1.Փակագծերում գրված գոյականները դարձրու հոգնակի և համապատասխանեցրու նախադասությանը:
Ա. Հայ նախարարները Արտաշատի ժողովի վճիռներից հետո քաշվեցին իրենց աշխարհները և, անցնելով առօրյա գործերին, սպասում էին Պարսկաստանի լուրերին :
Բ. Պատառոտված հագուստներով որբ երեխաները կուչ էին եկել հարուստ տների պատերի տակ:
Գ. Հաստաբուն ընկուզենենիների տակ` հասարակ նստարանների վրա, տեղավորվել էին բավական մեծ թվով մանուկներ, պատաներ:
Դ. Աշխարհի ցավերից անտեղյակ` արևը բարձրանում է սարերի լազուրից և հավասարապես լուսավորում լեռների ալևոր գլուխները, թշնամու բանակները, ծխացող տները լեցուն (գյուղ) :
2. Տրված գոյականները դարձրու ինչի՞, ու՞մ հարցին պատասխանող, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր տարբերությունը:
Լեռան, սեղանի, գիտնականի, րոպեի, գինու, տիրուհու, այգու, հոգու, օրվա, ժամվա, ամսվա, գարնան, որոշման, ձմեռվա, քրոջ, ընկերոջ, տանտիկնոջ, հոր, մոր, եղբոր, անկյան, սյան, տան, ուրախության, սիրո, կորուստի, աղջկա: