Posted in Գրականություն7

Ամանորյա հայկական մաղթանքներ

Ամանոր, խաղաղությամբ ու բարությամբ լցրու ամենքի սրտերը: Բարությունից մարդու աչքին աշխարհը հազար անգամ մեծ է երևում, ունեցածը` հազարապատիկ շատ:
Մաղթենք, որ Ամանորը անկատար չթողնի ոչ մեկի բարի ցանկությունը:
Նոր տարի, գալդ բարի, խաղաղալից ու պտղալից եղիր:
Ամանոր, թող խաղաղությամբ անցնեն մարդկային կյանքի բոլոր օրերը: Այնպես արա, որ պատանին չշտապի տարեց դառնալու, ոչ էլ տարեցը ժամանակից շուտ հևասպառ դառնա ծերության լանջերին:
Նոր տարին խաղաղություն է, խաղաղությունը` Նոր տարի:
Նոր տարին մարդուն դարձնում է առավել բարի, առույգ, մարդամոտ, երազկոտ; Մաղթենք, որ նա այդպիսին մնա մինչև տարեվերջ  և հաջորդ բոլոր տարիներին:
Ամանոր, խաղաղության մեջ պահիր համայն աշխարհը և առանձին-առանձին ամեն տուն, և թող ծիծաղն անպակաս լինի ամենքի դեմքից:

Ղազարոս ԱղայանՆոր տարի

Արի, դու,արի
Քո գալդ բարի,
Սիրուն Նոր տարի,
Նոր օրեր բեր մեզ:

Ձյուն տուր սարերի,
Անձրև` արտերին,
Կարկուտը` չարին,
Զով արևը` մեզ:

Անթուփ ծաղիկից,
Աններկ կարմրուկից,
Բարի ցավերից
Ազատ պահիր մեզ:

Մայրական գթով,
Գրկաբաց ձեռքով,
Ուրախ ժպիտով
Առ քո գիրկը մեզ:

Տարին բոլորեց,
Երեսը շրջեց,
Նոր դիպակ դրավ,
Նոր դեմք ցույց տըվավ:

Մարդիկ խնդացին,
Կերան, խմեցին,
Նորադեմ տարուն
Դիմավորեցին:

Ռափայել Պատկանյան, Նոր տարի

Երնե~կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերուն;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին,
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մի ոստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ սրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սրին,
Հայը բնավ չի սարսեր;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայ դրոշակ ծածաներ:
Հայեր, երբեք չերկմըտենք,
Կկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն:

Posted in Գրականություն7

Հացը ամանորյա խարհրդանիշ

Մեր նախնիների համար հացը նաև Ամանորի խորհրդանիշ է համարվել: Տարբեր նահանգներում հացի հետ կապված տարբեր ավանդույթներ կային:
Բարձր Հայքում ճերմակ ցորենի հաց էին թխում, կեսը ուտում էին հին տարում, մյուս կեսը` Նոր տարում, կարծես խնդրելով հայոց աստվածներին, որ Նոր տարին հին տարվա պես հացառատ լինի:
Աղձնիքում Նոր տարվա ուտելիքներով ծանրաբեռնված սեղանի վրա մի քանի բուռ հացահատիկով փոքրիկ բլուր էին պատրաստում և ասում.
-Հիմա Անահիտ աստվածուհին կգա, կշնորհավորի  Նոր տարին, մի պատառ հաց կվերցնի  և գալիք տարում ցորենի բլուրներով կվարձատրի մեր արդար աշխատանքը:
Տուրուբերանում Նոր տարվա սահմանագլխին թոնիր էին վառում և թարմ լավաշի բույրով լցնում  տունը:
Վասպուրականում Նոր տարվա նախօրյակին գինու բոլոր կարասների ու տիկերի բերանները փակում էին, կարծելով, թե հայոց Ամանորի պատանի աստվածը կարող է գինի խմել, հարբել և մոլորվել: Բայց նկատի առնելով, որ Ամանորը երկար ճամփա է անցել և կարող է քաղցած լինել, նրա համար կարասների և տիկերի բերաններին մեկական կտոր թարմ հաց էին դնում:
Ծոփքում ցորենը աղանձ էին անում, մի մասը ուտում էին, մի մասը լցնում գետը կամ առուն` նվիրելով անձրևի աստծուն` գալիք տարին ցորենաբեր լինելու համար:
Կորճայքում տան գլխավորը չորեքթաթ շրջում էր սենյակի մեջ և Նոր տարվա համար թխված լավաշից կտորներ էր տալիս տան անդամներին, դրանով կարծես ասել էր ուզում , որ Նոր տարուն աստվածները հաց կտան նրան, ով մեջքը ծռած կաշխատի օրնիբուն:
Պարսկահայքում Նոր տարվա հացի խմորը շաղում էին Կապուտան լճի ջրով, հուսալով, որ Նոր տարում երաշտ չի լինի: Պարսկահայերն ասում էին, թե երաշտի տարիներին Կապուտանը փոթորկվում է,  և նրա ցայտքերը թռչում էին երկինք, ապա անձրև դառնալով` թափվում շոգից տոչորվող արտերի վրա:
Սյունիքում  Նոր տարվա շեմին իրարից խռով մարդիկ  պետք է ուտեին հացի նույն կտորից, այլապես Աստված բերքառատ չէր անի նրանց արտերը:
Արցախում ցորեն էին խաշում, լցնում մեծ ամանի մեջ և դնում սեղանին: Խաշվելուց հատիկները ուռչում էին և սովորականից երկու անգամ մեծանում: Արցախցին դրանով հիշեցնում էր աստվածներին, որ հաճելի կլինի, եթե Նոր տարում ցորենի հատիկները այդքան խոշոր լինեն:
Փայտակարանում Նոր տարուց մի քանի ժամ առաջ տան եղած գարին տանում էին գոմ կամ մի այնպիսի գաղտնի անկյունում էին պահում, որ Ամանորի աստծու աչքին չերևա, չասի, թե ունեք, և Նոր տարին ցորենաբեր չանի:
Ուտիքում տան շեմին կախում էին մի կտոր հաց` ցանկանալով ասել, որ ամեն մարդ  կարող է հյուրասիրվել և մի կտոր հաց ուտել:
Գուգարքում Ամանորը դիմավորում էին բոլոր ջրաղացները աշխատեցնելով:
Արարատում համոզված էին, որ Նոր տարին ձյունափայլ լավաշի խուրձերը ուսին իջնում է Մասիսի կատարից և հաց բաշխում նախ աշխատավորներին, հետո մնացածը տալիս հարուստ ծույլերին և ծույլ աղքատներին:

Posted in Հայոց լեզու 7

Ածականի տեսակները

Ածականները լինում են որակական և հարաբերական:
Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն՝ հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային: Օրինակ՝ կապույտ երկինք, նեղ ճանապարհ, զուլալ աղբյուր և այլն:
Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի կապը, հարաբերությունը ուրիշ առարկաների հետ: Օրինակ՝ երկաթե դուռ, մայրական սեր, արևային օր: Հարաբերական ածականները սովորաբար ցույց են տալիս առարկայի ոչ համեմատելի հատկանիշ: Հարաբերական ածականներ են կազմվում ական, ային, ե, եղեն, ենի, յա, յան ածանցներով, ուսուցչական, լեռնային, փայտե, հրեղեն, մայրենի, մարմարյա, հուլիսյան և այլն:

Առաջադրանքներ:
1.Կազմիր կապակցություններ՝ փակագծերի մեջ առնված գոյականներից կազմելով հարաբերական ածականներ:
Երկաթե դարպաս, մետաքսյա թաշկինակ, լեռնային գոտի, ծովային կենդանի, որդիական սեր, աշակերտական պայուսակ, դպրոցական հասակ, զինվորական ջոկատ, գյուղական կյանք, օդային ուղիներ, մարմարյա սյուն, բյուրեղյա արցունք, հերոսական արարք, ջրային կենդանի:

2.Ընդգծված սեռական հոլովով գոյականները փոխարինիր այդ գոյականներից կազմված հարաբերական ածականներով:
Ցանկապատի երկաթյա ճաղերը ներկված էին սև գույնով: Լուսիկը լեռնային ծաղիկների մի փունջ էր բերել իր հետ: Օտար երկրներում թափառելով՝ Արմենակը միշտ հայրական տան կարոտն էր քաշում: Գյուղական համայնքը իր միջոցներով վերանորոգում է դաշտային ճանապարհները: Փչում էր գիշերային զով քամին: Հեռվից լսվում էր հովվական սրնգի ձայնը: Այստեղից սկսվում է անտառային գոտին: Գյուղի կենտրոնում բարձրանում են կառուցվող դպրոցական շենքի քարե պատերը:

3.Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
Զորեղ, բաղձալի, դժկամ, բյուրավոր, նազելի, երևանյան, համեղ, անձև, անմերժելի, գարնանային, խորին, վախկոտ, հրե, լռին, բուրավետ, կեղտոտ, կարմրավուն, հնարովի, եռանդուն, ոսկյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապարդյուն, չխոսկան, փոքրիկ, դժբախտ, մայրենի, կատաղի, անկենդան, ողբալի, հակադիր, շահավետ, ժայռեղեն, անկոչ, հուզիչ, ահագին, մեծագույն, ապերախտ:

4.Տրված ածականները ըստ հոմանիշության բաժանի՛ր չորս խմբի:
 
խոշոր, վիթխարի, հսկա, աժդահա, ահռելի, մեծ

երկերեսանի, շողոքորթ, կեղծավոր, երեսպաշտ,

առատ, պտղաբեր, արգավանդ, բեղուն, բերրի, բարեբեր

մեծահռչակ, ականավոր, երևելի, հանրաճանաչ, անվանի, հանրածանոթ, նշանավոր

Posted in Ֆիզիկա 7

Խնդիրներ դասագրքից

ՇԱՐԺՈՒՄ ԵՎ ՈՒԺԵՐ

Լուծել Է.Ղազարյանի դասագրքից ՝էջ169-ից․ խնդիրներ31-ից մինչև48 -ը:

31․5 մետր բարձրությունից բաց թողած գնդակը, բախվելով գետնին, բարձրացավ 3 մետր։ Որքան է գնդակի անցած ճանապարհը։

5մետր իջնում է, 3 բարձրանում, ուրեմն 5+3=8մ

S=8մ

32.Ինքնաթիռն ուղիղ գծով թռավ 400 կմ, ապա իր շարժման ուղղությունը փոխեց 90օ-ով և անցավ ևս 300 կմ: Գծեք ինքնաթիռի անցած հետագիծը և որոշեք նրա անցած ճանապարհը:

S1=400

S2=300

S=S1+S2=400+300=700 կմ

33․Տրամվայը շարժվում է 36կմ/ժ արագությամբ։ Այդ արագությունն արտահայտեք մետր/վայրկյանով։

1 կմ – 1000 մ

1ժամ=60 րոպե =3600 վայրկյան

Հետևաբար` 36·1000:3600= 10 մ/վ

34․Ճանճը թռչում է 18 կմ/ժ արագությամբ։ Այդ արագությունն արտահայտեք սանտիմետր վայրկյանով

1կմ= 100 000 սմ

1ժամ=60րոպե=3600 վայրկյան

Հետևաբար՝ 18×100000:3600=500սմ/վ

35․Նապաստակի արագությունը 15մ/վ է, իսկ դելֆինինը 72 կմ/ժ։ Որի՞ արագությունն է ավելի մեծ

72կմ/ժ=72×1000:3600=20մ/վ

Հետևաբար դելֆինի արագությունն ավելի մեծ է քան նապաստակը։

Posted in Ֆիզիկա 7

ֆիզիկա խնդիրներ

  1. Տարբերակ 1
    I. (1) ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը մեկ այլ
    մարմնի նկատմամբ անվանում են մեխանիկական շարժում

    Պատ․՝ 3
  2. II. (2) Որ՞ շարժումն են անվանում հավասարաչափ: Այն շարժումը, որի դեպքում մարմինը ցանկացած հավասար ժամանակամիջոցներում անվանում են հավասարաչափ շարժում

    Պատ․` 1

    III. (2) Շարժվող գնացքի վագոնում նստած ուղևորը գտվում է դադարի վիճակում վագոնի և վագոնում նստած մյուս ուղևորների նկատմամբ։

    Պատ․՝ 1,3


    IV. (2) Մարդատար գնացքը ցանկացած 0,5ժ-ում անցնում է 60կմ
    ճանապարհ, 15ր-ում՝ 30կմ, 1ր-ում՝ 2կմ և այլն: Ի՞նչ շարժում է դա.

    s-նշանակել ենք մարմնի անցած ճանապարհը

    t-շարժման շամանակը

    v(վէ)-արագություն

    t1=0,5 ժ=30ր V1=s1/t1

    s1=60կմ

    t2