1. Փակագծերի մեջ առնված բառերը դիր սեռական հոլովով: Կետերի փոխարեն գրիր բաց թողնված տառերը:
Սիրում է Արամայիսը աշնան բազմազան երանգները: Փռվել է գյուղը լեռան թեք լանջին, այգիների մեջ: Հովտի միջով անցնում է գետակը, որի ջուրը հստակ է բյուրեղի պես: Քայլում է Արամայիսը այգու միջով ու հիշում մանկության օրերը: Այստեղ` առվի, եզրին, նա շատ է խաղացել: Նա, հոր ձեռքը բռնած, գալիս էր այգի և մնում մինչև ուշ երեկո: Մոր մասին նա շատ աղոտ հիշողություն ունի: Քայլում է ու լսում թափված տերևների հաճելի խշշոցը ոտքերի տակ: Քամու հոսանքով թռչում են դեղին տերևները ու պար բռնում օդի մեջ:
2. Փակագծերի մեջ առնված բառերը դիր տրական հոլովով: Կետերի փոխարեն գրիր բաց թողնված տառերը:
Գնացքը մոտենում է հայրենի քաղաքին :
Գուրգենը մոտենում է անտառին կանգ է առնում անտառի եզրին և ականջ դնում թռչունների երգին:
Արևի շողերն ընկել են լեռան բարձր կատարին :
Երգում է դեղձանիկը, հեռվից մի ուրիշը ձայնակցում է նրա երգին :
3. Փակագծերի մեջ առնված բառերը դիր բացառական հոլովով:
Ծագում է մանուկ արևը գարնան
Կովկաս լեռների ձյունի պատնեշից:
Զարթնում են մեկ-մեկ սարերն աննման :
Ձմռան անվրդով քնի մշուշից:
Ամեն մի ձորից աղբյուր է հոսում,
Ամեն մի թփից բլբուլ է խոսում: