Ըստ կազմության՝ ածականները լինում են՝
պարզ՝ լավ, վատ, բարձր, նոր
բաղադրյալ, որոնք իրենց հերթին լինում են՝
ածանցավոր՝ անշնորհք, կարմրավուն, արծաթե,
բարդ՝ լայնարձակ, եռագլուխ, նորանոր,
բարդ ածանցավոր՝ հարթավայրային, հրացանավոր, գյուղատնտեսական։
Ածական կազմող ածանցները կոչվում են ածականակերտ ածանցներ։ Դրանք են՝
նախածանցներ՝
ամենա- ամենամեծ,ամենահին
ան-անգութ,անօգնական
ապ-ապաշնորհ,ապարդյուն
բաց-բացարձակ,բացարձակ
գեր-գերբնական,գերագույն
դժ-դժգոհ,դժկամ
ընդ-ընդարձակ,ընդհանուր
հակա-հակադիր,հակադարձ
համա-համադաս,համասեռ
տ-տգետ,տհաս
չ-չտես,չկամ
վերջածանցներ
-ագին-ահագին,թանկագին
-ագույն-մեծագույն,վարդագույն
-ալի-հրաշալի-ահյութալի
-ածո-գտածո,պահածո
-ական-գյուղական,տնական
-ային-տնային,ջրային
-ան-կծան,ածական
-անի-լեզվանի,թևանի
-ավետ-հոտավետ,արդյունավետ
-ավոր-գունավոր,չքավոր
-ատ-գունատ,վհատ
-ացի-խելացի,փաստացի
-ե-ոսկե,արծաթե
-ելի-սիրելի-տանելի
-եղ-զորեղ-անմեղ
-ենի-հայրենի-նռնենի
-ի-կատաղի,անհասանելի
-իչ- գրավիչ,վարիչ
-իկ-փոքրիկ,սիրունիկ
-լիկ-պստլիկ,թմբլիկ
-կան-գյուղական,ցեղական
-կոտ-նեղացկոտ,ալարկոտ
-յա-փայտյա,բամբակյա
-ովի-ծալովի,հնարովի
-ոտ-ժանգոտ,բրդոտ
-ուն-փխրուն,կանգուն
Առաջադրանքներ:
1. Վերը նշված ածանցավոր ածականների շարքին ավելացրու ևս երկուական ածական:
2.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.
ա. կլոր, ալեկոծ, կույր, աղվես, աներ, մերկ, անգործ, կարճլիկ, կաղ, տկլոր
բ. համերաշխ, բոբիկ, քաջ, անայլայլ, անուրջ, հզոր, երկար, կարճ, անարգ, անվախ
գ. սև, գաթա, խրոխտ, բոլոր, նեղ, հաստ, դաշտ, նոսր, կորովի, ճահճապատ
դ. զվարթ, գավաթ, գմբեթ, արագ, դրոշ, մեղմ, լուրջ, ծանր, ուժեղ, դիտմամբ
3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. քարաշեն, սկզբնապես, լիտրանոց, բրոնզաձույլ, ձյունաթույր, հանդարտ, մեծամեծ, թափուր, քաջարի, ճերմակ
բ. խուճուճ, ալեզարդ, հեռաձիգ, հավասար, կապտականաչ, ձվաձև, կիսախուփ, դժբախտ, երիտասարդական
գ. սրճագույն, շեղակի, դանդաղաշարժ, երկթերթ, առհավետ, սրաքիթ, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:
4. Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. թավշյա, քնքուշ, աշակերտական, դժվար, տգեղ, ողորկ, դիպուկ, շքեղ, քաղցր, օտար
բ. ահագին, նիհար, ամենամեծ, վստահ, դժգոհ, հարմար, հարադիր, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. դեղին, մթին, պակաս, լավագույն, դժբախտ, կապույտ, անվախ, կոպիտ, դարավոր, վարար
դ. ամենախիզախ, վարարուն, ուրախ, նազելի, ծարավ, հզորագույն, պղտոր, վճիտ, գունատ, գիտակից
5.Կապակցության իմաստն արտահայտիր ածականով.
ճահիճներով պատված-ճահճապատ
մանրէներ ծնող-մանրէածին
միայնակ ապրող-մենակյաց
մեգով պատված-միգապատ
անուշ բուրող-անուշաբույր
թախծոտ դեմքով-թախծադեմ
միրգ տվող-մրգատու
նոր տնկած-նորատունկ
շահույթ բերող-շահութաբեր
շեկ մազերով-շիկամազ
շատ շնորհներ ունեցող-շնորհաշատ
ոսկուց ձուլված-ոսկեձույլ