Posted in Բնագիտություն

Բնագիտություն

Դասարանական աշխատանք։

  1. Ի՞նչ կառուցվածք ունի մարդու ականջը։Մարդու ականջը կազմված է ականջախեցիից, թմբկաթաղանթից, ականջի ոսկրիկներից և լսողական նյարդից։
  2. Ի՞նչ նպատակով են շենքերում օգտագործում ուղեգորգերը։Ուղեգորգերը օգտագործում են աղմուկը քչացնելու նպատակով։
  3. Ինչպե՞ս է աղմուկն ազդում մարդու օրգանիզմի վրա։Աղմուկի պատճառով մարդը կարող է ավելի շուտ հոգնել, գլխացավեր ունենալ, վատ լսել և վատ քնել։
  4. Ինչպե՞ս են պայքարում աղմուկի դեմ։Աղմուկի դեմ պայքարում են տարբեր միջոցներով, գործարանային աղմուկով աշխատող բանվորները օգտագործում են հատուկ ականջակալներ։

Տնային առաջադրանք

  1. Թվարկե՛ք մի քանի կենդանիներ ,որոնք լսում են ՝

ա)ինֆրաձայները-մեդուզա, փիղ, աղավնի, շուն, բ) ուլտրաձայները-դելֆին, չղջիկ, թիթեռ

2.Ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվում մարդու օրգանիզմի վրա աղմուկի վնասակար ազդեցությունը նվազեցնելու նպատակով։

3.Ո՞րքան պետք է լինի հասարակական միջավայրերում,բակերում,բնակելի տներում աղմուկի ուժգնությունը։Բնակելի շենքերում, բակերում և հասարակական շենքերում աղմուկի ուժգնության մակարդակը չպետք է գերազանցի մարդկանց հանդարտ զրույցի ձայնի ուժգնությանը։

4.Ո՞ր ձայներն ունեն հանգստացնող ազդոեցություն։

Մեղմ երաժշտական ձայները, ծովի խշշոցը և ծառերի թեթև սվսվոցը ունեն հանգստացնող ազդեցություն։

Posted in Բնագիտություն

Տնային 1

  1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք։

    Մեխանիկական աշխատանք լիում է այն ժամանակ երբ մարմինը շարժվում է իր վրա կիրառված ուժի ազդեցությամբ
  2. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը։

    Մեխանիկական աշխատանքի մեծությունը կախված է մարմնի վրա կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհի երկարությունից։

    Լուծել խնդիրներ

1 *200 կմ ճանապարհը գայլը վազում  է 7 ժամում : Որոշել գայլի արագությունը:

S-200կմ

t-7ժ

v=s:t=200/7=28. 4/7կմ/ժ

2 * Ավտոմեքենան շարժվում է 72կմ/ժ արագությամբ: Ինչ ճանապարհ կանցնի ավտոմեքենան 2 ժ -ում:
s=?
v=72կմ/ժ
t=2ժ

s=fxt=72×2=144կմ

3 * Սեղանը տեղափոխելու համար տղամարդը կիրառել է 98 Ն ուժ, անցնել 4 մ ճանապարհ: Հաշվել կատարած աշխատանքը:

F-98 ն

S-4 մ

A=fxs=98×4=392ջ

Posted in Բնագիտություն

Բնագիտություն

Տնային առաջադրանք.1

Կատարի՛ր բնագիտական մի որևէ փորձ, որի ընթացքում պատմի՛ր, թե ինչ է տեղի ունենում և տեղի ունեցածը ֆիզիկակա՞ն, թե՞ քիմիական երևույթ է, և ինչու՞։

2.Ի՞նչ երևույթ է պատկերված .

Քիմիական
ֆիզիկական
ֆիզիկական
Քիմիական

Դասարանական աշխատանք.1

1.Թվարկվածներից ո՞րը քիմիական երեւույթ չէ.

1) լուցկու այրվելը
2) կաթի թթվելը
3) օդի հեղուկանալը
4) դինամիտի պայթելը
2.
Ի՞նչ փոփոխության են ենթարկվում մոլեկուլները ֆիզիկական երեւույթների ընթացքում.
1) պահպանվում են
2) քայքայվում են 3) կիսվում են
4) միանում են
3.Գրի՛ր քո տանը և բնության մեջ հանդիպող ֆիզիկական և քիմիական երևույթի հինգական օրինակ:

4.Նշված երևույթներից որո՞նք են
ֆիզիկական, որոնք՝ քիմիական.
ա) երկաթի ժանգոտումը-քիմիական
բ) ջրի սառչումը,-Ֆիզիկական
գ) բենզինի այրումը,-քիմիական
դ) ալումինի հալումը- քիմիական

Posted in Բնագիտություն

Կակտուս

Ցողունն արտաքինից գնդաձև է, գլանաձև, ձվաձև, երբեմն հատվածավոր։ Հյութալի է, հաստ փշերով, մազիկներով կամ խոզաններով ծածկված, ունի խիստ զարգացած ջրատար պարենքիմ (խոշոր տեսակները կարող են պարունակել մինչև 2000 լիտր ջուր)։ Բջիջներում պարունակվող լորձային նյութերի առկայությունը դժվարացնում է ջրի գոլորշիացումը։ Իսկական տերևներ չունեն (բացառությամբ 2 տեսակի)։

Ծաղիկները խոշոր են, մեկական, երբեմն գագաթնային հուրանում խմբված։ Պսակաթերթերը շատ են, վառ. կարմիր, մանուշակագույն, դեղին, սպիտակ։ Պտուղը բազմասերմ է, մսոտ, հատապտղանման, երբեմն չոր։ Ծաղկում են երեկոյան կամ գիշերը, փոշոտվում միջատների, թռչունների միջոցով։ Հայտնի է մոտ 2000 տեսակ։ Աճում են արևադարձային և մերձարևադարձային անապատներում, լեռներում։Ամենափոքր  կատուսը մի  քանի  սանտիմետր  է ու  մի  քանի  գրամ,  իսկ  ամենամեծը`  25  մետր ու  կշռում  է  մի քանի  տոննա:

Կակտուսների հայրենիքը Մեքսիկան է։ Նույնիսկ ամենաշոգ եղանակին բույսերը իրենց ցողուններում պահում են խոնավություն և մնում հյութալի։ Անապատներում կակտուսները խոնավության միակ պահապաններն են և հաճախ են փրկում ճանապարհորդների կյանքը։ Փշերը կակտուսի համար նաև պաշտպանիչ դեր են խաղում՝ պաշտպանելով կենդանիներից։ Կակտուսների տեսակները բազմաթիվ են։ Կակտուսը և իր պտուղները օգտագործում են կերակրի մեջ, կակտուսի բնափայտը օգտագործվում է տարբեր իրեր պատրաստելու համար։

Posted in Բնագիտություն

Բնագիտություն

Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդը, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:

Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդա­յին կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիները, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայ­րերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդա­նիներն ունեն հարմարանքներ:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերր միասին անվանում են ֆաունա:

Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունը, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։

Posted in Բնագիտություն

Եղանակ

Եղանակ, դրա տիպերը: Հաճախ օրվա րնթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրր ցրտում է, կամ էլ հակառակր՝ ամպերր ցրվում են, անձրևր դադարում է, երևում է արևը, օրր տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:

Եղանակր կախված է օդի ջերմաստիճանից, ճնշումից և խոնավությու­նից: Դրանք իրար հետ սերտ կապված են, և որեէ մեկի փոփոխությունից փոխվում են մյուսներր ե ամբողջ եղանակր:

Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանր, ճնշումր և խոնավությունր միշտ տարբեր են, հետեաբար՝ եղանակր նույնպես տար­բեր տեղերում տարբեր է: Ամեն օր հեռուստատեսային, ինչպես նաև՝ համացանցային կայքերի տեղեկատվությունր եղանակի մասին նույնպես վկայում են, որ, իրոք, Երկրի տարբեր վայրերում նույն պահին եղանակները տարբեր են և հաճախ են ենթարկվում փոփոխության:

Սակայն այդ փոփոխություններն ամենուրեք նույն հաճախությամբ չեն դիտվում: Օրինակ՝ հասարակածում մշտապես տաք է ու խոնավ, իսկ բևեռային շրջաններում ցուրտ է ու չոր:

Երկրագնդի միջին լայնություններում, որտեղ գտնվում է նաև մեր հանրապետությունր, եղանակների փոփոխությունր տեղի է ունենում րստ տարվա սեզոնների: Գարունն անձրևային է ու մեղմ, ամառր չոր է ու շոգ, աշունն արևոտ է, չափավոր տաք ու քիչ տեղումներով, իսկ ձմեռր՝ ցուրտ:

Եղանակի կանխատեսում: Եղանակի հնարավոր փոփոխություններր մեծ ազդեցություն ունեն մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա: Դրանով է պայմանավորված գյուղատնտեսական և այլ աշխատանքների, ճանապահորդությունների անվտանգությունը:

Այդ նպատակով անհրաժեշտ է նախօրոք իմանալ եղանակի սպասվող փոփոխությունները, այսինքն՝ կատարել եղանակի կանխատեսում: Եղանակր կանխատեսել՝ նշանակում է վաղօրոք իմանալ տվյալ վայ­րում սպասվող եղանակային փոփոխությունները։ Որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպիսի  եղանակներ են բնորոշ իրենց տարածաշրջանին, օդերևութաբանական կայաններում կատարում են ե­ղանակի դիտումներ: Եղանակի դիտումներ կատարել՝ նշանա­կում է ամեն օր մի քանի անգամ չափել օդի ջերմաստիճանր, ճնշումր, խո֊նավությունր, որոշել քամու շարժման ուղղությունը, արագությունը և այլն:

Եղանակի կանխատեսումներր չափազանց կարեոր են օդագնացու­թյան, ծովագնացության, ցամաքային տրանսպորտի, գյուղատնտեսու­թյան, զբոսաշրջության և այլ ոլորտների համար:

Posted in Բնագիտություն

Մթնոլորտ

  1. Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքասում Արեգակի ճառագայթներից:
  2. Երկիր մոլորակի լույսի և ջերմության հիմ­նական աղբյուրն Արեգակն է: Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին:Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում։
  3. Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը:
  4. Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա։
  5. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից:
  6. Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ:
  7. 25-3×5=25-15=+100C
Posted in Բնագիտություն

Բնագիտիություն

Մարդկության զարգացման պատմությունր ցույց է տալիս, որ դարեր շարունակ մարդը ձգտել է ճանաչել բնությունը, առավել խոր գիտելիքներ ձեռք բերել բնության մարմինների և երևույթների մասին:

Բնության տարբեր մարմինների հատկությունների, բնական երևույթ­ների իմացությունը մարդուն հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվելու առօրյա կյանքում, խուսափելու հնարավոր վտանգներից, ստեղծելու նյութական բարիքներ, ավելի բարեկեցիկ և հարմարավետ դարձնելու իր կյանքը:

Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր ե­ղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոն­ցից են դիտումը, փորձը և չափումները:

Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկություններր: Դիտումներր մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։
Բնության երևույթներն ուսումնասիրում են գիտնականներր: Սակայն մի շարք երևույթներ կարող եք ուսումնասիրել նաև դուք՝ կատարելով պար­զագույն դիտումներ: Դիտման միջոցով կարող եք պարզել, որ մարմիններր տաքանալիս ընդարձակվում են, որ տարբեր նյութեր տարբեր չափով են ջերմություն հաղորդում, որ բույսերն առանց ջրի չորանում են, որ գետերը սովորաբար վարարում են գարնանը և այլն:

Բնության մասին ավելի խոր գիտելիքներ կարելի է ձեռք բերել փորձե­րի միջոցով: Փորձի ընթացքում հեռազոտողը ոչ միայն պարզապես դիտում է ուսումնասիրվող երևույթր, այլև կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք: Առավել հավաստի տեղեկու­թյուններ ստանալու համար փորձերը կրկնվում են մի քանի անգամ:
Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք պարզել, թե որ ջերմաստիճանում է եռում ջուրր, ուսուցչի օգնությամբ կարող եք կա­տարել հետևյալ փորձր: Անոթի մեջ լցրեք ջուր և սկսեք տաքացնել: Փորձի րնթացքում հետևեք ջրի մեջ իջեցված ջերմաչափի ցուցմունքին ։
Երբ ջուրն սկսի եռալ, գրանցեք ջերմաչա­փի ցուցմունքր: Դա կլինի ջրի եռման ջերմաստիճանը: Ձեր մեջ կարող է հարց առաջանալ՝ իսկ գուցե ավելի փոքր քանակությամբ ջուրն ա­վելի ցա՞ծր ջերմաստիճանում է եռում: Ձեր այդ ենթադրությունր դարձյալ կարող եք ստուգել փորձով: Կպարզվի, որ ջրի եռման ջերմաստիճանր կախված չէ ջրի քանակից: Ինչ քանա­կությամբ ջուր էլ վերցնեք, կեռա միևնույն ջերմ­աստիճանում:

Փորձերի միջոցով ուսումնասիրում են ոչ միայն անկենդան, այլև՝ կեն­դանի մարմինների հատկություններր: Օրինակ՝ փորձերով կարելի է պար­զել որոշ նյութերի օգտակար ազդեցությունր բույսերի աճի վրա կամ ստու­գել սննդում թունավոր նյութերի առկայությունր և դրանց վնասակար ազ­դեցությունր մարդու առողջության վրա:

Դիտումներր և փորձերը լրացվում են չափումներով և քանական հաշ­վարկներով: Ոչ մի լուրջ հետազոտություն չի իրականացվում առանց չա­փումների: Դուք արդեն ծանոթ եք, թե ինչպես են չափում հեռավորությունը, մարմնի զանգվածը, ժամանակը: Չափման շնորհիվ որոշվում է չափ­վող մեծության թվային արժեքը՝ համապատասխան միավորով արտա­հայտված, օրինակ՝ երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաննե­րով, զանգվածը՝ կիլոգրամներով և այլն:

Posted in Բնագիտություն

Բնագիտություն

Նայենք մեր շուրջը և կտեսնենք բազմաթիվ իրեր՝ աթոռ, սեղան, գիրք, մատիտ, խնձոր, բաժակ, համակարգիչ, ավտոմեքենա, ծառ, ջրի կա­թիլ և այլն: Այդ բոլորը մարմիններ են: Մարմիններ են նաև Երկիր մոլորակը, գիշերային երկնքում փայլա­տակող աստղերը, մեզ ջերմացնող Արեգակը, կենդա­նիները, բույսերը: Համեմատելով մարմինները՝ կարե­լի է պարզել դրանց միջև եղած նմանություններն ու տարբերությունները:

Բոլոր մարմինները կազմված կամ պատրաստված են նյութերից:

Նյութերը բազմաթիվ են: Դրանք տարբերվում են համով, հոտով, վիճակով, գույնով, այրվելու, ջրում լուծվելու և այլ հատկություններով:

Երկաթը, ոսկին, պղինձը, թուղթը, ջուրը, ապա­կին, ռետինը նյութեր են: Իսկ ահա մեխը, մատանին, գավաթը, տետրը, բաժակը, աթոռը, գնդակը, սառույցը մարմիններ են, որոնք պատրաստ­ված կամ կազմված են վերը նշված կամ այլ նյութերից: Այն թեթև գազը, որով լցված են օդում ճախրող փուչիկները, նույնպես նյութ է: Ինքը՝ փուչիկը, պատ­րաստված է մեկ այլ նյութից՝ ռետինից: Ռետինից պատրաստում են նաև ավտոդողեր և այլ իրեր:

Միևնույն նյութից կարելի է պատրաստել։ Այսպես՝ երկաթից պատրաստում են մեխ, մուրճ, կացին, ապակուց՝ բաժակ, փորձանոթ, ալյումինից՝ հաղորդալար, սպասք, աթոռ, սեղան, փայտից՝ աթոռ, նստարան, գրատախտակ և այլն։

Կարելի է նաև նույն տեսակի առարկաներ պատ­րաստել տարբեր նյութերից։ Օրինակ՝ քանոն կարելի է պատրաստել փայտից, երկաթից, ալյումինից և այլ նյութերից։

Մարմինը կարող է պատրաստված կամ կազմված լի­նել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի նյութերից:

Նյութերը սովորաբար լինում են օրգանական և անօրգանական։

Օրգանական նյութերը կենդանի օրգանիզմնե­րի կազմության մեջ մտնող կամ դրանցից ստացվող նյութերն են: Օրինակ՝ բուսական յուղը, կենդանական ճարպերը, շաքարը և այլն։ Օրգանական նյութեր ստա­նում ենք նաև արհեստական ճանապարհով: Օրինակ՝ դեղանյութերը, ներկանյութերը և այլն։ Արհեստական օրգանական նյութերի օգտագոր­ծումը հնարավորություն է տալիս խնայելու որոշ նյու­թերի բնական պաշարները։ Օրինակ՝ ճկազանգվածից պատրաստված սեղանը փոխարինում է փայտե սեղա­նին, արհեստական մորթին՝ բնական մորթուն և այլն։

Մյուս բոլոր նյութերը, որոնք չունեն օրգանական ծա­գում, անօրգանական են: Օրինակ՝ օդը, ջուրը, քարը, ավազը, կավը, կերակրի աղը, ոսկին, երկաթը և այլն։

Posted in Բնագիտություն

ՋՐԻ ՇԱՐԺՈՒՄՆ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ, ՕՎԿԻԱՆՈՍԱՅԻՆ ՀՈՍԱՆՔՆԵՐ

Համաշխարհային օվկիանոսում ջուրր գտնվում է մշտական շարժման մեջ: Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:

Ալիքավորումն առաջանում է հիմնականում քամիների ներգործու­թյամբ: Ալիքավորման դեպքում ջուրր միայն տատանողական շարժում է կատարում: Առաջացած տատանումներն ալիքի տեսքով հասնում են մինչե ցամաք, հարվածում ափին և փշրվում:

Ալիքավորման տարատեսակ է ցունամին, որն առաջանում է օվկիա­նոսի հատակում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից: Ցունամին շատ հա­ճախ ավերում է ափամերձ բնակավայրերը՝ պատճառելով նյութական վնասներ և մարդկային զոհեր:

Օվկիանոսում ջրի ուղղաձիգ շարժման պատճառներից է նաև Ա­րեգակի ե Լուսնի ձգողական ուժը, որի շնորհիվ առաջանում է մակրնթացության և տեղատվության երևույթը Երկրի վրա:

Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումր կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն: Օրվա րնթացքում դիտվում է երկու մակրնթացություն և երկու տեղատվություն, որոնք իրար հաջորդում են 6 ժամը մեկ:

Համաշխարհային օվկիանոսում ջրի հորիզոնական շարժումն արտա­հայտվում է օվկիանոսային հոսանքների ձևով, որոնք կարծես թե վիթխա­րի գետեր լինեն օվկիանոսում:

Օվկիանոսային հոսանքների առաջացման հիմնական պատճառր մշտապես նույն ուղղությամբ փչող քամիներն են:

Համաշխարհային օվկիանոսում հոսանքներն առաջացնում են վիթ­խարի շրջապտույտ. հասարակածային շրջաններից տաքացած ջուրր տե­ղափոխում են մերձբեևռային շրջաններ, որտեղ, սառելով, ծանրանում, իջ­նում է օվկիանոսի խորքերը և հատակով նորից վերադառնում հասարա­կածային շրջաններ:

Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից: Քար­տեզներում տաք հոսանքները պատկերվում են կարմիր, իսկ սա­ռը՝ կապույտ գույնով։

Առավել հայտնի տաք հոսանքներից են Գոլֆստրիմը՝ Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսխաղաղօվկիանոսյանը՝ Խաղաղ օվկիանոսում:

Սառը հոսանքներից են Լաբրադորյանը՝ Ատլանտյան օվկիանոսում, Կալիֆոռնիականը՝ Խաղաղ օվկիանոսում:

Օվկիանոսային հոսանքների դերը կիմայի ձեավորմաս գործում: Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:

Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխ­վելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:

Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմա­տաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ: