ժամանակի, դեմքի ու թվի։
Ժամանակակից հայերենն ունի ութ դերբայ, որոնցից չորսն անկախ են, չորսը՝ կախյալ։
Անկախ դերբայները ունեն ինքնուրույն կիրառություն։ Ժամանակակից հայերենի անկախ դերբայներն են՝
- անորոշ դերբայ, բայի ուղիղ ձևն է: Վերջավորությունները՝ ել, ալ — խաղալ, վազել
- ենթակայական դերբայ, վերջավորությունն է ող, ացող, եցող— նայող, կարդացող, մոտեցող
- համակատար դերբայ, վերջավորությունն է՝ իս — կարդալիս, գրելիս
- հարակատար դերբայ, վերջավորությունն է ած, ացած, եցած — գրած, կարդացած, մոտեցած
Կախյալ դերբայները ինքնուրույն կիրառություն չունեն և նախադասության մեջ գործածվում են միայն օժանդակ բայի ներկայի ու անցյալի ձևերի հետ։ Կախյալ դերբայները, գործածվելով օժանդակ բայերի հետ, նախադասության մեջ կարող են դառնալ միայն ստորոգյալ։
Կախյալ դերբայներն են՝
- անկատար դերբայ, կազմվում է -ում վերջավորությամբ, որը դրվում է անորոշ դերբայի -ել, -ալ վերջավորության փոխարեն, օրինակ ՝ գրել —գրում, կարդալ —կարդում, զարմանալ —զարմանում։
- ապակատար դերբայ — կազմվում է -ու վերջավորությամբ, որն ավելանում է անորոշ դերբային, օրինակ՝ գրել —գրելու, կարդալ — կարդալու, զարմանալ —զարմանալու։
- վաղակատար դերբայ- վաղակատար դերբայը կազմվում է -ել, -(աց)ել մասնիկներով, օրինակ՝ գրել —գրել, կարդալ —կարդացել, զարմանալ —զարմացել։ Ե խոնարհման պարզ բայերի անորոշ դերբայը և վաղակատար դերբայը ձևով իրար նման են։ Դրանք հնարավոր է իրարից տարբերել գործածությամբ։
Անորոշ դերբայը սովորաբար չի գործածվում օժանդակ բայի հետ։
Վաղակատար դերբայը միայն հանդես է գալիս օժանդակ բայի հետ։ - ժխտական դերբայ -ժխտական դերբայը կազմվում է բայի հիմքից, որին ավելանում են -ի, -ա վերջավորությունները, ինչպես՝ գրել —գրի, կարդալ — կարդա, զարմանալ —զարմանա։
Դերբայ | Հիմք | Վերջավորություն |
---|---|---|
Անորոշ | կարդ, պատմ | ալ, ել |
Ենթակայական | կարդ, պատմ | ացող, ող |
Հարակատար | կարդ, պատմ | ացած, ած |
Համակատար | կարդ, պատմ | ալիս, ելիս |
Անկատար | կարդ, պատմ | ում, ում |
Վաղակատար | կարդ, պատմ | ացել, ել |
Ապակատար | կարդ, պատմ | ալու, ելու |
Ժխտական | կարդ, պատմ | ա, ի |
Առաջադրանքներ դասագրքից, վարժություն 193-199
Բայ
Դիմավոր բայեր և դերբայներ
193. Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:
Օրինակ`
Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:
Ա. Սլացող մեքենա-մեքենա որը սլանում էր, արևի շուրջը պտտվող մեքենա- մեքենա, որը պտտվում է արևի շուրջը, թունելից դուրս եկող գնացք- գնացք, որը դուրս է գալիս թունելից, պատրաստակամորեն հորը մտնող երեխա- երախա, որը պատրաստակամորեն մտնում է հորը, փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ- մարդիկ, որոնք աշխատում են փոշու ու մրի մեջ:
Բ. Ընկած գրիչ-գրիչ, որն ընկել է, մոռացված երգ-երգ որը մոռացվել է, թիթեռի հետևից ընկած երեխա-երեխա որն ընկել է թիթեռի հետևից, արձակված ու կախված վարագույր- վարագույր, որն արձակվել ու կախվել է, լուծված խնդիր- խնդիր, որը լուծվել է, գիշերվա անձրևից խոնացացած օդ-օդ, որը խունացել է գիշերվա անձրևից:
194. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):
Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:
Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:
Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր տարածություններ գրավելու:
Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ ապրել՝ հեռու մի դաշտում:
195. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:
Քանի՛ տարի ապրում ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:
Այստեղ ապրելու ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ես ապրել այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:
196. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:
Դիմավոր բայեր-փակել է, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, փակի՛ր, մտնեիր, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի։
Դերբայներ-մտնել, փակած, մտած, փակելիս, մտնելիս
197. Տրված նախադասություններն այնպես փոխի՛ր, որ դիմավոր բայը դառնա համակատար դերբայ (իս վրջավորությամբ):
Օրինակ`
Երբ կենդանիների պահպանության խնդիրն էին լուծում, բազում դժվարությունների հանդիպեցին: -Կենդանիների պահպանության խնդիրը լուծելիս բազում դժվարությունների հանդիպեցին:
Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ: – Գետափին զբոսնելիս հանկարծ շների հալածող մի եղջերու տեսավ։
Երբ երկրորդ խողովակաշարն էին կառուցում, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու: -Երկրորդ խողովակաշարը կառուցելիս հասկացան, որ դա էլ բավարար չի լինելու։
Երբ գետակն անցնում էր, որս անող մի գայլաձուկ տեսավ:- Գետակն անցնելիս որս անող մի գայլաձուկ տեսավ։
Երբ լսում էր ընկերոջ պատմությունը, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում: -Ընկերոջ պատմությունը լսելիս փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում:
Երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ես, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:-Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատելիս կտրուկ ու ծայրահեղ մի եղիր։
Երբ փորձում էր, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել: -Փորձելիս ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել։
198. Տրված բայերից համակատար դերբայներ ստացի՛ր և դրանցով նախադասություններ կազմի՛ր:
Չափել, շարժվել, կապել, մտնել, տեսնել:
Բարձրությունը չափելիս մեծ դժվարությունների հանդիպեցի։
Նապաստակը շարժվելիս գրավեց գայլի ուշադրությունը։
Պարկի բերանը կապելիս միայն հիշեց, որ ինչ-որ բան մոռացել է։
Ներս մտնելիս դուռը թակեց։
Հարևանին տեսնելիս ճանապարհը փոխեց։
199. Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր:
Լսել, բարձրանալ, հեռանալ:
Լսելով մայրիկի ձայնը երեխան անմիջապես արձագանքեց։
Օտարության մեջ ապրելուց դժվար բան աշխարհում չկա։
Ընթրիքի սեղանից հեռանալուց հետո նրան ոչ-ոք չտեսավ։