Posted in Մայրենի, Երգ

ԳՈԻԹԱՆԻ ԵՐԳԸ

Հ Թումանյան

ԳՈԻԹԱՆԻ ԵՐԳԸ

Արի՜, գութան, վարի՜, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շո՜ւռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՛լ:

Քաշի՜, եզը, ուսիդ մատա՛ղ,
Քաշի՜ , քաշենք, վար անենք.
Ճիպտի՜ն արա, քըշի՜, հոտա՜ղ,
Մեր սև օրին ճար անենք:

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Երգ

Ճամփորդություն դեպի Աշնակ, Թալին , Դաշտադեմ

Շաբաթ օրը մեք դասարանով և ընկեր Սոնայի, ընկեր Սեդայի, և պարոն Տիգրանյանի հետ գանցինք Աշնակ, Թալին ևԴաշտադեմ։ Աշնակում կային շատ սասունցիներ։Երբ մտանք գյուղ այնտեղ մեզ դիմավորեցին դպրոցի 6-րդ դասարանի խմբերից մեկը։ Մեզ շատ սրտաբաց ձևով դիմավորեց այդ դպրոցի տնօրենը։ Մտանք դպրոց և մեզ ասացին, որ դպրոցը անվանակոչվել էԳևորք Չաուշի պատվին։ Այստեղ, սովորության համաձայն,երգեցինք և պարեցինք, միմյանց սովորեցրինք մեր իմացած պարերը։ Ժամանակ անցկացրինք նաև հրաձգությամբ զբաղվելով՝ թղթեր վերցրինք, ամեն մեկս գրեցինք մեր անունները, ամրացրեցինք հատուկ նախատեսված տեղում և սկսեցինք կրակել։ Այնուհետև գնացինք Գևորգ Չաուշի տուն տուն-թանգարան, որտեղ տեսանք շատ հետաքրքիր և հին նակրներ, արձանիկներ, քաջ ֆիդայիների նկարներ։ Տեսանք, թե որտեղ էր թաղված թանգարանի ստեղծողը։ Մենք գանցինք մի տատիկի տուն, որտեղ մենք ավելի ու ավելի զարմացանք՝ տեսնելով փայտե մանրակրկիտ աշխատանքներ։ Մեզ այնտեղ հյուրասիրեցին խնձոր, չիր ու կոնֆետ։ Ուսուցիչներին հյուրասիրեցին սուրճ, և տնական քաշած օղի։ Տատիկին տվեցի մի քանի հարցեր, որի ընթացքում ես նայև տեսագրում էի քանի որ շատ ապշեցի այդ ասխատանքները տեսնելուց։ Ինձ տատիկը ասաց, որ փայտյա աշխատանքները կատարում է իր ամուսինը, իսկ ինքը զբաղվում է դիզայնով, և քարերով դեկորացիաներ է պատրաստում ։ (Ստորև ներկայացված են այդ աշխատանքներից մի քանիսը)։ Հետո մենք գնացինք մի ուրիշ տատիկի և պապիկի տուն։ Մտանք մի սենյակ, որտեղ կային հարյուր հիսունից ավելի աշխատանքներ, բայց այդ աշխատանքները ոչ թե նրանք էին պատրաաստել այլ ծառի արմատի տակից հանում էին արմատը մշակում և դնում այդ սենիակում։ Նաև գնացինք Դաշտադեմ և մտանք տարբեր թունելներ, որտեղով մենք անցանք շատ դժվարությամբ որովհետև շատ մութ և քարքարոտ էր այդ տարածքը։ Բայց ասեմ, որ շատ հավես և հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք։ Հուսով եմ՝ հետագայում էլի կունենանք ճամփորդություններ։

Ձեռքի աշխատանք

Սա է իրական սասունցու ընտանիքը

160420325_874923619741137_8637541944539373544_n
Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Երգ

Ճամփորդություն դեպի Ազատան գյուղ

Մենք կիրակի օրը գնացինք Շիրակի մարզի Ազատան գյուղ։ Այնտեղ մեզ դիմավորեցին կիրակնօրյա դպրոցի երեխաները։ Ծանոթանք ազատանցի երեխաների հետ։ Ազատանում կար մի եկեղեցի՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցին։ Մտանք եկեղեցի և սկսեսցինք երգել շարականներ։ Մեզ եկեղեցում ցույց տվեցին Ազատանի զանգը ։ Իմացանք լեզվակի մասին, որը մի կերպ գտել և բերել էին եկեղեցի՝ որպես զանգի նմուշ։ Երբ դուրս եկան եկեղեցուց, գնացինք և փայտերով կրակ վառեցինք կրակի շուրջ։ Այնքան երգեցինք, մինչև կրակը սկսեց դանդաղ հանգչել։ Մենք սկսեցինք թռնել կրակի վրայով, հետո ընկեր Սոնան մեզ տվեց աղանձ և մենք շաղ տվեցինք աղանձը։ Ավելի ուշ, երբ մեք մտանք իրենց մշակույթի տուն, սկսեցինք մեր բեմադրությունը սզբից։ Մեզ հետ տարել էիմք համեղ կոնֆետներ մրգեր , աղանձ և այլն․․ մեզ այնտեղ նույնպես հյուրասիրեցին։ Ներկայացրինք մեր բեմադրությունը։ Ես նույնպես դեր ունեի՝ Բարեկենդանի իմ դերն էր Ուտիս տատը։ Երբ մենք վերջացրեցինք բեմականացումը, սկսեցինք խաղալ ազգային խաղեր։ Հետո Տեր Մակարը եկավ և մեզ պատմեց՝ ինչ խորհրդանշում արևը։

Այսքանով ավարտվեց մեր ճամփորդական օրը՝ հագեցած դրական էմոցիաներով ու արկածներով։

Սա մեր ծիսական սեղանն է
Իսկ սա զանգի լեզվակը