ԵՍ ՍԻՐԵՑԻ ԱՆՓՈՒՇ ՎԱՐԴ
Ես սիրեցի անփուշ վարդ
Տեսա ճերմակ անփուշ վարդ
Կրծքիս վրա դրի զարդ
Հոտոտեցի, բույր չուներ
Սիրտս մխաց բարդ ի բարդ
Տեսա կարմիր փշոտ վարդ
Ավա՜ղ, ձեռքս ծակոտեց
Արյուն հոսի վարդեն ցարդ Բույրը մտավ քմքես ներս․
ՄԵՆԱՎՈՐ
Երբ անտառում լուսնի ծովը,
Սիրո հովեր,
Սողոսկեցան ծառե ծառ
Ու սարե սար,
Եվ ամեն մարդ՝
Գըտավ մի վարդ
Սրտիկին զարդ,
Ես մենավոր մտա տուն,
Ինձ մխիթար գտա քուն,
Որ աչերուս կապեց մեջ
Ու տարածեց վերարկուն։