Ուրբաթ օրը մեր դասարանը ուղևորվեց դեպի Մատենադարան: Մատենադարանի շենքի հենց առջևի մասում Մեսրոպ Մաշտոցի և իր աշակերտի՝ Կորյունի, Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի և Ֆրիկի արձաններն էին։ Մեզ ասացին, որ Մատենադարնի պահոցում պահվում է ավելի քան 20000 մատյան, որոնց ընդամենը 1% են ներկայացնում, իսկ մնացածը պահվում է հատուկ տեղում, որտեղ էլ իրենք են հետեվում կլիմային, որովհետև, եթե մեկ բան սխալ լինի գրքերը կփչանան։ Տեսանք մի քար, որի վրա գրված էր իրար միացած բառեր, որոնք շատ դժար է կարդալ։ Տեղեկացանք, որ նախկինում, թագավորական կարմիրը ստանալու համար օգտագործել են որդան կարմիր գույնը։ Տեսանք <<Մշո Ճառընտիր>> գիրքը։ Մեզ ներսում ասացին, որ լուսանկարելուց գրքերը փչանում են։
Երբ մենք դուրս եկանք Մատենադարանից, գնացինք փքաբլիթ ուտելու ու լավ ժամանակ անցկացրինք ընկերներով։
