Պարապմունք 4.
Թեմա՝ Երկրաչափական սկզբնական տեղեկություններ
Անկյուն
Անկյունը երկրաչափական պատկեր է, որը կազմված է մեկ կետից դուրս ելնող երկու ճառագայթներից, տե՛ս նկարը:
B կետը BA, BC ճառագայթների սկզբնակետն է:
Այդ կետը կոչվում է անկյան գագաթ, իսկ ճառագայթները՝ անկյան կողմեր:
Եթե անկյունը կազմված է նույն ուղղի վրա գտնվող և նույն կետից հակառակ ուղղություններով դուրս եկող երկու ճառագայթներից, ապա այն կոչվում է փռված անկյուն:
Անկյունը հաճախ նշանակում են երեք լատիներեն մեծատառերով: Գագաթը գրվում է մեջտեղում, օրինակ՝ <ABC: Երբեմն անկյունը նշանակում են մեկ տառով, որը ցույց է տալիս գագաթը, իսկ անկյունները նշանակում են հունարեն փոքրատառերով:Հաճախ օգտագործում են α,β և այլ տառեր:
Հարցեր-առաջադրանքներ:
1. Ո՞ր պատկերն է կոչվում անկյուն: Բացատրեք, թե ինչ է գագաթը, և ինչ են կողմերը:
Անկյունը երկրաչափական պատկեր է, որը կազմված է մեկ կետից դուրս ելնող երկու ճառագայթներից:
Կետը կոչվում է անկյան գագաթ իսկ ճառագայթները անկյան կողմեր։
2. Ո՞ր անկյունն է կոչվում փռված:
Այն անկյունը, որի կողմերը միմյանց նկատմամբ լրացուցիչ ճառագայթներ են, անվանում են փռված անկյուն։
3. Geogebra ծրագրով պատկերիր տարբեր անկյուններ (4 հատ): Նշիր յուրաքանչյուրի անունը, գագաթը, կողմեը:

4. Գծիր փռված անկյուն, նշիր գագաթը, անկյան կողմերը:

5. Աշխատանք դասագրքից՝ 9, 10, 11 էջ՝ 11
9.

9բ,

10.

11.

Լրացուցիչ աշխատանք:
Սիրելի սովորող, սեպտեմբերի 28-ին մաթեմատիկական ֆլեշմոբի օրն է, խնդրում եմ. ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին, համացանցից կամ գրքերից փնտրիր մաթեմատիկական ֆլեշմոբին համապատասխան խնդիր և ուղարկիր ինձ: Լավագույն տասը խնդիրը կտեղադրվի կայքում: