1. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Օրինակ՝ ազգանուն, ընտրակարգ- ազգընտիր, անվանակարգ:
Դիմագիծ, նկարագիր-դիմանկար,գծագիր
երկրագունդ, շարժուձև-երկրաշարժ,գնդաձև
գրավաճառ, սեղանատուն-գրասեղան,վաճառատուն
չարասիրտ, լեզվաբան-չարալեզու,սրտաբան
բարեգործ, կամազուրկ-գործազուրկ,բարկամ
2. Առաջին շարքի դարձվածքների իմաստը գտիր երկրորդ շարքում;
ա. ականջը գցել-հայտնել, խելքը գնալ-հմայվել, գլուխ բերել-հաջողել, գլուխ տալ-բարևել, թև առնել-ոգևորվել, թևաթափ լինել-հուսահատվել, հոգին հանել-տանջել․
3. Առանձնացրու և կողք կողքի գրիր հոմանիշ դարձվածքների վեց զույգ:
Լեղաճաք լինել-սիրտը ահ ընկնել-վախենալ, լույս աշխարհ գալ-աշխարհ գալ-ծնվել, արյունը գլխին տալ-աչքերը արյունով լցվել-բարկանալ, աչքը ջուր կտրել-աչքը ճամփին մնալ-սպասել, կյանքի թելը կտրվել-շունչը փչել-մահանալ, ոտքերն ընկնել-բերան ծռել-աղաչել:
4. Տեքստը փոխադրի՛ր յոթ-ութ նախադասությամբ:
Առյուծը քնած էր: Մի մուկ եկավ ու բարձրացավ նրա մարմնին, սկսեց վազվզել նրա վրայով: Առյուծը զարթնեց ու բռնեց նրան:
Հենց այն է, ուզում էր խժռել, մուկը խնդրեց.
-Բա՛ց թող ինձ, ես քո լավության տակից դուրս կգամ:
Առյուծը քահ-քահ ծիծաղեց, թե մո՞ւկը պիտի իրեն լավություն անի: Բայց մկան ինքնավստահությունը դուր եկավ, ու նրան բաց թողեց: Բայց այնպես պատահեց, որ մուկն իսկապես հատուցեց առյուծին՝ նրա կյանքը փրկելով:
Ամենահզորներն էլ կարող են փորձանքի հանդիպել: Մի օր առյուծն ընկավ որսորդների ճանկը: Նրանք առյուծին պարանով կապկպեցին ծառին: Առյուծը ցավից ու վիրավորանքից մռնչում էր: Նրա զարհուրելի ձայնն ամբողջ անտառը բռնել էր, բայց ո՞վ կմոտենար. բոլոր գազանները թաքնվել էին: Առյուծի ձայնն ընկավ մկան ականջը: Մուկը վազելով եկավ, կրծեց պարանն ու ազատեց նրան:
Երբ արդեն հեռու էին մարդկանցից, մուկն ասաց.
-Այն ժամանակ ծիծաղեցիր ինձ վրա և չհավատացիր ինձ, հիմա իմացի՛ր, որ մուկն էլ կարող է երախտահատույց լինել:
Մի օր, երբ առյուծը քնած էր, մուկը եկավ, բարձրացավ նրա վրա և սկսեց վազվզել։ Առյուծը զարթնեց, բռնեց մկանը և ուզում էր կուլ տալ, երբ մուկն ասաց․
-Ինձ մի կեր և ես քեզ պիտանի կլինեմ մի օր։
Առյուծը ծիծաղեց մկան վրա, բայց վերջինիս համարձակությունը նրան շատ դուր եկավ և առյուծը որոշեց բաց թողնել նրան։
Մի օր, երբ որսորդները բռնել էին առյուծին և կապկպել, կենդանիներից ոչ մեկը չէր համարձակվում մոտենալ նրան։ Որտեղից- որտեղ առյուծի ձայնը լսեց մուկը, եկավ օգնության և, կրծելով պարանը, ազատեց առյուծին։ Երբ արդեն հեռու էին մարդկանցից, մուկն առյուծին ասաց, որ ինքն էլ կարող է երախտապարտ լինել։