Posted in Գրականություն7

Դեկտեմբերյան, ամանորյա նախագծեր

Նախագիծը նպատակ ունի սովորողների հետ ընթերցել հայ և արտասահամանյան հեղինակների Ամանորի և սուրբծննդյան թեմայով ստեղծագործություններ:
Ծանոթանալ և իմանալ հին հայերի ամանորյա ծեսերը, խորհուրդները, խորհրդանիշները:

Ընթերցումներ`

Պաուլո Կոելիո, երկու պատմվածք:
Պաուլո Կոելիո «Երեք մայրիների հեքիաթը»:
Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը:
Սուրբ Ծննդյան ծառի պատմությունից
Վիլյամ Սարոյան «Ծննդյան տոներից երեք օր հետո»
Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում:
Ֆյոդոր Դոստոևսկի
Անդերսեն, Եղևնին
Օ Հենրի Մոգերի ընծաները

Հայկական Ամանորից:

Հացը` ամանորյա խորհրդանիշ

Ամանորյա հայկական մաղթանքներ

Հին հայերի Նոր տարին`  Կաղանդ, Նավասարդ, Ամանոր
Տարբեր ազգերի ամանորյա ավանդույթները
Նոր տարին աշխարհի երկրներում 
Առաջադրանք:
Այս նախագծերով սովորողը ուսումնասիրում, տեղեկանում է Կաղանդ, Նավասարդ, Ամանոր ավանդական ծեսին, տոնածառի պատմությանը, տոնածառի՝ որպես խորհրդանշի զարգացմանը;

Առաջադրանք:
Ամանորը մեր ընտանիքում
Սովորողը  պատմում է, ներկայացնում  տեսանյութեր, ֆոտոշարեր, հարցազրույցներ իր ընտանիքում ամանորյա նախապատրաստական աշխատանքների՝ տոնածառի զարդարման, ամանորյա նվերների պատրաստման, ամանորյա գնումների, ծիսական ուտեստների պատրաստման և այլնի վերաբերյալ, տեղադրում բլոգում, ենթակայքում, տարածում:
Ուսումնասիրում է այլ ազգերի ծիսական սովորույթները, ամանորյա խոհանոցը, համեմատում, փորձում հետաքրքիրը բերել ընտանիք:

Posted in Գրականություն7

Հացը` ամանորյա խորհրդանիշ

Մեր նախնիների համար հացը նաև Ամանորի խորհրդանիշ է համարվել: Տարբեր նահանգներում հացի հետ կապված տարբեր ավանդույթներ կային:
Բարձր Հայքում ճերմակ ցորենի հաց էին թխում, կեսը ուտում էին հին տարում, մյուս կեսը` Նոր տարում, կարծես խնդրելով հայոց աստվածներին, որ Նոր տարին հին տարվա պես հացառատ լինի:
Աղձնիքում Նոր տարվա ուտելիքներով ծանրաբեռնված սեղանի վրա մի քանի բուռ հացահատիկով փոքրիկ բլուր էին պատրաստում և ասում.
-Հիմա Անահիտ աստվածուհին կգա, կշնորհավորի Նոր տարին, մի պատառ հաց կվերցնի և գալիք տարում ցորենի բլուրներով կվարձատրի մեր արդար աշխատանքը:
Տուրուբերանում Նոր տարվա սահմանագլխին թոնիր էին վառում և թարմ լավաշի բույրով լցնում տունը:
Վասպուրականում Նոր տարվա նախօրյակին գինու բոլոր կարասների ու տիկերի բերանները փակում էին, կարծելով, թե հայոց Ամանորի պատանի աստվածը կարող է գինի խմել, հարբել և մոլորվել: Բայց նկատի առնելով, որ Ամանորը երկար ճամփա է անցել և կարող է քաղցած լինել, նրա համար կարասների և տիկերի բերաններին մեկական կտոր թարմ հաց էին դնում:
Ծոփքում ցորենը աղանձ էին անում, մի մասը ուտում էին, մի մասը լցնում գետը կամ առուն` նվիրելով անձրևի աստծուն` գալիք տարին ցորենաբեր լինելու համար:
Կորճայքում տան գլխավորը չորեքթաթ շրջում էր սենյակի մեջ և Նոր տարվա համար թխված լավաշից կտորներ էր տալիս տան անդամներին, դրանով կարծես ասել էր ուզում , որ Նոր տարուն աստվածները հաց կտան նրան, ով մեջքը ծռած կաշխատի օրնիբուն:
Պարսկահայքում Նոր տարվա հացի խմորը շաղում էին Կապուտան լճի ջրով, հուսալով, որ Նոր տարում երաշտ չի լինի: Պարսկահայերն ասում էին, թե երաշտի տարիներին Կապուտանը փոթորկվում է, և նրա ցայտքերը թռչում էին երկինք, ապա անձրև դառնալով` թափվում շոգից տոչորվող արտերի վրա:
Սյունիքում Նոր տարվա շեմին իրարից խռով մարդիկ պետք է ուտեին հացի նույն կտորից, այլապես Աստված բերքառատ չէր անի նրանց արտերը:
Արցախում ցորեն էին խաշում, լցնում մեծ ամանի մեջ և դնում սեղանին: Խաշվելուց հատիկները ուռչում էին և սովորականից երկու անգամ մեծանում: Արցախցին դրանով հիշեցնում էր աստվածներին, որ հաճելի կլինի, եթե Նոր տարում ցորենի հատիկները այդքան խոշոր լինեն:
Փայտակարանում Նոր տարուց մի քանի ժամ առաջ տան եղած գարին տանում էին գոմ կամ մի այնպիսի գաղտնի անկյունում էին պահում, որ Ամանորի աստծու աչքին չերևա, չասի, թե ունեք, և Նոր տարին ցորենաբեր չանի:
Ուտիքում տան շեմին կախում էին մի կտոր հաց` ցանկանալով ասել, որ ամեն մարդ կարող է հյուրասիրվել և մի կտոր հաց ուտել:
Գուգարքում Ամանորը դիմավորում էին բոլոր ջրաղացները աշխատեցնելով:
Արարատում համոզված էին, որ Նոր տարին ձյունափայլ լավաշի խուրձերը ուսին իջնում է Մասիսի կատարից և հաց բաշխում նախ աշխատավորներին, հետո մնացածը տալիս հարուստ ծույլերին և ծույլ աղքատներին:
Աղբյուրը` Հայկ Խաչատրյանի «Հացապատում»

Posted in Գրականություն7

Իվան Իլին. Սուրբծննդյան նամակ

Սա եղել է մի քանի տարի առաջ։ Բոլորը պատրաստվում էին տոնել Սուրբ Ծնունդը, տոնածառ ու նվերներ  էին պատրաստում։ Եվ ես մենակ էի օտար երկրում, ոչ ընտանիք, ոչ ընկեր, և ինձ թվում էր, թե ես լքված ու  մոռացված եմ բոլոր մարդկանց կողմից: Շուրջս դատարկություն էր, ու սեր չկար՝ հեռավոր քաղաք, անծանոթ մարդիկ, քար սրտեր։ Եվ այսպես, հոգեվարքի ու հուսահատության մեջ ես հիշեցի հին նամակների մի կապոց, որը կարողացել էի  փրկել մեր սև օրերի բոլոր փորձություններով անցնելիս։ Ես այն հանեցի իմ ճամպրուկից  և նրա միջից գտա այս նամակը։
Դա իմ հանգուցյալ մոր նամակն էր՝ գրված 27 տարի առաջ: Ի՜նչ երջանկություն է, որ ես հիշեցի նամակի մասին:

«Ի ՛մ թանկագին զավակ, Նիկոլենկա. Դու ինձ բողոքում ես քո մենակությունից,  եթե դու  իմանայիր, թե որքան տխուր ու ցավալի են քո խոսքերն  ինձ համար։ Ի՜նչ ուրախությամբ կգայի քեզ համոզելու, որ դու մենակ չես և չես կարող մենակ լինել։ Բայց դու գիտես՝ ես չեմ կարող հեռանալ հայրիկից, նա շատ է տառապում, և ամեն րոպե կարող է ունենալ խնամքի կարիք: Իսկ դու պետք է  պատրաստվես  քննություններին և  համալսարանն ավարտես: Դե, թույլ տուր գոնե պատմեմ, թե ինչու ես երբեք միայնակություն  չեմ զգում։
Գիտե՞ս, արդյոք, որ  մարդը միայնակ է այն ժամանակ,  երբ ոչ մեկին չի սիրում, որովհետև սերը նման է թելի, որը մեզ կապում է սիրելի մարդու  հետ: Նույն ձևով էլ  մենք   ծաղկեփունջ ենք պատրաստում: Մարդիկ ծաղիկներ են, իսկ ծաղկեփնջի ծաղիկները միայնակ չեն կարող լինել: Եվ հենց ծաղիկը  ծաղկում է  և սկսում անուշ բուրել,, այգեպանը այն դնում է  ծաղկեփնջի մեջ::

Այդպես է լինում նաև մեզ՝ մարդկանց հետ: Ով սիրում է, նրա սիրտը ծաղկում է և անուշ բուրում,  նա նվիրում  է իր սերը ճիշտ այնպես, ինչպես ծաղիկը՝  իր բույրը: Այդ դեպքում  նա մենակ չէ, քանի որ իր սիրտը նրա հետ է, ում սիրում է, ում մասին մտածում է, հոգ  տանում, ուրախանում նրա ուրախությամբ և տառապում նրա տառապանքներից։ Նա նույնիսկ ժամանակ չի ունենում  միայնակ զգալու կամ  անգամ մտածելու,որ  ինքը միայնակ է, թե՞ ոչ։ Սիրո մեջ մարդը մոռանում է ինքն իրեն, նա ապրում է ուրիշների հետ, ապրում է ուրիշների մեջ: Եվ  երջանկությունը հենց սա  է:
Ես արդեն տեսնում եմ քո հարցում ունեցող  կապույտ աչքերը և լսում  քո հանգիստ առարկությունը, թե դա միայն երջանկության կեսն է, որ կատարյալ   երջանկությունը ոչ միայն սիրելու, այլև սիրված լինելու մեջ է: Բայց այստեղ մի փոքրիկ գաղտնիք կա, որը ես քո  ականջին կշշնջամ՝ ով իսկապես սիրում է, չի խնդրում և չի խնայում։ Չի կարելի անընդհատ հաշվել և հարցնել՝ ի՞նչ կբերի ինձ իմ սերը, ինձ սպասու՞մ է փոխադարձությունը, կամ գուցե ես ավելի շատ եմ սիրում, իսկ ինձ ավելի քիչ են սիրում, և արժե՞ արդյոք, որ ես հանձնվեմ այդ սիրուն… Այս ամենը  սխալ է և ավելորդ. այս ամենը նշանակում է, որ սեր դեռ չկա (չի ծնվել) կամ՝ այլևս չկա (մահացել է):
  Այս  հարմարվելն ու կշռադատելը ընդհատում են սրտից բխող սիրո կենդանի ալիքները և կանգնեցնում սերը: Համեմատող և կշռադատող մարդը չի սիրում,  և նրա շուրջը ձևավորվում է դատարկություն՝ իր սիրտ չթափանցած ու չջերմացած  շողերով, և  մարդիկ  անմիջապես զգում են դա, և երբ զգում են, որ նրա շուրջը դատարկ է, սառը ու կոպիտ, երես են թեքում՝ նրանից ջերմություն չսպասելով։ Սա մարդուն ավելի անտարբեր է դարձնում, և ահա  նա դառնում է միայնակ, անտեսված և դժգոհ…
  Ո ՛չ, սիրելիս, սերը պետք է ազատորեն հոսի սրտից, և կարիք չկա անհանգստանալ փոխադարձության համար: Պետք է մարդկանց արթնացնել քո սիրով, պետք է սիրել նրանց և դրանով  սիրելու կոչել։ Սիրելը կես երջանկություն չէ, այլ՝ լիակատար երջանկություն։ Պարզապես ընդունիր  դա, և քո շուրջը  հրաշքներ կծնվեն: Հանձնվիր սրտիդ հոսանքին, թող քո սերը ճախրի  ազատ, թող նրա ճառագայթները փայլեն ու ջերմանան բոլոր ուղղություններով: Այդ ժամանակ դու շուտով կզգաս, որ փոխադարձ սերը ամեն  կողմից  հոսում է դեպի քեզ։ Ինչո՞ւ։ Որովհետև քո անմիջական, ակամա բարությունը, քո  անընդհատական  ու անշահախնդիր սերը մարդկանց մեջ աննկատելիորեն բարություն և սեր են առաջացնում:։
 Եվ այդ ժամանակ դու կճաշակես այդ փոխադարձ, հետադարձ սերը ոչ թե որպես «լիակատար երջանկություն», որը դու պահանջեցիր և որին  հասար, այլ՝  որպես  երկրային երանություն, որում  քո  սիրտը կծաղկի և կհրճվի:.

Նիկոլենկա , երեխաս: Մտածի ՛ր այդ մասին և հիշի ՛ր իմ խոսքերը հենց որ նորից քեզ  մենակ զգաս։ Հատկապես, երբ ես երկրի վրա չեմ լինի : Եվ  հանգիստ եղիր ու  վստահելի, քանի որ Տերը մեր այգեպանն է, և մեր սրտերը ծաղիկներ են Նրա այգում:
Մենք՝ երկուսս էլ՝  հայրիկը և ես,  քնքշորեն գրկում ենք քեզ:
Քո մայր:
Շնորհակալ եմ քեզ, մայրիկ: Շնորհակալություն սիրո և սփոփանքի համար։ Գիտե՞ս, ես միշտ արցունքն աչքերիս եմ  կարդում  քո նամակը։ Եվ նամակը կարդալու ավարտին  սկսվում է Սուրբ Ծննդյան երեկոյան ժամերգությունը։
Օ՜, անարդարացի երկրային երանություն:


Թարգմանությունը՝ Կարինե Պետրոսյանի

Posted in Գրականություն7

Նոր տարին աշխարհի երկրներում

Ամանորը շատերիս սիրելի տոնն է: Այդ օրը բոլորս ենք ցանկանում հավատալ հրաշքի գոյությանը: 12 զանգերի հետ մենք երազանք ենք պահում` հուսալով, որ նոր տարին նոր բարիքներ ու երջանիկ պահեր կբերի: Բոլորիս հոգին է լցվում ուրախությամբ ու գեղեցիկի սպասումով: Ցանկանում ենք ազատվել բոլոր հոգսերից, նոր կյանք սկսել: Նոր տարի-նոր կյանք: Իսկ արդյո՞ք բոլոր երկրներում մարդիկ նույն կերպ են տոնում Ամանորը: Իհարկե ոչ: Իսկ թե ինչպես է շատերի սիրած տոնը տոնվում մյուս երկրներում, կիմանաք այսօր:

Իտալիայում Նոր տարին սկսվում է հունվարի 6-ին: Ըստ ավանդության այդ գիշեր կախարդական ավելի վրա գալիս է Ձմեռ Տատիկը ` Լա Բեֆանան, մտնում է այն սենյակները, որտեղ քնած են երեխաները և նրանց գուլպաների մեջ դնում է նվերները: Իսկ այն երեխաներին, ովքեր դասերը լավ չեն սովորել կամ իրենց վատ են պահել, Լա Բեֆանան նվերի փոխարեն բերում է ածուխ կամ մի բուռ մոխիր:

Իտալական Ձմեռ Պապիկը Բաբբո Նատալեն է: 

Իտալացիները գտնում են, որ Ամանորին պետք է ազատվել բոլոր հին և անպետք իրերից:Այդ պատճառով Ամանորի գիշերը իտալացիները պատուհանից դուրս են նետում իրենց բոլոր հին իրերը՝ հին արդուկներ, ծաղկամաններ, աթոռներ, կոշիկներ… : Համարվում է, որ որքան շատ բան թափես, այդքան ավելի հարուստ կլինես նոր տարում: 

Ամանորյա իտալական սեղանին պարտադիր պետք լինի ընկույզ, ոսպ և խաղող, որոնք խորհրդանշում են երկարակեցություն, առողջություն և բարեկեցություն:

Մեծ Բրիտանիայում Նոր տարվա գալուստի մասին ազդարարում է զանգը: Ուղիղ ժամը 12-ին զանգերը սկսում են բարձր ղողանջել:Զանգի առաջին հարվածից հետո բացում են տան ետևի դուռը, որպեսզի հին տարին գնա, իսկ վերջին հարվածի հետո բացում են տան պատուհանները և դիմացի դուռը, որպեսզի նոր տարին մտնի իրենց տուն:

Երեխաները քնելուց առաջ սեղանին դնում ափսեներ, որպեսզի Սանտա Կլաուսը նվերները դնի դրանց մեջ, իսկ կոշիկների մեջ չորացած խոտ են դնում, Սանտայի եղնիկների համար:

Բրիտանացիները ամանորյա սեղանին դնում են հնդկահավ և տապակած կարտոֆիլ, բրյուսելյան կաղամբ, մսով կարկանդակ, պուդինգ, քաղցրավենիք և մրգեր:

Շոտլանդիայում Ամանորը կոչվում է ՛՛Խոգմանի՛՛: Տոնը դիմավորում են շոտլադացի Ռոբերտ Բերնսի երգը երգելով: 

Ըստ ավանդույթի ամանորի գիշերը շոտլանդացիները այրում են տակառներ, այդ կերպ այրելով հին տարին և տեղ ազատելով նոր տարվա համար:

Ըստ շոտլանդացիների, մեծ երջանկություն է բերում մուգ մազերով և նվերներով տուն մտնող տղամարդը:
Տոներին նախաճաշին ուտում են պուդդինգ և հատուկ տեսակի պանիր, ճաշին՝ եփած բադի միս և խնձորով կարկանդակ: Հյուրերը իրենց հետ անպայման պետք է բերեն մի կտոր ածուխ, որպեսզի այն գցեն ամանորյա բուխարու մեջ:

Կուբայում նոր տարվա տոնը կոչվում է ՛՛Թագավորների տոն՛՛:3 Ձմեռ պապիկ ունեն՝ Բալտասարը, Գասպարը և Մելչորը: Երեխաները նրանց նամակներ են գրում, որտեղ նշում են, թե ինչ նվերներ են ուզում նրանցից ստանալ: 

Ամանորի նախօրեին կուբացիները տան եղած բոլոր ամանների մեջ ջուր են լցնում և ուղիղ ժամը 12-ին սկսում են այդ ջուրը պատուհանից դուրս թափել: Ու նաև պետք է ուղիղ ժամը 12-ին ուտել 12 հատ խաղողի հատիկ, ինչը նշանակում է, որ հաջողությունը և բարեկեցությունը կուղեկցի ուտողիՃապոնիայում երեխաները նոր տարին դիմավորում են նոր հագուստով: Ըստ ավանդույթի դա առողջություն և երջանկություն է բերում նոր տարում: Այստեղ Նոր տարվա գալուստի մասին ազդարարում են զանգերի 108 հարվածը: Այդ հարվածները ոչնչացնում են մարդկանց 6 արատները՝ ագահություն, չարություն, հիմարություն, թեթևամտություն, անվճռականություն, նախանձություն: Սրանցից յուրաքանչյուրն ունի 18 տարատեսակ ։

Նոր տարվա առաջին վայրկյաններին պետք է ծիծաղել, քանի որ դա հաջողություն է բերում: Եվ որպեսզի այդ հաջողությունը տուն գա, ճապոնացիները տան մուտքի դուռը զարդարում են բամբուկի, կեչու և սալորի ճյուղերով: Բամբուկը խորհրդանշում է նվիրվածությունը, կեչին՝ երկարակեցությունը, սալորը՝ սերը կյանքի հանդեպ:Տոնական սեղանին դրվում է մակարոն, որը երկարակեցության խորհրդանիշն է, բրինձ՝ լիության խորհրդանիշն է, լոբի՝ առողջության խորհրդանիշն է:

Նեպալում Նոր տարին նշում են արևածագին: Մինչ այդ՝ գիշերը, նեպալաբնակները մեծ խարույկ են վառում և դրա մեջ են նետում հին, անպետք իրերը: Իսկ հաջորդ օրը սկսվում է ՛Ներկերի տոնը՛:

Մարդիկ իրենց մարմնի վրա տարբեր նախշեր են նկարում և սկսում են փողոցներում այդպես պարել և երգել:

Posted in Գրականություն7

Տարբեր ազգերի ամանորյա ավանդույթները

Տարբեր ժողովուրդներ տարբեր կերպ են տոնում Նոր տարին և ունեն տարբեր սովորույթներ: Ներկայացնենք դրանցից մի քանիսը՝ որպես առավել արտասովոր սովորույթներ:

Կուբայում Նոր Տարվա նախօրեին բոլոր դույլերը, թասերը լցնում են ջրով և կեսգիշերին պատուհանից դուրս թափում: Այդպիսով անցնող տարուն ցանկանում են ջրի պես լուսավոր ճանապարհ: Մինչ ժամացույցը խփում է տասներկու անգամ, անհրաժեշտ է խաղողի տասներկու հատիկ ուտել ,և այդ դեպքում մարդուն ամբողջ տարվա ընթացքում կուղեկցեն համերաշխությունը, խաղաղությունը և բարեկեցությունը։

Ճապոնիայում Նոր Տարվա գիշերը 108 անգամ զնգում են զանգերը: Յուրաքանչյուր հարված համապատասխանում է որևէ արատի` ագահություն, հիմարություն, չարություն, թեթևամտություն, անվճռականություն և նախանձ: Ամեն մի արատ ունի տասնութ տարբեր երանգ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 108:

Չինաստանում Նոր Տարին նշվում է ավելի ուշ, քան ավանդական եվրոպականը. այդ տոնը գալիս է փետրվարի վերջին: Չինական Ամանորի բնորոշ հատկանիշները համարվում են ճայթուկներն ու հրավառությունը: Չինացիները հավատացած են, որ ինչքան շատ լինեն լույսերը, այնքան երջանիկ կլինի գալիք տարին:

Իտալական ավանդույթի մասին գիտեն գրեթե բոլորը: Իտալիայում նույնպես կարծում են, որ Նոր տարին պետք է դիմավորել` ազատվելով հին իրերից, վատ ու տխուր հիշողություններից: Իտալացիները պահպանել են դեկտեմբերի 31-ի գիշերը պատուհանից հին իրերը դուրս նետելու սովորույթը: Ընդհանրապես Եվրոպայի շատ երկրներում կա հնուց ձևավորված «առաջին օրվա մոգություն» կոչվող մի սովորույթ, որի համաձայն տարվա առաջին օրվա պահվածքով որոշում են, թե ինչ է սպասվում տվյալ մարդուն գալիք տարում: Այդ պատճառով բոլորն այդ օրը նոր շորեր են հագնում և աշխատում պարտք չվերցնել: Շատ երկրներում կեսգիշերին երազանք են պահում` հավատալով գալիք տարում դրանց իրականացմանը:

ԻսպանիայումՊորտուգալիայում և եվրոպական այլ երկրներում խաղողի վազը հնուց համարվում է ընտանեկան երջանկության, սիրո և օջախի խորհրդանիշ: Այստեղ տարեմուտի գիշերը` ժամացույցի վերջին տասներկու զանգերի հետ, տասներկու հատիկ խաղող են ուտում և գալիք տարվա բոլոր ամիսների համար երազանք պահում:

Բելգիայում բոլոր ազգականները հավաքվում են տոնական սեղանի շուրջ, և բոլոր տներում երեք րոպե հանգցնում են լույսը` այդ ժամանակն անվանելով ամանորյա համբույրների րոպեներ, որոնց գաղտնիքը պահում է մթությունը:

Շոտլանդիայում կարծում են, որ ով Ամանորին առաջինը մտնի իրենց տուն, նրանից է գալու եկող տարվա հաջողությունը: Ըստ հավատալիքների` մեծ հաջողություն է բերում թուխ մազերով տղամարդը, ով նաև նվերներ ունի: Այստեղ բուխարիում մեծ կրակ են վառում և տասներկու զանգերին սպասելիս ամբողջ ընտանիքով հավաքվում շուրջը: Տոնի ընթացքում ամենուր փոխանակվում են ողջույններով ու բարեմաղթանքներով, գրկում ու համբուրում են բոլոր բարեկամներին ու ազգականներին, կենացներ հնչեցնում` միմյանց մեծ երջանկություն և ուրախություն մաղթելով:

Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետեւի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, եւ բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար:

Հյուսիսային Ամերիկայում 1976 թ.-ից գործում է ավանդույթ, որի համաձայն՝ Ամանորը տոնում են ալկոհոլից հրաժարված, այսինքն՝ Ամանորի առաջին գիշերը ոչ ոք ալկոհոլ չի օգտագործում:

Ավանդույթներից առավել ուսուցանելին ու օգտակարը, կարծում ենք, կարող է լինել վերջինը, քանի որ Ամանորի տոնը պետք է ասոցացվի տոնական տրամադրության ու միջավայրի հետ, այլ ոչ թե առատ ուտելիքների ու խմիչքների:

Աղբյուրը`Իրավաբան.net

Posted in Գրականություն7

Ձմեռ պապը տարբեր լեզուներով

Բոլորս էլ հավատում  ենք Ձմեռ պապի գոյությանը: Այն հարցը, թե ով է Ձմեռ պապիկի նախնին, շատ վիճելի է: Նշենք սակայն, որ բոլորին հայտնի է, որ  Ձմեռ պապիկների բնակավայրը  Լապլանդիան է: Մի երկրում ձմեռ պապիկի նախնիները համարվում են տեղական գաճաճները, մեկ այլ երկրում` միջնադարյան շրջագայող ձեռնածուները,  իսկ մյուսում` մանկական  խաղալիքներ վաճառողները: Ձմեռ պապի կերպարը ձևավորվել է դարերի ընթացքում, և յուրաքանչյուր ազգ նրա մեջ է ներառել իր սովորույթներից ինչ-որ բան: Ձմեռ պապի կերպարների մեջ տարբերակվում է նաև միանգամայն իրական մարդու կերպար: Ձմեռ պապին ամենուր  տարբեր կերպ են անվանում:
Հայերը` Ձմեռ պապ կամ Կաղանդ պապ, ռուսները` Դեդ  Մորոզ, ֆինները` Յոուլուպուկկի, կարելները` Պակկայնե,  անգլիալեզու ժողովուրդները՝ Սանտա Կլաուս,  լիտվացիները՝ Սյանիս Շալտիս, ֆրանսիացիները՝ Պեր Նոել,  իտալացիները` Բաբբո Նատալե, Կիպրոսի հույները` Վասիլ, ադրբեջանցիները` Շախտա Բաբա, վրացիները` Թովլիս Բաբուա, ղազախները՝`Այազ Աթա, թուրքերը` Նոել Բաբա և այլն:
Ռուսաստանում նրա նախնին համարվել է արևելասլավոնական սառույցի հոգին: Այդ ժամանակվանից,երբ Ռուսաստանում սկսել են նշել Նոր տարին, տներում հայտնվում էր ծեր պապիկը` մորուքով և երկարաճիտ կոշիկներով: Մի ձեռքով նա բռնում էր պարկը` նվերներով լի, իսկ մյուսով`  իր  փայտը:  Ժամանակի ընթացքում Ձմեռ պապը թոռնիկ ունեցավ`Ձյունանուշիկին, որն էլ օգնում էր նրան բաժանել նվերները և պատմել հեքիաթներ: Ձմեռ պապիկի  զգեստը նույնպես միանգամից  չի առաջացել: Սկզբում նրան պատկերացնում էին  թիկնոցով: 19-րդ դարի սկզբներին  Հոլանդիայում  նկարեցին նրան բարեկազմ` խողովակավոր ծխնելույզին, որտեղից նա  նվերներ էր  գցում  երեխաներին: Նույն դարի վերջերին նրան հագցրեցին  կարմիր գույնի մուշտակ `մորթիով: Եվ  վերջապես անգլիացի Տենիլը ստեղծեց բարեհոգի ծերուկի կերպարը, որն այսօր հայտնի է բոլորին` մեկին` ՍանտաԿլաուս, մյուսին` Ձմեռ պապ անվանումով: Ի դեպ, նշենք նաև, որ գոյություն ունի նույնիսկ Ձմեռ պապերի ակադեմիա:Իսկական Ձմեռ պապը գիտի բազմաթիվ հումորներ և անեկդոտներ, հանելուկներ և խաղեր, երգ ու պար: Կեսգիշերի 12 զանգերի  ընթացքում նա հասցնում է մտնել բոլոր տները և դնել  նվերները բարձերի տակ, տոնածառի տակ և  ամենաանսպասելի տեղերում: Ամբողջ տարին մինչ ամանորյա գիշերը նա ապրում է հեռավոր հյուսիսում: Ու թեև ոչ բոլորն են հավատում,որ Ձմեռ պապիկ գոյություն ունի,բայց յուրաքանչյուրն էլ ուրախանում է` տեսնելով  այդ բարի ծերուկին, որը, չնայած իր տարիքին, պարում է, ուրախացնում բոլորին:
Ի դեպ, գյումրեցիները հայտնաբերել են Հայաստանի Ձմեռ պապի բնակության վայրը: Նրանք հայտարարել են, որ  հայ Ձմեռ  պապը բնակվում է Շիրակի մարզի Ամասիայի շրջանում:

Posted in Հայոց լեզու 7

Հայոց լեզու

1.Ընդգծիր  վեց բառ, որոնցում կա 
    -ակ վերջածանցը:
Մահակ,  գնդակ, բանակ, գիտակբռնակ, կատակ, թիակ, հատակ, սահնակ, վահանակ:
— որդ վերջածանցը
:
Հինգերորդ, հաճախորդ, անձրևորդ, դիտորդ, որսորդ, չորրորդ, առաջնորդ, երիզորդ, վարորդ, գնորդ:
-ուկ վերջածանցը:
Բազուկ, մժղուկ, ձագուկ, մանուկ, արդուկ, բամբուկ, թզուկ, տաղտուկ, հորթուկ, քերուկ:
 -գին վերջածանցը:
Էժանագին, լալագին, գլխագին, ուժգին, ահագին, ցավագին, փրկագին, սրտագին, թախանձագին, թանկագին:
-եղ վերջածանցը:
Ասեղ, զորեղ, անմեղ, գունեղ, մարմնեղ, պղպեղ, ահեղ, համեղ, տունուտեղ, հնչեղ:

2. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ-ըմբիշ, բերկրանք-հրճվանք, ատելություն-հակակրանք, զորություն-ուժ, զամբյուղ-կողով, գրավական-երաշխիք:
բ) Արահետ-կածան, թագավոր-գահակալ, անուրջ-երազանք, հարգանք-ակնածանք, դրախտ-եդեմ, երեկո-մթնշաղ:
գ) Ագահ-անկուշտ, ապերախտ-երախտամոռ, երկչոտ-անհամարձակ, դյութական-կախարդական, խարտյաշ-ոսկեգույն, արդարացի-շիտակ:
դ) Բերկրանք-խինդ, կարեկցանք-խիղճ, դեզ-կույտ, իրիկնամուտ-վերջալույս, պատնեշ-պարիսպ,  խանդավառություն- եռանդ, :
ե) Ծածուկ-գաղտնի, համեստ-խոնարհ, կայուն-ամուր,  հիասքանչ-զմայլելի, անմիտ-ապուշ, խոժոռ-մռայլ:

Posted in Հայոց լեզու 7

Ածականի համեմատության աստիճանները

Ածականի համեմատության աստիճանները քերականական կարգ է, որով արտահայտվում է որակական ածականի ցույց տված հատկության չափը, աստիճանը: Ածականն ունի համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական ու գերադրական։

Դրական աստիճանն ածականի ուղիղ ձևն է և ցույց է տալիս առարկայի հատկությունը առանց այլ առարկաների նույն հատկության հետ համեմատելու: Օրինակ` գեղեցիկ պատկեր, նուրբ գործվածք, կարճ ճանապարհ և այլն:
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը այլ առարկայի նույն հատկության համեմատությամբ:
Ածականի բաղդատական աստիճանը կազմվում է
ա) ածականի դրական աստիճանին ավելանալով ավելի բառը, օրինակ`ավելի գեղեցիկ, ավելի նուրբ, ավելի կարճ:
բ)ածականի դրական աստիճանին ավելանալով նվազ կամ պակաս բառերը, օրինակ` պակաս կարճ, պակաս գեղեցիկ և այլն:

Ածականի գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկանիշի գերազանցությունը ուրիշ առարկաների նույն հատկանիշից:
Գերադրական աստիճանը կազմվում է տարբեր կերպ՝
ամենա նախածանցով (օրինակ` ամենակարճ, ամենագեղեցիկ)
ագույն վերջածանցով (օրինակ` լավագույն, գեղեցկագույն)
ամենից
բառով (օրինակ` ամենից լավ, ամենից գեղեցիկ):
Ուշադրություն:
Ոչ բոլոր ածականներից կարելի է կազմել գերադրական աստիճան  -ագույն վերջածանցով:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ: Դրանք են` ամայի, ամուրի, ամուլ, ստերջ, անոթի, արու, էգ, փակ, բաց, զույգ, կաղ, կույր, համր, խուլ, ձրի, հղի, բոբիկ, ճաղատ, մերկ, տկլոր, վերջին, նախկին:

Առաջադրանքներ:
1.Կազմել տրված ածականների բաղդատական և գերադրական աստիճանները:
Խոշոր-ավելի խոշոր, ամենախոշոր
բարձր-առավել բարձր, ամենաբարձր
նոր-ավելի նոր, նորագույն
ազնիվ-նվազ ազնիվ, ամենաազնիվ
գեղեցիկ-պակաս գեղեցիկ, ամենագեղեցիկ
հին-առավել հին, հնագույն
քաջ-նվազ քաջ, ամենաքաջ
խոր-առավել խոր, խորագույն
ուժեղ-նվազ ուժեղ, ամենաուժեղ
խելացի-ավելի խելացի, ամենախելացի
2. Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանով ածականները:
Միագույն, խստագույն, ամենախոշոր, մանուշակագույն, ամենաթույլ, փոքրագույն, բոցագույն, ամենափրկիչ, ամենալավ, մշուշագույն,  ամենազգացկարևորագույն, հզորագույն, արևագույն, բարձրագույն, ամենանուրբ, դժվարագույն:

Լրացուցիչ աշխատանք

Posted in Uncategorized

Իմ առաջարկած խնդիրները

Հրապարակի տոնածառի խաղալիքները 2 անգամ ավել է երազ թազամասի տոնածառի խաղալիքներից քանի խաղալիք կա հրապարակի տոնածառի վրա եթե օգտագործվել է 1890 խազալիք։

Դպրոցում սովորում է 2200 աշակերտ նրանց 20% գերազանցիկ է 50% հարվածային քանի աշակերտ չի առաջադիմում։

Երկու բնակավայրերի հեռավորությունը 140կմ է մեքենան ճանապարհի 2/7 մասը անցնելուց հոտո կանգնեց լիցքավորման ճանապարհի, որ մասը մնաց անցնելու և քանի կմ մնաց։

Ընտանիքի բյուջեն 800000-դր է նախատեսված է 20% ծախսել սննդի համար 25% հագուստի15% կենցաղային պարագաների կրթույան համար 25% որքան է կազմում ընտանիքի խնայողությունը։

Posted in Uncategorized

Խնդիրներ առաջարկում են սովորողները

Եթե եռանիշ թվի մի թվանշանը ջնջեն, ապա կստացվի 99։ Այդ պայմաններին բավարարող քանի՞  եռանիշ թիվ կա։

Եռանիշ թիվը կարող է սկսվել 1-9 թվանշաններով

9-երի միջև կարող է գրվել 0-9 թվանշաններ և 99-ի վերջում կարելի է գրել դարձյալ 0-9 արդյունքում ստացվում է

9+10+10=29