Posted in Պատմություն 7

Պատմություն հոկտեմբերի 10-17,

Առաջադրանք 2

Բանաստեղծական արվեստ
V-IX դարերից մեզ են հասել նաև բանաստեղծական արվեստի գեղեցիկ ստեղծագործություններ։ Այդպիսի ստեղծագործություններ են գրել Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Դավթակ Քերթողը, Հովհան Մանդակունին, Կոմիտաս կաթողիկոսը։ Մեզ են հասել նաև կին հեղինակների ստեղծագործություններ, ինչպես օրինակ՝ Սահակդուխտ
Սյունեցու և Խոսրովիդուխտ Գողթնացու բանաստեղծությունները։ 

Տոմար
Տոմարը (օրացույցը) ժամանակի տևական հատվածները չափելու համար ստեղծված համակարգ
է, որ ծառայել է հիմնականում կրոնական տարբեր գործողությունների դիրքը ժամանակի մեջ որոշելու համար։ Հայաստանում տարբեր դարաշրջաններում կիրառվել են տարբեր օրացույցներ, որ ստեղծված են եղել իրենց ժամանակվա կրոնների պահանջներին համապատասխան։ Մեզ հայտնի հնագույն հայկական օրացույցը այսօր պայմանական անունով կոչում ենք «Նախահայկյան օրացույց»։ Դա կիրառվել է Հայաստանում ն.Ք. 9000 թ. մինչև ն.Ք. 2341 թ., երբ Հայկ
Նահապետի օրոք այն փոխարինվել է «Հայկյան» օրացույցով։ Թե՛ Նախահայկյան, թե՛ Հայկյան օրացույցներով տարեկան գլխավոր տոնը՝ Նավասարդը, նշվել է ամառնամուտից 8 օր առաջ (մեր այսօրվա օրացույցով՝ հունիսի 14-ին), և տոնի օրն էլ որոշվել է գլխավոր պաշտվող էակի աստղի առաջին ծագումը դիտելով։ Հայկյան օրացույցը, առանց էական փոփոխությունների, Հայաստանում կիրառվել է մինչև քրիստոնեության ընդունումը և դրանից հետո ևս շուրջ երկուսուկես դար։ Քրիստոնեության մուտքից հետո միառժամանակ Հայաստանում կրոնական կարիքների համար կիրառվել են տարբեր համաքրիստոնեական օրացույցներ, որոնցից վերջինը ավարտվել է Փրկչ. 552 թ.։ Հենց այդ ժամանակ էլ Հայոց կաթողիկոս Մովսես Եղիվարդեցու հանձնարարությամբ Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր Աթանաս Տարոնացին ստեղծում է առաջին ինքնուրույն հայկական քրիստոնեական զատկացուցակ-տոնացույցը, որի տարիների թվահաշիվն էլ հետագայում դառնում է Հայաստանում ամենալայն կիրառված թվականության համակարգը. այսօր դա հայտնի է Հայոց Մեծ (կամ Բուն) թվական անունով։
Դրա սկիզբը Փրկչ. 552 թ. հուլիսի 11-ն է։ Մեզ հասած գրավոր աղբյուրներում հաճախ դա կոչվում է պարզապես Հայոց թվական։ Հայոց Մեծ թվականից Փրկչ. թվականի անցնելու համար հարկ է Հայոց թվականին գումարել 551։ Օրինակ՝ Փրկչ. 1113 թ. մարտի 19-ին տեղի ունեցած Արևի խավարման մասին Հովհաննես Սարկավագը գրում է, որ դա եղել է. «Եվ էր բուն թվականն հայոց
ՇԿԲ(562)»։ 562 + 551 = 1113։

Արվեստի մյուս ճյուղերը
Հայկական ձեռագրերը զարդարված են մանրանկարներով։ Մանրանկարը փոքր չափի նկարչական
արվեստի ստեղծագործություն է ձեռագիր մատյաններում։ Մանրանկարչության շնորհիվ մատյանների թե՛ բովանդակային ասելիքը, թե՛ կառուցվածքային կերպը դարձել են առավել նպատակային ու գեղեցիկ։ Մանրանկարիչները, որ հայտնի էին «ծաղկողներ» անունով, ոչ միայն նկարչական արվեստի ներկայացուցիչներ էին, այլև ժամանակի ուսյալ մարդկանցից: Նրանք քաջատեղյակ էին այն մատյանի բովանդակությանը, որի համար մանրանկարներ էին
ստեղծում։ Քանի որ հայկական մատյանները ներկայացնում էին մարդկային իրողությունների և աստվածայինի միջև կապը, ըստ այդմ էլ ձևավորվում է վաղմիջնադարյան մանրանկարչության թեմատիկան, ոճը և գունային ներկապնակը։ Մանրանկարներում ներկայացված են նկարազարդումներ աստվածաշնչյան թեմաներով, սրբերի պատկերներ, արքայական
ընտանիքների պատկերներ, կարևոր պատմական իրադարձություններից դրվագներ և այլն։ Գեղարվեստական և իմաստային մեծ արժեք են ներկայացնում զարդանախշերը, առանձին տառերի ու գլխատառերի զարդապատկերները։ Մանրանկարչությունը յուրահատուկ պատկառանք է ներշնչում ու զվարթություն հաղորդում ձեռագիր մատյանների հետ առնչվող յուրաքանչյուր մարդու՝ իր թեմատիկայի, գունային ներդաշնակության և նախշերի շնորհիվ տրամադրելով ընթերցողին ուշադիր ընթերցանության։

Երգ պայծառացնող
Հոգով զվարճանում էին այնտեղ, ուր նա (Մաշտոցը)
կանգ էր առնում։ Նա պայծառացավ ոչ թե գինով, այլ ի
փառս և ի գովություն Աստծուն առաքված հոգևոր երգերով:
Կորյուն, Վարք Մաշտոցի

Հայկական ժողովրդական երգը ծագել է հնագույն ժամանակներում և արտահայտել է մարդկանց կենցաղը, աշխարհի, աստվածայինի մասին մարդկանց պատկերացումները։ Դրանք երգել են ինչպես աշուղները, այնպես էլ ժողովուրդը։ Սակայն մի բան է, երբ երգը արտահայտում է ազգային առանձնահատկություններ, զանազան պատկերացումներ՝ այդպիսով նաև սերնդեսերունդ փոխանցելով դրանք, մեկ այլ բան, երբ ձևավորում է այդ առանձնահատկություններն ու ճշգրտում պատկերացումները։ Հենց այդպիսի նշանակություն ունեցավ հայոց մեջ քրիստոնեական
հոգևոր երգը՝ սկսած IV դարից։ Արդեն գիտենք, որ մինչև հայոց գրերի ստեղծումը եկեղեցում սաղմոսները երգվում էին հունարեն կամ ասորերեն։ 405 թ. Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծումից հետո սկսվեց ոչ միայն այլալեզու հոգևոր երգերի ու սաղմոսների թարգմանությունը, այլև հենց իրենք՝ Ս.Մեսրոպ Մաշտոցը, Ս. Սահակ Պարթևը և նրանց աշակերտները, սկսեցին ստեղծել հոգևոր երգեր՝ շարականներ։ Հայոց լեզուն իր հնչյունային համակարգի շնորհիվ համարվում է երգեցիկ լեզու, ուստի կարճ ժամանակում ստեղծվեցին մեծ թվով շարականներ,
որոնք հասել են մեզ և մինչ այսօր էլ երգվում են եկեղեցիներում որպես աղոթք առ Աստված։

Արհեստներ
Արհեստագործությունը մարդկային գործունեության կարևորագույն տեսակներից է։ Դարեր շարունակ հենց արհեստագործության շնորհիվ է մարդկությունը կարողացել հոգալ ամենօրյա կենցաղում իրեն անհրաժեշտ իրերի առկայության կարիքը։ Այդ է պատճառը, որ արհեստավորները մշտապես հարգանք են վայելել հասարակության մեջ։ Վաղ միջնադարում ամենատարածված արհեստներից էր խեցեգործությունը, որ հայտնի է նաև բրուտագործություն և կավագործություն անուններով։ Խեցեգործ վարպետները պատրաստել են կենցաղում օգտագործվող մի շարք իրեր,
ինչպես օրինակ՝ ամաններ, կժեր, կարասներ և այլն։ Դարբնության շնորհիվ կենցաղում օգտագործվում էին մետաղյա իրեր ու պարագաներ։ Դարբիններն էին ստեղծում զինական պարագաներն ու զենքերը, ինչպես նաև գյուղատնտեսության և արհեստագործության մեջ կիրառվող մետաղյա գործիքները և գործիքների մետաղյա մասերը։ Հյուսնությունը հնարավոր
էր դարձնում փայտի և փայտյա իրերի կիրառումն ու օգտագործումը կենցաղում և աշխատանքային գործունեության մեջ։ Հայաստանում մեծ հռչակ էին վայելում քարակոփ վարպետները։ Նրանց կառուցած տաճարները, կամուրջներն ու հասարակական նշանակության
այլ շինությունները այսօր էլ զարմացնում են իրենց շինարարական վարպետությամբ։
Մեծ հռչակ են վայելել հայ արհեստավորների պատրաստած զարդերը։ Այս և այլ գործերի շնորհիվ նրանց հռչակը տարածված է եղել բազմաթիվ երկրներում։ Արհեստագործական իրերը վաղ միջնադարում շրջանառվել են հիմնականում փոխանակության միջոցով, այսինքն՝ փոխանակվել են արհեստագործական այլ իրերի կամ գյուղատնտեսական ապրանքների հետ։

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ խնդիրներ լուծվեցին, և ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան հայ ժողովրդի կյանքում գրերի ստեղծման շնորհիվ։

Պետականության կորստից հետո մեր ժողովուրդը կանգնած էր օրհասական ժամանակի շեմին հայ հանճառեղ գիտական և մտավոր գործիչները հանձինս՝ Մեսրոպ Մաշտոցի ստեղծեց հայոց գրերը որոնցով մինչև օրս կարդում և գրում ենք։Հայերեն գրերը հիմնականում օգտագործվում էր մեր հին պատմամշակույթային արժեքները որոնք գրվել էին հունարեն,պարսկերեն,արամերեն կարողացան դարձնել հայատառ դրանով հետագա սերունդներին հասցնելու համար։Անրաժեշտ էր հայերեն թարգմանել Աստվածաշունչը։Գրերի գյուտը մեծապես զարգացրեց հայոց մշակույթը բացվեցին դպրոցներ ամենուրեք նաև մանուկներին հայագիր այբուբենով էին ուսուցանում։
2. Փորձի՛ր ենթադրել, թե ամենօրյա կենցաղում օգտագործվող ի՞նչ իրեր, պարագաներ և աշխատանքային գործիքներ էին պատրաստում ենթաթեմայի բովանդակությունում նշված արհեստների վարպետները։

Ամենօրյա կենցաղում օգտագործվող իրերը և պարագաները հայկական լեռնաշխարում շատ վաղուց են օգտագործել,հատկապես շատ արհեստներ էին հայտնի որոնցից շատերը մինչև այժմ շատ պահանջված են։ Օրինակ՝ կավագործությունը, խեցեգործուփյունը, պղնձագործությունը և այլն․․․։ Կենցաղային իրերից կարող ենք նշել կավե ամանեղենը, փայտի հետ աշխատելուշնորհիվ ստեղծվեցին փայտե պարագաներ հողագործության համար օրինակ՝ բահ, բրիչ,մանգաղ ևայլն․․․Զինատեսակներից նետը,աղեղը, կացինը, և այն․․ Հայտնի է նաև քարակոփ վարպետները որոնք հայտնի են իրենց կառուցած եկեղեցիներով,կամուրջներով ևայլն․․․
3. Դավիթ Անհաղթի առաջարկած 4 հարցերի օգնությամբ քննի՛ր թագավորություն հասկացությունը։

Դավիթ Անհաղթը վաղ միջնադաարի ամենանշանավոր փիլիսոփաներից էր որը ուսումը ստացել էր եգիպտոսի Ալեքսանդրյա քաղաքում և Անհաղթ մականունը ստացել է բանավեճերի մեջ միշտ հաղթելու համար։
4. Դուրս բեր թեմայի այն հատվածները, որոնք քո մեջ առաջացրին՝ ա) զարմանք, բ) ուրախություն,գ) պարծանքի զգացում, դ) այլ զգացում առաջ բերեցին։

Հայոց այբուբենի ստեծումը,տոմարի ստեղծումը արհեստների օգտագործում է արվեստը և նրա բազմաթիվ ճյուղերը դպրոց ունենալը, և մեր հայատառ մատյաննեերը որոնք մեզ պատմում են մեր հերոսական անցյալի մասին։


5. Ո՞րն էր թեմայում ներկայացված՝ V-IX դարերի հայ
մշակույթի գործիչների մտածողության, գիտական աշխարհայացքի հիմնական յուրահատկությունը։

Հայ մշակույթի գործիչների գիտական աշխարհայացքը և հիմնական յուրահատկությունը կայանում է նրանում, որ մինչև այժմ մենք օգտվում ենք նրանց թողած հսկայական ժառանգությունից սկսած հայոց գրերի գյուտից վերջացրած մեր միջնադարյան մյուս մշակույթի գործիչների ավանդներով(Մեսրոպ Մաշտոց,Սահակ Պարթև,Դավիթ Անհաղթ Անանիա Շիրակացի,Մովսես Խորենացի)ևայն․․․․

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s