1.Ընդգծիր վեց բառ, որոնցում կա
-ակ վերջածանցը:
Մահակ, գնդակ, բանակ, գիտակ, բռնակ, կատակ, թիակ, հատակ, սահնակ, վահանակ:
— որդ վերջածանցը:
Հինգերորդ, հաճախորդ, անձրևորդ, դիտորդ, որսորդ, չորրորդ, առաջնորդ, երիզորդ, վարորդ, գնորդ:
-ուկ վերջածանցը:
Բազուկ, մժղուկ, ձագուկ, մանուկ, արդուկ, բամբուկ, թզուկ, տաղտուկ, հորթուկ, քերուկ:
-գին վերջածանցը:
Էժանագին, լալագին, գլխագին, ուժգին, ահագին, ցավագին, փրկագին, սրտագին, թախանձագին, թանկագին:
-եղ վերջածանցը:
Ասեղ, զորեղ, անմեղ, գունեղ, մարմնեղ, պղպեղ, ահեղ, համեղ, տունուտեղ, հնչեղ:
2. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ-ըմբիշ, բերկրանք-հրճվանք, ատելություն-հակակրանք, զորություն-ուժ, զամբյուղ-կողով, գրավական-երաշխիք:
բ) Արահետ-կածան, թագավոր-գահակալ, անուրջ-երազանք, հարգանք-ակնածանք, դրախտ-եդեմ, երեկո-մթնշաղ:
գ) Ագահ-անկուշտ, ապերախտ-երախտամոռ, երկչոտ-անհամարձակ, դյութական-կախարդական, խարտյաշ-ոսկեգույն, արդարացի-շիտակ:
դ) Բերկրանք-խինդ, կարեկցանք-խիղճ, դեզ-կույտ, իրիկնամուտ-վերջալույս, պատնեշ-պարիսպ, խանդավառություն- եռանդ, :
ե) Ծածուկ-գաղտնի, համեստ-խոնարհ, կայուն-ամուր, հիասքանչ-զմայլելի, անմիտ-ապուշ, խոժոռ-մռայլ: