1. Աշխարհի մեծաքանակ ժողովուրդներից չեն.
1) չինացիները և բրազիլացիները
2) հինդուստանցիները և բենգալացիները
3) հայերը և վրացիները
4) ճապոնացիները և մեքսիկացիները
2. Աշխարհի առավել խիտ բնակեցված տարածաշրջաններից չէ.
1) Արևելյան Աֆրիկան
2) Արևելյան Ասիան
3) Հարավային Ասիան
4) Արևմտյան Եվրոպա
3. Բնակչության առավել համաչափ տեղաբաշխում է նկատվում.
1) Ավստրալիայում և Չինաստանում
2) Մոլդովայում և Դանիայում 3) Ռուսաստանում և Կանադայում 4) Բրազիլիայում և Եգիպտոսում
4. Ո՞ր պնդումն է սխալ.
1) Լեռնահանքային արդյունաբերության և էքստենսիվ գյուղատնտեսության տա-
րածման շրջաններում բնակչության խտությունը փոքր է:
2) Քաղաքակրթության հնագույն օջախներն ավելի խիտ են բնակեցված:
3) Որոշ տարածքներում բնակչության մեծ խտությունը կարող է պայմանավոր-
ված լինել բնակչության բարձր բնական աճով և ներգաղթով:
4) Լեռնային շրջաններն աչքի են ընկնում բնակչության խտության բարձր ցու-
ցանիշով:
5. Ո՞րն է ճիշտ բնութագրում «ժողովրդագրական ճգնաժամը».
1) բնակչության թվի աճը մահացության կրճատման հետևանքով
2) բնակչության թվի կայուն նվազումը նեղացված վերարտադրության պայման-
ներում
3) բնակչության թվի կայուն աճը ընդլայնված վերարտադրության պայմաններում
4) բնակչության թվի կայունացումը պարզ վերարտադրության պայմաններում
6. Բնակչության տարիքային կառուցվածքում երեխաների բաժինն ամենամեծն է.
1) Եվրոպայում 3) Հյուսիսային Ամերիկայում
2) Ավստրալիայում 4) Աֆրիկայում
7. Բնակչության աշխատունակ մասը, աշխատող մեծահասակներն ու երեխաները, որոնք իրենց ֆիզիկական կարողություններով, գիտելիքներով և փորձով կարող են աշխատել տնտեսության որևէ բնագավառում, կոչվում է.
1) ժողովուրդ
2) ռասա
3) աշխատանքային ռեսուրս
4) տնտեսապես ակտիվ բնակչություն
8. Զարգացած երկրներում ոչ արտադրական ոլորտում աշխատողների մեծ բաժինը պայմանավորված չէ.
1) արտադրական ոլորտում աշխատանքի բարձր արտադրողականությամբ
2) բնակչության բարձր կենսամակարդակով
3) արտադրական ոլորտի ճյուղերի ավտոմատացմամբ և մեքենայացմամբ
4) արտադրական ոլորտում աշխատատեղերի պակասով
9. «Ժողովուրդ — ռասա» զույգերից ընտրել սխալը.
1) պարսիկներ — եվրոպեոիդ 3) շվեդներ — եվրոպեոիդ
2) արաբներ — նեգրոիդ 4) սենեգալցիներ — նեգրոիդ
10. Աշխարհի բոլոր երկրների ազգային տնտեսությունների և դրանց տնտեսական փոխադարձ կապերի ամբողջությունը կոչվում է.
1) տնտեսության ճյուղ
2) աշխատանքի հասարակական բաժանում
3) համաշխարհային տնտեսություն
4) աշխատանքի միջազգային բաժանում
11. Համաշխարհային տնտեսության ձևավորման նախադրյալ է.
1) ջերմային տրանսպորտը 3) բնական ռեսուրսները
2) աշխատուժը 4) աշխարհագրական դիրքը
12. Տնտեսության զարգացման հետարդյունաբերական փուլ թևակոխած երկրներ են.
1) Թուրքիան և Իրանը 3) Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան
2) Ալժիրը և ՀԱՀ–ը 4) Հնդկաստանը և Չինաստանը
13. Ո՞ր երկրները զարգացման ագրարային փուլում չեն.
1) Աֆղանստանը և Բանգլադեշը 3) Սոմալին և Եթովպիան
2) Բրազիլիան և Իրանը 4) Չադը և Եմենը
14. Նշել բնական պայմանների և բնական ռեսուրսների 5 ական օրինակ։
16. Ի՞նչ նշանակություն ունի հողային և ջրային ռեսուրսները։
Հողային ռեսուրսը մեզ հարկավոր է որպեսզի