Posted in Հանրահաշիվ 7

Հանրահաշիվ

 
Պարապմունք 14.
Ամփոփում ենք սեպտեմբեր ամիսը:
Սովորողը ամսվա համար գնահատանիշ ստանում է ըստ այս
սանդղակի

Միանդմաներ-թեստ

1.Նշվածներց որ՞ը միանդամ չէ. (1 միավոր)

1)3a^2b
2)xyx^2
3) a(-3)c^4
4)4a^2-b

2.Պարզեցնել միանդամի գրառումը՝ կիրառելով աստիճանի և արտադրյալի հատկությունները. (1 միավոր)

6a15ay^3ya^2a^12=90a^15y^4

3.Միանդամներից ո՞րն է գրված կատարյալ տեսքով. (1 միավոր)   

1)2/3 a (-6)
2)-4/5 a^2 a
3)0,3a^3 b^2
4)a^3 7b

4.Միանդամը բերել կատարյալ տեսքի. (1 միավոր)

8x^3 y^2(―3/4)yx^4=6x7y3

5.Բազմապատկել -5a^6 b^3 և 7ab^2c միանդամները: (1 միավոր)

-5a^6 b^3 և 7ab^2c =35a^7b^5c

6.Նշված միանդամներից որի՞ գործակիցն է 4 իսկ աստիճանը՝ 5.
(1 միավոր)

     
1)4x^5y
2)4x^2 y^3
3)5x^2 y^2
4)5x^4y

7.Միանդամը բարձրացնել խորանարդ և արդյունքը գրել կատարյալ  տեսքով. (1 միավոր)

5a^3 b^4=125a^9b^12

8.Միանդամը ներկայացնել մեկ այլ միանդամի աստիճանի տեսքով:   (1 միավոր)

49x^4 y^2=(7x^2y)^2

Նշել միանդամի աստիճանը: (1 միավոր)

1)6b^3 a^14 աստիճան17
2)5 աստիճան 0
3)7^3a^4 b^3a^2 աստիճան 9
4)b^39 աստիճան 39

Posted in Հանրահաշիվ 7

Հանրահաշիվ 11

Աշխատանք դասագրքից, համար 45, 46, 47 (Էջ 19)

Գտեք միյանդամին արտադրյալին հավասար միանդամները(45-47)

45.ա) 3ab · 2a=6a2b

բ) 8bc3 · bc = 8b2c4

գ) 9ce2 · 6ce =54c2e3

դ) 7e2k · 6e3k=42e5k2

ե) 4ap· 5a2p=20a3p3

զ) 6kp · 7k2p2 =42k3p3

է) 3a2bc · 6abc=18a3b2c2

ը) 4bc2e · 6b2ce=24b3c3e2

թ) 7c2ek · 5c3e4k=35c5e5k2

ժ) 6e2k5p · 8e3k4p=48е5k9p2

ժա) 4k6p2x3 · 4k2p4x4=16k8p6x7

ժբ) 9px2y3 · 4p4x3y2=36p5x5y5

46. ա) 11pk2*4p3x=44p4k2x
բ) 15x2y3*8x4y=120x6y4
գ) 3a*(-6)a2b=-18a3b
դ) (-4)b2*(-7)bc2=28b3c2
ե) (-5)c3k*5ck2=-25c4k3
զ) (-7)k2p3*(-9)kp3=63k3p6
է) (-5)p2x2*8p2x5=-40p4x7
ը) 25x2y*(-6)x2y2=-150x4y3

47.ա) 4/3a3b5
բ)  2/9b4c5
գ) 1/3c2k3
դ) -28b3c2
ե) -3p3x5
զ) x3y4
է) a4x7
ը) -85/18a4c4

Posted in Երկրաչափություն 7

Երկրաչափություն պարապմունք 8

 ներբեռնիր երկրաչափության դասագիրքը համակարգչում 1
ներբեռնիր երկրաչափության դասագիրքը համակարգչում 2.

ներբեռնիր GeoGebra Classic 5 ծրագիրը համակարգչում

 կարող ես աշխատել  նաև օնլայն տարբերակով:

Պարապմունք 8.
Թեմա՝ Հատվածի երկարությունը։

Հավասար հատվածներն ունեն հավասար երկարություն: Իսկ եթե հատվածներից մեկը փոքր է մյուսից, ապա չափման միավորը և նրա մասերը փոքրի մեջ տեղավորվում են ավելի քիչ անգամ, քան մեծի մեջ: Այսինքն՝ հատվածներից փոքրի երկարությու նը փոքր է:
Հատվածի երկարությունը կոչվում է նաև այդ

հատվածի ծայրակետերի հեռավորություն: Այլ խոսքով՝ երկու կետերի հեռավորությունը այն հատվածիերկարությունն է, որի ծայրակետերը այդ երկու կետերն են:
Աշխատանք գրքից, 36, 37, 38, 39

36.B կետը AC հատվածը տրոհում է երկու հատվածի գտեք AC հատվածի երկարությունը, եթե AB=7,8սմ BC=25մմ։

AC=78-25=53մմ=5,3սմ

37. B կետը AC հատվածը տրոհում է երկու հատավծի։Գտեք BC հատավածի երկարությունը, եթե այն ա)AB=3,7սմ AC=7,2սմ բ) AB = 4մմ, AC = 4սմ։

Ա)BC=7,2-3,7=3,5

բ)AC=4սմ=40մմ

BC=40մմ=4սմ=36մմ=3,6սմ

38)A, B և C գտնվում են մի ուղղի վրա։Հայտնի է որ AB = 12սմ, BC = 13,5սմ։Որքան կարոց է լինել AC հատվածի երկարությունը։

AC=AB+BC=25,5

AC=13,5-12=1,5

39)B, D և M գտնվում են մի ուղղի վրա։Հայտնի է որ BD = 7 սմ, MD = 16ամ։Որքան կարող է լինել BM հեռավորությունը։

BM=7+16=23սմ

BM=16-7=9

Posted in Կենսաբանություն7

Մամուռներ

Մամուռները պատկանում են բարձրակարգ բույսերի առաջին բաժնին: Նրանք ավելի բարդ են կազմավորված, քան ջրիմուռները, սակայն պարզունակ են մնացյալ սպորավորների և սերմնավոր բույսերի համեմատ:Կանաչ մամուռները տարածված են խոնավ անտառների կիսաստվերոտ, ստվերախիտ մասերում, որտեղ առաջացնում են համատարած փափուկ ծածկոց: Աճում են նաև մարգագետիններում, ճահիճներում, տունդրաներում, կարող են հանդիպել նաև քարերի ու ժայռերի վրա:Մամուռները իսկական ցամաքային բույսեր են, որոնց նախնիները, առաջին անգամ դուրս գալով ջրից, բնակեցրին ցամաքը: Մամուռները ֆոտոսինթեզ կատարող ոչ մեծ բույսեր են, որոնք ունեն վեգետատիվ օրգաններ` ցողուն և տերև, իսկ ձևավորված արմատներ չունեն, դրանց փոխարինում են ռիզոիդները:Մամուռներն ունեն լայն բազմազանություն և հաջորդում են ծաղկավոր բույսերին` ներկայացուցիչների թվով: Ներկայումս գիտությանը հայտնի է մամուռների գրեթե 25 հազար տեսակ:Խոնավությամբ հարուստ վայրերում աճում է կանաչ մամուռ կկվավուշը, որը նպաստում է մթնոլորտում խոնավության պահպանմանը, միաժամանակ այլ մամուռների հետ միասին կարող է դառնալ ճահճացման պատճառ: Կկվավուշը մամուռների ամենատարածված ներկայացուցիչներից մեկն է: Ունի մոտ 20−30 սմ երկարությամբ, կանաչաշագանակագույն, չճյուղավորված և ուղղաձիգ ցողուն: Ցողունը ծածկված է խիտ, նեղ, կանաչ տերևներով:

Posted in Կենսաբանություն7

Բորբոսասնկեր

Բորբոսը սնկի տեսակ է, որը աճում է խոնավության և ոչ լավ օդափոխության արդյունքում։ Դրանք կարող են տարածվել օդում, իսկ մարդու օրգանիզմում կարող են ներթափանցել շնչառական օրգանների և սննդի միջոցով։ Արդյո՞ք կարելի է ուտել բորբոսը։ Եթե դուք նկատել եք բորբոս սննդի վրա, չարժե այն ուտել, քանի որ այն վնասակար է և նույնիսկ վտանգավոր։ Բայց կան պանրի տեսակներ, որոնք հատուկ պայմաններում են պահում, որպեսզի այն բորբոսնի։ Այդ պանիրները կարելի է հանգիստ ուտել։ Բորբոսը ինքնին վտանգավոր չէ մարդու համար, այլ վտանգավոր են նրանից զատված նյութերը, օրինակ՝ միկոտոքսինը։ Այն առաջինը հարված կարող է հասցնել երիկամներին, քանի որ այդ օրգանն է պատասխանատու թունավոր նյութերի զատման համար։ Եթե հաճախ կրկնվեն նման բաները, մի պահ կգա, որ երիկամն այլևս չի կարողանա դրանք զատել և կսկսվի երիկամային անբավարարություն կամ նույնիսկ ցեռոզ։ Որոշ տեսակի բորբոսներից կարող են անջատվել այնպիսի տոքսիններ, որոնք կարող են հանգեցնել օնկոլոգիակն հիվանդությունների առաջացմանը։ Բորբոսը կարող ՝ նաև ալերգիայի պատճառ հանդիսանալ։ Բորբոսը կարող է ներթափանցել բրոնխներ, որտեղ կա նրա զարգացման համար բարենպաստ պայմաններ՝ օդ և խոնավություն, նման դեպքում մարդու մոտ կարող է զարգանալ բռոնխիտ կամ բռոնխիալ աստմա։ Որպեսզի խուսափենք նման իրավիճակներից, հարկավոր է ճիշտ հետևել սննդի պահպանման կանոններին՝ պահել հերմետիկ, մաքուր, և սառնարանից դուրս չթողնել 2 -4 ժամից ավել։ Փչացաց սնունդը անմիջապես պետք է նետել, և իհարկե գնում անելիս պետք է մեծ ուշադրություն դարձնել ժամկետներին։

Posted in Կենսաբանություն7

Բակտերյաներ

Բակտերյաները երկրագնդի հնագույն «բնակիչներն» են. ծագել են մոտ 3 մլրդ տարի առաջ: Բակտերյաներին  անվանում են նաև մանրէներ: Տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, մարդկանց, կենդանիների և բույսերի օրգանիզմներում: Դրանց մեծամասնությունը միակորիզ, մանրագույն, պարզ կառուցվածքով, անզեն աչքով անտեսանելի օրգանիզմներ են:

Բակտերիաների հիմնական կառուցվածքային տարրերն են բջջաթաղանթը, բջջապլազման և նուկլեոիդը: Որոշ ցուպիկաձև բակտերիաներ ցուպիկի ներսում առաջացնում են սպորներ և կոչվում են բացիլներ: Սպորները ձևավորվում են անբարենպաստ պայմաններում (սննդարար նյութերի բացակայություն, միջավայրի բաղադրության ու ջերմաստիճանի փոփոխություն և այլն), ինչը տեսակի պահպանումն ապահովող մեխանիզմ է: Բարենպաստ պայմաններում սպորներն աճում են` առաջացնելով վեգետատիվ բջիջներ: 

Բակտերիաներին հատուկ են ակտիվ և պասսիվ շարժումները: Շատ բակտերիաներ կարող են շարժվել թարթիչների, մտրակիկների և շարժումն ապահովող այլ հարմարանքների օգնությամբ: Բջջի մակերևույթի վրա լինում են 1-ից մինչև մի քանի տասնյակ մտրակիկներ: 

Քիմիական կազմությամբ բակտերիաները նման են օրգանիզմի մյուս բջիջներին: Նրանց բջիջը պարունակում է ջուր (70–85 %), նուկլեինաթթուներ, սպիտակուցներ, բազմաշաքարներ, ճարպանյութեր, ամինաթթուներ, անօրգանական աղեր և այլն: 

Բակտերիաների որոշ տեսակներ՝ ինքնասունները (ավտոտրոֆներ) օգտագործում են անօրգանական ածխածին (ածխաթթու գազի կամ ածխաթթվի աղերի ձևով), մյուսները՝ տարասունները (հետերոտրոֆներ)՝ օրգանական միացություններ: Տարասուն բակտերիաները բաժանվում են սապրոֆիտների (սնվում են արտաքին միջավայրի օրգանական միացություններով) և մակաբույծների (ապրում են այլ օրգանիզմների հաշվին): Ազոտսևեռող բակտերիաները յուրացնում են մթնոլորտի ազոտը և մեծ նշանակություն ունեն Երկրի վրա կյանքի գոյության ապահովման գործում: Բակտերիաները բաժանվում են 3 խմբի՝ օդակյացներ (աերոբներ), անօդակյացներ (անաերոբներ) և պայմանական (ֆակուլտատիվ) անօդակյացներ: Որոշ բակտերիաներ (լուսասինթեզող) բույսերի նման կարող են օգտագործել անմիջապես Արեգակի, մյուսները (քեմոսինթեզող)՝ քիմիական ռեակցիաների, իսկ մեծամասնությունը՝ օրգանական միացությունների (ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր և այլն) փոխարկումների էներգիան: 

Posted in Պատմություն 7

Պատմություն հոկտեմբերի 10-17,

Առաջադրանք 2

Բանաստեղծական արվեստ
V-IX դարերից մեզ են հասել նաև բանաստեղծական արվեստի գեղեցիկ ստեղծագործություններ։ Այդպիսի ստեղծագործություններ են գրել Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Դավթակ Քերթողը, Հովհան Մանդակունին, Կոմիտաս կաթողիկոսը։ Մեզ են հասել նաև կին հեղինակների ստեղծագործություններ, ինչպես օրինակ՝ Սահակդուխտ
Սյունեցու և Խոսրովիդուխտ Գողթնացու բանաստեղծությունները։ 

Տոմար
Տոմարը (օրացույցը) ժամանակի տևական հատվածները չափելու համար ստեղծված համակարգ
է, որ ծառայել է հիմնականում կրոնական տարբեր գործողությունների դիրքը ժամանակի մեջ որոշելու համար։ Հայաստանում տարբեր դարաշրջաններում կիրառվել են տարբեր օրացույցներ, որ ստեղծված են եղել իրենց ժամանակվա կրոնների պահանջներին համապատասխան։ Մեզ հայտնի հնագույն հայկական օրացույցը այսօր պայմանական անունով կոչում ենք «Նախահայկյան օրացույց»։ Դա կիրառվել է Հայաստանում ն.Ք. 9000 թ. մինչև ն.Ք. 2341 թ., երբ Հայկ
Նահապետի օրոք այն փոխարինվել է «Հայկյան» օրացույցով։ Թե՛ Նախահայկյան, թե՛ Հայկյան օրացույցներով տարեկան գլխավոր տոնը՝ Նավասարդը, նշվել է ամառնամուտից 8 օր առաջ (մեր այսօրվա օրացույցով՝ հունիսի 14-ին), և տոնի օրն էլ որոշվել է գլխավոր պաշտվող էակի աստղի առաջին ծագումը դիտելով։ Հայկյան օրացույցը, առանց էական փոփոխությունների, Հայաստանում կիրառվել է մինչև քրիստոնեության ընդունումը և դրանից հետո ևս շուրջ երկուսուկես դար։ Քրիստոնեության մուտքից հետո միառժամանակ Հայաստանում կրոնական կարիքների համար կիրառվել են տարբեր համաքրիստոնեական օրացույցներ, որոնցից վերջինը ավարտվել է Փրկչ. 552 թ.։ Հենց այդ ժամանակ էլ Հայոց կաթողիկոս Մովսես Եղիվարդեցու հանձնարարությամբ Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր Աթանաս Տարոնացին ստեղծում է առաջին ինքնուրույն հայկական քրիստոնեական զատկացուցակ-տոնացույցը, որի տարիների թվահաշիվն էլ հետագայում դառնում է Հայաստանում ամենալայն կիրառված թվականության համակարգը. այսօր դա հայտնի է Հայոց Մեծ (կամ Բուն) թվական անունով։
Դրա սկիզբը Փրկչ. 552 թ. հուլիսի 11-ն է։ Մեզ հասած գրավոր աղբյուրներում հաճախ դա կոչվում է պարզապես Հայոց թվական։ Հայոց Մեծ թվականից Փրկչ. թվականի անցնելու համար հարկ է Հայոց թվականին գումարել 551։ Օրինակ՝ Փրկչ. 1113 թ. մարտի 19-ին տեղի ունեցած Արևի խավարման մասին Հովհաննես Սարկավագը գրում է, որ դա եղել է. «Եվ էր բուն թվականն հայոց
ՇԿԲ(562)»։ 562 + 551 = 1113։

Արվեստի մյուս ճյուղերը
Հայկական ձեռագրերը զարդարված են մանրանկարներով։ Մանրանկարը փոքր չափի նկարչական
արվեստի ստեղծագործություն է ձեռագիր մատյաններում։ Մանրանկարչության շնորհիվ մատյանների թե՛ բովանդակային ասելիքը, թե՛ կառուցվածքային կերպը դարձել են առավել նպատակային ու գեղեցիկ։ Մանրանկարիչները, որ հայտնի էին «ծաղկողներ» անունով, ոչ միայն նկարչական արվեստի ներկայացուցիչներ էին, այլև ժամանակի ուսյալ մարդկանցից: Նրանք քաջատեղյակ էին այն մատյանի բովանդակությանը, որի համար մանրանկարներ էին
ստեղծում։ Քանի որ հայկական մատյանները ներկայացնում էին մարդկային իրողությունների և աստվածայինի միջև կապը, ըստ այդմ էլ ձևավորվում է վաղմիջնադարյան մանրանկարչության թեմատիկան, ոճը և գունային ներկապնակը։ Մանրանկարներում ներկայացված են նկարազարդումներ աստվածաշնչյան թեմաներով, սրբերի պատկերներ, արքայական
ընտանիքների պատկերներ, կարևոր պատմական իրադարձություններից դրվագներ և այլն։ Գեղարվեստական և իմաստային մեծ արժեք են ներկայացնում զարդանախշերը, առանձին տառերի ու գլխատառերի զարդապատկերները։ Մանրանկարչությունը յուրահատուկ պատկառանք է ներշնչում ու զվարթություն հաղորդում ձեռագիր մատյանների հետ առնչվող յուրաքանչյուր մարդու՝ իր թեմատիկայի, գունային ներդաշնակության և նախշերի շնորհիվ տրամադրելով ընթերցողին ուշադիր ընթերցանության։

Երգ պայծառացնող
Հոգով զվարճանում էին այնտեղ, ուր նա (Մաշտոցը)
կանգ էր առնում։ Նա պայծառացավ ոչ թե գինով, այլ ի
փառս և ի գովություն Աստծուն առաքված հոգևոր երգերով:
Կորյուն, Վարք Մաշտոցի

Հայկական ժողովրդական երգը ծագել է հնագույն ժամանակներում և արտահայտել է մարդկանց կենցաղը, աշխարհի, աստվածայինի մասին մարդկանց պատկերացումները։ Դրանք երգել են ինչպես աշուղները, այնպես էլ ժողովուրդը։ Սակայն մի բան է, երբ երգը արտահայտում է ազգային առանձնահատկություններ, զանազան պատկերացումներ՝ այդպիսով նաև սերնդեսերունդ փոխանցելով դրանք, մեկ այլ բան, երբ ձևավորում է այդ առանձնահատկություններն ու ճշգրտում պատկերացումները։ Հենց այդպիսի նշանակություն ունեցավ հայոց մեջ քրիստոնեական
հոգևոր երգը՝ սկսած IV դարից։ Արդեն գիտենք, որ մինչև հայոց գրերի ստեղծումը եկեղեցում սաղմոսները երգվում էին հունարեն կամ ասորերեն։ 405 թ. Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծումից հետո սկսվեց ոչ միայն այլալեզու հոգևոր երգերի ու սաղմոսների թարգմանությունը, այլև հենց իրենք՝ Ս.Մեսրոպ Մաշտոցը, Ս. Սահակ Պարթևը և նրանց աշակերտները, սկսեցին ստեղծել հոգևոր երգեր՝ շարականներ։ Հայոց լեզուն իր հնչյունային համակարգի շնորհիվ համարվում է երգեցիկ լեզու, ուստի կարճ ժամանակում ստեղծվեցին մեծ թվով շարականներ,
որոնք հասել են մեզ և մինչ այսօր էլ երգվում են եկեղեցիներում որպես աղոթք առ Աստված։

Արհեստներ
Արհեստագործությունը մարդկային գործունեության կարևորագույն տեսակներից է։ Դարեր շարունակ հենց արհեստագործության շնորհիվ է մարդկությունը կարողացել հոգալ ամենօրյա կենցաղում իրեն անհրաժեշտ իրերի առկայության կարիքը։ Այդ է պատճառը, որ արհեստավորները մշտապես հարգանք են վայելել հասարակության մեջ։ Վաղ միջնադարում ամենատարածված արհեստներից էր խեցեգործությունը, որ հայտնի է նաև բրուտագործություն և կավագործություն անուններով։ Խեցեգործ վարպետները պատրաստել են կենցաղում օգտագործվող մի շարք իրեր,
ինչպես օրինակ՝ ամաններ, կժեր, կարասներ և այլն։ Դարբնության շնորհիվ կենցաղում օգտագործվում էին մետաղյա իրեր ու պարագաներ։ Դարբիններն էին ստեղծում զինական պարագաներն ու զենքերը, ինչպես նաև գյուղատնտեսության և արհեստագործության մեջ կիրառվող մետաղյա գործիքները և գործիքների մետաղյա մասերը։ Հյուսնությունը հնարավոր
էր դարձնում փայտի և փայտյա իրերի կիրառումն ու օգտագործումը կենցաղում և աշխատանքային գործունեության մեջ։ Հայաստանում մեծ հռչակ էին վայելում քարակոփ վարպետները։ Նրանց կառուցած տաճարները, կամուրջներն ու հասարակական նշանակության
այլ շինությունները այսօր էլ զարմացնում են իրենց շինարարական վարպետությամբ։
Մեծ հռչակ են վայելել հայ արհեստավորների պատրաստած զարդերը։ Այս և այլ գործերի շնորհիվ նրանց հռչակը տարածված է եղել բազմաթիվ երկրներում։ Արհեստագործական իրերը վաղ միջնադարում շրջանառվել են հիմնականում փոխանակության միջոցով, այսինքն՝ փոխանակվել են արհեստագործական այլ իրերի կամ գյուղատնտեսական ապրանքների հետ։

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ խնդիրներ լուծվեցին, և ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան հայ ժողովրդի կյանքում գրերի ստեղծման շնորհիվ։

Պետականության կորստից հետո մեր ժողովուրդը կանգնած էր օրհասական ժամանակի շեմին հայ հանճառեղ գիտական և մտավոր գործիչները հանձինս՝ Մեսրոպ Մաշտոցի ստեղծեց հայոց գրերը որոնցով մինչև օրս կարդում և գրում ենք։Հայերեն գրերը հիմնականում օգտագործվում էր մեր հին պատմամշակույթային արժեքները որոնք գրվել էին հունարեն,պարսկերեն,արամերեն կարողացան դարձնել հայատառ դրանով հետագա սերունդներին հասցնելու համար։Անրաժեշտ էր հայերեն թարգմանել Աստվածաշունչը։Գրերի գյուտը մեծապես զարգացրեց հայոց մշակույթը բացվեցին դպրոցներ ամենուրեք նաև մանուկներին հայագիր այբուբենով էին ուսուցանում։
2. Փորձի՛ր ենթադրել, թե ամենօրյա կենցաղում օգտագործվող ի՞նչ իրեր, պարագաներ և աշխատանքային գործիքներ էին պատրաստում ենթաթեմայի բովանդակությունում նշված արհեստների վարպետները։

Ամենօրյա կենցաղում օգտագործվող իրերը և պարագաները հայկական լեռնաշխարում շատ վաղուց են օգտագործել,հատկապես շատ արհեստներ էին հայտնի որոնցից շատերը մինչև այժմ շատ պահանջված են։ Օրինակ՝ կավագործությունը, խեցեգործուփյունը, պղնձագործությունը և այլն․․․։ Կենցաղային իրերից կարող ենք նշել կավե ամանեղենը, փայտի հետ աշխատելուշնորհիվ ստեղծվեցին փայտե պարագաներ հողագործության համար օրինակ՝ բահ, բրիչ,մանգաղ ևայլն․․․Զինատեսակներից նետը,աղեղը, կացինը, և այն․․ Հայտնի է նաև քարակոփ վարպետները որոնք հայտնի են իրենց կառուցած եկեղեցիներով,կամուրջներով ևայլն․․․
3. Դավիթ Անհաղթի առաջարկած 4 հարցերի օգնությամբ քննի՛ր թագավորություն հասկացությունը։

Դավիթ Անհաղթը վաղ միջնադաարի ամենանշանավոր փիլիսոփաներից էր որը ուսումը ստացել էր եգիպտոսի Ալեքսանդրյա քաղաքում և Անհաղթ մականունը ստացել է բանավեճերի մեջ միշտ հաղթելու համար։
4. Դուրս բեր թեմայի այն հատվածները, որոնք քո մեջ առաջացրին՝ ա) զարմանք, բ) ուրախություն,գ) պարծանքի զգացում, դ) այլ զգացում առաջ բերեցին։

Հայոց այբուբենի ստեծումը,տոմարի ստեղծումը արհեստների օգտագործում է արվեստը և նրա բազմաթիվ ճյուղերը դպրոց ունենալը, և մեր հայատառ մատյաննեերը որոնք մեզ պատմում են մեր հերոսական անցյալի մասին։


5. Ո՞րն էր թեմայում ներկայացված՝ V-IX դարերի հայ
մշակույթի գործիչների մտածողության, գիտական աշխարհայացքի հիմնական յուրահատկությունը։

Հայ մշակույթի գործիչների գիտական աշխարհայացքը և հիմնական յուրահատկությունը կայանում է նրանում, որ մինչև այժմ մենք օգտվում ենք նրանց թողած հսկայական ժառանգությունից սկսած հայոց գրերի գյուտից վերջացրած մեր միջնադարյան մյուս մշակույթի գործիչների ավանդներով(Մեսրոպ Մաշտոց,Սահակ Պարթև,Դավիթ Անհաղթ Անանիա Շիրակացի,Մովսես Խորենացի)ևայն․․․․

Posted in Հայոց լեզու 7

Գործնական քերականություն

1.Տրված կապակցություններում ընդգծված բառերով փոխաբերական իմաստով բառակապակցություն կազմիր:
Օրինակ՝ մաքուր սրբիչ-մաքուր հոգի
լուսավոր սենյակ-լուսավոր ապագա
բարձր սար-բարձր տրամադրություն
սև գրիչ-սև հումոր
տափակ տանիք-տափակ մտքեր
սուր դանակ-սուր միտք
ծանր իր-ծանր մթնոլորտ
խոր ձոր- խոր իմաստ

2. Կետերի փոխարեն գրիր ածանցներ:
Օրինակ՝ վազ.- վազք, վազորդ
արմավ.-արմավենի
ուժ.-ուժային, ուժեղ
հարսն.- հարսնացու,հարսիկ
տենչ.-տենչանք
գործ.-գործիչ, գործիք
մետաղ.-մետաղյա, մետաղական
խռով.-խռովք, խռովկան
փայլ.-փայլուն, փայլակ
վերջ.-վերջույթ, վերջին
հոտ.-հոտավետ, հոտած
հուր.-հրոտ, հրեղեն
խնձոր.-խնձորենի, խնձորուտ

3.Լրացրու ա հոդակապ ունեցող բառերի՝
ա. առաջին բաղադրիչները՝ ազգանվեր, քաղաքաբնակ, արևածաղիկ, մնջախաղ, մանկատուն, նվագախումբ:
բ.  երկրորդ բաղադրիչները՝ մարդասեր, հացամթերք, զարդատուփ, հողաթափ, օդաչու, նավակատիք:

Posted in Գրականություն7

Միամիտ գեղցու խելոք աղջիկը

Հին ժամանակով Լոռու գեղերից մնում ապրում էր մի պառավ մարդ։ (Ասենք թե էդ գեղը հենց հայի Գյառ-Գյառն էր)։ Նա ուներ էրկու աղջիկ։ Մինը մարդու էր տվել Փամբակում, մինն էլ տանն էր։ Էդ տան աղջիկը շատ խելոք էր, տնարար ու շատ էլ սիրուն։ Խելքով ու շնորհքով սաղ գեղումը գովական էր։ Էնպես շնորհքով ձեռք ուներ, էնպես սուր միտք, որ ամենքը ասում էին, թե նրա շնորհքը տվովի ա, աստվածատուր ա, թե նա իմաստուն ա ու հնարագետ։ Մի օր աղջիկը ասավ հորը.

— Ապի, գնա տես մեծ քիրս, փեսեն, էրեխեքը ո՞նց են ու խաբարը բեր։

Ալևորը վեր կացավ, գնաց Փամբակ, մի քանի օր մեծ աղջկա մոտ կացավ ու ետ էկավ։ Ճամփին նրան ռաստ էկան էրկու ջահել տղա։ Երբ հասան Փամբակա ջրին, նրանցից մինը ասավ.

— Հայրիկ, ջրի վրա կարմունջ չկա, արի մինս ու մինս կարմունջ դառնանք, մեկելներն էլ վրովն անց կենան։

Ալևորը զարմացավ, ասեց.

— Այ որդի, ոնց որ տեսնում եմ, դու֊ք խելոք տղերք եք, ամա հիմի էնպիսի սարսաղ բան եք ասում, էդ ո՞նց կլինի։ Մի մարդ կարա՞ էս ջրի վրա կարմունջ դառնա։

Էդ տղերքն էլ բան չասին: Չիմն էլ բոբիկացան ու ջուրն անց կացան։ Երբ որ հասան Դվալա սարին, նրանցից մինն ասավ.

— Հայրիկ, էս սարը շատ բարձրն ա։ Մենք մինչև սարի գլուխ հասնիլը շատ կբեզարենք։ Արի մինս ու մինս նարդիվան դառնանք, մեկելներս էլ վրովը բարձրանանք սարը։

— Այ որդի,— ասավ ալևորը,— Էլի մի սարսաղ բան ասեցիր, մի մարդ կարա էս եքա սարին նարդիվան լինի՞։

Անծանոթ տղերքը էլ բան չասացին, բարձրացան Դվալա սարը. էդ սարի գլխից Լոռին ոտքիդ տակին ա, թամաշ արին, ի՞նչ տեսան. սար ու ձոր ալ ու ալվան ծաղիկի մեջ կորած, դեզերն էլ կանաչ արտերով, անդ ու անտառով զուգված զարդարված։ Չորս կողմը սարեր, կլոր պար բռնած, մեջտեղը ձորեր՝ խոր ու ահռելի, աջ ու ձախ կտրած։

Դվեր եկան Դվալա սարից։ Մայիս ամիսն է, արտերն եկել, հասկեր էին քշել ու ցնծին էին տալիս։ Մի լավ արտի կշտով անց կենալիս էդ տղերանցից մինն ասավ.

— Հայրիկ, յարաբ էս արտի տերը սրա ցորենը կանանչ ա կերել, թե պտի հնձի, կալսի ու հետո ուտի։

Ալևորը զարմացավ, ասավ.

— Այ որդի, էլի մի սարսաղ բան ասեցիր, ախար արտը կանանչուց կուտվի՞։ Մին չի որ չհասնի, չհնձեն, չկալսեն, չչորացնեն ու տանեն ջաղացումը աղան, եդնա հաց անեն, ո՞նց կարան ուտեն։

Տղերքն էլի սուս կացան։

Երբ հասան գեղը, մութն ընկել էր, նրանք հալիվորին հարցրին.— էս գեղումը ո՞վ կա, որ մեզ ղոնախ ընդունի։

— Գնացեք,— ասավ,— Խամցոնց տունը, նրանք գյուռ օջախ են ու ղոնախասեր։

Էն տղերքը գնացին՝ Խամցոնց, ալևորն էլ էկավ իրա տուն։ Աղջիկը հարցրեց.

— Ապի, քիրս ո՞նց էր, էրեխեքը, մեր փեսեն ո՞նց էին։

— Շատ լավ էին բալա ջան, քեզ ու հարցնողանցը շատ բարով էին անում:

— Է, լավ, ապի, գնացիր աշխարհ ման էկար, էլ ուրիշ ի՞նչ տեսար, ի՞նչ իմացար, պատմի տենանք։

— Ի՞նչ պետք է անեի, այ բալա, աշխարք ա էլի, ով ունի՞ ուտում ա, խմում, քեֆ անում։ Ով չունի՝ վայ ա տալի իր սև օրը, արին քրտինք ա անում, որ մի կտոր չոր հաց ունենա։ Հա, էսօր ճամփին ինձ ընկերացան էրկու ջահել տղա, ամա խոսելիս մի էրկու սարսաղ բան ասին։

Ու ալևորը պատմեց կարմունջի բանը։ Աղջիկը ասավ,— Ապի, դու շատ միամիտն ես, նրանք քեզ կապանք են ասել, դու գլխի չես ընկել։ Դու նրանց սարսաղ ես ասել, ամա նրանք սարսաղ չեն։

— Բա ո՞նց որդի, մի մարդ կարա՞ եքա ջրին կարմունջ դառնա։

— Է, ապի, երբ նա ընենց ասավ, դուն էլ կասեիր. «Ես ծեր եմ, որդի, չեմ կարող կարմունջ դառնալ, մինդ ու մինդ կարմունջ դառեք, ես էլ վրովն անց կենամ»։ Էն վախտը նրանցից մինը կբոբիկանար, քեզ կշալակեր, ջուրն անց կկտցներ. նա կդառնար քեզ համար կարմունջ։

— Ղորթ որ է,— գլխի ընկավ ալևորը,— էդ լավ, ասենք, ամա մի մարդ կարա՞ Դվալա սարին նարդիվան դառնա՞։

Ու պատմեց նարդիվանի բանը։

— Է, ապի,— ասավ աղջիկը,— էլի գլխի չես ընկել։ Երբ նա էդպես ասավ, դուն էլ կասեիր. «Ես ծեր եմ, որդի, կարալ չեմ նարդիվան դառնալ, մինդ ու մինդ նարդիվան դառեք, ես էլ վրովը բարձրանամ սարը»։ Էն վախտը նրանցից մինը կսկսեր մի լավ հեքիաթ, յա մի պատմություն, դուն էլ ականջ կանեիր ու սարը հենց կբարձրանայիր, որ չէիր իմանալ, թե ոնց բարձրացար։ Էդ կդառնար քեզ համար նարդիվան։

— Ղորթ որ է,— ասավ հալիվորը,— էդ էլ ես լավ ասում։ Լավ, էդ ասենք էդպես։ Ամա արտը կանանչունց կուտվի՞։

— Է, ապի, ապի,— ասաց աղջիկը,— էս հասարակ կապանքն էլ չես գլխի ընկել։ Ախար մի մարդ երբ պարտքով ա վարում, ցանում, որ հնձի, կալսի, պարտքատերը կգա, կտանի, ուրեմն, նա արտը կանանչուց ա կերել։ Իսկ էն մարդը, որ իրա աշխատանքով ա վարել ու ցանել, նա, իհարկե, որ հնձի, կալսի՝ ամբարը կլցնի ու ինքը կուտի։ Բա էն տղերքը ի՞նչ էլան, ապի,— հարցրեց աղջիկը։

— Գնացին Խամցոնց տուն, բալա։

— Էհ, ապի, էստեղ էլ կացինը քարովն ես տվել։ Ախար նրանք ի՞նչ կմտածեին։ Չէին ասի՞լ էս մարդուն իսկի հասկացողություն չուներ։ Սաղ օրը նրանց հետ ճամփա ես էկել։ Անծանոթ մարդիկ քեզ հետ էկել են քու գեղը։ Բա դու տուն չունեի՞ր, մի կտոր հաց չունեի՞ր, մի էրկու տեղաշոր չունեի՞ր, որ քու ճամփի ընկերներին համեցեք էիր արել քու տունը, քան թե վեր ես ունում՝ ղրկում ուրիշներին։ Որ էդ բանը իմանան, մենք ծիծաղատեղ կդառնանք մարդկանց աչքին։

Ու աղջիկը ձեռաց մի եղալի կլոր գաթա թխեց, տասներկու հատ էլ ձու էփեց, բոխչումը կապեց ու ասավ.— Ապի, էս տար էն տղերանցը տուր, ասա. աղջիկս նեղացավ, որ ձեզ իմ տունը չեմ կանչել, հիմի ձեզ համար էս ղրկել ա, անուշ արեք։

Ալևորը բոխչեն վեկալավ գնաց, ամա միտն էկավ, որ բան չի կերել՝ սոված ա, մի ձուն կլպեց, գաթի պռնկիցն էլ մի քիչ կտրեց, կերավ, նոր բոխչեն բերեց էն տղերանցը։

Տղերքը գլխի ընկան, որ աղջիկն էլ իրանց ա կապանք ղրկել.— Էս ո՞նց ա, հայրիկ,— ասեց մեկը,— ձեր աշխարհումը տարին տասնմեկ ամիս ունի՞։ Լիսնյակն էլ օրապակաս ա՞։

Հալիվորը էլի բան չհասկացավ, էկավ տուն, ասավ.

— Մի սարսաղ բան էլ հիմի ասին, թե ձեր տարին տասնմեկ ամիս ա ու լիսնյակն էլ՝ օրապակաս։

— Է՜, ապի, ապի, ինձ խայտառակ արիր։ Բերանդ կրակ էր ընկե՞լ։ Ի՞նչ կլիներ, որ ճամփին ձուն չէիր կերել ու գաթի պռնկիցն էլ չէիր կտրել։

Միամիտ ալևորը որտեղի՞ց հասկանար, որ աղջիկը իր կապանքովը ասել ա տղերանցը, որ իրա տարիքը թամամել ա ու ինքն էլ թամամ լուսնի պես հասած ա։

Մեկել օրը աղջիկն ասեց.

— Ապի, գնա, էն տղերանցը համեցեք արա մեր տունը, թող գան քու օջախումը մի կտոր հաց կտրեն։

Ալևորը գնաց հրավիրեց։ Տղերքը էկան։ Նրանք սրտով ուզում էին միամիտ ալևորի խելոք աղջկանը տեսնել։ Աղջիկը նրանց շատ քաղաքավարի ընդունեց, ասավ.

— Շատ ցավում եմ, որ իմ հերը ձեր ասածները չի հասկացել, ձեզ պես ճամփի ընկերներին իր տունը չի հրավիրել, հիմի ես խնդրում եմ մեր մի կտոր հացը կտրեք ու հետո բարով գնաք ձեր ճամփեն։

Աղջիկը նրանց հետ զրից էր անում, հետն էլ կերակուրը պատրաստում, հացի թադարեք տեսնում, դուս ու տուն անում։

Տղերքը տեսան, որ աղջիկը համ շատ խելոք ա, համ իմաստուն ա, համ էլ շատ սիրուն ա։ Համա չեն հասկանում. շատ ամաչելուցը, թե մորուց ա՝ աչքերի մինը վախտ-վախտ շլվում ա։ Տղերանց մեկը ասավ.— Օթախը շատ լավն ա, ամեն բան կարգին սարքին, ամա ափսոս, որ բուխարիկը մի քիչ ծուռն ա։

Աղջիկը գլխի ընկավ, որ խոսքն իր մասին ա, ետ դառավ ու քաղաքավարի ասաց.

— Սեր պատվական ղոնախներ, դուք բուխարիկի ծռնությունը թողեք, նրան թամաշ արեք, թե ծուխը ինչքան կանոնավոր ա դուրս տանում։

Տղերքը խելքամաղ են լինում աղջկա շնորհքի, տեսքի ու խելքի վրա։ Նրանցից մինը առաջ ա գալիս ու ասում.— Խանում աղջիկ, մենք ճամփորդ չենք, ես էս երկրի իշխանի որդին եմ, սա էլ իմ ընկերն ա։ Մենք շորներս փոխել ենք, ման ենք գալի, որ ժողովրդի չարն ու բարին իմանանք։ Դրա հետ ես մի նպատակ էլ ունեմ. ուզում եմ ինձ համար խելոք մի նշանած ճարեմ: Հիմի քեզնից լավը սաղ աշխարհումը չեմ գտնի։ Դու ես, որ կաս ինձ համար։ Թե դու համաձայն ես, ձեռքդ տուր, մենք հույս աստծու՝ բախտավոր կլինենք։

Աղջիկն էլ շատ հավանեց տղին։ Սրանք նշանվեցին, հետո պսակվեցին ու իրանց մուրազին հասան։

Առաջադրանք:
Քո ընտրությամբ հեքիաթից մի հատված դարձրու գրական հայերեն:

— Է, ապի,— ասավ աղջիկը,— էլի գլխի չես ընկել։ Երբ նա էդպես ասավ, դուն էլ կասեիր. «Ես ծեր եմ, որդի, կարալ չեմ նարդիվան դառնալ, մինդ ու մինդ նարդիվան դառեք, ես էլ վրովը բարձրանամ սարը»։ Էն վախտը նրանցից մինը կսկսեր մի լավ հեքիաթ, յա մի պատմություն, դուն էլ ականջ կանեիր ու սարը հենց կբարձրանայիր, որ չէիր իմանալ, թե ոնց բարձրացար։ Էդ կդառնար քեզ համար նարդիվան։

Թարգմանություն

— Է, հայրիկ,— ասաց աղջիկը,— էլի գլխի չես ընկել։ Երբ նա այդպես ասաց, դու էլ ասեիր. «Ես ծեր եմ, որդի, չեմ կարող աստիճան դառնալ, մեկնումեկդ աստիճան դարձեք, ես էլ վրայով բարձրանամ սարը»։ Այդ ժամանակ նրանցից մեկը կսկսեր մի լավ հեքիաթ, կամ մի պատմություն, դու էլ կլսեիր ու սարն այնպես կբարձրանայիր, որ չէիր հասկանա, թե ոնց բարձրացար։ Դա կդառնար քեզ համար աստիճան։
Դուրս գրիր բարբառային բառերը, գրիր դրանց համարժեք գրական հայերենը և կազմիր փոքրիկ բառարան:

Մնում-մեկում

գեղ-գյուղ

սաղ- ամբողջ

տվովի-տված

ասավ-ասաց

քիրա-քուրս

խաբար-լուր

կացավ-մնաց

ռաստ եկան-հանդիպեցին

ջահել-երիտասարդ

կարմունջ-կամուրջ

մինս ու մինս-մեկնումեկս

մեկելները-մյուսները

սարսաղ-ծիծաղելի

չիմ-ամբողջ

անց կացան-անցան

կբեզարենք-կհոգնենք

նարդիվան-աստիճան

վրովը-վրայով

եքա-մեծ

թամաշ արին-նայեցին

դվեր եկան-իջան

կշտով-կողքով

յարաբ-արդյոք

ղոնախ-հյուր

գյուռ-առատ

արին-արյուն

ամա-բայց

ղորթ-ճիշտ

տեղաշոր-անկողին

յեղալի-յուղոտ

տղերանցը-տղաներին

վեկալավ-վերցրեց

բողչա-կապոց

թադարեք-պատրաստություն

շլվում-շեղվում

օթաղ-սենյակ

խանում-տիկին

ճարել-գտնել

սաղ-ամբողջ

մուրազ-երազանք

պսակվել-ամուսնանալ

Posted in Ընտրություն 7

Marie Curie

Marie Curie c. 1920s.jpg
Maria Salomea Skłodowska 7 November 1867 was a Polish and naturalized-French physicist and chemist who conducted pioneering research on radioactivity. She was the first woman to win a Nobel Prize, the first person and the only woman to win the Nobel Prize twice, and the only person to win the Nobel Prize in two scientific fields. Her husband, Pierre Curie, was a co-winner on her first Nobel Prize, making them the first ever married couple to win the Nobel Prize and launching the Curie family legacy of five Nobel Prizes. She was, in 1906, the first woman to become a professor at the University of Paris.
 In 1895 she married the French physicist Pierre Curie, and she shared the 1903 Nobel Prize in Physics with him and with the physicist Henri Becquerel for their pioneering work developing the theory of “radioactivity”—a term she coined. In 1906 Pierre Curie died in a Paris street accident. Marie won the 1911 Nobel Prize in Chemistry for her discovery of the elements polonium and radium, using techniques she invented for isolating radioactive isotopes.
Under her direction, the world’s first studies were conducted into the treatment of neoplasms by the use of radioactive isotopes. In 1920 she founded the Curie Institute in Paris, and in 1932 the Curie Institute in Warsaw; both remain major centres of medical research. During World War I she developed mobile radiography units to provide X-ray services to field hospitals.
Marie Curie died in 1934, aged 66, at the Sancellemoz sanatorium in Passy (Haute-Savoie), France, of aplastic anemia from exposure to radiation in the course of her scientific research and in the course of her radiological work at field hospitals during World War I] In addition to her Nobel Prizes, she has received numerous other honours and tributes; in 1995 she became the first woman to be entombed on her own merits in the Paris Panthéon, and Poland declared 2011 the Year of Marie Curie during the International Year of Chemistry. She is the subject of numerous biographical works, where she is also known as Madame Curie.