Posted in Անհատական ուսպլան, Ընդհանուր

Անհատական պլան

 

ԺամԵրկուշաբթիԵրեքշաբթիՉորեքշաբթիՀինգշաբթիՈւրբաթ
11:00-11:30ՌուսերենՄաթեմատիկաՄայրենիԲնագիտությունԱնգլերեն
12:50-13:20  Մարմնակրթություն  
13:30-14:00   ՀայրենագիտությունԵրգ

Առավոտյան ժամը 8:00-ին վեր եմ կենում։ Լվացվում եմ, հագնվում և անցնում իմ ամենօրյա նախավարժանքին։ Հետո նախաճաշում եմ․ համեղ ուտել շա՜տ եմ սիրում։ Մինչև հեռավար դասերիս սկսելը, աչքի եմ անցկացնում հանձնարարություններս, մի քիչ հեռուստացույց եմ նայում։ 11:00 սկսում է մեր օնլայն դասը:Դասը տևում է 30 րոպե։ Աշխատում եմ ակտիվ լինել (մաման դժգոհ է իմ առաջադիմությունից)։ Տանը մնալուց շատ եմ ձանձրանում։ Որպեսզի ժամանակս արագ անցնի, նույնիսկ փոքր քույրիկիս հետ եմ խաղում։ Օգտվում եմ մամայի՝ տանը չլինելուց և ազատ ժամանակիցս մի մեծ հատված տրամադրում եմ սոցիալական կայքերին (մաման դրանից էլ է դժգոհ)։ Դե երեկոյան, երբ մաման գալիս է, իրար հետ դաս ենք անում։ Մեկ-մեկ տատիկիս եմ օգնում (այս անգամ էլ տատին է դժգոհում՝ այ բալա գնա դաս արա)։ Էս վերջերս մի քիչ լրջացել ու որոշել եմ արկածային գրականություն կարդալ։ Անկեղծ կլինեմ՝ առայժմ չի ստացվում, բայց գոնե արկածային ֆիմեր նայելուն ժամանակ տրամադրում եմ։ Սկսել եմ <<Հարի Փոթերից>>: Պետք է ասեմ, որ շատ հետաքրքիր է։ Երևի սկսեմ նաև գիրքը կարդալ։ Մաման շատ կուրախանա, չէ՞։

Հ․Գ․ Չեմ համբերում՝ ե՜րբ պետք է դասերը սկսվեն․․․․․