Posted in Հանրահաշիվ 7

Հանրահաշիվ

Պարապմունք 27.|

Թեմա՝ Բազմանդամների արտադրյալը
Աշխատանք գրքից՝  125, 126, 129, 136, 138

125.ա)(a + 1)(a + 1)=a2+a+a+1=a2+2a+1

բ)(x + 1)(x + 2)=x2+3x+2

գ)(2 + y)(y + 3)=y2+5y+6

դ)(a + b)(a + b)=a2+2ab+b2

126.ա)(5m + 7n)(2n + 4m)=38mn+20m2+14n2

բ)(12a + b)(3a + 5b)=36a2+63ab+5b2

գ)(2x − 3y)(2x + 3y)=4x2-9y2

դ)(5m − 2n)(3n − 5m)=25mn-25m2-6n2

129.ա)(8x − 3)(4x + 5)=32x2+28x-15

բ)8x − 3 · 4x + 5=4x+5

գ)(4a − 3) · 2a − 3=8a2-6a

դ)4a − 3 (2a − 3)=-2a+9

136ա)2x + 2y=2(x+y)

բ)6a − 3=3(2a-1)

գ)ax − ab=a ․ (x-b)

դ)2a + 6ab=2a ․ (1+3b)

ա) 2a + 4b=2(a+2b)
բ) ba — b=b(a-1)
գ) 6x — 2=2(3x-1)
դ) yx + 2y=y(x+2)

Posted in Հայոց լեզու 7

Հայոց լեզու հոլովման տեսակները

Գոյականի սեռական հոլովը կազմելիս բառերը փոփոխվում են տարբեր ձևերով: Ըստ
դրանց՝ առանձնացվում են տարբեր հոլովումներ։ Ժամանակակից հայերենում կա
ութ հոլովում՝ -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո-։ Հոլովումները լինում են արտաքին և
ներքին։ Արտաքին հոլովման ժամանակ հոլովական մասնիկն ավելանում է բառի վերջից, իսկ
ներքին հոլովման ժամանակ փոփոխությունը կատարվում է բառի ներսում։ Արտաքին են
-ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց հոլովումները, իսկ -ա-, -ո- հոլովումները ներքին են։

Արտաքին հոլովումներ
Ի հոլովմանը պատկանող բառերի թիվը շատ մեծ է՝ գրքի, դպրոցի, նկարի,
բառի և այլն։ Բոլոր գոյականների հոգնակիի ձևերը նույնպես հոլովվում են -ի-ով, բացի -ց հոլովմանը պատկանող բառերից, օրինակ՝ գառան, բայց գառների, քրոջ-քույրերի, տարվա-տարիների, իսկ Վարդանանք-Վարդանանց: Գոյականի հոլովումը որոշվում է ըստ եզակի սեռական հոլովի։
Ու հոլովմանը պատկանում է ի-ով ավարտվող բառերի մեծ մասը (օրինակ՝
հոգի-հոգու, գինի-գինու), հետևյալ բառերը՝ ամուսին, անկողին, Աստված,
մարդ;
Վա հոլովմանը պատկանում է ժամանակ ցույց տվող գոյականների մի մասը,
օրինակ՝ գիշեր-գիշերվա, օր-օրվա, ամիս-ամսվա, շաբաթ-շաբաթվա և այլն։
Սակայն ժամանակ ցույց տվող մի շարք բառեր այս հոլովմանը չեն պատկանում՝
րոպե, դար, վայրկյան, երեկո բառերը, ամսանունները և այլն։ Շաբաթ բառը
հոլովվում է վա-ով, եթե արտահայտում է ամբողջ շաբաթվա՝ 7 օրվա իմաստ, այլ
ոչ թե շաբաթ օրվա։
ԱՆ հոլովմանը պատկանում է գրաբարում -ն վերջնահնչյունն ունեցած բառերի
մի մասը՝ մուկ- մկան, դուռ- դռան, լեռ-լեռան, թոռ-թոռան, բեռ-բեռան, ծոռ-ծոռան, եզ-եզան, գառ-գառան, նուռ-նռան և այլն, ինչպես նաև -ում վերջածանցով կազմված բառերը, օրինակ՝ գրավում-գրավման, ուսում-ուսման, մոտեցում-մոտեցման։ Այս հոլովմամբ են հոլովվում նաև մանուկ (եթե
անձնանուն չէ), գարուն, աշուն, ամառ, ձմեռ բառերը՝ գարնան, աշնան, ամռան,
ձմռան, թեև գործածական են նաև ամառվա և ձմեռվա ձևերը։
Ոջ հոլովման պատկանում են անձ ցույց տվող մի քանի բառեր՝ ընկեր-ընկերոջ, քույր-քրոջ,
կին-կնոջ, տեր-տիրոջ, սկեսուր-սկեսրոջ, աներ-աներոջ և այլն։ Սրանց մի մասը կարող է հոլովվել նաև -ի-ով։
Ց հոլովման պատկանում են -անք, -ենք, -ոնք, -ունք ածանցներով կազմված
այն բառերը, որոնք տոհմ, ազգակցություն, գերդաստան են ցույց տալիս, ինչպես՝
Սահակենք-Սահակենց, Վարդանանք-Վարդանանց, մերոնք-մերոնց, Վեդունք-
Վեդունց և այլն։ Այսպես են հոլովվում նաև մարդիկ, կանայք և տիկնայք հոգ-
նակիները՝ մարդկանց, կանանց, տիկնանց։

Ներքին հոլովումներ
Ո հոլովման պատկանում են հայր-հոր, մայր-մոր, եղբայր-եղբոր և նրանցով կազմված այն
բառերը, որոնցում նրանք վերջին բաղադրիչ են (օրինակ՝ հորեղբայր, նախա-
հայր)։ Այս հոլովումը ներքին է, որովհետև փոփոխությունը կատարվում է բառի
ներսում։
Ա հոլովման պատկանում են -ություն վերջածանցով կազմված բառերը
(օրինակ՝ մեծություն-մեծության, ընկերության, գեղեցկության), ինչպես նաև տուն,
շուն, սյուն, ձյուն, արյուն, անկյուն, անուն բառերը։ Անկյուն բառը հիմնականում
այսպես է հոլովվում, երբ երկրաչափական հասկացություն է (օրինակ՝ Որոշել
տրված սուր անկյան աստիճանը), իսկ մյուս դեպքերում սովորաբար հոլովվում է
ի-ով (օրինակ՝ Սենյակի անկյունի մոտ կախված նկարը գեղեցիկ էր)։ Հոլովման
ժամանակ անուն բառում կատարվում է ու-վ հնչյունափոխություն՝ անուն-
անվան։
Այլաձև հոլովում։ Ընդհանուր հոլովումից շեղվում են մի քանի բառեր, որոնք
ունեն այլաձև հոլովում՝ աղջիկ-աղջկա (-ա արտաքին հոլովում), սեր-սիրո (-ո
արտաքին հոլովում), մահ-մահվան (-վան արտաքին հոլովում), դուստր-դստեր,
կայսր-կայսեր (-ե ներքին հոլովում)։ Դուստր և կայսր բառերը կարող են հոլովվել
նաև -ի-ով։ Սրանցից բացի՝ կան նաև այլ ձևեր, որոնք, սակայն, հնացած են և գործածվում են միայն որոշ կապակցություններում, ինչպես՝ հուսո, լուսո, սգո, պատվո (-ո արտաքին),
ծննդյան, հանգստյան, գալստյան, կորստյան (-յան հոլովում)։ Սովորաբար այս
բառերը հոլովվում են ի-ով։

Առաջադրանքներ:

Արտաքին հոլովում
1. Բառաշարքում ընդգծիր ի հոլովման պատականող 6 բառ:
Երեկո, մորաքույր, ամառ, մեղու, տղա, մարդ, վարձ, ձու, ընկեր, ուսուցիչ:
2. Բառաշարքում ընդգծիր ու հոլովման պատկանող 6 բառ:
Կսկիծ, ամուսին, տատ, ուռենի, ականջօղ, տղամարդ, թագուհի, պապ, ոսկի, քեռի:
3.Բառաշարքում ընդգծիր վա հոլովման պատկանող 6 բառ:
Ուրբաթ, տարի, ժամ, գագաթ, գիշեր, րոպե, ամիս, դար, օր, ցերեկ:
4.Բառաշարքում ընդգծիր ան հոլովման պատկանող 6 բառ:
Ընդմիջում, ձնաբուք, սառցալեռ, հուշասյուն, ամառ, բեռ, ազգանուն, նուռ, տեսանկյուն, գարուն:
5.Բառաշարքում ընդգծիր ոջ հոլովման պատկանող 6 բառ:
Բաժնետեր, տերտեր, տիկին, որդի, հարսնաքույր, լապտեր, դասընկեր, դուստր, տեր, կին:

Ներքին հոլովում
1.Բառաշարքում ընդգծիր ա հոլովման պատկանող 6 բառ:
Եռանկյուն, շարժում, ձյուն, թոնրատուն, ձուկ, շուն, թերություն, կորյուն, արյուն, հանգիստ:
2.Բառաշարքում ընդգծիր ո հոլովման պատկանող 6 բառ:
Բուժքույր, հայր, տիրամայր, խաղընկեր, մորեղբայր, վանահայր, քույր, եղբայր, սկեսրայր, նախահայր:

Posted in Պատմություն 7

Առաջադրանք , նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը, 7-րդ դասարան

Առաջադրանք 1.

Դասարանական 1. Հին Ռուսիան,/ Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 37-41/

Տանը

  • Պատմիր ռուսական պետության առաջացման մասին: 9-րդ դարերի կեսերին ներկայիս Ռուսաստանի կենտրոնական մասում արևելյան սլավունները հավաքվելով ավագների շուրջը ձևավորում էին նոր իշխանություններ կայն մի շարք ցեղեր, որոնցից հայտնի էին պոլյանները,դրեվլյանները,վիատիչները դրանցից զարգացած էին պոլյանները որոնք էլ համախմբվելցին իշխան Օլեգի շուրջը, որը հիմնադրեց Ռուսիան և իր անունը ստացավ Դնեպրի վտակ Ռոս գետի անունից։Պետության կազմավորումը ավարտվեց Վլադիմեր իշխանի օրոք 980-1015։ Արևելյան սլավոները հիմնականում իրենց իշխանների հետ հիմնավորվում էին Նովգորոդի և Կիևի շուրջը։Շուտով կենտրոնացան Կիևի շուրջը և 882-թ Օլեգը երկիրը դարձրեց Կիևյան Ռուսիա։
  • Հիմնավորիր  քրիստոնության ընդունման կարևորությունըԿիևյան Ռուսիայի համար: Երկրի իշխանությունը գտնում էր, որ երկրի միասնության և օտար երկրների հետ հարաբերություններ զարգացնելու համար պետք է հոգևոր միյասնություն լիներ։ 988-թ Վլադիմեր իշխանի օրօք Քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն։Կարևոր դեր խաղաց մինչպետական հարաբերությունների համար։ Դրա համար Վլադիմեր իշխանը ամուսնացել Բյուզանդիայի կայսր Վասիլ II-րդ քրոջ Աննայի հետ։1054-թ քրիստոնեական եկեղեցին բաժանումից հետո Ռուսական եկեղեցին ինչպես նաև բյուզանդական եկեղեցին կոչվեցին ուղղափառներ։
  • Համեմատիր Յարոսլավ Իմաստունի գործունեությունը Հուստինիանոս Առաջինի գործունեության հետ: Վլադիմերի մահից հետո նրա որդիներից յուրաքանչուրը ձգտում էր մեծ իշխանի տիտղոսին հաղթեց Յառոսլավը 1019-1054-թ նա աչքի էր ընկնում իր բանիմացությամբ և մեծ սեր ուներ գիտության և կրթության հանդեպ ստեղծեց առաջին ռուսական գրավոր օրենսգիրքը որը կոչվում էր <<Ռուսսկայա պրավդա>> Ռուսաստանում մեծ վերելք ապրեց գիտությունը կրթությունը բացվեցին նոր դպրոցներ սկսվեցին գրի առնվել տարեգրությունները դրա համար նրան կեժոչում էին Յարուսլավ
  • «Աննա Բյուզանդացի-Ռուսաստանի «կնքամայրը»»/փոքրիկ հետազոտական աշխատանք/ Թագմանչական աշխատանք
Posted in Պատմություն 7

Թագմանչական աշխատանք

Աննան՝ Բյուզանդիայի կայսր Ռոման II-ի դուստրը, ծնվել է 963 թվականի մարտի 13-ին։ Աննայի մայրը ոչ մի կերպ ազնվական ընտանիքից էր, և նրա անունը Թեոֆանո էր։ Լև Սարկավագը, բյուզանդացի քահանան և հայոց արյունով պատմաբանը, Թեոֆանոյին նկարագրեց որպես «իր ժամանակի ամենագեղեցիկ, գայթակղիչ և նրբագեղ կինը, որը հավասարապես առանձնանում էր իր գեղեցկությամբ, կարողություններով, փառասիրությամբ և այլասերվածությամբ»: Կոստանդնուպոլիսի Կրոտիր պանդոկի դուստրը, ծնունդով հայ, նրան մանկուց անվանել են Անաստասիա։ Գիրված կերպարի հմայքով ու շնորհքով, ինչպես նաև մաշկի սպիտակությամբ, գահաժառանգ Ռոմանի խելքով ու շնորհքով՝ նա սիրահարվեց նրան և գրավեց ջերմեռանդ սիրեկանի սիրտը։ Կուրացած նրա հմայքի հանդեպ կիրքից՝ նա բոլորովին մոռացել էր իր օրինական երիտասարդ կնոջ՝ Իտալիայի թագավորի ապօրինի աղջկան՝ Բերտային։

Քանի որ Թեոֆանոյի հայտնվելը կայսրության բարձրահասակ հարսնացուների մեջ մնում է առեղծված, կարելի է ենթադրել, որ Ռոմանը հանդիպել է նրան Բերտայի սիրատիրությունից շատ առաջ (նա մահացել է կույսից) և սիրային հարաբերությունների մեջ է մտել նրա հետ։ Իմանալով որդու գրավչության մասին՝ ազնվական հայր Կոնստանտին VII Պորֆիրոգենիտը չցանկացավ վիրավորել իր ժառանգորդի զգացմունքները։ Բացի այդ, ապագա հարսին հաջողվել է իր գեղեցկությամբ հմայել ոչ միայն անձամբ կայսր-Բասիլևսին, այլև կայսրուհի Ելենային:

Posted in English 7, Ընտրություն 7

English test

1It’s an animal.

2.I need a new bed.

3.It’s a useful machine.

4I’m a waiter.

5.Do you have an umbrella?

6.I’m an English teacher.

7.I need a hat.

8Is she a student?

9We have an ugly duck.

10.I need an hour.

1.a university  universities

2.a sandwich  sandwiches


1
a university ⇒ universitiesCorrect

2a sandwich ⇒ sandwichesCorrect

3.a street  streets

4.a rich man rich man

5.one foot two feet

a dirty bag ⇒ dirty bagsCorrect

➪ Add -s as a general rule

7an expensive watch ⇒ expensive watchesCorrect

8a new phone ⇒ new phonesCorrect

9a nice photograph nice photographsCorrect

10One glass of wine two glassesCorrect of wine

  1. a bus  busesCorrect

2. a nice family nice familiesCorrect

3. an Italian child Italian childrenCorrect

4. a strong tooth strong teethCorrect

5. a nice dress nice dressesCorrect

6. an angry wife angry wivesCorrect

7. a uniform uniformsCorrect

8. an amazing website amazing websitesCorrect

9. an elephant  elephantsCorrect

10. an empty library empty librariesCorrect

Posted in Գրականություն7

Բուքը, երգը, երեխան։ Վանո Սիրադեղյան

Երեխան արդեն հասնում էր դպրոցին։ Վազքից արդեն անցել էր քելքի։ Վախենում էր գլուխը վեր առնի՝ դպրոցը տեսնի սպասվածից հեռու։ Նաև թիփին աչքերին էր խփում, և երեխան գնում էր՝ փալաս կեպին աչքերին քաշած։

Դպրոցին, փաստորեն, հասել էր, մնում էր հասնի շեմին։ Չորս պատերի ապահովության հեռանկարից արդեն տաքանում էր։ Կամ լավ թմրել էր։ Այդպես գլուխը կախ գնալու դեմ էր առնելու դռանը և իրեն հաճելի անակնկալ էր մատուցելու։

Երեխան այնքան էր ինքն իրեն ապավինել, այնքան էր մտել ինքն իր մեջ, որ մրմռացող ոտքերը այլևս իրենը չէին։ Նա արդեն ոտքերին օգնել չէր կարող և ճիշտը դրանց գոյությունը ուրանալն էր։ Եթե ոտքերը իրենը չեն, ուրեմն ցավն էլ իրենը չի, խորամանկում էր երեխան։

Ձեռքից եկածը արել էր. գուլպայի ծակ թաթը ձգել, ոտքի տակ էր դրել, ոտքին մեծ, պոռթած կոշիկների ներսը դարման ու քուրջ էր խցկել, ձեռքն ընկածով կապոտել էր, բայց կարծես բան արած չլիներ։ Սառած, անզգալի, պրոտեզի վրա քաշած կոշիկի նման, ուրիշի ոտքին եղածի նման անհաղորդակից կային ու տարօրինակ էլ էր, որ հետը գալիս էին։ Այսինքն, առաջն ընկած գնում էին։

Երեխան հասավ դռանը ու դուռը չբացած՝ ներսում էր… Դուռը դեմ ընկավ, ու երեխան ցրտից ոտքից գլուխ դաղվեց։ Ուրեմն, դեռ ներսում չէր։

— Հարութ քեռի,— կանչեց,— սառա, Հարութ քեռի։

Երեխային թվաց հեռվի՜ց, դանդաղ, միջանցքով գալիս են։ Գալիս—չեն հասնում։ Դռան դեմ անակնկալի եկած երեխան անպաշտպան էր։ Այդքան չզգալու տված ցուրտը, այդքան իրենից վանած, արհամարհած ու չարացած ցուրտը մեկեն, վրիժառու խփել էր երեխային։ Կամքը հաշվարկված էր որոշակի տարածության, որոշակի ժամանակի համար և հիմա իր գործը արել՝ վերացել էր։ Սառնամանիքի դեմ նոր խաղ սկսել չէր լինի, և կամազուրկ մարմինը ցրտի բերանը տված՝ երեխան տղամարդավարի մղկտում էր։ Ու ամեն պահ ներսում հայտնվելու հույս ուներ։

Դռան փեղկը հույսով ետ գնաց ու դխկոցով դեմ առավ նիգին։

— Էսքան շուտ ո՞ւր ես եկել, այ լակոտ։

Հանգը այնպես չէր, թե՝ այ որդի, բա դու մեղք չե՞ս, բա դու քուն ու դադար չունե՞ս… Ձայնը քնահարամ եղած հարբածի չարություն ուներ, բայց երեխան չարությունը բիձու փնթփնթոց հասկացավ։
Լավ մարդուն նեղություն տալու համար երեխան մեղավորություն զգաց և արդեն որպես ներս մտած՝ բացատրեց, արդարացավ.

— Հարութ քեռի,— ասաց,— վազելով եմ եկել՝ շուտ հասա։

— Իմ գործը չի, Ավագը կարգադրել է չթողնեմ։

Երեխան կարծեց լավ չարդարացավ։

— Ավագը չի իմանա, Հարութ քեռի, կմտնեմ նստարանի տակ։

— Գնա ձեր թախտի տակ մտի,— ասաց։

Երեխան կարծեց հոգու հետ խաղ են անում։ Կարծեց հետագա վայելքն են ձգելով քաղցրացնում։

— Ավագը իմ մոր քեռու տղեն է, Հարութ քեռի, բաց արա։

— Գնա, գնա,— ասաց,— մի անգամ էլ ետ վազի արի՝ ժամը կգա։

Երեխան առաջին պահ չհավատաց, բայց հեռացող ոտնաձայնը իրոք հեռանում էր։ Երեխայի խելքը մտավ, որ, ուրեմն, ճիշտը տուն գնալ—դառնալն է։ Եթե դուռը չեն բացում, ուրեմն ճիշտը դա է, ու իր լավն են ուզում։ Բայց բուքը, մութը, բքից սսկված, տեղները չմատնող շները… Երեխան դպրոցի մատույցներում ձեռքի փայտը վախի հետ շպրտել էր՝ ո՞նց գտներ։ Հետո, ախր, ո՞նց կարող էր տուն գնալ—դառնալը ավելի հարմար լինել։ Իսկ եթե հարմար չէ, դուռն ինչո՞ւ չբացեցին… Երեխայի միտքն էլ էր սառչում։ Իսկ ոտքերը ինքնաբերաբար դոփդոփում էին։ Երեխան արդեն պարում էր։ Բայց ուսը գցած շորի պայուսակը լնգլնգում էր և գրպանիկի թանաքամանը կարող էր շուռ գալ։ Երեխան ձախ ձեռքը հանեց թևատակից, շորի վրայից բռնեց թանաքամանը, բութ, սառչող մատով խցեց բերանը։ Հիմա կարող էր ապահով թռչկոտել։

Ձախ ձեռքն էլ ոտքերի հետ սառչում էր։ Ականջներին երեխան կամքի գերագույն լարումով ձեռք չէր տալիս. տրորեր՝ մղկտոցը սաստկանալու էր։ Միտքը ցրտից, ցավից շեղել էր պետք։ Մի բան անել պետք էր։ Հիշեց, որ գրպանում հացի կտոր կա, աջ ձեռքն էլ թևատակից հանեց, կոխեց գրպանը՝ լիքը ձյուն էր, ձյան տակ հացը քարացել էր։ Եվ երեխան սկսեց երգել.Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել,Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել…

— Սովից ցնդել ե՞ս, այ լակոտ։

Երեխան քարացավ։ Ամոթից մի երկվայրկյան նույնիսկ տաքացավ։ Իր երգելը երգեցողության դասատուն անգամ լսած չկար, իսկ սա Ավագն էր։ Երեխան կուչ եկավ ու սպասում էր, որ վզակոթին տան։ Միաժամանակ սպասում էր դուռը բացվելուն։ Լարումից երեխան մի քիչ էլ տաքացավ։

Posted in English 7

What does success mean for you?

Lesson one

  • Classwork– English-in-Mind-1, page 41, Successful people
  • Homework-What does success mean for you. Write a short essay. 

For me, success is a very big concept. For example, having successful friends, good surroundings and a successful job. But if you look the other way, make happiness a goal for me and go after it and don’t give up, because if you give up, everything will fail and you will be weak.

Posted in English 7

My hero

I like to sing very much and I admire Armenian singers very much. Among the Armenian singers, my hero is Gor Sujyan and Ruben Hakhverdyan. I love them very much because their songs are very deep and very touching. I love their songs and them very much and I am going to go soon. at their concert. At the concert.

Posted in English 7

My Friendship 

November 14-18

Topic of the lesson. Friendship 

I remember we were in the 3rd grade when I met David and Marija and I had no idea who they were. The first month in the camp was a bit difficult for me because I had just moved to the Mkhitar Sebasatts educational complex. I first became friends with Maria and we started to get closer to Mimi. sitting next to each other we became closer and closer we spent a lot of time with Mimi and now we are very close and we love each other a lot and we spend a lot of time as 3 of us. I love my friends very much and I will always be with them .