Posted in Հայոց լեզու 7

Գործնական աշխատանք

200.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:

Երգելիս ձայնը գլուխն էր գցում: (երգել- ե՞րբ) Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց: (վախենալ-ինչի՞ց) Թեյը տանելիս թափեց: (տանել-ե՞րբ) Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալ: (երևալ-ինչի՞ց) Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)

Մեղր լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)

201.Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:

Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)

Ամբողջ երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց) Այդ տունը կառուցելիս սպասում էր որդու վերադարձին: (կառուցել -ե՞րբ) Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցել: (կառուցել -ինչի՞ց) Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել -ինչի՞ց) Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ) Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց : (դառնալ -ինչի՞ց) Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր: (հիվանդանալ -ինչի՞ց) Հիվանդանալիս  միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ -ե՞րբ)

202. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:

Գնալիս մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:Քո գնալուց հետո հյուրեր եկան:Այդ աղջկան փրկելիս քիչ էր մնում ինքը խեղդվեր:Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա:Շտապելուց ամեն ինչ  գցում էր ձեռքից:Շտապելիս ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:Այդ ասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը: Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:Հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:Դա դիտելուց հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

1.Ընդգծիր բայի 5 անդեմ ձև կամ դերբայ:
ա) ծավալ, ողբալ, ձնհալ, հոգալթնդալ, զուլալ, քանդող, նվագելիս
բ) դավել, խոցեն, լարած, թվեմ, կարի, սլանալաշխատելիսկարդացած
գ) ողբաց, հարբած, դարձված, տարածկասկածողելնել, անցկացան, դարձած:

2. Ընդգծիր 5 դիմավոր բայ:
ա) կուտեմ, խոհեմ, լսեմվազի, մորի, մարիավերեց, վսեմ:
բ) գնաց, քնած, ելնես, նվագող, խրախուսեմպատմեցիր, բռնկվող, լսեմ:

3. Ընդգծիր 5 հարակատար դերբայ:
ա) երգող, գրկած, նստոտել, բազմածհանգած, վարկած, հրավիրվածգործած
բ) տխրամած, քնածբարձած, համատարած, փտած, հասարակած, կռվածծաղկած:

4.Ընդգծիր 5 ենթակայական դերբայ:
ա) փոքրացող, կարճափող, շոշափողտապալող, անսքող, հազացողփախչող, սևաքող
բ) քանդող, դոնդող, ծաղկողավետող, եռակող, ստողծակող, այգացող:

5. Ընդգծիր 5 համակատար դերբայ:
Պաշտելիս, ասուլիս, ցնծալիսկռվելիս, ավետիս, մոտենալիս, պտղամիս, պատասխանելիս:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s