Posted in Ֆիզիկա 7

Ֆիզիկա

Է.Ղազարյանի դասագրքից էջ166 -ից 1-ից մինչև 5 վարժությունները։

1. Ո՞րն է բնական գիտություն։
1)Հասարակագիտությունը
2)Ֆիզիկան
3)Պատմությունը
3)Հոգեբանությունը

2. Ո՞րն է ֆիզիկական մարմին։
1)Ինքնաթիռը
2)Ճենապակին
3)Ջուրը
3)Լուսաբացը

3. Ո՞րն է նյութ։
1)Քամին
2)Նավթը
3)Լուսինը
3)Կշեռքը

4. Ո՞րն է ֆիզիկական երևույթ։
1)Վայրկյանը
2)Ատոմը
3)Թռիչքը
3)Սնդիկը

5. Ո՞րն է մեխանիկական երևույթ։
1)Ջրի եռալը
2)Ձյան հալվելը
3)Ճոճանակի տատանվելը
3)Կայծակը

Posted in Երկրաչափություն, Երկրաչափություն 7

Երկրաչափություն

Պարապմունք 3.
Թեմա՝ Երկրաչափական սկզբնական տեղեկություններ, ճառագայթ:
Հարցերի քննարկում:


Ուղղի վրա գտնվող կետը ուղիղը բաժանում է երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է այդ կետից դուրս եկող ճառագայթ, իսկ կետը՝ ճառագայթներից յուրաքանչյուրի սկիզբ (կամ սկզբնակետ):

Stars1.png

A կետը a  ուղիղը բաժանում է երկու ճառագայթի: Կարևոր է տարբերել այդ ճառագայթներն իրարից: Այդ նպատակով ուղղի վրա վերցնենք ևս երկու կետ՝ B-ն և C-ն, և ճառագայթները նշանակենք համապատասխանաբար AB և AC:

Ուշադրություն

Առաջին տառով նշում են ճառագայթի սկզբնակետը, իսկ երկրորդ տառը ցույց է տալիս ճառագայթի ուղղությունը:

Գործնական աշխատանք;
1.Geogebra ծրագրով գծիր a ուղիղ: Ուղղի վրա նշիր M կետը: Ուղղի վրա քանի՞ ճառագայթ առաջացավ, նշիր՝ առանձնացնելով տառերով:

Երկու ճառագայթ MA և MB․



2.   Ուղղի վրա տրված են 3 կետեր՝ K, E, Z: Նշիր այն ճառագայները, որոնք առաջացան ուղղի վրա:

EK,EZ,ZE,KZ.

3. Գծիր a ուղիղ, վրան նշիր AB հատվածը և M, N կետերը այնպես նշիր, որ M-ը, N-ը գտնվեն  AB հատվածի վրա:

4. Գծիր AM, AL, AN ճառագայներ այնպես, որ նույն ուղղի վրա չգտնվեն:


5.AB Ճառագայթի  սկզբնակետը ի՞նչ տառով են նշել:

A


6. Նշի՛ր ՕM ճառագայթի վրա  B, A, N կետերը:


7. Գծիր a ուղիղ, նշի’ր վրան M, L, Օ կետերը այնպես, որ O-ն LM ճառագայթի վրա չգտնվի:

Լրացուցիչ աշխատանք:

Սիրելի սովորող, սեպտեմբերի 28-ին մաթեմատիկական ֆլեշմոբի օրն է, խնդրում եմ. ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին,  համացանցից կամ գրքերից փնտրիր մաթեմատիկական ֆլեշմոբին համապատասխան խնդիր և ուղարկիր ինձ: Լավագույն տասը խնդիրը կտեղադրվի կայքում:

Posted in Երկրաչափություն, Երկրաչափություն 7

Երկրաչափություն

Պարապմունք 5.
Թեմա՝ Երկրաչափական սկզբնական տեղեկություններ
Անկյուն
Հարցերի քննարկում:
Աշխատանք դասագրքից՝ համարներ 12-17  էջ՝ 11

12.

13.

14.

15.

4չփռված անկյուն․

16.Ներսում a և m կետերը իսկ դրսում c և n կետերը։

17.l և h ճառագայթները։

Posted in Երկրաչափություն, Երկրաչափություն 7

Երկրաչափություն

Պարապմունք 4.
Թեմա՝ Երկրաչափական սկզբնական տեղեկություններ
Անկյուն

Անկյունը երկրաչափական պատկեր է, որը կազմված է մեկ կետից դուրս ելնող երկու ճառագայթներից, տե՛ս նկարը:

Lenkis.png

B կետը BA, BC ճառագայթների սկզբնակետն է:
Այդ կետը կոչվում է անկյան գագաթ, իսկ ճառագայթները՝ անկյան կողմեր: 

Եթե անկյունը կազմված է նույն ուղղի վրա գտնվող և նույն կետից հակառակ ուղղություններով դուրս եկող երկու ճառագայթներից, ապա այն կոչվում է փռված անկյուն

ՓՌ.png

Անկյունը հաճախ նշանակում են երեք լատիներեն մեծատառերով: Գագաթը գրվում է մեջտեղում, օրինակ՝ <ABC: Երբեմն անկյունը նշանակում են մեկ տառով, որը ցույց է տալիս գագաթը, իսկ անկյունները նշանակում են հունարեն փոքրատառերով:Հաճախ օգտագործում են α,β  և այլ տառեր:

Հարցեր-առաջադրանքներ:

1. Ո՞ր պատկերն է կոչվում անկյուն: Բացատրեք, թե ինչ է գագաթը, և ինչ են կողմերը:

Անկյունը երկրաչափական պատկեր է, որը կազմված է մեկ կետից դուրս ելնող երկու ճառագայթներից:
Կետը կոչվում է անկյան գագաթ իսկ ճառագայթները անկյան կողմեր։

2. Ո՞ր անկյունն է կոչվում փռված:

Այն անկյունը, որի կողմերը միմյանց նկատմամբ լրացուցիչ ճառագայթներ են, անվանում են փռված անկյուն։

3. Geogebra ծրագրով պատկերիր տարբեր անկյուններ (4 հատ): Նշիր յուրաքանչյուրի անունը, գագաթը, կողմեը:



4. Գծիր փռված անկյուն, նշիր գագաթը, անկյան կողմերը:



5. Աշխատանք դասագրքից՝ 9, 10, 11 էջ՝ 11

9.

9բ,

10.

11.

Լրացուցիչ աշխատանք:

Սիրելի սովորող, սեպտեմբերի 28-ին մաթեմատիկական ֆլեշմոբի օրն է, խնդրում եմ. ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին,  համացանցից կամ գրքերից փնտրիր մաթեմատիկական ֆլեշմոբին համապատասխան խնդիր և ուղարկիր ինձ: Լավագույն տասը խնդիրը կտեղադրվի կայքում:

Posted in Հանրահաշիվ 7

Հանրահաշիվ

Պարապմունք 10.
Բանավոր հարցում, հարցերի քննարկում:
Կիսատ թողած աշխատանքը լրացնել տանը:

Թեմա՝ Միանդամների արտադրյալը, բնական ցուցիչով աստիճան

Միանդամների արտադրյալ  ասելով հասկանում ենք այն միանդամը, որի արտադրիչները տվյալ միանդամների բոլոր արտադրիչներն են։

Օրինակ՝ a3 և bca միանդամների արտադրյալը կլինի

a3* bca =3aabc

արտադրյալը գրելիս շատ հաճախ  միանդամը ունենում է մի քանի հատ նույն արտադրիչը, ինչպես  վերը նշված օրինակում՝ 3aabc, կարճ կարող ենք գրել այսպես՝

3a2bc,  որտեղ վերևում նշված փոքր երկուսը ցույց է տալիս, որ այդ գրելաձևում առկա է երկու հատ արտադրիչ a տառ: Երկուսը   կոչվում է աստիճանացույց, իսկ a-ն՝ հիմք։

Բերենք այլ օրինակներ՝

a  a = a2

a  a  a = a3

a  a  a  a = a4

այսպես կարող ենք շարունակել:

. . . . . . . . . .

և համապատասխանաբար ասում են, որ

a-ն a-ով բազմապատկած հավասար է a-ի երկրորդ աստիճանի կամ ավելի հաճախ ասում ենք a-ի քառակուսի, եթե վերջինս բազմապատկենք էլի a-ով, արդեն կստանանք   a-ի երրորդ աստիճանի կամ ավելի հաճախ ասում ենք a-ի խորանարդ։ a-ի հավասար չորս արտադրիչների արտադրյալը հավասար է a-ի չորրորդ աստիճանի և այլն։

Միանդամում, եթե a-ն միակ արտադրիչն է, գրում ենք այսպես՝ a1 = a

և ասում ենք, որ a-ի առաջին աստիճանը հավասար է a-ի, այսինքն մեկ աստիճանը չի գրվում:

Այժմ փորձենք բազմապատկել հետևյալ միանդամները և գրել հակիրճ տեսքով՝

aaa* aa=a3 * a2 =aaaaa=a5

bbbb*bbbbb=b4 * b5 =bbbbbbbbb=b9


Աշխատանք դասագրքից, համար՝ 41, 42, 43, 44 (էջ 18)

41. ա) 6ab հակադրը -6ab
բ) (-3)bc հակադիրը3bc
գ) 8kcpհակ-8kcp
դ) p հակ-p
ե) -k հակ k
զ) 0հակ0
է) 2,5 հակ-2,5
ը) -18abx հակ18abx

42. ա) bbbb=b4
բ) aaaaa=a5
գ) ccccccc=c7
դ) kkkkkkkkk=k9

43.ա) aba=a2b
բ) kpppkp=k2p4
գ) 3abab=3a2b2
դ) 7xxyyyyx=7x3y4
ե) ababa=a3b2
զ) 3a2a3a=18a2
է) a3a4=a7
ը) a2 a3a5=a10

44.ա) a2a3=a5
բ) b4b=b5
գ) k5k3=k8
դ) x3x12=x15
ե) a3ba2=a5b
զ) k4n5k3n2=k7k7
է) 2x3yx2y5=2x5y6
ը) 3a10b2a10b2=3a20b4