Posted in Ընդհանուր

Ավետիք Իսահակյանի հուշերը Տերյանի մասին

Վահանի եղբայրներին՝ Ջավաղեցուն և Արամին ճանաչում էի վաղուց և գիտեի, որ նրանք եղբայր ունեն Լազարյան ճեմարանում, իսկ իրեն՝ Վահանին, առաջին անգամ տեսա Մոսկվայում, 1940թ. մարտ ամսին այցի էի գնացել Լազարյան ճեմարան: Ինձ շրջապատեցին մի քանի ուսանող-աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը: Բոլորն ինձ հարցեր էին տալիս և հարցերիս պատասխանում: Ցույց էին տալիս ճեմարանի սրահները, գրադարանը, դահլիճը և այլ անկյուններ, պատմում էին ճեմարանի հինավուրց ավանդույթներից, մինչդեռ Վահանը լուռ ու անխոս հետևում էր մեզ՝ աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում նրան կարմրում ու շփոթվում էր:

Մնաք բարևին՝ Վահանը ձեռքս ամուր սեղմեց և շշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Ես հրավիրեցի նրան ինձ մոտ: Մի երկու օր հետո Վահանն իր ընկերոջ հետ մոտս եկավ: Որքան ուղեկցող ընկերը սիրում էր շատախոսել, նույնքան նա լուռ էր կամ սակավախոս: Առաջինը հետաքրքրվում էր Կովկասի քաղաքական կացությամբ, իսկ Վահանը հետաքրքրվում էր գրականությամբ, ինչ են գրում Ղ.Աղայանը, Շիրվազանդեն, Հ.Թումանյանը, Դ.Դեմիրճյանը և ուրիշները:

Երբ ես նայում էի նրան՝ հուզվում էր, գլուխը կախում: Իմ հարցին, թե՝ արդյոք ուսանողությունը հետևում է հայ գրականությանը, Վահանը, կարծես, բոլոր ուսանողների կողմից, իբրև պատասխան, կարմրելով արտասանեց իմ ոտանավորներից մի երկու նմուշ:

Հաջորդ տարին, 1905 թվին, ամռանը Ախալքալաքի գավառումն էի: Թափառումերիս ընթացքին հյուր եղա Վահանեց ընտանիքի մոտ Գանձա գյուղում: Վահանի հայրը քահանա էր, մի շատ տարօրինակ և հետաքրքրական մարդ: Բոլոր որդիները, մանավանդ Վահանը, ապշեցուցիչ նմանություն ունեին իրենց հորը՝ սև, ներքին հրով վառ աչքեր, սուր հայացք, թուխ մազեր, ջղային կազմվածք:

Վահանի մայրը վաղուց վախճանված էր, և տունը քույրն ու մեծ հարսն էին կառավարում: Ընտանիքը հուզիչ գուրգուրանք ուներ Վահանի հանդեպ, որ տան կրտսերն էր, և Վանիկ էին կոչում նրան:

Վարդավառի կիրակին էր, մի պայծառ օր: Գնացինք Գանձայից ոչ շատ հեռու ս.Հովաննեսի մատուռը, որը ուխտատեղի էր:

Ես ու Վահանը նստել էինք մատուռի տակ, ծխում էինք ու դիտում պարողներին և քեֆ անողներին:

Վահանի լեզուն բացվել էր, այլևս չէր քաշվում ինձնից:

Մյուս օրը առավոտյան գնացինք տեսնելու Փարվանա լիճը: Բարձրացանք մի բլրակի վրա, որը իշխում էր շրջակայքին: Վահանը հափշտակված նայում էր ՝ հայացքը թափառելով ամեն կողմ, և արտասանեց յուրովի Հ.Թումանյանի «Փարվանայից».-Նայի՜ր, -ասում էր Վահանն ինձ, – ա՜խ, ի՜նչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիները, ի՜նչ մտահոգ դեմքեր՝ արևով, անձրևով այրված ու բովված: Ի՜նչ դառն աղքատւթյուն է կաթում վրաներից, բայց ուրախանում են: Բայց ի՜նչ թաղծոտ ուրախություն է այս: Իբրև թե ուրախ երգեր են երգում, բայց ի՜նչքան վիշտ ու մորմոք կա սրանց ուրախ երգերի մեջ: Դարերի տառապանքն է խոսում սրանց բերանով: Այս ժողովրդին մեր ինտելիգենցիան չի կարող հասկանալ, ու՞ր մնաց օտարը: Մեր նոր գրողներից Թումանյանը և դու, միայն երկուսդ, զգում եք մեր ժողովրդին: Ձեզնից հետո կամ նոր, բոլորովին նոր երգ պիտի ասել, կամ պիտի լռել:

-Շատ եմ սիրում իմ բարձրագահ հայրենիքը և նրա խոնարհ ժողովրդին, որ աշխատում է ու երազում, տքնում է ու երգում…

«Այս պատանու հոգին,- մտածում էի ես,- պարուրված է երազով, ինչպես իր հայրենի լեռներն ու լճակները՝կապույտ մշուշով…»:

Եվ այս սրտագին զրույցներից այն խորին տպավորությունն առա, որ ես բանաստեղծական էության հետ գործ ունեմ, որ այս զգայուն հոգում ապրումները մթին խորության մեջ են կատարվում, որ նա աշխարհը զգում է երազներով և երազների մեջ:

Անջնջելի կենդանի են իմ հոգում այն քնքուշ երեկոները և անդորր գիշերները, որ ապրել եմ Վահանի մայրենի գյուղում, պատանի Վահանի հետ միասին:
———
1906 թվին, հունվարին, Վահանին և իր դասընկերոջը հանդիպեցի Թիֆլիսում: Հեղափոխական հուզումնալից իրադարձությունների հետևանքով ժամանակավորապես գոցված էր Լազարյան ճեմարանը, ուստի նրանք վերադարձել էին Կովկաս: Նրանք ուզում էին հեղափոխական աշխատանք, պրոպագանդ տանել ժողովրդի մեջ: Ընդառաջելով նրանց փափագին, որոշեցի նրանց հետս տանել Ալեքսանդրապոլ (Լենինական) և ուղարկել Շիրակի գյուղերը, որպեսզի ժողովրդին բացատրեն Ռուսաստանում տեղի ունեցող անցքերը:

Այսօրվա պես հիշում եմ. – Վահանն ու դասընկերը՝ ահագին, սև ծոպավոր փափախները գլխներին՝ ոգևորված վագոն նստեցին:

Ալեքպոլում հաճախ լինում էին նրանք ինձ մոտ, ես էլ նրանց մոտ, հյուրանոցում: Մինչև ուշ գիշեր զրույց էինք անում, բայց ոչինչ չեմ հիշում հիմա այդ զրույցներից: Միայն երկու դեպք եմ վերհիշում:

Մի երեկո Վահանի ընկերը ինձ ասաց, թե Վահանը բանաստեղծություններ է գրում: Վահանը դողդոջ ձայնով կարդաց մի քանի հատ: Բնավ չհավանեցի, դժգույն բաներ էին, մեծ մասով իմ ոտանավորների, Թումանյանի և ուրիշների նմանություններ:

Բանաստեղծական տրամադրությամբ լցված մի երիտասարդ, լավագույն կերպով պատրաստված, տեղյակ հին ու նոր գրականության… և այսպիսի թույլ բաներ: Շատ հիասթափվեցի: Վահանը դեռ իրեն չէր գտել. Հրաշքը դեռ տեղի չէր ունեցել:

Երկրորդ վերհուշս այս է:

Նրանք գյուղերը շրջելիս, եղբորս մոտ հյուր էին եղել Ղազարապատ գյուղում. այնտեղից էլ ձմեռ օրով գնացել էին Անի:

-Անսահման գեղեցիկ է Անին,- ասում է Վահանը: Եվ իրոք, Անին իր ճարտարապետական հուշարձաններով ազդել էր նրա մտքի և երևակայության վրա:
——–
1908 թվին, ամռանը Թիֆլիսում պատահեցի Վահանին: Պիտի հրատարակեր իր բանաստեղծությունների առաջին գրքույկը՝ «Մթնշաղի անուրջները»: Տպելուց առաջ Հ. Թումանյանի մոտ կարդացել էր ձեռագիրը, ուզեց ինձ մոտ էլ կարդալ՝ «անկեղծ կարծիքս» իմանալու համար: Հյուրանոցիս սենյակում ենք: Հուզված կարդում է ոտանավորները, մեկը մյուսի ետևից. քանի առաջանում է ընթերցումը, ավելի է հուզվում. ես սրտով և ուշով հետևում եմ ընթերցումին: Տետրակը չավարտած՝ ես անհամբերությունից մղված՝ գոչեցի. «Կեցցե՛ս, Վանիկ ջան, հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ՝ անթերի ձևերի մեջ: Իսկական քնարերգությունը սա է- մաքուր լիրիկա»: Զարմացա, որ նախորդ ոտանավորներից այստեղ չկար:

Վահանի ներհուն աչքերը փայլատակեցին ուրախությամբ: -«Հ.Թումանյանն էլ շատ հավանեց: Երկուսիդ կարծիքը բացարձակ արժեք ունի ինձ համար: Այլևս քննադատությունից վախ չունեմ»:

Երեկոյան եղա Հ.Թումանյանի մոտ և հիացմունքս հայտնեցի Վահանի բանաստեղծությունների նկատմամբ:

-Հա է՜,շատ դրուստ ես ասում: Շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ բոլորովին նոր բաներ: Պատկերները թեև թույլ են և քիչ, բայց լեզուն՝ մաքուր զտված և արծաթե զանգի պես՝ հնչուն: Իմ ազդեցությունը բնավ չտեսա այնտեղ, բայց քո և Դերենիկի տրամադրությունների արձագանքը կարծես կա, մանավանդ՝ քո: Դու ի՞նչ ես կարծում, համենայն դեպս՝ մեր վերնատան մեջ պատվավոր տեղ ունի…

Երկու տարվա ընթացքում հրաշքը կատարվել էր,Վահանը գտել էր իրեն և արվեստի գաղտնիքը: Վահանի երևումով մեր քնարերգության մեջ մի նոր էջ բացվեց:

Վահանը հաճախ գրում էր ինձ Մոսկվայից: Հայտնում էր իր ծրագրերի, իր գրածների և գրելիքների մասին:

1909 թվին, ամռանը, Ախալքալաք գնալիս Վահանը կանգ առավ Ալեքպոլում, մի քանի օր ինձ մոտ հյուր մնալով՝ կարդաց իր նոր գրած «Ոսկի հեքիաթ» ցիկլից: Ես էլ գրել էի «Աբու-Լալա Մահարին», ցույց տվի նրան, հավանեց և մի քանի նկատողություններ արավ: Նրա խորհրդով նախերգանքի մեջ, -Մահարու հակիրճ կենսագրականում, -փոփոխություն մտցրի, որ մինչև այսօր էլ չգիտեմ լավ արեցի, թե վատ:

Ավելորդ չեմ համարում մեջ բերել այդ: Գրել էի այսպես.
«…Եվ մի գիշեր, երբ շատ լքված էր նա և սրտաբեկ, դուրս հանեց երևակայության միջից քաջագնաց ուղտերի մի քարավան՝ ընտիր սարքով, և մինչ Բաղդադը քուն էր մտել Տիգրիսի նոճիածածկ ափերի վրա – գաղտնի հեռացավ քաղաքից…»:

Վահանը գտավ, որ սա շատ անիրական կթվա, շատ անհամոզիչ: Եվ, ուրեմն, իբրև թե ավելի համոզիչ կլինի, եթե Մահարին իրական քարավան ունենա:

Այս տեսակցությունը, դժբախտաբար, վերջինը եղավ. էլ չտեսանք իրար. Ո՞վ կարող էր երևակայել, թե այս հազվագյուտ տաղանդն իր ստեղծագործական փթթումի պահին պիտի թողնի մեզ…այսպես վաղաժամ:

Posted in Ընդհանուր

Ուռաաաա, ճամբարն սկսվեց․․․․․

Մեկնարկեց ուսումնական երկրորդ շրջանը ՝ սեբաստացիական ձմեռային ճամբարը։Այսօր ճամբարի առաջին օրն էր։Առավոտյան պարապմունքից հետո մենք ծանոթացանք և պարզվեց, որ մեր ջոկատում կան տարատարիք սովորողներ։Երկար քննարկումներից հետո մեր ջոկատը անվանեցինք Մենք:
Օրվա ընթացքում քննարկեցինք նախագծերը և մեր անելիքները, եղանք տեխնոլոգիայի լաբորատորիայում և մարզասրահներում։
Մեր այսօրը ՝ ֆոտոշարքով։
Վայ մոռացա ասել մեր ջոկատավարն է Անահիտ Մելքոնյանը։

Posted in Ընդհանուր

Is School Homework harmful

<img src="https://data.whicdn.com/images/350246768/original.jpg&quot; alt="Image about aesthetic in my edits | mystic orchids by

Homework is one of the least interesting tasks for students. They tend to avoid writing homework assignments because they are repetitive and boring. Exams are less stressful because they come occasionally and remain for a week or so. Home tasks are repetitive and monotonous. Students hate to attempt these assignments because they do not have enough time to give to each subject and assignment.

But it also helps

  • It helps the students improve their understanding of the subject. They can develop a better understanding of the subject and its applications when they attempt assignments on their own
  • Students who have trouble in grabbing the concepts will learn better when they attempt the assignment
  • It will help them revise the concepts they read in school
  • It motivates them to take initiative and carry out research to attempt the home task
  • It is a good way to prepare for exams and tests. They will practice the assignment and get prepared for the exam

Posted in Մայրենի 6-րդ դասարան, Ընդհանուր

Գործնական աշխատանքներ

1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա 
    Առ- նախածանցը:
Առաջ, առմիշտ, առվակ, առկայծել, առէջ, առնետ, առավոտ:
Ապ- նախածանցը:
Ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:

2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:

3. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:
Գառնուկ, մտրուկ, մարդուկ, ճնճղուկ, հորինուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ:

4. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
1.Անգղ, ցածր, վատ, ավարտ ծանր, ավազան, մանուշակագույն, գրտնակ, գոտի, ագահ:
2.Առասպել, կաղ, ամայի, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, մեծագույն, աղմկոտ, գետին:

5. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:
Ախոյան, բազե, բժիշկ, աղախին, արշավ, չմշկորդ, դյուցազն, ականջ, կայսր, աքաղաղ, դաստակ, ժառանգորդ, մարտիկ:

Տանը

Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

  1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
    2.երեսից կախվել – թախանձել
    3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
    4.աչքերը փակել – ժպտալ մեռնել
    5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
    6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
    7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել պատիվը գետնով տալ
    8. գլխին տալ — ուրախանալ -զղջալ
    Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
  1. հետամտել-ձգտել, անթաքույց-սքողված, երբեմն-ստեպ-ստեպ
  2. հրավիրել-արտաքսել, ավերակ-շեն, լայն-անձուկ
  3. բարեկիրթ-անտաշ, գոգավոր-խորդուբորդ, համախմբել-ջլատել
  4. ականակիր-պղտոր, խոչընդոտել-խանգարել, անկանոն-օրինաչափ:

  5.  Շարքերում գտիր ուղղագրական սխալները:
  1. արփշիռ, փաղչել, հորձանուտ, տարրալուծել
  2. արհամարել, տարորոշել, ավելորդ, բոխկ
  3. քսուք, ժայտքել, ճմռթել, գախտագողի
  4. պարքև, պանդուղտ, սայթակել, դշխուհի
    Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից.
  1. ուշաթափվել-նվաղել, աղոթել-ապաշխարել, հոծ-խիտ
  2. տամուկ-խոնավ, թեժ-մարմանդ, դալուկ-գունատ
  3. ստահոդ-շինծու, աչառու-կողմնակալ, անձայն-մունջ
  4. լայնախոհ-նեղմիտ, շնորհազուրկ-ապիկար, կարկառուն-անվանի

 Մեկ բառով գրի´ր տրված դարձվածքների իմաստները.

  1. Արյունը գլխին խփել- զայրանալ
  2. Լեզուն բռնվել-պապանձվել
  3. Քարը փեշից թափել-զիջել
  4. Զենքերը վայր դնել- հանձնվել
Posted in Ընդհանուր

Արտեմիս

Արտեմիսը, հունական կրոնում, վայրի կենդանիների, որսի, բուսականության, մաքրաբարոյության և ծննդաբերության աստվածուհին է. նրան հռոմեացիները նույնացրել են Դիանայի հետ: Արտեմիսը Զևսի և Լետոյի դուստրն էր և Ապոլոնի երկվորյակ քույրը։ Գյուղական բնակչության մեջ Արտեմիսը սիրելի աստվածուհին էր: Նրա բնավորությունն ու գործառույթը շատ տարբեր էին տեղից տեղ, բայց, ըստ երևույթին, բոլոր ձևերի հետևում ընկած էր վայրի բնության աստվածուհին, որը պարում էր, սովորաբար նիմֆերի ուղեկցությամբ, լեռներում, անտառներում և ճահիճներում: Արտեմիսը մարմնավորում էր մարզիկի իդեալը, ուստի խաղը սպանելուց բացի պաշտպանում էր այն, հատկապես երիտասարդներին. սա էր Կենդանիների տիրուհի տիտղոսի հոմերոսյան նշանակությունը:Պելոպոնեսից դուրս Արտեմիսի ամենահայտնի կերպարը Կենդանիների տիրուհին էր: Բանաստեղծներն ու նկարիչները նրան սովորաբար պատկերում էին եղջերուի կամ որսորդական շան հետ, սակայն պաշտամունքները զգալի բազմազանություն էին ցուցադրում։ Օրինակ՝ Ատտիկայի Հալաե Արաֆենիդեսում Տաուրոպոլիա փառատոնը հարգում էր Արտեմիս Տաուրոպոլոսին (Ցուլ աստվածուհի), ով մի քանի կաթիլ արյուն ստացավ՝ հանված սրով տղամարդու պարանոցից:

Diana of Versailles.jpg
Artemis: Wonder Woman of the Ancient World | Classical Wisdom Weekly

Posted in Ընդհանուր

STORY The Washington Post won a Pulitzer Prize for their story about this experiment.

download

Read the story, translate it.

A man sat at a metro station in Washington DC and started to play the violin; it was a cold January morning. He played six Bach pieces for about 45 minutes. During that time, since it was rush hour, it was calculated that thousands of people went through the station, most of them on their way to work. Read the rest of this entry »

Oxford Word Skills, pages 30-35
Parts of the Body

Sunny

Sunny, yesterday my life was filled with rain
Sunny, you smiled at me and really eased the pain
The dark days are gone
And the bright days are here
My sunny one shines so sincere
Sunny one so true, I love you

Sunny, thank you for the sunshine bouquet
Sunny, thank you for the love you brought my way
You gave to me your all and all
Now I feel ten feet tall
Sunny one so true, I love you

Sunny, thank you for the truth you let me see
Sunny, thank you for the facts from A to Z
My life was torn like a windblown sand
And the rock was formed when you held my hand
Sunny one so true, I love you

Sunny

Sunny, thank you for the smile upon your face
Sunny, thank you for the gleam that shows its grace
You’re my spark of nature’s fire
You’re my sweet complete desire
Sunny one so true, I love you

Sunny, yesterday my life was filled with rain
Sunny, you smiled at me and really eased the pain
The dark days are gone
And the bright days are here
My sunny one shines so sincere
Sunny one so true, I love you

I love you
I love you
I love you
I love you
I love you

Posted in Ընդհանուր

Ամփոփում

14.04.2022թ.
Ամփոփում ենք շաբաթը

1.Աստղանիշները թվով փոխարինելով՝ ստացի՛ր ճիշտ հավասարություն․

ա) 40+60=100 
բ) 45+33=78  
գ) 57+53=110   
դ) 121-177=56

2.Աստղանիշների փոխարեն դի՛ր այնպիսի թվանշան, որ ստացված թիվը բաժանվի և՛ 3 և՛ 5 -ի  (առանց մնացորդի):

      300
    1200
    5610

3.Կատարի՛ր կոտորակների գումարում կամ  հանում

 ա)1/7+2/7 =3/7          
բ)16/30-5/30=4/7
գ)3,2+1,25=  20/1                       
դ)7+145,58=11/30
ե)32,9-12,8 =152/58           
զ)158 -46,04=111/96

4. Անկանոն կոտորակը դարձրու’  խառը թիվ , նշիր ամբողջ մասը.

ա)10/8  =1.2/8
բ)15/6 =2.3/6 
գ)21/10=2.1/ 10
դ)35/8=5.3/8
ե)42/10=4.2/10
զ)145/2=1,2

5․ Տրված թիվը մեծացրու՛  նշված մասով.
36-ը մեծացրու իր 2/9 մասով:

38

6. Տրված թիվը փոքրացրու՛  նշված մասով.
48-ը փոքրացրու՛ իր 5/ 8 մասով:

47

7. Հաշվիր
ա) 6 – 17+11=11
բ) –11 – 7+18=18
գ) 0 –16=16
դ) 34–(–7) — 2=41
ե) –48–(–25)=73

զ) (|– 3| – |– 1|) x (-11)=14

8.Գնացքը 3 ժամում անցավ 1000 կմ։ Առաջին ժամում այն անցավ ճանապարհի 40 %-ը, երկրորդ ժամում՝ մնացածի 40 %-ը։ Քանի՞ կիլոմետր անցավ գնացքը երրորդ ժամում։

360կմ

9. Քառակուսու կողմը 10, 2սմ է, եթե նրա կողմը փոքրացնենք տաս անգամ, ինչքան կլինի ստացված քառակուսու պարագիծը:

4,08 սմ

Posted in Մայրենի 6-րդ դասարան, Ընդհանուր

Հետաքրքիր հայոց լեզու

Տառերի մեջ թաքնված  ի՞նչ կենդանիներ եք տեսնում:  

1.Ախոյան-խոյ, աղմուկ-մուկ, կայծակ-այծ, հարկատու-կատու, սուլոց-ուլ, դեղձի-ձի, հավատարիմ-հավ, օրդուբադցի-բադ,  հաղարջենի-արջ,  օձիք-օձ,  ցրտաշունչ-շուն , ծովեզրյա-եզ,  վարորդ-որդ, ականջալուր-ուր, պայծառ-այծ, գուլպա-ուլ, արյունարբու-բու  

2. Պատասխանի տարբերակներից որի՞ ոսկին է զարդ պատրաստելու համար պիտանի:
 Ա. Թագավորի գանձարանում ընդամենը մի քանի ոսկի էր մնացել:
Բ. Ոսկի հասկերով դաշտը ծփում է:
Գ. Ոսկի մարդ է Սահակը:
 Դ. Այս դերձակը ոսկի ձեռքեր ունի:
 Ե. Վաչագանը ոսկի երազներ էր տեսնում:

3ՙ Ամենաշատը քանի՞ դարձվածք կա բերված հատվածում:
 Մի ձմեռ սոված գայլը մոտեցավ գյուղին, որ իր գլխի ճարը տեսնի,  ոչխար գտնի և փորը խաբի, բայց ականջները սրած շները քնած չէին: Նա հազիվ գլուխն ազատեց: 

Մի մարդ վերջապես որոշեց գլխի ճարը տեսնել։

Աղջիկը որոշեց գլուխը ազատի իր ծանրաբեռնված աշխատանքից։

Երկու հոգի խոսում էին իսկ մյուսը ականջները սրած լսում էր։

Մի տղա որոշեց ուտելիք հայթհայթել որ փորը խաբի։

Posted in Ընդհանուր

Sunny

download

Read the story, translate it.

A man sat at a metro station in Washington DC and started to play the violin; it was a cold January morning. He played six Bach pieces for about 45 minutes. During that time, since it was rush hour, it was calculated that thousands of people went through the station, most of them on their way to work. Read the rest of this entry »

Oxford Word Skills, pages 30-35
Parts of the Body

Sunny

Sunny, yesterday my life was filled with rain
Sunny, you smiled at me and really eased the pain
The dark days are gone
And the bright days are here
My sunny one shines so sincere
Sunny one so true, I love you

Sunny, thank you for the sunshine bouquet
Sunny, thank you for the love you brought my way
You gave to me your all and all
Now I feel ten feet tall
Sunny one so true, I love you

Sunny, thank you for the truth you let me see
Sunny, thank you for the facts from A to Z
My life was torn like a windblown sand
And the rock was formed when you held my hand
Sunny one so true, I love you

Sunny

Sunny, thank you for the smile upon your face
Sunny, thank you for the gleam that shows its grace
You’re my spark of nature’s fire
You’re my sweet complete desire
Sunny one so true, I love you

Sunny, yesterday my life was filled with rain
Sunny, you smiled at me and really eased the pain
The dark days are gone
And the bright days are here
My sunny one shines so sincere
Sunny one so true, I love you

I love you
I love you
I love you
I love you
I love you

Posted in Ընդհանուր

Պարապմունք 78

.Քանի՞ երկնիշ, քանի՞ եռանիշ, քանի՞ քառանիշ թիվ կարելի է կազմել 1, 2, 3, 4, 5 թվանշաններով, եթե նիշերը չի կարելի կրկնել:|

Երկնիշ-20 հատ, եռանիշ-60, քառանիշ-120


2. Քանի՞ երկնիշ, քանի՞ եռանիշ, քանի՞ քառանիշ թիվ կարելի է կազմել 1, 2, 3, 4, 5 թվանշաններով, եթե նիշերը կարելի է կրկնել:

25, 125 , 625
3. Նետեցին երկու զառ, մեկի արդյունքը՝ 3 է, մյուինը՝ 6: Քանի՞ տարբեր հնարավորություն կա, որոնցում զառերի վրա դուրս եկած թվերի գումարը մեծ կլի նի վեցից:

Պատասխան 12

4. Կկնողություն:
Հաշվի՛ր

(–201) + (+80)=-121
–234 + (–14)=-248
320 + (–410)=-90
–2 + 27=25
44–(–7)=51
29 – (–21)–76 – (–16)=-10
–170 – (–340)=170
–52 + (–2)=-54
(–56 – 14) +70=0
(–18 + 6) – 94=-106