծառերի նկատմամբ:

Գեղափայլ,պտղատու, ընտանիք,կանաչություն,փարթամ,

2. Ընկուզենուն՝

• մեղադրիր. Ընկուզենին չէր բավարարվում իր ունեցածով և որոշել էր, որ իրեն պետք է ամենուր ցուցադրի։

• արդարացրու. Ընկուզենին չէր ճանաչի դրսի աշխարհը, եթե դուրս չգար ցանկապատի սահմաններից։ Երբեք չես իմանա՝ ինչ հնարավորություններ ունես, եթե դուրս չգաս կաղապարիցդ։

• բնութագրիր: Ընկուզենին համառ էր, համարձակ ու մի քիչ անհեռատես։ Նա լավ օրինակ է բոլորիս համար։ Աշխարհն առաջընթաց չէր ունենա, եթե բոլորը մտածեին մնացած ծառերի պես և երբեք իրենց սահմանը չհատեին։ Բայց շատ կարևոր է նաև, որ ֆիզիկական աճին զուգահեռ նաև մտավոր աճ գրանցեք։ Միայն այս երկու երևույթների միաժամանակյա գոյությունը կապահովի բոլորիս հաջողությունը։

3. Լրացրու թերի միտքը.

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր ուզում են միշտ ուշադրության կենտրոնում լինեն և տարբերվել բոլորից։

4. Գրիր ասացվածքներ, որոնք կարող են դառնալ այս առակի խրատական մասը:

Ոտքդ վերմակիդ չափով պարզիր։

Խորամանկ աղվեսը երկու ոտքով է փոսն ընկնում։

Ագահին մի բուռ հողը կկշտացնի։

5. Այլ վերնագիր գրիր առակի համար:

Մեծամիտ ընկուզենին։

6. Բառարանի օգնությամբ գտիր մգեցված բառերին երկուական հոմանիշ:

պտղատու-արգասաբեր, բերրի

 համերաշխ-հաշտ, խաղաղ

փարթամորեն-շքեղ, ճոխ

ամբարտավանորեն-անամոթաբար, անբռնազբոս

հրաշալի -հիանալի, գեղեցիկ

7. Հետևյալ պարբերության մեջ ընդգծիր գոյականները:
Եվ երբ ժամանակը հասավ, ու նրա ճյուղերն ամբողջովին ծածկվեցին ընկույզներով, ամեն անցնող-դարձող  սկսեց պոկել դրանք: Ում ձեռքը չէր հասնում, քար ու փայտ չէր թողնում, որ գործի չդներ: Շատ շուտով մեծամիտ ընկուզենին զրկվեց ոչ միայն պտուղներից, այլև տերևներից:

8. Պարբերության մեջ ընդգծիր ածականները:
Ճիպտանման, չոր ու անկենդան կախվել էին նրա խեղված ճյուղերը, մինչ այգու փարթամ կանաչության մեջ գեղափայլ տեսքով հմայուն էին հյութեղ խնձորը, տանձն ու դեղձը:

Posted in Գրականություն7

Վիլյամ Սարոյան «Պատերազմը»

Պատերազմը մեզ էլ հասավ։ Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։ Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Մեզ կոչ էին անում դրամ վաստակել ու պատերազմի նամականիշներ գնել` հատը քսանհինգ սենթ։

Միսս Գամման ասաց, ոո մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ էին լինում։ Մենք տեսնում էինք երթաքայլող զինվորներին։ Մենք նրանց տեսնում էինք Սաուդրրն Փըսիֆիք կայարանում գնացքների մեջ լցվելիս։ Մենք լսում էինք նրանց մայրերի ու քույրերի լացը։

Գերմանացիները հանցագործ ազգ էին։ Գերմանացիներն ամբողջ ժողովուրդներ էին սրբում քարտեզի վրայից։ Անտառներ, դաշտեր, քաղաքներ, ամեն ինչ ոչնչացվում էր մեծ ռումբերով։ Գերմանիան նույնիսկ Ատլանտյան օվկիանոսում էր հանցագործություններ կատարում` խորտակվեր Լուսիթանիան։ Մի սուզանավ նրան ծովի հատակն ուղարկեց։

Լուսիթանիան մի նավ էր, որի մասին երազում էր ամեն մի տղա։ Նրա մասին մտածելիս վշտանում էի:

Ես սկսեցի ատել։ Այո, գերմանացիները հանցագործներ են։ Նրանք մեզ նման չեն։ Մենք նրանց տեսանք «Ուսին առ» ֆիլմում, որտեղ Չարլի Չապլինն էր խաղում։ «Կինեմա» կինոթատրոնում, նստատեղերի եզրերին թառած, ցնծությամբ ողջունում էինք Չարլիին` պատերազմի հերոսին։ Կինոնկարում մենք տեսանք կայզերին ու սուլեցինք։ Նա Գերմանիան էր։ Չարլին ձեռ էր առնում նրան։ Մենք մի գլուխ ծիծաղում էինք, բայց միևնույն է, ամեն ինչ տխուր էր, մենք զգում էինք, և մեզ չէիր խաբի, եթե դա նույնիսկ կատակերգություն էր։

Աշխարհի մեծագույն ոճրագործը կայզերն էր, և մենք ատում էինք նրան։

Այդ ատելությունն ամենուրեք էր։ Ես մի քեռորդի ունեի` անունը Սիմոն։ Նա հենց որ խոսել սովորեց, ասաց.

— Ես կայզերի գլուխը կկոտրեմ։

Ոչ ոք նրան չէր սովորեցրել ատել կայզերին։ Նա այդ ատելությունը միջավայրից էր իր մեջ առել։

Մենք, մի խումբ տղաներ, սովորություն ունեինք մագլցել մեր ետնաբակի ընկուզենին։ Ծառին թառում ու մտածում էինք կայզերին ոչնչացնելու տարբեր ձևերի մասին։ Մեր մեջ մի տղա կար, որ տանջանքներ հորինելու վարպետ էր։ Նրա անունը Ալբերտ Սավին էր` ինքը լալկանի մեկը, բայց ամբողջ շրջակայքում նրանից լավ տանջանքներ հորինող չկար։ Նրա հորինած տանջանքների գլխավոր նպատակը կայզերին մահվան դուռը հասցնելն էր, հետո առժամանակ հանգիստ թողնելը, որպեսզի դրան հաջորդեր մեկ ուրիշ տանջանք, այս անգամ ավելի դաժանը։ Այդպիսով կայզերը հազար մահով կմեռներ ու ողջ կմնար, որ նորից խոշտանգվեր։ Մեր հորինած տանջանքներից ամենաթեթևը գնդակահարությունն էր։ Բայց դա շատ էր հասարակ։ Ոչ ոք չէր ուզում, որ նա հենց այնպես մեռներ։ Բոլոր տղաներն ուզում էին, որ նա շատ տառապեր, իր պատճառած տառապանքների դիմաց փոխհատուցելու համար։ Որոշ խոշտանգումներ զվարճալի էին։ Մեր մտքում Չարլի Չապլինն էր, և մենք զվարճալի տանջանքներ, անակնկալներ ու նման բաներ էինք հորինում։ Օրինակ, մենք կայզերին կհրավիրեինք կարևոր ճաշկերույթի ու մի մեծ աթոռ կառաջարկեինք։ Դա էլեկտրական աթոռ կլիներ։ Կայզերն ուտելիս նստած կլիներ այդ աթոռին, և մենք կմիացնեինք հոսանքը։ Մենք այնքան հոսանք չէինք տա, որ նա տեղնուտեղն այրվեր, այլ աստիճանաբար կբարձրացնեինք լարվածությունը, և սենյակում գտնվող բոլոր մարդիկ կշրջապատեին նրան ու կծամածռեին դեմքները, հիշեցնելով նրան Լուսիթանիայի մասին։ Ես չեմ հիշում, թե ով հորինեց այդ տանջանքը, բայց հիշում եմ այն օրը, երբ դա հորինվեց։ Պայծառ ամառային օր էր, և մենք ծառին թառած շատ ուրախ ասում-խոսում էինք։ Ժամերով միտք էինք անում, թե ինչպես կարելի է տարբեր ձևերով մարդու ցավ պատճառել, առանց նրան սպանելու:

Սան Փաբլո փողոցում մի գերմանական ընտանիք մեր հարևանությամբ տուն ուներ։ Նրանք հիանալի մարդիկ էին` պարզ ու հասարակ։ Նրանք Հերման անունով տղա ունեին, որը մոտավորապես նույն տարիքին էր, ինչ և իմ եղբայր Գրիգորը: Նա խաղաղ տղա էր, փոքր-ինչ ինքնամփոփ և խոսում էր քիչ օտարոտի արտասանությամբ, թեև բնիկ մեր հովտից էր։

Երբ մենք ասում-խոսում էինք կայզերին տանջելու մասին, անձամբ ես քիչ էի մասնակցում և իհարկե համարում էի, որ դա խաղ է, ու մենք երբեք որևէ մեկի հետ դաժանորեն չենք վարվի։ Սակայն կային ուրիշ, ավելի մեծ տղաներ, որոնք գնալով սկսեցին ավելի ու ավելի գրգռվել և արդեն ցանկանում էին որևէ բան անել։ Մեկը տվեց Հերմանի անունը։ Իրոք, շատ տղաներ նման են իրենց հայրերին, և այդ լալկան Ալբերտ Սավինն ու Էդգար Րայֆ անունով մի ուրիշ տղա սկսեցին ատելություն սերմանել Հերմանի դեմ, որը երբեք ոչ մեկի ոչ մի վնաս չէր տվել:

Այդ ամենը սկիզբ առավ մեր ընկուզենու ծառի վրա, սակայն տարածվեց ամբողջ շրջակայքով մեկ։ Տղաների խումբը, ինը-տասը հոգի, որոշեցին հաշիվ տեսնել Հերմանի հետ։ Իմ եղբայր Գրիգորը գնաց նրանց հետ։ Ես էլ գնացի: Ես չէի ուզում, որ Հերմանին ցավ պատճառեն, բայց անկարող էի ստիպել ինձ տանը մնալ։ Մտածում էի, որ եթե մնամ տանն ու չտեսնեմ, թե ինչ է կատարվելու, կմեռնեմ։ Իմ եղբայր Գրիգորն ու ես իրար կողք էինք քայլում և մենք մեծ տղաներից ետ մնացինք։ Ճիշտն ասած, մենք այդ խմբի հետ կապ չունեինք, բայց զգում էինք, որ այդ ամենը սկիզբ է առել մեր ծառի վրա և ուզում էինք տեսնել, թե ինչ է լինելու։

Խումբը հասավ Սան Փաբլո փողոց։ Էդգար Րայֆը մոտեցավ Հերմանեց դռանն ու թակեց։ Խումբը, փողոցի լայնքով մեկ կանգնած, սպասում էր: Դուռը բացեց Հերմանի մայրը։ Էդգար Րայֆը մի րոպե խոսեց նրա հետ ու մոտեցավ խմբին։

— Տանը չէ,— ասաց էդգար Րայֆը։— Մայրն ասաց, որ քաղաք է գնացել, շուտով կվերադառնա։

Իմ եղբայր Գրիգորն հայերեն ասաց, թե հուսով է, որ նա տուն չի վերադառնա:

Սակայն Հերմանը վերադարձավ: Ինչ-որ մեկը նրան տեսավ Սան Փաբլո փողոցով բարձրանալիս, և խումբը վազեց նրա կողմը։ Ինչ-որ մեկը հարցրեց.
— Դու գերմանացի՞ ես։
Հերմանն ասաց.
— Այո:
Ւնչ-որ մեկը հարցրեց.
— Դու ատո՞ւմ ես կայզերին։
Հերմանն ասաց.
— Ոչ, ես ոչ ոքի չեմ ատում։
Այդ ժամանակ ինչ-որ մեկը հարվածեց Հերմանի դեմքին։ Ինչ-որ մեկը ոտք գցեց նրան ու նա ընկավ։ Ինչ-որ մեկը ցատկեց նրա վրա և մյուսները սկսեցին ծեծել ու քացահարել։
Դա երկու րոպե էլ չտևեց։ Ամեն ինչ շատ շուտ ավարտվեց։ Մենք պատկերացնում էինք, որ փոքրիկ զինվորներ ենք։ Մենք պատկերացնում էինք, որ արդարության պաշտպաններ ենք։ Երբ Հերմանի քթից արյուն եկավ, նրան հարցրին.
— Դե, հիմա ասա, ատո՞ւմ ես կայզերին։
Եվ նա բղավեց.
— Ոչ, ես ձեզ եմ ատում։
Երբ նրանք տեսան, որ Հերմանը, միևնույն է, կայզերին չի ատելու, բաց թողին։ Նրանք Հերմանի վրա ծիծաղում էին ու ծամածռվելով կապկում էին նրա լացը, նրա ետևից ընկած հրում, հարվածում ու քացահարում էին։ Նրանք դա անում էին ամբողջ ճանապարհին, մինչև Հերմանենց տան աստիճանները, բայց նա չփորձեց փախչել։ Հերմանը գավիթի աստիճաններով բարձրանում էր, երբ մայրը տանից դուրս եկավ ու տեսավ նրան։ Մայրը նետվեց դեպի որդին ու օգնեց նրան տուն մտնել։ Նա ապշած էր ու տղաներին ոչ մի խոսք չասաց։ Տղաները, հայհոյելով ու ծիծաղելով, մի որոշ ժամանակ էլ կանգնեցին տան առջև, իսկ հետո հեռացան։

Այդ գիշեր, երբ անկողնում էինք, ես իմ եղբայր Գրիգորին հարցրի.
— Գրիգոր, դու ատո՞ւմ ես գերմանացիներին։
Եվ իմ եղբայր Գրիգորը հարցրեց.
— Ի՞նչ:
Ես մի անգամ էլ հարցրի.
— Դու գերմանացիներին ատո՞ւմ ես, Գրիգոր։
Միառժամանակ նա ոչինչ չասաց, բայց ես գիտեի, թե ինչ է մտածում:
— Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ:
Առաջադրանքներ:
Ի՞նչ է պատերազմը ըստ հեղինակի և ըստ ձեզ:

Ըստ հեղինակի պատերզմը ատելության քարոզ է մանունուկի հոգեվիճակը խեղաթյուրող-այլանդակել երեվույթ։

Իմ կարծիքով պատերազմը մարդկային բոլոր դժբախտությունների պատճառն է։Անհավասար պայքար է, որտեղ չկան հաղթողներ։
Մեղավոր էր, արդյոք, Հերմանը  պատերազմի համար:

Իմ կարծիքով Հերմանը մեղավոր չէր, որ պատերազմը սկսվել էր և նա մեղավոր չէր, որ գերմանացի էր։
Ինչպե՞ս եք գնահատում տղաների արարքը:

Տղաները շատ վատ դրսևորեցին իրենց։ Նրանք ծեծեցին Հերմանին միայն նրա համար, որ նա գերմանացի էր։ Սրանով նրանք ոչ միայն ոչ մի լավ բանի չհասան, այլև վաստակեցին Հերմանի ատելությունը, որը մինչ այդ դեպքը չէր ատում ոչ ոքի, նույնիսկ՝ կայզրին։

Posted in English 7

English In Maind

Simple Present — Exercise

Fill in the correct form of the verbs in brackets.
Examples: We are (be) never late. She likes (like) popcorn.
1. She is (be) good at school.
2. Elephants eat (eat) grass.
3. I like (like) fish and chips.
4. She always meets (meet) her friends after school.
5. Tom often wears (wear) a white shirt and blue jeans.
6. They are (be) never tired in the morning.
7. He likes (like) apples and bananas.
8. The children sometimes go (go) to the playground.
9. Sandra usually takes (take) the bus to school.
10. Derrick always has (have) lunch at a restaurant.
11. The boys often play (play) computer games.
12. Our cat hardly ever catches (catch) a mouse.
13. Paul walks (walk) his dog every day.
14. Our daughter often gets (get) up too late.
15. My mother bakes (bake) a cake every Saturday.

Present Tense Questions — Exercise 6

Form the questions with do or does.
Example: I often help her. — Do you often help her?
1. They wash the car.
Do they wash the car?
2. I get up early.
Do you get up early?
3. They walk to school.
Do they walk to school?
4. Jim eats an orange.
Does Jim eat an orange?
5. My sister listens to her new CD.
Does your sister listen to her new CD?
6. Ann cleans her shoes.
Does Ann clean her shoes?
7. Henry climbs the tree.
Does Henry climb the tree?
8. Tina and Paul eat spaghetti.
Do Tina and Paul eat spaghetti?
9. We like pizza.
Do you like pizza?
10. Gary and Peter go to the party.
Do Gary and Peter go to the party?
11. My parents work in a restaurant.
Do your parents work in a restaurant?
12. We like our uncle.
Do you like your uncle?
13. She sings her favourite song.
Does she sing her favourite song?
14. Bill reads a book.
Does Bill read a book?
15. Mary goes to the zoo.
Does Mary go to the zoo?

Present Simple Negative — Exercise

Use the negative form of the verbs to complete the sentences. Use short forms (don’t, isn’t, can’t, …).
Example: We get up early. We don’t get up early.
1. He has a sister.
He doesn’t have a sister.
2. They know his address.
They don’t know his address.
3. She loves strawberry milkshake.
She doesn’t love strawberry milkshake.
4. They live in New York.
They don’t live in New York.
5. He can speak English.
He can’t speak English.
6. Peter eats fruit every day.
Peter doesn’t eat fruit every day.
7. We study Spanish in school.
We don’t study Spanish in school.
8. I like reading books.
don’t like reading books.
9. Francis likes his new teacher.
Francis doesn’t like his new teacher.
10. Sue is a smart girl.
Sue isn’t a smart girl.
11. I can play the piano.
can’t play the piano.
12. They drink coffee.
They don’t drink coffee.
13. He meets his friends after school.
He doesn’t meet his friends after school.
14. The boys are at home.
The boys aren’t at home.
15. My brother sings in a band.
My brother doesn’t sing in a band.
Posted in Հայոց լեզու 7

Հայոց լեզու առաջադրանքներ գրքից

41.Բացատրի՛ր, թե ընդգծված բառը նախադասություններից յուրաքանչյուրի մեջ ի՞նչ իմաստով է կիրառված:

Ինչո՞ւ  էր այդքան կոպիտ քանդակ առել:

Վատ պատրաստված։

Կոպիտ է խոսում ընկերների հետ:

Անհարգալից է խոսում ընկերների հետ։

Շատ կոպիտ դեմք ունի:

Շատ տգեղ դեմք ունի։

Մեր նոր ընկերուհուն Նազելի են կոչում:

Մեր նոր ընկերուհուն Նազելի են անվանում։

Եվ սրան էլ իմաստուն են կոչում:

Եվ սրան էլ իմաստուն են ասում։

Ինչ ասում էին, սուս ու փուս կատարում էր:

Ինչ ասում էին, սուս ու փուս անում էր։

Ինչ ասում էին, սուս ու փուս իրականացնում էր։

Իմ գործը կատարեցի, կարո՞ղ եմ հեռանալ:

Իմ գործն ավարտեցի, կարո՞ղ եմ հեռանալ:

Իմ գործը արեցի կարո՞ղ եմ հեռանալ:

Որոշումը որ չկատարի, չի հանգստանա:

Որոշումը, որ չիրականացնի, չի հանգստանա։

Որոշումը, որ չանի, չի հանգստանա։

Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում, լռում էր:

Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում, չէր խոսում։

Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում, չէր արձագանքում։

Դեռ լռում եմ,որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու:

Դեռ չեմ խոսում , որ տեսնեմ թե մինչև երբ է չարություն անելու։

Դեռ չեմ արձագանքում որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու:

Արձագանքները լռեցին:

Արձագանքները դադարեցին։

Արձագանքները կանգ առան։

Ափսեները դրեց պահարանում:

Ափսեները տեղավորեց պահարանում։

Ափսեները դասավորեց պահարանում։

Եկավ ու իր օրենքը  դրեց:

Եկավ ու իր օրենքը հաստատեց։

Ձեռքի գիրքը մի կերպ դրեց լիքը լցրած պայուսակի մեջ ու դուրս եկավ:

Ձեռքի գիրքը մի կերպ տեղավորեց լիքը լցրած պայուսակի մեջ ու դուրս եկավ

42.Լեզու բազմիմաստ  բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:

Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես։

Օձի կծածը կլավանա, լեզվի կծածը չի լավանա։

Քաղցր լեզուն օձը բնից կհանի։

43.Օդ  բազմիմաստ  բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:

Օդս չի հերիքում։

Չնաստանում օդը չափազանց աղտոտված է։

Սեփական լեզվին տիրապետելը օդի պես անհրաժեշտ է։

Սաստիկ քամին օդ էր բաձրացնում կուտակված աղբը։

44.Երես  բազմիմաստ  բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:

Այդ սրիկան երկու երս ուներ։

Մեծ տատիկս վերմակի երեսը խնամքով կարում էր։

Գրքի երեսն այնքան գրավիչ էր, որ փոքր քույրիկս որոշեց կադալ այն։

Մայրիկս պատմում է, որ իր տատիկն այնքան գեղեցիկ երես է ունեցել, որ ոչ ոք չի կարողացել նրա կողքով անտարբեր անցնել։

Posted in Հանրահաշիվ 7

Հանրնահաշիվ

Պարապմունք 8.
Բանավոր հարցում, հարցերի քննարկում:
Կիսատ թողած աշխատանքը լրացնել տանը:

Թեմա՝  Միանդամի հասկացությունը:
Աշխատանք դասագրքից, համար՝ 32, 33, 34 (էջ 15)

32.Ա)Ինչն են անվանում միյանդամ․բերեք օրինակներ․

Միանդամ անվանում են թվերի և տառերի արտադրյալ հանդիսացող հանրահաշվական արտահայտությունը։

a.b.8.y=8yab

բ)Ինչն են անվանում միյանդամի արտադրիչներ․ բերեք օրինակներ բերեք օրինականեր։

3,a,b,c

գ)Թիվը և տառը միանդամներ են։

Այո

դ)Ինչն են անվանում զրոյական միանդամբերեք օրինակներ։

0

5a0y

33.Բերեք միանդամների հավասարության օրինականեր։

a.b.7.y=by7a

34.Միյանդամներ են արդյոք հետևյալ արտահայտությունները։

ա)a բ )a+b; գ) ba; դ)b2c; ե)ab/a+b: զ)ax`1n/b: է)3/4xy: ը) 7a-3; թ) –1,26; ժ) (a-b)x3; ի)p/baxy; լ)0
Հարցեր կրկնողության բաժնից, դասագրքից համար 11, 12, 13, 14 (էջ 10):

11)Տրված թվային արտահայտություններում հին թիվը փոխարինեք ա տառով։Գրեք ստացված տառային արտահայտությունը ․

ա) 7.5-1, 7.a-1 բ)2.5-5:3, 2.a-a:3

12)Բերեք տառային արտահայտությունների օրինակներ։

a.b.7.c-3b

2a+2b

13)a+3տառային արտահայտության մեջ a տառի փոխարեն տեղադրեք հետևյալ թիվը․

ա)a+3=5+3 բ)a+3=3+3 գ) a+3=1+3 դ) a+3=0+3 ե)a+3=-1+3 զ) a+3=-3+3

14. Գրեք7+xտառային արտահայտության աեքը երբ x հավասար է:

ա)7+x=7+0 բ) 7+x=7+10 գ)7+x=7+(-1)=6 դ)7+x=7+(-4)=3 ե) 7+x=7+(-7)=0 զ)7+x=7+(-10)=-3



Լրացուցիչ աշխատանք:
ա) Զբոսաշրջիկը 1 ժամ գնաց 5 կմ/ժ արագությամբ և 4 ժամ՝ 4 կմ/ժ արագությամբ։ Որոշեք զբոսաշրջիկի միջին արագությունը նրա անցած ճանապարհամասում:

Լուծում

(1×5+4×4):5=(5+16):5=21:5=4,2

Posted in Հանրահաշիվ 7

Հանրահաշիվ

արապմունք 7.
Բանավոր հարցում, հարցերի քննարկում:
Կիսատ թողած աշխատանքը լրացնել տանը:

Նոր թեմա՝  Միանդամի հասկացությունը:

 Կարդալ, փորձել հասկանալ:

Պարզագույն հանրահաշվական արտահայտությունները  միանդամներն են։

Միանդամ անվանում են թվերի և տառերի արտադրյալ հանդիսացող հանրահաշվական արտահայտությունը։
Այդ տառերը և թվերը անվանում են տվյալ միանդամի արտադրիչներ։

Օրինակ՝ 3abc-ն միանդամ է, նրա արտադրիչներն են 3 թիվը և a, b, c տառերը։

Նկատեցիք, որ այդ միանդամի գրառման մեջ բաց են թողնված բազմապատկման նշանները, մենք այսուհետ կաշխատենք այդ նշանը չդնել, բայց կհասկանանք, որ դրանց միջև դրված են բազմապատկման նշանները:

Ահա միանդամների այլ օրինակներ.

1, a, b, 5, 9, a/3, 0, abcd, 5ef,-23ab:

Թիվը կամ մեկ տառը նույնպես անվանում են միանդամ,  իսկ 0-ն, կոչվում է զրոյական միանդամ:

Նշենք միանդամների որոշ հատկություներ:

Հատկություն 1.

Երկու միանդամներ համարում են հավասար, եթե նրանք իրարից տարբերվում են միայն արտադրիչների հերթականությամբ:

Օրինակ՝ 2ab, 2ba կամ ab2:

Գրում ենք այսպես՝ 2ab=2ba=ab2

Հիշենք, որ արտադրյալը չի փոխվում, եթե արտադրիչների տեղերը փոխում ենք:

Հատկություն 2.

Երկու միանդամներ համարվում են հավասար, եթե նրանցից մեկը ստացվում է մյուս միանդամի մեջ թվային արտադչիչները միմյանց հետ բազմապատկելով:

Օրինակ՝

a.b.2.3   և a.6  միանդամները իրար հավասարն են, քանի որ մեկը ստացվում է մյուսից բազմապատկում կատարելով, նրա մեջ մտնող թվային արտադրիչները նրանց արտադրյալով փոխարինելով:

 առաջին միանդամը կլինի՝ a.b.6 ,  որն էլ հենց նույն երկրորդ միանդամն է:

Հատկություն 3.

Միանդամը համարում են հավասար զրոյի, եթե նրա արտադրիչների մեջ կա զրո թիվը:

Օրինակ՝ a.0.5

Հատկություն 4.

Երկու միանդամներ համարում են հավասար, եթե նրանցից մեկը ստացվում է մյուսից՝ 1 արտադրիչը բաց թողնելով:

1.a.b=a.b

Առաջադրանքներ

1.Գրեք մի քանի միանդամների օրինակներ:

A.b.6.3

c.a․5.8

x.a.7.8

y.a.9.8

2.Գրեք այնպիսի միանդամների զույգեր, որ գրելաձևով տարբեր լինեն, բայց իրար հավասար լինեն (օգտվիր վերը նշված հատկություններից):

c.b.5.2=10.c.b

3.y.d.3.x=9.x.d.y

8.c.y.b=b.8.y.c

3. Նշեք միանդամի թվային արտադրիչը դեղինով, իսկ տառայինը՝ կապույտով:

ա) a9   բ) 0,6xy     գ) c 2/3    դ) b4c

ե) x(−1) y   զ)     է) 5kb     ը) 0,21axy:

4. Գրեք բոլոր այն միանդամները, որոնք ստացվում են տված միանդամում արտադրիչների տեղերը փոխելիս.

Տես առաջին օրինակը՝

ա) 3ab=a3b=ab3

բ) d(−2)3c=d3c(-2)   գ) x7yz =yzx7   դ) ab4=ba4

ե) ab31=31ba   զ) 2ak5=k5a2    է) (−2)bc=b(-2)c

5. Պարզեցրու միանդամի գրությունը՝

0ab=0, xy0z=0, 1kpx=kpx, (-3)a(-5)=15a, 24bc2d=48bcd

6. Ի՞նչ արժեք է ստանում 3x + 2y գումարը,  x, y-ի հետևյալ արժեքների դեպքում.

x = 2, y = -5

3×2+2x(-5)=6+(-10)=-4

7.Միանդամ են արդյո՞ք հետևյալ արտահայտությունները՝

ab=այո, -3c=այո, 1+9d=ոչ, a=այո, -121a+3bc+4=ոչ, 6a=այո: