338. Տեքստը փոխադրի՛ր չորս-հինգ նախադասությամբ:
Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց , մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:
Կրիան ու նապաստակը վիճեցին՝ ով է ավելի արագաշարժ, իրար չհասկացան և որոշեցին մրցել։ Նապաստակը վստհ էր, որ ինքն արագավազ է ու որոշել էր պառկել փողոցի մեջտեղում և քնել։ Իսկ կրիան գիտեր, որ ինքը դանդաղաշարժ է և ամբողջ ճանապարհը անդադար վազեց։ Մինչ նապաստակը քնած էր, կրիան անցավ նրան և հաղթեց։ Աշխատասիրությունը միշտ հաղթում է։
339. Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:
Արագիլին հարցրին.
– իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:
Պատասխանեց.
Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:
Հետևություն
ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:
բ) Կա մարդ, որ այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:
գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:
դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:
ե) Բոլոր մարդիկ պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:
զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:
է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ են, որ երբեք, մի թռչունի չափ անգամ չեն մտածի իրենց երկրի մասին:
340. Տեքստն ավարտի՛ր նրան հաջորդող հետևություններից նրանցով, որոնք տեքստից են բխում:
Ագռավին աղավնու շորորուն քայլքը շատ դուր եկավ: «Աստված վկա,- ասաց ինքն իրեն,- ես էլ պիտի այդպես շորորամ»: Փորձեց-փորձեց, տեսավ՝ չի ստացվում, ինքն աղավնու պես քայլել չի կարողանում: «Է՛հ,- ասաց,- ի՛նչ հիմարություն, ավելի լավ է՝ նորից պապերիս նման քայլեմ»: Փորձեց, տեսավ, որ պապերի քայլքն էլ է մոռացել: Այդ օրվանից ագռավը ո՛չ շորորալ է կարողանում, ո՛չ էլ ուղղակի քայլել, ցատկոտում է:
Հետևություն
ա) Մարդ թող չփորձի ուրիշների նման ապրել ու իր բնույթից չբխող բաներ անել, թե չէ անհարմար վիճակի մեջ կընկնի:
բ) Մարդը, որ ինչ-որ բան շատ ու սրտանց ցանկանա, անպայման ուզածին կհասնի:
գ)Ավելի լավը դառնալու համար մարդ պիտի անընդհատ շուրջը նայի, ուսումնասիրի ու սովորի:
դ) Եթե մեկն անընդհատ փորձի ուրիշներին ընդօրինակել, սեփական ոչինչ չի ունենա:
ե) Բնությունն իր շնորհները հավասար չի բաժանում մարդկանց, իսկ մարդիկ դժվար են հաշտվում այդ անարդարության հետ և անընդհատ փորձում են ինչ-որ բան ուղղել:
զ) Մարդուն միշտ ուրիշի ունեցածն է ավելի լավը թվում: Փոխանակ իրեն ու իր մեջ նայի. մարդը աչքն անընդհատ ուրիշի ունեցածին է գցում: