Posted in Կենսաբանություն7

Անհատական աշխատանք/Կենսաբանություն

                                                        Անհատական աշխատանք

Ուսումնասիրել Տափակ որդերի մասին․

Տափակ որդերը հանդիսանում են իսկական բազմաբջիջ օրգանիզմներ:

Տափակորդերըհանդիպում են ծովերում, քաղցրահամ ջրերում, հողում, իսկ որոշ տեսակներ անցել են մակաբուծային ապրելակերպի և տեղակայվում են մարդկանց ու կենդանիների տարբեր օրգան-համակարգերում։

Տափակ որդերին բնորոշ են ոչ միայն իսկական կենդանական հյուսվածքներ, այլ նաև իսկական օրգաններ: Տափակ որդերից սկսած կենդանիների թագավորությունում կյանքի կազմավորումը կարելի է արդեն դիտարկել նաև օրգան – համակարգերի մակարդակով: Նույն գործառույթը կատարող օրգանները սկսում են միավորվել ընդհանուր օրգան – համակարգերում:

Այս կենդանի օրգանիզմները իրենց անվանումը ստացել են այն բանի համար, որ նրանց մարմինը տափակ է մեջքափորային ուղղությամբ և հաճախ ունենում է թիթեղիկի կամ ժապավենի տեսք:

 Ի տարբերություն աղեխորշավորների` նրանց մարմինը կազմված է 3 շերտից՝ էկտոդերմից, էնտոդերմից, իսկ մեզոգլեայի փոխարեն արտաքին և ներքին շերտերի միջև գտնվում է միջին շերտը՝ մեզոդերմը

Տափակ որդերն արդեն ունեն մարմնի երկկողմ համաչափություն: Դա նշանակում է, որ նրանց մարմնի աջ և ձախ կեսերը միմյանց հետ նույնական են:

Տափակ որդերի մարմինը պատված է մաշկամկանային պարկով, որի ներսում ազատ խոռոչ կամ տարածություն գոյություն չունի: Տափակ որդերի օրգանների միջև եղած տարածությունը մաշկամկանային պարկում լցված է բջջային կառուցվածք չունեցող հյուսվածքով՝ պարենքիմով:

Տափակ որդերին բնորոշ են հետևյալ օրգան – համակարգերը՝

  • մարսողական,
  • արտազատական,
  • նյարդային,
  • սեռական:

Բազմացում

Թարթիչավոր որդերը բազմանում են անսեռ և սեռական եղանակով։ Անսեռ բազմացումը որոշ եռաճյուղաղիքավոր տեսակների մոտ դիտվում է ամռանը։ Որդերի մարմինը սկզբում կիսվում է երկու մասի։ Գոյացած զույգ դուստր առանձնյակները, մինչև իրարից անջատվելը, նորից կիսվում են և այսպես գոյանում է 4 և ավելի առանձնյակներից (զոոիդներից) բաղկացած շղթա։ Զոոիդների մոտ գոյանում են պակասող օրգանները և նրանք դառնում են ինքնուրույն օրգանիզմներ։ Նշված որդերը աշնանն անցնում են սեռական բազմացման։ Սեռական բազմացման համար թարթիչավոր որդերն ունեն համապատասխան օրգաններ, որոնք բավականին բարդ են ու բազմազան։ Տուրբելարիաների մեծ մասը հերմոֆրոդիտ (երկսեռ) է, քչերը բաժանասեռ։

Տեսակներ

Թարթիչավոր որդերի դաս

Թարթիչավոր որդերը հիմնականում ազատ ապրող օրգանիզմներ են, որոնք սնվում են պարզագույն նախակենդանիներով, մոծակների թրթուրներով և այլնով: Նրանց մարմինը պատված է թարթիչներով, որտեղից էլ ստացել են իրենց անվանումը

Ներկայացուցիչներ՝

2. Ծծող որդերի դաս. ներկայացուցիչ՝ լյարդի ծծան, սիբիրյան երկծծան,

3. Ժապավենաձև որդերի դաս. ներկայացուցիչ՝ եզան երիզորդ, խոզի երիզորդ, լայն երիզորդ, էխինոկոկ:

Տափակ որդերի դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է. Տափակ որդերի կառուցվածքային և կենսագործունեության առանձնահատկությունները կդիտարկենք թարթիչավոր որդերի դասի օրինակով:

Posted in Հայոց լեզու 7

Բայեր

Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ;
Գործողություն ասելով հասկանում ենք առարկայի մի բան լինելը:
Օրինակ՝ Անձրևը լվանում է բոլոր հետքերը:
Եղելություն ասելով հասկանում ենք առարկայի մի բան լինելը, դառնալը:
Օրինակ՝ Աշնան գույներից բնությունը շքեղացել է:
Առարկայի մի բան անելը ցույց տվող բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է արել, ի՞նչ արեց. ի՞նչ է անելու, ի՞նչ կանի և նման հարցերի:
Առարկայի մի բան լինելը ցույց տվող բայերը պատասխանում են ի՞նչ լինել, ի՞նչ է լինում, ի՞նչ է եղել, ի՞նչ եղավ, ի՞նչ է լինելու և նման հարցերի:

Բայի կազմությունը

Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական: 

Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ`  մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:

Պարզ և սոսկածանցավոր բայերից կազմվում են պատճառական, բազմապատկական և կրավորական բայեր:

Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն:

 Պատճառական բայերը կազմվում են`

1Ա  խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ-խաղացնել, քարանալ-քարացնել:

2Ե  խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել-քայլեցնել, վախենալ-վախեցնել:

3.Ն, չ սոսկածանցավոր բայերից` ցն ածանցով` հասնել-հասցնել, փախչել-փախցնել:

Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ և այլն:

Բազմապատկական բայերը ցույց են տալիս գործողության կրկնություն:
Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ` կտրել-կտրատել, խոցել-խոցոտել, թռչել-թռչկոտել, պատռել-պատռտել:

Կան ոտ տառակապակցություն ունեցող բայեր, որոնք բազմապատկական չեն. Դրանք կազմված են ոտ ածանց ունեցող ածականներից` ժանգոտել, ալրոտել, և չունեն իրենց առանց ոտ ածանցի ձևերը:

Ածանցներով բազմապատկական բայեր կազմվում են շատ քիչ բայերից: Բազմապատկական բայեր են կազմվում նաև արմատի կրկնությամբ` վազել-վազվզել, քաշել-քաշքշել, կապել-կապկպել և այլն, դարձյալ ոչ բոլոր բայերից:

Կազմությամբ կրավորական  կոչվում են այն բայերը, որոնց կազմում կա կրավորական ածանց:

Կրավորական ածանցն է վ -ն` գրել-գրվել, կառուցել-կառուցվել, հեռանալ-հեռացվել, կարդալ-կարդացվել:

Գործնական աշխատանք

1. Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր սոսկածանցավոր 3 բայ. ՝ ան, են, ն, չ:
ա. թխանալ, տուգանել, կախանել, մգանալ, մոտենալ, պատճենել
բ. հագնել, ոստնել, գետնել, ելնել, ընկնել, տքնել
գ. շնչել, թռչելկորչել, թրջել, հաչել, կպչել

2. Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր բազմապատկական ածանցով 3 բայ՝ ատ, ոտ կոտ, տ, կլտ:
ա. մորթոտել, նպաստել, նեղսրտել, կապոտելկտրտել, խարտել
բ. հավաստել, ծռմռտել, կոպտել, ցատկոտելկոտրատել, կապտել
գ. գրոտել, խոչընդոտել, պոկոտել, հոշոտել, նստոտել, հետազոտել
դ. ժանգոտել, ջարդոտել, ցեխոտել, խոցոտել, ածխոտել, ցատկոտել
ե. փայլկլտալ, մտմտալ, ժպտալ, բոցկլտալհեծկլտալ, ճտճտալ

3. Ընդգծի՛ր 3 բազմապատկական բայ՝ արմատի կրկնությամբ:
ա. ջախջախել, գոռգոռալ, ծամածռել, կապկպելխաբխբել, սարսռալ
բ. փայլփլել, գեղգեղալ, թափթփել, կարկառել, փայփայելկախկխվել
գ. ողողել, շողշողալվախվխել, հայթայթել, ծալծլել, բարբառել
դ. վազվզել, ավարտել, նեղսրտել, ծամծմելդխկդխկալ, կողոպտել
ե. թշթշալ, փոշոտել, քաշքշել, խայտալ, խշխշալ, ժպտալ:

4.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական,(ացն, եցն, ցն)
Թարմանալ-թարմացնել
ամաչել-ամաչեցնել
սարսափել-սարսափեցնել
մոլորել-մոլորեցնել
կռվել-կռվեցնել
պայթել- պայթեցնել
նստել-նստեցնել
խմել-խմեցնել
խոսել-խոսեցնել
հիշել-հիշեցնել
հագնել-հագցնել
իջնել-իջեցնել
քնել-քնեցնել
մեծանալ-մեծացնել
փախչել-փախցնել
դողալ-դողացնել
խաղալ-խաղացնել
վախենալ-վախեցնել
թռչել-թռցնել
ծիծաղել-ծիծաղեցնել
փայլել-փայլեցնել
առաջանալ-առաջացնել
կարմրել-կարմրեցնել
կատաղել-կատաղեցնել