Posted in Գրականություն7

Հին հայերի Նոր տարին`  Կաղանդ, Նավասարդ, Ամանոր

Հայ ժողովուրդն իր պատմության մեջ ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ և Ամանոր անուններով: Դեռևս վաղնջական ժամանակներում հայերը նոր տարին ազդարարել են մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով:Հայոց երկրորդ նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին,( այսինքն` օգոստոսի 11-ին)` այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին: Այն 12-րդ դարում ընդունել է տոմորագետ Հովհաննես Սարկավագը։ Հայկական ավանդական Ամանորը յոթօրյա բացօթյա տոնակատարությամբ նշվել է Նմատ լեռան ստորոտում՝ արքունիքի, աշխարհազորի ներկայությամբ։

Աշխարհի տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ էին համարում նոր տարվա սկիզբ, ուստի այս բազմազանությունը երկրների տնտեսական և մշակութային փոխհարաբերություններում առաջացնում էր որոշ դժվարություններ: 18-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսն անցկացրեց տոմարագիտական ռեֆորմ, որի համաձայն հայերն Ամանորը սկսեցին նշել հունվարի մեկին:
Ժամանակը զորեղ է ժողովուրդների կենցաղը և սովորությունները փոխելու գործում: Այսպես` այսօր ամանորյա սեղանը գցվում է շքեղություն խորհրդանշելու համար, իսկ ահա հին Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնել, քանի որ
Նավասարդը ոչ թե ուտիս, այլ պաս օր է: Ավանդական ուտեստները պատրաստվում էին հատիկեղենից` լոբուց( որի պատիճը խորհրդանշում էր ընտանիքի ամրությունը, իսկ հատիկը` ընտանիքի սաղմը), ոսպից, չրերից, ընկույզներից և այլն: Սեղանի զարդը համարվում էր Տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 հավասար մասերի, և ընտանիքի այն անդամին, ում բաժին էր ընկնում դովլաթը, Նոր տարում հաջողություններ էին սպասվում:
Կլաուսին: Բայց մեր նախնիները նույնպես ունեցել են ձմեռային հրաշագործ, ում անվանում էին Մեծ պապուկ կամ Կաղանդ պապա: Նա առնչվում էր կաթողիկոս Սահակ Պարթևի անվան հետ, ով, համաձայն ավանդության, հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:
Մերօրյա տոնածառը կապում են գերմանական Ռեֆորմացիայի առաջնորդ Մարտին Լյութերի անվան հետ: Մի գիշեր հոգնած տուն գնալիս Լյութերը նստում է ճամփեզրին` մի փոքր հանգստանալու: Ճանապարհը զարդարված է լինում եղևնիներով, որոնց ճյուղերի արանքից առկայծում են փայլուն աստղերը: Տպավորված նրանց գեղեցկությամբ` Մարտին Լյութերը իր տանը զարդարում է առաջին եղևնին: Հայ իրականության մեջ տոնածառ, որպես այդպիսին, չի եղել, սակայն դեռևս հնուց հայերն ունեցել են ծառերի պաշտամունք և տոնածառին փոխարինել են ձիթենու ճյուղերը: Նրանցից ամենահաստը Նոր տարվա գիշերը խրել են մեծ հացի մեջ և զարդարել ընկուզեղենով, ցորենի հասկերով, լոբիով, զանազան մրգերով, հատկապես խնձորներով, որոնք պտղաբերություն էին խորհրդանշում, նաև չարխափաններով ու մարդակերպ կամ կենդանակերպ թխվածքներով: Տանտերը Կաղանդի ծառը տարել է եկեղեցի և քահանայի օրհնությունը ստանալուց հետո վերադարձրել տուն:
Տարվա գաղափարը առաջին անգամ ծագել է Եգիպտոսում` կապվելով Նեղոս գետի վարարման հետ։ Վերջինս համընկնում էր Սիրիուս աստղի երևալուն։ Եվ ահա այդ աստղի ու Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։

Հայկական Նոր տարու ավանդույթները
Հին ժամանակներում, երբ Սանտա Կլաուսն ու Ձմեռ պապը դեռեւս Հայաստան չէին հասել, մեր նախնիները Նոր տարվա տոնը մեր պես չէին նշում։ Սակայն, «օտար» ձմեռային հրաշագործների բացակայության պատճառով Հայաստանում ամենեւին էլ տխուր չի եղել։ Նոր տարվա հայկական անվանումն ինքնին՝ Ամանորը, շատ գեղեցիկ մի առասպել ունի։
Հին առասպելի համաձայն հենց հունվարին է բնության աստված Ամատուրը սեր խոստովանել իր ապագա կնոջը՝ Ամանորին, ում պատվին էլ նոր տարվա տոնն անուն է ստացել։ Հետաքրքիր է, որ խոստովանության հետ մեկտեղ Ամատուրն իր սիրելիին խնձոր է նվիրել։ Եւ, ըստ ավանդույթի, ամանորյա գիշերը մարդիկ ներում էին միմյանց բոլոր վիրավորանքներն ու խնձոր էին նվիրում։ Հին հայերը երբեք տոնածառը փայլազարդերով չեն զարդարել։
Ընդունված է եղել կլոր գաթա թխել, որի կենտրոնում զեյթունի ճյուղ էին ամրացնում ու վրան չրեր ու ընկույզ էին կախում։ Հետո, երբ ճյուղից կախված հյուրասիրությունները վերջանում էին, ընտանիքի յուրաքանչյուր անդամ դրա վրա իր մազն էր կապում ու ճյուղը նետում էին թոնիրը, որպես ընտանիքի բոլոր անդամների երկարակեցության երաշխիք։ Իսկ փայլերով զարդարված տոնածառի փոխարեն հայուհիները չորացած խոտերից ու բույսերից ավանդական ծառ էին սարքում։
Մեր նախնիները նոր տարվա գիշերը սիրում էին իմանալ, թե ինչպիսին կլինի եկող տարին։ Այդպիսի «գուշակությունների» համար հարցի օբյեկտի ձեւով հատուկ բլիթներ էին թխվում. եթե հերաքրքրում էր ֆինանսական հարցը, ապա բլիթը թխում էին քսակի տեսքով, եթե տնային կենդանու առողջության մասին՝ կովի տեսքով եւ այլն։ Եթե խմորը բարձրանում էր, նշանակում է տվյալ հարցում հաջողություն էր սպասվում։ Եևս մեկ հետաքրքիր հայկական սովորույթ էր սկսվում հունվարի մեկի գիշերը։ Տանտերը անտառից կոճղ էր բեերում տուն, եւ մինչեւ Սուրբ ծննունդ տուն եկած յուրաքանչյուր հյուրը կոճղից կարող էր մի կտոր պոկել, այն գցել կրակի մեջ ու երազանք պահել։

Posted in Գրականություն7

Ամանորյա հայկական մաղթանքներ

Ամանոր, խաղաղությամբ ու բարությամբ լցրու ամենքի սրտերը: Բարությունից մարդու աչքին աշխարհը հազար անգամ մեծ է երևում, ունեցածը` հազարապատիկ շատ:
Մաղթենք, որ Ամանորը անկատար չթողնի ոչ մեկի բարի ցանկությունը:
Նոր տարի, գալդ բարի, խաղաղալից ու պտղալից եղիր:
Ամանոր, թող խաղաղությամբ անցնեն մարդկային կյանքի բոլոր օրերը: Այնպես արա, որ պատանին չշտապի տարեց դառնալու, ոչ էլ տարեցը ժամանակից շուտ հևասպառ դառնա ծերության լանջերին:
Նոր տարին խաղաղություն է, խաղաղությունը` Նոր տարի:
Նոր տարին մարդուն դարձնում է առավել բարի, առույգ, մարդամոտ, երազկոտ; Մաղթենք, որ նա այդպիսին մնա մինչև տարեվերջ  և հաջորդ բոլոր տարիներին:
Ամանոր, խաղաղության մեջ պահիր համայն աշխարհը և առանձին-առանձին ամեն տուն, և թող ծիծաղն անպակաս լինի ամենքի դեմքից:

Ղազարոս ԱղայանՆոր տարի

Արի, դու,արի
Քո գալդ բարի,
Սիրուն Նոր տարի,
Նոր օրեր բեր մեզ:

Ձյուն տուր սարերի,
Անձրև` արտերին,
Կարկուտը` չարին,
Զով արևը` մեզ:

Անթուփ ծաղիկից,
Աններկ կարմրուկից,
Բարի ցավերից
Ազատ պահիր մեզ:

Մայրական գթով,
Գրկաբաց ձեռքով,
Ուրախ ժպիտով
Առ քո գիրկը մեզ:

Տարին բոլորեց,
Երեսը շրջեց,
Նոր դիպակ դրավ,
Նոր դեմք ցույց տըվավ:

Մարդիկ խնդացին,
Կերան, խմեցին,
Նորադեմ տարուն
Դիմավորեցին:

Ռափայել Պատկանյան, Նոր տարի

Երնե~կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերուն;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին,
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մի ոստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ սրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սրին,
Հայը բնավ չի սարսեր;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայ դրոշակ ծածաներ:
Հայեր, երբեք չերկմըտենք,
Կկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն:

Posted in Գրականություն7

Հացը ամանորյա խարհրդանիշ

Մեր նախնիների համար հացը նաև Ամանորի խորհրդանիշ է համարվել: Տարբեր նահանգներում հացի հետ կապված տարբեր ավանդույթներ կային:
Բարձր Հայքում ճերմակ ցորենի հաց էին թխում, կեսը ուտում էին հին տարում, մյուս կեսը` Նոր տարում, կարծես խնդրելով հայոց աստվածներին, որ Նոր տարին հին տարվա պես հացառատ լինի:
Աղձնիքում Նոր տարվա ուտելիքներով ծանրաբեռնված սեղանի վրա մի քանի բուռ հացահատիկով փոքրիկ բլուր էին պատրաստում և ասում.
-Հիմա Անահիտ աստվածուհին կգա, կշնորհավորի  Նոր տարին, մի պատառ հաց կվերցնի  և գալիք տարում ցորենի բլուրներով կվարձատրի մեր արդար աշխատանքը:
Տուրուբերանում Նոր տարվա սահմանագլխին թոնիր էին վառում և թարմ լավաշի բույրով լցնում  տունը:
Վասպուրականում Նոր տարվա նախօրյակին գինու բոլոր կարասների ու տիկերի բերանները փակում էին, կարծելով, թե հայոց Ամանորի պատանի աստվածը կարող է գինի խմել, հարբել և մոլորվել: Բայց նկատի առնելով, որ Ամանորը երկար ճամփա է անցել և կարող է քաղցած լինել, նրա համար կարասների և տիկերի բերաններին մեկական կտոր թարմ հաց էին դնում:
Ծոփքում ցորենը աղանձ էին անում, մի մասը ուտում էին, մի մասը լցնում գետը կամ առուն` նվիրելով անձրևի աստծուն` գալիք տարին ցորենաբեր լինելու համար:
Կորճայքում տան գլխավորը չորեքթաթ շրջում էր սենյակի մեջ և Նոր տարվա համար թխված լավաշից կտորներ էր տալիս տան անդամներին, դրանով կարծես ասել էր ուզում , որ Նոր տարուն աստվածները հաց կտան նրան, ով մեջքը ծռած կաշխատի օրնիբուն:
Պարսկահայքում Նոր տարվա հացի խմորը շաղում էին Կապուտան լճի ջրով, հուսալով, որ Նոր տարում երաշտ չի լինի: Պարսկահայերն ասում էին, թե երաշտի տարիներին Կապուտանը փոթորկվում է,  և նրա ցայտքերը թռչում էին երկինք, ապա անձրև դառնալով` թափվում շոգից տոչորվող արտերի վրա:
Սյունիքում  Նոր տարվա շեմին իրարից խռով մարդիկ  պետք է ուտեին հացի նույն կտորից, այլապես Աստված բերքառատ չէր անի նրանց արտերը:
Արցախում ցորեն էին խաշում, լցնում մեծ ամանի մեջ և դնում սեղանին: Խաշվելուց հատիկները ուռչում էին և սովորականից երկու անգամ մեծանում: Արցախցին դրանով հիշեցնում էր աստվածներին, որ հաճելի կլինի, եթե Նոր տարում ցորենի հատիկները այդքան խոշոր լինեն:
Փայտակարանում Նոր տարուց մի քանի ժամ առաջ տան եղած գարին տանում էին գոմ կամ մի այնպիսի գաղտնի անկյունում էին պահում, որ Ամանորի աստծու աչքին չերևա, չասի, թե ունեք, և Նոր տարին ցորենաբեր չանի:
Ուտիքում տան շեմին կախում էին մի կտոր հաց` ցանկանալով ասել, որ ամեն մարդ  կարող է հյուրասիրվել և մի կտոր հաց ուտել:
Գուգարքում Ամանորը դիմավորում էին բոլոր ջրաղացները աշխատեցնելով:
Արարատում համոզված էին, որ Նոր տարին ձյունափայլ լավաշի խուրձերը ուսին իջնում է Մասիսի կատարից և հաց բաշխում նախ աշխատավորներին, հետո մնացածը տալիս հարուստ ծույլերին և ծույլ աղքատներին:

Posted in Հայոց լեզու 7, Գրականություն7

Ամփոփում հայոց լեզու և գրականություն

Հայոց լեզու հոլովման տեսակները

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

Հայոց լեզու

Գոյականի հոլովները

Հայոց լեզու առաջադրանքներ գրքից

Հայոց լեզու

Գոյականի հոլովները

Ֆլեշմոբ

Հայոց լեզու Գործնական քերականություն

Հայոց լեզու առաջդրանքներ գրքից

Գործնական քերականություն

Հայոց լեզու առաջադրանքներ գրքից

Հայոց լեզու առաջադրանքներ գրքից

Գրականություն

Բուքը, երգը, երեխան։ Վանո Սիրադեղյան

Երիտասարդ  խեցգետինը: Ջանի Ռոդարի

Աշուն է աշուն

«Վարժեցնող» Օսին: Լիլո Հարդել

Աշուն է, օրերը ցրտում են

Վանո Սիրադեղյան: Պարտուսի գերին

Իմ կարծիքով ես այս ամիս լավ եմ աշխատել և այս ամսվա թեմաները ինձ շատ դուր եկան։

Posted in Գրականություն7

Լյուդվիգ Թոմա Քեռի Ֆրանցը

Մայրս նամակ ստացավ զորացրված սպա քեռի Ֆրանցից և ասաց, որ ինքն իսկապես ուրախ է, որ քեռի Ֆրանցը գրել է, թե կամենում է ինձ մի կանոնավոր տղամարդ սարքել, և դա մեզ վրա նստելու է ութսուն մարկ՝ յուրաքանչյուր ամիս։
Ես պետք է քաղաք փոխադրվեի, որտեղ ապրում էր քեռիս։ Նրանք չորրորդ հարկում էին և շուրջբոլորը բարձրահարկ տներ էին և ոչ մի այգի չկար այնտեղ։
Ես իրավունք չունեի երբեէ խաղալու և այնտեղ ոչ ոք չկար, բացի քեռի Ֆրանցից ու քեռակին Աննայից, որոնք ամբողջ ժամանակ զգույշ էին, որ ինձ որեէ բան չպատահի։ Քեռիս այնքան խիստ էր իմ նկատմամբ, որ ամեն անգամ, երբ աչքն ընկնում էր ինձ վրա, ասում էր` «Սպասիր, դո՛ւ, անբան, անդաստիարակ, ես քեզ մարդ եմ սարքելու»…
Պատուհանից կարելի էր թքել ցած և լսել ճտճտոցր սալահատակին, երբ չէր դիպչում թիրախին։ Բայց երբ թուքը անցորդների գլխին էր ընկնում, նրանք գազազած դեսուդեն էին նայում ու ահավոր հայհոյանքներ տեղում։ Հաճախ, իհարկե, ես ծիծաղում էի։ Բայց այդ գործը միշտ էլ տհաճ էր ինձ համար։
Ուսուցիչս ինձ տանել չէր կարողանում, ասում էր, որ շատ վատահամբավ եմ։ Մի բան, որն իհարկե ճիշտ չէր, վատ վկայականս էլ նրա համար էր, որ տիկին ռեկտորի ընթրիքի մեջ ալյուր փչող «ռումբ» էի դրել։
Արածս, իհարկե, գովելի բան չէր, բայց ուսուցիչն էլ չեմ կարծում՝ կարիք ունենար կաշիս քերթելու։ Քեռի Ֆրանցը նրան շատ լավ էր ճանաչում և քանիցս էլ եկավ նրան տեսություն։ Հետո էլ համաձայնության եկան, որ բոլորով ձեռք-ձեռքի տված՝ ինձ «մարդ» դարձնեն։
Երբ դպրոցից տուն էի գալիս, պարտադրված անմիջապես նստում էի ու սկսում դաս սովորել։
Քեռիս միշտ էլ հետևում էր ինձ ու ասում.
– Էլի նույն հիմարություններն ես անում։ Անդաստիարակ, անպատկառ, սպասիր, ես դեռ քեզ ցույց կտամ…
Մի անգամ էլ թվաբանության խնդիր էի փորձում լուծել, չէի կարողանում։ Դիմեցի քեռուս, որովհետև նա մայրիկիս ասել էր, որ ինքը կամենում է ինձ աջակցել։ Քեռակինս էլ ասել էր, որ քեռիս շատ սրամիտ է, և ես շատ բան կարող եմ սովորել նրանից։
Այդ պատճառով էլ նրան խնդրեցի օգնել լուծելու այդ խնդիրը։ Նա կարդաց խնդիրն ու ասաց.
– Տո´, անպե´տք դդում։ Էլի չես կարողանում։ Էլ սրանից հեշտ… Հետո նստեց ու սկսեց լուծել խնդիրը։ Բայց խնդիրը չէր լուծվում։
Քեռիս փորձում էր, փորձում։ Նա ճաշից հետո ամբողջ ժամանակն անցկացրեց դրա վրա։ Եվ երբ ես հարցրի նրան՝ արդյո՞ք գտել է պատասխանը, իսկույն գազազեց և շատ կոպիտ ու կոշտ հայհոյեց ինձ։ Արդեն պատրաստվում էինք ընթրել, երբ նա բերեց լուծումն ու ասաց.
– էս հո մի բան չէր, էշի՛ գլուխ։ Հիմա կարող ես արտագրել։
– Ես ուրիշ անելիքներ էլ ունեի այդ ժամանակ։
Ես արտագրեցի ու հանձնեցի ուսուցչիս։ Հինգշաբթի օրր նա բերեց պատասխանները։ Ես էլ այն կարծիքին էի, որ անպայման մի երկուսեմ ստանալու։ Նորից ու նորից հինգ էի ստացել։ Էջը լրիվ կարմրացրած էր, և ուսուցիչս ասաց.
– Նման հիմար աշխատանք միայն ավանակը կարող էր անել։
– Քեռիս է լուծել խնդիրը։ Ես միայն արտագրել եմ,- ասացի ես։ Եվ ամբողջ դասարանր պայթեց ծիծաղից։ Ուսուցիչս խիստ կարմրեց։
– Դու մի անպետք ստախոս ես,– վրա բերեց նա։  – Կյանքդ էլ բանտում ես ավարտելու։                             Հետո էլ ինձ երկու ամբողջ ժամ պատժված պահեց դպրոցում։ Քեռիս արդեն իսկ սպասում էր ինձ, որովհետև միշտ էլ, երբ պատժվում էի և ստիպված երկար մնում դպրոցում, նա ծեծում էր ինձ։ Բայց ես անմիջապես բղավեցի, որ մեղավորն ինքն է, քանի որ սխալ է լուծել խնդիրր, և ուսուցիչն ասել է՝ նման մի հիմար աշխատանք միայն ավանակը կարող էր անել։
Այստեղ նա իսկականից սկսեց ծեծել ինձ և դուրս գնաց: Հաջորդ օրը ուսուցիչս կանչեց ինձ ու ասաց.
– Ես քո լուծումր մի անգամ էլ վերանայել եմ, շատ էլ ճիշտ է, բայց կատարված է շատ հին ձևով, որն այսօր այլևս չի կիրառվում։ Բոլորովին վնաս չունի, որ դու երկու ժամ պատժված մնացիր դպրոցում։ Արտագրելիս սխալ ես թույլ տվել և արժանի ես եղել այդ պատժին։
Նրանք համաձայնության էին եկել, որովհետև քեռիս էլ ասաց.
– Ես խոսել եմ ուսուցչիդ հետ։ Լուծումը շատ էլ ճիշտ էր, բայց դու, հիմար անասունդ, արտագրելիս անուշադիր ես գտնվել և սխալ ես թույլ տվել։
– Ես ուշիուշով եմ արտագրել։ Լուծումը ամբողջովին սխալ էր։
Մայրս գրում էր ինձ, որ քեռիս իրեն գրել է, թե ինքն այլըս ինձ օգնել չի կարող, որովհետև ես, ամենահասարակ հաշիվները նույնիսկ արտագրել չեմ կարողանում, և ինքը շփոթմունքի մեջ է ընկնում այդ պատճառով։
Սրան ասում են՝ իսկական ստահակ։

* Գերմանիայում մեկը ամենաբարձր նիշն է, գերազանցը, հինգը՝ ամենավատը:

Աղբյուրը

Առաջադրանքներ:

Անհասկանալի բառերը բացատրիր բացատրական բառարանի օգնությամբ։


Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։

Գործտ ուրիշին մի վսատհիր
Քո հիմնավորված կարծիքը և վերաբերմունքը ստեղծագործության մասին։

Իմ կարծիքով ուսուցիչը և սխալ էր բայց այդ տեղ կար նաև տղայի մեղավորությունը քանի, որ նա ինքը չեր լուծել խնդիրը և ըստ այդմ ամեն ինչ խառնվել էր։

Posted in Գրականություն7

Բուքը, երգը, երեխան։ Վանո Սիրադեղյան

Երեխան արդեն հասնում էր դպրոցին։ Վազքից արդեն անցել էր քելքի։ Վախենում էր գլուխը վեր առնի՝ դպրոցը տեսնի սպասվածից հեռու։ Նաև թիփին աչքերին էր խփում, և երեխան գնում էր՝ փալաս կեպին աչքերին քաշած։

Դպրոցին, փաստորեն, հասել էր, մնում էր հասնի շեմին։ Չորս պատերի ապահովության հեռանկարից արդեն տաքանում էր։ Կամ լավ թմրել էր։ Այդպես գլուխը կախ գնալու դեմ էր առնելու դռանը և իրեն հաճելի անակնկալ էր մատուցելու։

Երեխան այնքան էր ինքն իրեն ապավինել, այնքան էր մտել ինքն իր մեջ, որ մրմռացող ոտքերը այլևս իրենը չէին։ Նա արդեն ոտքերին օգնել չէր կարող և ճիշտը դրանց գոյությունը ուրանալն էր։ Եթե ոտքերը իրենը չեն, ուրեմն ցավն էլ իրենը չի, խորամանկում էր երեխան։

Ձեռքից եկածը արել էր. գուլպայի ծակ թաթը ձգել, ոտքի տակ էր դրել, ոտքին մեծ, պոռթած կոշիկների ներսը դարման ու քուրջ էր խցկել, ձեռքն ընկածով կապոտել էր, բայց կարծես բան արած չլիներ։ Սառած, անզգալի, պրոտեզի վրա քաշած կոշիկի նման, ուրիշի ոտքին եղածի նման անհաղորդակից կային ու տարօրինակ էլ էր, որ հետը գալիս էին։ Այսինքն, առաջն ընկած գնում էին։

Երեխան հասավ դռանը ու դուռը չբացած՝ ներսում էր… Դուռը դեմ ընկավ, ու երեխան ցրտից ոտքից գլուխ դաղվեց։ Ուրեմն, դեռ ներսում չէր։

— Հարութ քեռի,— կանչեց,— սառա, Հարութ քեռի։

Երեխային թվաց հեռվի՜ց, դանդաղ, միջանցքով գալիս են։ Գալիս—չեն հասնում։ Դռան դեմ անակնկալի եկած երեխան անպաշտպան էր։ Այդքան չզգալու տված ցուրտը, այդքան իրենից վանած, արհամարհած ու չարացած ցուրտը մեկեն, վրիժառու խփել էր երեխային։ Կամքը հաշվարկված էր որոշակի տարածության, որոշակի ժամանակի համար և հիմա իր գործը արել՝ վերացել էր։ Սառնամանիքի դեմ նոր խաղ սկսել չէր լինի, և կամազուրկ մարմինը ցրտի բերանը տված՝ երեխան տղամարդավարի մղկտում էր։ Ու ամեն պահ ներսում հայտնվելու հույս ուներ։

Դռան փեղկը հույսով ետ գնաց ու դխկոցով դեմ առավ նիգին։

— Էսքան շուտ ո՞ւր ես եկել, այ լակոտ։

Հանգը այնպես չէր, թե՝ այ որդի, բա դու մեղք չե՞ս, բա դու քուն ու դադար չունե՞ս… Ձայնը քնահարամ եղած հարբածի չարություն ուներ, բայց երեխան չարությունը բիձու փնթփնթոց հասկացավ։
Լավ մարդուն նեղություն տալու համար երեխան մեղավորություն զգաց և արդեն որպես ներս մտած՝ բացատրեց, արդարացավ.

— Հարութ քեռի,— ասաց,— վազելով եմ եկել՝ շուտ հասա։

— Իմ գործը չի, Ավագը կարգադրել է չթողնեմ։

Երեխան կարծեց լավ չարդարացավ։

— Ավագը չի իմանա, Հարութ քեռի, կմտնեմ նստարանի տակ։

— Գնա ձեր թախտի տակ մտի,— ասաց։

Երեխան կարծեց հոգու հետ խաղ են անում։ Կարծեց հետագա վայելքն են ձգելով քաղցրացնում։

— Ավագը իմ մոր քեռու տղեն է, Հարութ քեռի, բաց արա։

— Գնա, գնա,— ասաց,— մի անգամ էլ ետ վազի արի՝ ժամը կգա։

Երեխան առաջին պահ չհավատաց, բայց հեռացող ոտնաձայնը իրոք հեռանում էր։ Երեխայի խելքը մտավ, որ, ուրեմն, ճիշտը տուն գնալ—դառնալն է։ Եթե դուռը չեն բացում, ուրեմն ճիշտը դա է, ու իր լավն են ուզում։ Բայց բուքը, մութը, բքից սսկված, տեղները չմատնող շները… Երեխան դպրոցի մատույցներում ձեռքի փայտը վախի հետ շպրտել էր՝ ո՞նց գտներ։ Հետո, ախր, ո՞նց կարող էր տուն գնալ—դառնալը ավելի հարմար լինել։ Իսկ եթե հարմար չէ, դուռն ինչո՞ւ չբացեցին… Երեխայի միտքն էլ էր սառչում։ Իսկ ոտքերը ինքնաբերաբար դոփդոփում էին։ Երեխան արդեն պարում էր։ Բայց ուսը գցած շորի պայուսակը լնգլնգում էր և գրպանիկի թանաքամանը կարող էր շուռ գալ։ Երեխան ձախ ձեռքը հանեց թևատակից, շորի վրայից բռնեց թանաքամանը, բութ, սառչող մատով խցեց բերանը։ Հիմա կարող էր ապահով թռչկոտել։

Ձախ ձեռքն էլ ոտքերի հետ սառչում էր։ Ականջներին երեխան կամքի գերագույն լարումով ձեռք չէր տալիս. տրորեր՝ մղկտոցը սաստկանալու էր։ Միտքը ցրտից, ցավից շեղել էր պետք։ Մի բան անել պետք էր։ Հիշեց, որ գրպանում հացի կտոր կա, աջ ձեռքն էլ թևատակից հանեց, կոխեց գրպանը՝ լիքը ձյուն էր, ձյան տակ հացը քարացել էր։ Եվ երեխան սկսեց երգել.Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել,Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել…

— Սովից ցնդել ե՞ս, այ լակոտ։

Երեխան քարացավ։ Ամոթից մի երկվայրկյան նույնիսկ տաքացավ։ Իր երգելը երգեցողության դասատուն անգամ լսած չկար, իսկ սա Ավագն էր։ Երեխան կուչ եկավ ու սպասում էր, որ վզակոթին տան։ Միաժամանակ սպասում էր դուռը բացվելուն։ Լարումից երեխան մի քիչ էլ տաքացավ։

Posted in Գրականություն7

Ե՞րբ է առաջին անգամ նշվել Հարիսայի տոնը, և ինչու՞ Հարիսայի:

Հարիսայի տոնը նշվում է սեպտեմբերի երրորդ կիրակի օրը Էջմիածնի հարևանությամբ գտնվող Մուսալեռ գյուղում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ տեղափոխվել են պատմական հայրենիք և հիմնել Մուսալեռ գյուղը: 1983թ-ից սկսած այստեղ Մուսալեռան ճակատամարտի հերոսների պատվին ամենամյա տոնակատարություն է կազմակերպվում: 

Ամենամյա այս փառատոնին հարիսան որպես մատաղ է ժողովրդին մատուցվում: Խարույկի շուրջ հայրենասիրական ու ժողովրդական երգեր են հնչում: Իրենց հերթին առևտրականները տեղավորվում են տարածքում, քանի որ առավոտյան ժողովուրդը գալիս էր հարիսայի հետևից. հարևան գյուղերից էլ ուսուցիչները դպրոցականների են բերում էքսկուրսիայի…. ու այդպես ամեն  տարի։

Posted in Գրականություն7

Երիտասարդ  խեցգետինը: Ջանի Ռոդարի

«Ինչու՞  իմ  բոլոր  ազգականները  միշտ  ետ-ետ  են  գնում,  –  մտածեց  մի  անգամ  երիտասարդ  խեցգետինը.  –  Ես  չեմ  ուզում  այդպես  ման  գալ.  Ուզում  եմ  սովորել  առաջ  քայլել,  ինչպես  գորտերը:  Ու  թող  պոչս  չորանա,  եթե  ես  չհասնեմ  այդ  իմաստությանը»:
Այսպես  միտք  արեց  երիտասարդ  խեցգետինը  և  բոլորից  ծածուկ  սկսեց  վարժություններ  անել  իր  հարազատ  առվակի  քարերի  մեջ:  Օհ,  ինչքա՜ն  չարչարվեց  առաջին  օրերը,  դիպչում  էր  ամեն  ինչի,  ճանկռտում  և  սեղմում  էր  իր  զրահը  և  համարյա  ամեն  րոպե  ինքն  իր  ոտքն  էր  տրորում  ու  ցավեցնում:

Բայց  կամաց-կամաց  գործն  ավելի  ու  ավելի  էր  առաջ  գնում,  որովհետև  ցանկության  դեպքում  ամեն-ինչ  կարելի  է  սովորել:  Եվ  ահա  հասավ  այն  օրը,  երբ  զգաց,  որ  չի  խայտառակվի,  եթե  ցույց  տա  իր  արվեստը  ազգակիցներին:  Սպասեց,  որ  ամբողջ  ընտանիքը  հավաքվի  և   ասաց.
–  Հապա  մի  նայեք…
Ու  արագ  վազեց  նրանց  առջևից,  և  այն  էլ  ի՜նչպես…  Ոչ-թե  ետ-ետ,  այլ  առաջ,  գորտի  պես:
Տեսնելով  այդ,  մայրը  սկսեց  լաց  լինել:
-Ախ,  տղա՜ս,  տղա՜ս,-  գոչեց  նա,-  դու  խելք  ունե՞ս,  թե՞  չէ:  Ուշքի  եկ,  քայլիր,  ինչպես  սովորեցրել  է  քեզ  քո  հայրը  և  ինչպես  սովորեցրել  եմ  ես՝  քո  մայրը:  Քայլիր,  ինչպես  քայլում  են  քո  եղբայրներն  ու  քույրերը.  Չէ՞  որ  նրանք  քեզ  այնքա՜ն  են  սիրում:
Իսկ  սիրող  քույրերն  ու  եղբայրները  այդ  ժամանակ  ծիծաղում  էին  նրա  վրա,  ծաղրում  էին  և  ծամածռություններ  անում:  Հայրը  բարկությամբ  նայում  էր  որդուն  և  լուռ  մնում:  Երկար  ժամանակ  լուռ  էր,  հետո  ասաց.
–  Դե,  հերիք  է:  Ուզու՞մ  ես  մնալ  մեզ  հետ՝  քայլիր  ինչպես  բոլոր  խեցգետինները:  Ուզու՞մ  ես  քո  խելքով  ապրել՝  առուն  մեծ  է,  գնա  ո՛ր  կողմն  ուզում  ես,  միայն  թե  ետ  չգաս:
Քաջ  խեցգետինը  շատ  էր  սիրում  իր  ծնողներին,  բայց  նա  այնքան  համոզված  էր,  թե  ինքն  իրավացի  է,  որ  ոչ  մի  վայրկյան  չտատանվեց:  Նա  գրկեց  մորը,  մնաս  բարով  ասաց  հորը,  հրաժեշտ  տվեց  եղբայրներին  և   քույրերին  ու  հեռացավ:

Պարզ  ու  հասկանալի  է,  որ  այս  անգամ  նրա  մտքով  իսկ  չանցավ  ետ-ետ  քայլել,  ինչպես  որ  պետք  է  քայլեն  սովորական  խեցգետինները,  այլ  գորտերը՝  անբաժան  սանամայրերը,  որ  հավաքվել  էին  տերևի  տակ  բամբասելու,  տեսան,  ու  քիչ  էր  մնում  զարմանքից  պապանձվեին:
–  Մամմա  միա,-  գոչեց  մի  գորտ,  –  աշխարհի  վերջն  է  եկել…  Մի  նայե՛ք,  չէ,  դուք  մի  նայեցե՛ք,  այս  խեցգետնին:  Դե  ի՞նչ…  փորձեք  հիմա  ինձ  հետ  վիճել…
–  Ոչ մի  հարգանք  դեպի  մեծերը,-  ավելացրեց  մի  ուրիշ  գորտ:
-Տես  մի  է՜…  Տես  մի  է՜…  -ավելացրեց  երրորդը:
Իսկ  փոքրիկ  խեցգետինը  գնում  էր  ու  գնում  միշտ  դեպի  առաջ,  միշտ  առաջ,  իր  ճանապարհով:  Հանկարծ  նա  լսեց,  որ  ինչ-որ  մեկը  կանչում  է  իրեն:  Մեծ  քարի  մոտ  կանգնած  էր  մի  խոշոր  ծեր  խեցգետին:  Կանգնած  էր  մեն-մենակ  և  այնպես  տխուր  էր  ու  մռայլ,  որ  դժվար  է  նկարագրել:
-Բարև  ձեզ,-  ասաց  խեցգետնիկը:
Ծեր  խեցգետինը  զննեց  նրան  երկար  հայացքով  և  հառաչելով  ասաց.

-Դե՞,  իսկ  հետո՞  ինչ  ես  մտադիր  անելու.  Եթե  կուզես  իմանալ,  երիտասարդ  հասակում  ես  էլ  էի  երազում  խեցգետիններին  քայլել  սովորեցնել:  Եվ  ահա  տե՛ս,  թե  ինչ  օրի  եմ:  Ապրում  եմ  մեն-մենակ,  և  ամեն  մի  խեցգետին  ավելի  շուտ  իր  լեզուն  կկծի,  քան  թե  ինձ  մի  խոսք  կասի:  Ինձ  լսիր,  քանի դեռ  ուշ  չէ,  կոտրիր  ինքդ  քեզ,  ապրիր,  ինչպես  բոլորը,  և  երբևէ  դու  ինձանից  շնորհակալ  կլինես  խորհուրդիս  համար:
Խեցգետնիկը  չգիտեր՝  ինչ  պատասխաներ  այս  խոսքերին.  նա  լռեց,  բայց  սրտի  խորքում  մտածում  էր.  «Ոչ,  ես  իրավացի  եմ»:  Նա  միառժամանակ  կանգնած  մնաց  ծերունու  առջև,  հետո  քաղաքավարի  հրաժեշտ  տվեց  նրան  և  թեթև  սրտով  գնաց  իր  ճանապարհով:
Արդյոք  հեռու՞  կգնա:  Կունենա՞  հաջողություն:  Կկարողանա՞  ուղղել  այլանդակությունները,  որ  դեռ  այնքան  շատ  կան  մեր  աշխարհում:  Ոչ ոք  չգիտե  այդ:  Ես  էլ  չգիտեմ:  Որովհետև  մինչև  այսօր  մեր  խեցգետնիկը  դեռ  էլի  արիությամբ  առաջ  է գնում  և  հավատում,  որ  ինքն  իրավացի  է  այնպես,  ինչպես  հավատում  էր  առաջին  օրը:  Իսկ  մեզ  մնում  է  ամբողջ  սրտով  ցանկանալ  նրան՝

Բարի  ճանապարհ

Առաջադրանք:
ա)  Ընտրե՛ք այն մտքերը, որոնք արտահայտում են պատմվածքի գաղափարը, համապատասխանում են հեղինակի ասելիքին և հիմնավորե՛ք։

  • Պետք չէ դեմ գնալ բնությանը։
  • Հասարակությունը չի հանդուրժում առանձնացողին։
  • Դու ավելին չես, քան քո ազգակիցներդ։
  • Միշտ լինում են անհատներ, ովքեր այլ կերպ են մտածում։
  • Հասարակության առաջընթացը ապահովում են նրանք, ովքեր առաջ են շարժվում։
  • Պետք չէ մեծամիտ լինել և քեզ յուրահատուկ ներկայացնել։

բ) Հիմավորե՛ք պատմվածքի վերջին նախադասության ընդգծումը։ Դուք որ միտքը կընդգծեիք և ինչու։
Բարի  ճանապարհ…

Են նույնպես կնտրեի պատմվածքի վերջին նախադասություը քանի, որ ամեն մեկն ինքն իրավունք ունի ընտրել իր ճանհապարը և մեզ մնում է միյայն << բարի ճանապարh>> մաղթել

Posted in Գրականություն7

Աշուն է աշուն

Կոմիտաս

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
      Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
      Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
      Աշուն ծնավ։​

Հովհաննես Թումանյան

Աշուն

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։

Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

Համո Սահյան
Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:



 Համո Սահյան
Աշուն

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել
Հնար չունի որոտալու,
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Վահան Տերյան
Աշնան տրտմություն

Կրկին իմ հոգում
Ւջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
Համբույրը խոնավ.
Կրկին պաղ միգում
Ամպոտ երկինքը մեռած լույսերի
Թաղումն է սգում։
Հողմը սրարշավ
Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի
Թերթերը տարավ…
Անջատման ցավոտ
Ձայներ դողացին ու հեզ դալկացան
Հեռվում անծանոթ.
Կըրակներն անձայն
Լացող ամպերի միգում անսահման
Թոշնեցի՜ն, անցա՜ն.
Անձրևն անընդհատ
Մաղում է վհատ թաղումի կոծով,—
Տխուր, հուսահատ…
Իմ հոգու մեջ է՛ լ
Աշուն է իջել անամոք լացով,
Ւմ հոգու մեջ է՛լ…

Համո Սահյան
Ուշ աշնան երգը

Չվող թռչուններն անցան գնացին
Պարան առ պարան,
Շարան առ շարան անցան գնացին:
Ականջների մեջ
Վերջին որոտի կանչերը տարան
Ու վերջին կանաչ-կարմիրը տարան
Իրենց թևերին:
Աչքերում իրենց թափուր մնացած
Բույն-օջախների պատկերը տխուր
Եվ կտուցներին` իրենց թափառիկ,
Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:
Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան…
Մնացողները կծիկ են դառնում
Թրջվելու վախից
Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:
Ծառերը մրսած մատների վրա
Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:
Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,
Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:
Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում:

Եղիշե Չարենց
Աշնանային

Արևն արծաթել է ամպերը թիթեղ.
Լույսից սփրթնել են ամպերը տեղ-տեղ։

Դանդաղ բարձրանում է արևն արծաթե —
Սառցի պես հալչում է երկինքը կաթե։

Ու պաղ հիացքով մի, կարծես թե իզուր,
Սահում են լույսերը սարսուռ առ սարսուռ։

Աշունը թափում է թերթերս հիմա,
Ու թոնը թրջում է արտերս հիմա։

Օ, սի՜րտ իմ, դու լուռ ես ու երգդ տխո՜ւր է.
Բոլո՜ր իմ հույսերը ջարդել ես հիմա։

Գարնա՛ն պես, ծաղկանց պես անցել է քո հուրը,
Ու հովը թաղում է վարդերս հիմա…

Վահան Տերյան
Աշուն է

Աշուն է. օրերը ցրտում են…
Գիշերը սուզվում է միգում.
Այնքան քնքշություն կա սրտում իմ,
Այնքան մեղմություն իմ հոգում։
Այնքա՜ն տխրություն, և անուշ է,
Անուշ է ցավն այս հետին.—
Բոլորը երազ է և հուշ է,
Ոսկի է — թափվում է գետին…

Եղիշե Չարենց
Աշունը դեղնաթուխ նստել է դռանը

Աշունը դեղնաթուխ նստել է դռանը:
Մրսած ու կծկըված՝ դողում է, վայում է:
Երկինքը թխպակալ կարծես մի բերան է՝
Ուզում է կլանել կանաչը, գարունը:

Մրսած ու կծկըված դողում է իմ շունը.
Փարվել է ոտքերիս` մենակ է, տխուր է:
Աչքերը լացկումած, քաղցած են ու խորը,
Աչքերը աչքերիս ասում են` աշո՛ւն է…

Աշո՛ւն է, օ, շո՜ւն իմ, աշո՛ւն է, աշո՛ւն է,
Գգվի՜ր, փաթաթվի՜ր իմ ոտքերին հիմա.
Քաղցած, ամեհի է գայլի պես աշունը —
Աշունը մշո՛ւշ է, մորմո՛ք է ու մահ…

Համո Սահյան
Անտառում


Անտառում ամպի ծվեններ կային,

Կապույտ մշուշներ կային անտառում.

Օրոր էր ասում աշունն անտառին.

Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն

Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….

Իրար փաթաթված ստվեր ու կածան,

Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի նշենին,

Հանգստանում էր հողմը բացատում՝

Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,

Թռչում էր իր մոր բառաչի վրա,

Եվ որսկանը թաց խոտերի միջին

Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում

Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,

Թեղին անտարբեր ականջ էր դնում

Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ

Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,

Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ

Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային

Եվ արձագանքներ կային անտառում,

Օրոր էր ասում աշունն անտառին,

Սակայն անտառի քունը չէր տանում։

Աշուն է, անձրև, Վահան Տերյան

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…

Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ւնչո՞ւ ես հիշում.

Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…