Posted in Գրականություն7

Նոր տարին աշխարհի երկրներում

Ամանորը շատերիս սիրելի տոնն է: Այդ օրը բոլորս ենք ցանկանում հավատալ հրաշքի գոյությանը: 12 զանգերի հետ մենք երազանք ենք պահում` հուսալով, որ նոր տարին նոր բարիքներ ու երջանիկ պահեր կբերի: Բոլորիս հոգին է լցվում ուրախությամբ ու գեղեցիկի սպասումով: Ցանկանում ենք ազատվել բոլոր հոգսերից, նոր կյանք սկսել: Նոր տարի-նոր կյանք: Իսկ արդյո՞ք բոլոր երկրներում մարդիկ նույն կերպ են տոնում Ամանորը: Իհարկե ոչ: Իսկ թե ինչպես է շատերի սիրած տոնը տոնվում մյուս երկրներում, կիմանաք այսօր:

Իտալիայում Նոր տարին սկսվում է հունվարի 6-ին: Ըստ ավանդության այդ գիշեր կախարդական ավելի վրա գալիս է Ձմեռ Տատիկը ` Լա Բեֆանան, մտնում է այն սենյակները, որտեղ քնած են երեխաները և նրանց գուլպաների մեջ դնում է նվերները: Իսկ այն երեխաներին, ովքեր դասերը լավ չեն սովորել կամ իրենց վատ են պահել, Լա Բեֆանան նվերի փոխարեն բերում է ածուխ կամ մի բուռ մոխիր:

Իտալական Ձմեռ Պապիկը Բաբբո Նատալեն է: 

Իտալացիները գտնում են, որ Ամանորին պետք է ազատվել բոլոր հին և անպետք իրերից:Այդ պատճառով Ամանորի գիշերը իտալացիները պատուհանից դուրս են նետում իրենց բոլոր հին իրերը՝ հին արդուկներ, ծաղկամաններ, աթոռներ, կոշիկներ… : Համարվում է, որ որքան շատ բան թափես, այդքան ավելի հարուստ կլինես նոր տարում: 

Ամանորյա իտալական սեղանին պարտադիր պետք լինի ընկույզ, ոսպ և խաղող, որոնք խորհրդանշում են երկարակեցություն, առողջություն և բարեկեցություն:

Մեծ Բրիտանիայում Նոր տարվա գալուստի մասին ազդարարում է զանգը: Ուղիղ ժամը 12-ին զանգերը սկսում են բարձր ղողանջել:Զանգի առաջին հարվածից հետո բացում են տան ետևի դուռը, որպեսզի հին տարին գնա, իսկ վերջին հարվածի հետո բացում են տան պատուհանները և դիմացի դուռը, որպեսզի նոր տարին մտնի իրենց տուն:

Երեխաները քնելուց առաջ սեղանին դնում ափսեներ, որպեսզի Սանտա Կլաուսը նվերները դնի դրանց մեջ, իսկ կոշիկների մեջ չորացած խոտ են դնում, Սանտայի եղնիկների համար:

Բրիտանացիները ամանորյա սեղանին դնում են հնդկահավ և տապակած կարտոֆիլ, բրյուսելյան կաղամբ, մսով կարկանդակ, պուդինգ, քաղցրավենիք և մրգեր:

Շոտլանդիայում Ամանորը կոչվում է ՛՛Խոգմանի՛՛: Տոնը դիմավորում են շոտլադացի Ռոբերտ Բերնսի երգը երգելով: 

Ըստ ավանդույթի ամանորի գիշերը շոտլանդացիները այրում են տակառներ, այդ կերպ այրելով հին տարին և տեղ ազատելով նոր տարվա համար:

Ըստ շոտլանդացիների, մեծ երջանկություն է բերում մուգ մազերով և նվերներով տուն մտնող տղամարդը:
Տոներին նախաճաշին ուտում են պուդդինգ և հատուկ տեսակի պանիր, ճաշին՝ եփած բադի միս և խնձորով կարկանդակ: Հյուրերը իրենց հետ անպայման պետք է բերեն մի կտոր ածուխ, որպեսզի այն գցեն ամանորյա բուխարու մեջ:

Կուբայում նոր տարվա տոնը կոչվում է ՛՛Թագավորների տոն՛՛:3 Ձմեռ պապիկ ունեն՝ Բալտասարը, Գասպարը և Մելչորը: Երեխաները նրանց նամակներ են գրում, որտեղ նշում են, թե ինչ նվերներ են ուզում նրանցից ստանալ: 

Ամանորի նախօրեին կուբացիները տան եղած բոլոր ամանների մեջ ջուր են լցնում և ուղիղ ժամը 12-ին սկսում են այդ ջուրը պատուհանից դուրս թափել: Ու նաև պետք է ուղիղ ժամը 12-ին ուտել 12 հատ խաղողի հատիկ, ինչը նշանակում է, որ հաջողությունը և բարեկեցությունը կուղեկցի ուտողիՃապոնիայում երեխաները նոր տարին դիմավորում են նոր հագուստով: Ըստ ավանդույթի դա առողջություն և երջանկություն է բերում նոր տարում: Այստեղ Նոր տարվա գալուստի մասին ազդարարում են զանգերի 108 հարվածը: Այդ հարվածները ոչնչացնում են մարդկանց 6 արատները՝ ագահություն, չարություն, հիմարություն, թեթևամտություն, անվճռականություն, նախանձություն: Սրանցից յուրաքանչյուրն ունի 18 տարատեսակ ։

Նոր տարվա առաջին վայրկյաններին պետք է ծիծաղել, քանի որ դա հաջողություն է բերում: Եվ որպեսզի այդ հաջողությունը տուն գա, ճապոնացիները տան մուտքի դուռը զարդարում են բամբուկի, կեչու և սալորի ճյուղերով: Բամբուկը խորհրդանշում է նվիրվածությունը, կեչին՝ երկարակեցությունը, սալորը՝ սերը կյանքի հանդեպ:Տոնական սեղանին դրվում է մակարոն, որը երկարակեցության խորհրդանիշն է, բրինձ՝ լիության խորհրդանիշն է, լոբի՝ առողջության խորհրդանիշն է:

Նեպալում Նոր տարին նշում են արևածագին: Մինչ այդ՝ գիշերը, նեպալաբնակները մեծ խարույկ են վառում և դրա մեջ են նետում հին, անպետք իրերը: Իսկ հաջորդ օրը սկսվում է ՛Ներկերի տոնը՛:

Մարդիկ իրենց մարմնի վրա տարբեր նախշեր են նկարում և սկսում են փողոցներում այդպես պարել և երգել:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s