Աղտոտված և օրգանական մնացորդներով հարուստ ջրամբարներում բնակվում են թարթիչավոր նախակենդանիները: Թարթիչավորներն ապրում են արմատամտրակավորների հետ նույն կենսամիջավայրում և, ի տարբերություն նրանց, ունեն գիշատիչ ձևեր: Թարթիչավորների կամ ինֆուզորիաների տիպի ակնառու ներկայացուցիչն է հողաթափիկ ինֆուզորիան: Այն 0,1−0,3 մմ երկարությամբ, արտաքինից հողաթափիկի տեսք ունեցող նախակենդանի է:
Հողաթափիկ ինֆուզորիան ունի ցիտոպլազմայի արտաքին խիտ շերտ, որն ապահովում է նրա մարմնի հստակ ձևը: Նա արտաքինից պատված է բազմաթիվ թարթիչներով, որոնց օգնությամբ շարժվում է՝ պտտվելով բջջի առանցքի շուրջ: Հողաթափիկ ինֆուզորիան ցիտոպլազմայի արտաքին շերտում ունի նաև փոքր շշիկներ հիշեցնող կազմավորումներ, որոնք կիրառվում են պաշտպանվելիս կամ հարձակվելիս:
Բազմացումը: Հողաթափիկ ինֆուզորիան ունի երկու կորիզ, որոնցից մեծը կարգավորում է կենսագործունեությունը, իսկ փոքրը մասնակցում է սեռական գործընթացին: Հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով:
Այսպիսով, թարթիչավորների մոտ առաջին անգամ դրսևորվում է սեռական գործընթաց:
Անսեռ բազմացումը նույնական է բոլոր միաբջիջ կենդանիներին. բարենպաստ պայմաններում կատարվում է բջջի լայնական կիսում:
Անբարենպաստ պայմաններում երկու ինֆուզորիա մոտենում են միմյանց, և փոքր կորիզը բաժանվում է երկու մասի: Ինֆուզորիաների բերանային անցքով կատարվում է կորիզանյութի ժառանգական տեղեկատվության փոխանակություն: Այս երևույթը կոչվում է կոնյուգացիա:
Fill in the correct form of the words in brackets (comparative or superlative).
My house is (big) bigger than yours.
This flower is (beautiful) more beautiful than that one.
This is the (interesting) most interesting book I have ever read.
Non-smokers usually live (long) longer than smokers.
Which is the (dangerous) most dangerous animal in the world?
A holiday by the sea is (good) better than a holiday in the mountains.
It is strange but often a coke is (expensive) more expensive than a beer.
Who is the (rich) richest woman on earth?
The weather this summer is even (bad) worse than last summer.
He was the (clever) cleverest thief of all.
Comparative of adjectives exercise. Fill in the gaps with the comparative or superlative forms of the adjectives in brackets to complete the following sentences in English.
1. Our further research should prove it. (far) 2. It will be easier to remove it now. (easy) 3. The weather today is worse than it was yesterday. (bad) 4. My older brother is a lawyer. (old) 5. Hit it harder (hard) 6. It stank worse than you could imagine. (badly) 7. Who is a better driver: you or your wife? (good) 8. Here is a more detailed map. (detailed) 9. Neptune is farther away from the Sun than Jupiter. (far) 10. Mary cooks better than I do. (well) 11. I lost less than I’d thought. (little) 12. He treats the boy worse than his dog. (badly) 13. I don’t want any further hints. (far) 14. It is farther away than I’ve expected. (far) 15. John is a better actor than I am. (good) 16. This copy is in a better condition. (good) 17. I got more than they’d promised. (much) 18. His younger sister is nicer than his older sister. (young / nice) 19. It took me longer than you think. (long) 20. I sleep better now. (well)
1.Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել, և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:
Առաջադրանք: 1.Կետերի փոխարեն տեղադրիր համապատասխան տառը: 2. Ընդգծիր դերանունները:
2..Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բուն, սար, թուր, հուն, վար, բաց, կամ, պատ բառերին և կկազմի նոր բառեր: Ն, կ, ր, յ:
1.Կետերի փոխարեն գրի՛ր մենք անձնական դերանվան համապատասխան ձևերը՝ մեր, մեզ մեզնից, մեզնով:
Մեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել: Երկար ժամանակ մեզ պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել: Հիմա նա մեզնից հեռու է հազարավոր կիլոմետրերով: Գրում է, թե մեզնով է ապրում ու մեզ սպասելով է անցկացնում ժամանակը: Մի քանի տարի մեր տանը ապրեց: Տատս մեզնից բողոքում է, բայց առանց մեզ էլ չի դիմանում:
2.Կետերը փոխարինի՛ր մի դեպքում համապատասխան հարցական, մյուս դեպքում՝ հարաբերական դերաննուններով: Ուշադրություն դարձրո՛ւ կետադրությանը:
Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:
Ե՞րբ է ջուր հավաքվում այս փոսում: Ինձ հետաքրքրում է, թե ով է ջուր հավաքվում այս փոսում: Ի՞նչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար: Իրենք էլ չգիտեն, թե ինչ պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար: Ո՞վ պետք է վերականգնի հատված անտառները: Ձեզ հարց տվե՞լ եք, թե ո՞վ պետք է վերականգնի հատված անտառները: Ինչքա՞ն ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար: Ճարտարապետին հարցնում են, թե ինչքան ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար: Ո՞վ այդպես գրավեց քո ուշադրությունը: Ցո՛ւյց տուր տեսնեմ , թե ինչը այդպես գրավեց քո ուշադրությունը: Ե՞րբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին: Գոնե ասա՛, թե երբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
3.Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:
Ոչ ոք չէր լսում, թե որտեղի՛ց են գալիս ոտնաձայները:
Ոչ մեկը չէր փորձում բարձրաձայնել, բոլորը լուռ նայում էին :
Դերանուններ կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու: Դերանուններնըստկազմությանլինումենպարզ (ես, այս, ուրիշ) ևբաղադրյալ (այստեղ, ինչպես): Բաղադրյալդերանուններիցմիքանիսնունենհարադիրգրություն (միքանի, ոչոքևայլն): Գոյականինփոխարինողդերանուններըհոլովվումենհիմնականումգոյականներինման: Գոյականներիցտարբերկերպենհոլովվումես, դու, նա, ինքը, մենք, դուք, սա, դա, ովդերանունները: Դերանուններիգործածությունըխոսքնազատումէկրկնություններից:
Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:
Անձնական դերանուններն են՝ ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:
Հարաբերականդերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:
Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:
Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:
Ժխտական դերանուններն են` ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:
Անձնական դերանունների հոլովումը:
Եզակի թիվ
Հոգնակի թիվ
Առաջին դեմք
Երկրորդ դեմք
Երրորդ դեմք
Առաջին դեմք
Երկրորդ դեմք
Երրորդ դեմք
Ուղղ.
ես, ինքս
դու, ինքդ
նա, ինքը
մենք, ինքներս
դուք, ինքներդ
նրանք, իրենք
Սեռ.
իմ
քո
նրա, իր
մեր
ձեր
նրանց, իրենց
Տր.
ինձ
քեզ
նրան, իրեն
մեզ
ձեզ
նրանց, իրենց
Հայց.
ինձ
քեզ
նրան, իրեն
մեզ
ձեզ
նրանց, իրենց
Բաց.
ինձնից, ինձանից
քեզնից, քեզանից
նրանից, իրենից
մեզնից, մեզանից
ձեզնից, ձեզանից
նրանցից, իրենցից
Գործ.
ինձնով, ինձանով
քեզնով, քեզանով
նրանով, իրենով
մեզնով, մեզանով
ձեզնով, ձեզանով
նրանցով, իրենցով
Ներգ
ինձնում, ինձանում
քեզնում, քեզանում
նրանում, իրենում
մեզնում, մեզանում
ձեզնում, ձեզանում
նրանցում, իրենցում
Առաջադրանքներ։
1.Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական անձնական դերանուն: ա. մյուս, ես, իրենք, սրանք, դուք, դա բ. ինքը, նույն, այս, դու, դրանք, մենք գ. մեզնից, ամենքը, նրանք, ոչ ոք, ձեր, ոմանք
2. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական ցուցական դերանուն: ա. այս, ում, նույնքան, ձեզ, սույն, որևէ բ. իրենց, այդպիսի, քեզ, մեկը, միևնույն, նա գ. նույնպես, այսինչ, ամեն մեկը, այդ, սրանք, ինչպես
3. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական փոխադարձ դերանուն: ա. միմյանց, ամեն մեկին, իրար, դրանց, մեկմեկու, ոչ մեկը բ. ոմանց, իրարից, ուրիշին, մեկմեկի, ոչնչով, միմյանցով
4. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական հարցական դերանուն: ա. այնպիսի, ինչպիսի՞, ո՞ր, համայն, ո՞վ, նա բ. որքա՞ն, մեկը, այնինչ, ի՞նչ, ո՞ր, որևիցե, գ. երբևէ, որտե՞ղ, ոմանց, ե՞րբ, ուրիշ, քանի՞:
5. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական հարաբերական դերանուն: ա. ինչու, նույն, որչափ, սրա, ում, այսպիսի բ. նույնքան, ինչպես, որևէ, նրանք, որքանով, որից գ. որտեղի, նույնպիսի, ինչքան, ամեն ոք, քանիսը, դա:
Վահանի եղբայրներին՝ Ջավաղեցուն և Արամին ճանաչում էի վաղուց և գիտեի, որ նրանք եղբայր ունեն Լազարյան ճեմարանում, իսկ իրեն՝ Վահանին, առաջին անգամ տեսա Մոսկվայում, 1940թ. մարտ ամսին այցի էի գնացել Լազարյան ճեմարան: Ինձ շրջապատեցին մի քանի ուսանող-աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը: Բոլորն ինձ հարցեր էին տալիս և հարցերիս պատասխանում: Ցույց էին տալիս ճեմարանի սրահները, գրադարանը, դահլիճը և այլ անկյուններ, պատմում էին ճեմարանի հինավուրց ավանդույթներից, մինչդեռ Վահանը լուռ ու անխոս հետևում էր մեզ՝ աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում նրան կարմրում ու շփոթվում էր:
Մնաք բարևին՝ Վահանը ձեռքս ամուր սեղմեց և շշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Ես հրավիրեցի նրան ինձ մոտ: Մի երկու օր հետո Վահանն իր ընկերոջ հետ մոտս եկավ: Որքան ուղեկցող ընկերը սիրում էր շատախոսել, նույնքան նա լուռ էր կամ սակավախոս: Առաջինը հետաքրքրվում էր Կովկասի քաղաքական կացությամբ, իսկ Վահանը հետաքրքրվում էր գրականությամբ, ինչ են գրում Ղ.Աղայանը, Շիրվազանդեն, Հ.Թումանյանը, Դ.Դեմիրճյանը և ուրիշները:
Երբ ես նայում էի նրան՝ հուզվում էր, գլուխը կախում: Իմ հարցին, թե՝ արդյոք ուսանողությունը հետևում է հայ գրականությանը, Վահանը, կարծես, բոլոր ուսանողների կողմից, իբրև պատասխան, կարմրելով արտասանեց իմ ոտանավորներից մի երկու նմուշ:
Հաջորդ տարին, 1905 թվին, ամռանը Ախալքալաքի գավառումն էի: Թափառումերիս ընթացքին հյուր եղա Վահանեց ընտանիքի մոտ Գանձա գյուղում: Վահանի հայրը քահանա էր, մի շատ տարօրինակ և հետաքրքրական մարդ: Բոլոր որդիները, մանավանդ Վահանը, ապշեցուցիչ նմանություն ունեին իրենց հորը՝ սև, ներքին հրով վառ աչքեր, սուր հայացք, թուխ մազեր, ջղային կազմվածք:
Վահանի մայրը վաղուց վախճանված էր, և տունը քույրն ու մեծ հարսն էին կառավարում: Ընտանիքը հուզիչ գուրգուրանք ուներ Վահանի հանդեպ, որ տան կրտսերն էր, և Վանիկ էին կոչում նրան:
Վարդավառի կիրակին էր, մի պայծառ օր: Գնացինք Գանձայից ոչ շատ հեռու ս.Հովաննեսի մատուռը, որը ուխտատեղի էր:
Ես ու Վահանը նստել էինք մատուռի տակ, ծխում էինք ու դիտում պարողներին և քեֆ անողներին:
Վահանի լեզուն բացվել էր, այլևս չէր քաշվում ինձնից:
Մյուս օրը առավոտյան գնացինք տեսնելու Փարվանա լիճը: Բարձրացանք մի բլրակի վրա, որը իշխում էր շրջակայքին: Վահանը հափշտակված նայում էր ՝ հայացքը թափառելով ամեն կողմ, և արտասանեց յուրովի Հ.Թումանյանի «Փարվանայից».-Նայի՜ր, -ասում էր Վահանն ինձ, – ա՜խ, ի՜նչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիները, ի՜նչ մտահոգ դեմքեր՝ արևով, անձրևով այրված ու բովված: Ի՜նչ դառն աղքատւթյուն է կաթում վրաներից, բայց ուրախանում են: Բայց ի՜նչ թաղծոտ ուրախություն է այս: Իբրև թե ուրախ երգեր են երգում, բայց ի՜նչքան վիշտ ու մորմոք կա սրանց ուրախ երգերի մեջ: Դարերի տառապանքն է խոսում սրանց բերանով: Այս ժողովրդին մեր ինտելիգենցիան չի կարող հասկանալ, ու՞ր մնաց օտարը: Մեր նոր գրողներից Թումանյանը և դու, միայն երկուսդ, զգում եք մեր ժողովրդին: Ձեզնից հետո կամ նոր, բոլորովին նոր երգ պիտի ասել, կամ պիտի լռել:
-Շատ եմ սիրում իմ բարձրագահ հայրենիքը և նրա խոնարհ ժողովրդին, որ աշխատում է ու երազում, տքնում է ու երգում…
«Այս պատանու հոգին,- մտածում էի ես,- պարուրված է երազով, ինչպես իր հայրենի լեռներն ու լճակները՝կապույտ մշուշով…»:
Եվ այս սրտագին զրույցներից այն խորին տպավորությունն առա, որ ես բանաստեղծական էության հետ գործ ունեմ, որ այս զգայուն հոգում ապրումները մթին խորության մեջ են կատարվում, որ նա աշխարհը զգում է երազներով և երազների մեջ:
Անջնջելի կենդանի են իմ հոգում այն քնքուշ երեկոները և անդորր գիշերները, որ ապրել եմ Վահանի մայրենի գյուղում, պատանի Վահանի հետ միասին: ——— 1906 թվին, հունվարին, Վահանին և իր դասընկերոջը հանդիպեցի Թիֆլիսում: Հեղափոխական հուզումնալից իրադարձությունների հետևանքով ժամանակավորապես գոցված էր Լազարյան ճեմարանը, ուստի նրանք վերադարձել էին Կովկաս: Նրանք ուզում էին հեղափոխական աշխատանք, պրոպագանդ տանել ժողովրդի մեջ: Ընդառաջելով նրանց փափագին, որոշեցի նրանց հետս տանել Ալեքսանդրապոլ (Լենինական) և ուղարկել Շիրակի գյուղերը, որպեսզի ժողովրդին բացատրեն Ռուսաստանում տեղի ունեցող անցքերը:
Այսօրվա պես հիշում եմ. – Վահանն ու դասընկերը՝ ահագին, սև ծոպավոր փափախները գլխներին՝ ոգևորված վագոն նստեցին:
Ալեքպոլում հաճախ լինում էին նրանք ինձ մոտ, ես էլ նրանց մոտ, հյուրանոցում: Մինչև ուշ գիշեր զրույց էինք անում, բայց ոչինչ չեմ հիշում հիմա այդ զրույցներից: Միայն երկու դեպք եմ վերհիշում:
Մի երեկո Վահանի ընկերը ինձ ասաց, թե Վահանը բանաստեղծություններ է գրում: Վահանը դողդոջ ձայնով կարդաց մի քանի հատ: Բնավ չհավանեցի, դժգույն բաներ էին, մեծ մասով իմ ոտանավորների, Թումանյանի և ուրիշների նմանություններ:
Բանաստեղծական տրամադրությամբ լցված մի երիտասարդ, լավագույն կերպով պատրաստված, տեղյակ հին ու նոր գրականության… և այսպիսի թույլ բաներ: Շատ հիասթափվեցի: Վահանը դեռ իրեն չէր գտել. Հրաշքը դեռ տեղի չէր ունեցել:
Երկրորդ վերհուշս այս է:
Նրանք գյուղերը շրջելիս, եղբորս մոտ հյուր էին եղել Ղազարապատ գյուղում. այնտեղից էլ ձմեռ օրով գնացել էին Անի:
-Անսահման գեղեցիկ է Անին,- ասում է Վահանը: Եվ իրոք, Անին իր ճարտարապետական հուշարձաններով ազդել էր նրա մտքի և երևակայության վրա: ——– 1908 թվին, ամռանը Թիֆլիսում պատահեցի Վահանին: Պիտի հրատարակեր իր բանաստեղծությունների առաջին գրքույկը՝ «Մթնշաղի անուրջները»: Տպելուց առաջ Հ. Թումանյանի մոտ կարդացել էր ձեռագիրը, ուզեց ինձ մոտ էլ կարդալ՝ «անկեղծ կարծիքս» իմանալու համար: Հյուրանոցիս սենյակում ենք: Հուզված կարդում է ոտանավորները, մեկը մյուսի ետևից. քանի առաջանում է ընթերցումը, ավելի է հուզվում. ես սրտով և ուշով հետևում եմ ընթերցումին: Տետրակը չավարտած՝ ես անհամբերությունից մղված՝ գոչեցի. «Կեցցե՛ս, Վանիկ ջան, հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ՝ անթերի ձևերի մեջ: Իսկական քնարերգությունը սա է- մաքուր լիրիկա»: Զարմացա, որ նախորդ ոտանավորներից այստեղ չկար:
Վահանի ներհուն աչքերը փայլատակեցին ուրախությամբ: -«Հ.Թումանյանն էլ շատ հավանեց: Երկուսիդ կարծիքը բացարձակ արժեք ունի ինձ համար: Այլևս քննադատությունից վախ չունեմ»:
Երեկոյան եղա Հ.Թումանյանի մոտ և հիացմունքս հայտնեցի Վահանի բանաստեղծությունների նկատմամբ:
-Հա է՜,շատ դրուստ ես ասում: Շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ բոլորովին նոր բաներ: Պատկերները թեև թույլ են և քիչ, բայց լեզուն՝ մաքուր զտված և արծաթե զանգի պես՝ հնչուն: Իմ ազդեցությունը բնավ չտեսա այնտեղ, բայց քո և Դերենիկի տրամադրությունների արձագանքը կարծես կա, մանավանդ՝ քո: Դու ի՞նչ ես կարծում, համենայն դեպս՝ մեր վերնատան մեջ պատվավոր տեղ ունի…
Երկու տարվա ընթացքում հրաշքը կատարվել էր,Վահանը գտել էր իրեն և արվեստի գաղտնիքը: Վահանի երևումով մեր քնարերգության մեջ մի նոր էջ բացվեց:
Վահանը հաճախ գրում էր ինձ Մոսկվայից: Հայտնում էր իր ծրագրերի, իր գրածների և գրելիքների մասին:
1909 թվին, ամռանը, Ախալքալաք գնալիս Վահանը կանգ առավ Ալեքպոլում, մի քանի օր ինձ մոտ հյուր մնալով՝ կարդաց իր նոր գրած «Ոսկի հեքիաթ» ցիկլից: Ես էլ գրել էի «Աբու-Լալա Մահարին», ցույց տվի նրան, հավանեց և մի քանի նկատողություններ արավ: Նրա խորհրդով նախերգանքի մեջ, -Մահարու հակիրճ կենսագրականում, -փոփոխություն մտցրի, որ մինչև այսօր էլ չգիտեմ լավ արեցի, թե վատ:
Ավելորդ չեմ համարում մեջ բերել այդ: Գրել էի այսպես. «…Եվ մի գիշեր, երբ շատ լքված էր նա և սրտաբեկ, դուրս հանեց երևակայության միջից քաջագնաց ուղտերի մի քարավան՝ ընտիր սարքով, և մինչ Բաղդադը քուն էր մտել Տիգրիսի նոճիածածկ ափերի վրա – գաղտնի հեռացավ քաղաքից…»:
Վահանը գտավ, որ սա շատ անիրական կթվա, շատ անհամոզիչ: Եվ, ուրեմն, իբրև թե ավելի համոզիչ կլինի, եթե Մահարին իրական քարավան ունենա:
Այս տեսակցությունը, դժբախտաբար, վերջինը եղավ. էլ չտեսանք իրար. Ո՞վ կարող էր երևակայել, թե այս հազվագյուտ տաղանդն իր ստեղծագործական փթթումի պահին պիտի թողնի մեզ…այսպես վաղաժամ:
168. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ կա: Այդ հազար երեք հարյուր ժողովուրդները խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն են խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի լեզվով է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվում: Կոնգոյում հինգ հարյուր լեզու կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվում, և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են ավելի քան վաթսուն լեզվով:
169.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս…(հրդեհ): Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն…(հեկտար)…(անտառ): Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն…(դոլար):
Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի ավելի քան երեք միլիոն…(ստեղծագործություն) ..է.(ցուցադրված): Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու…(դահլիճները) հասնելու համար մարդ շուրջ քսանհինգ…(կիլոմետր) ճամապարհ է անցնում:
170.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
Այն ժամանակ Լեհաստանում ապրել են հարյուր տասնինը վայրի ցլերորոնցից չորսը պահվել են փորձատեսությունում , յոթը՝ կենդանաբանական այգիներում, իսկ հարյուր ութ …(ցլեր) կա՛մ արգելանոցներում են (ապրել), կա՛մ ազատ…(արածել են)՝ որտեղ որ պատահեր, բայց և անտառային նախարարության մշտական հսկողության տակ են եղել:
Իսկ առաջներում, երբ անտառի թավուտներում…(արածում էր) ավելի քան հազար հինգ հարյուր…(ցուլ), ոչ մեկը չէր հետևում նրանց:
Միայն Ուզանդայի Մյավա թերակղզում իննսուն…(գետաձի) ավելի քան հարյուր խոտաճարակ խոշոր (կենդանիներ) են ապրում:
176. Սխալները գտի՛ր և ճշտի՛ր:
ա) Օրվա մեջ քսան սիգարետ ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր
տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:
Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջ ունեցող մի գիրք հրատարակելու համար:
բ) Մի անգամ տասնվեց տղա բաժանվեց երկու խմբի:
Իրար ետևից յութանասունհինգ բառ թելադրվեց:
Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատություններն էլ հաջող են անցել:
Հիսունչորս հոյակապ նկարներով այդ գիրքը շատ հին էր:
Ես սիրում եմ մայրիկիս մանկության ձմեռը։ Այնքա՜ն ջերմություն կա ձմռան մասին նրա պատմություններում։ Այդ ցուրտ տարիներին, երբ այդքա՜ն դժվար էր ապահովել տան տաքությունը, շրջապատը ջերմացնելու պարտականությունն իր վրա էր վերցրել պապիկս։ Ձմռան ցուրտ շունչը նա կոտրում էր իր ջերմությամբ։ Իսկ պապիկիս ջերմությունը հերիքում էր բոլորին։
Մայրս ասում է, որ իրենց հետ միասին ձմռանը սպասում էին նաև իրենց փողոցի մյուս մանուկները։ Ձնառատ գիշերվանից հետո պապիկիս տան դիմաց մանուկների հերթ էր գոյանում։ Բոլորը սպասում էին լեգենդար սահնակի հայտնվելուն։ Քանի որ սովորական սահնակի վրա չէին տեղավորվի բոլոր մանուկները, պապիկս հետաքրքիր լուծում էր գտել։ Աստիճանի հակառակ կողմի վրա տեղավորում էր բոլոր մանուկներին և սկվում էր մի իսկական ձմեռային հեքիաթ։ Լեգենդար սահնակը մեծ արագությամբ սահում էր փողոցի մի ծայրից մյուսը։ Պապիս ձեռքերում բոլորն իրենց ապահով էին զգում։
Ցուրտ ու ձյունառատ օրն ամփոփում էին տանը՝ վառարանի մոտ, խմելով տատիկիս եփած սպասը։
Պապիկս վաղուց չկա։ Նրա մասին ես մամայից եմ լսել։ Մաման ասում է, որ նա իր հետ տարավ ոչ միայն ձմռան ցուրտ օրերի ջերմությունը, այլև երբեմնի առատ ձյունը, որն այդքա՜ն ուրաղացնում էր մանուկներին։
Ձմռան օրերին, երբ գնում ենք պապիկենց, հաճախ նկատում եմ մամայի՝ պատուհանին հառած հայացքը՝ ձյան սպասումով։