Posted in Կենսաբանություն7

Միջատներ

Միջատներիների դաս

Ինչպես արդեն գիտեք, միջատները պատկանում են հոդվածոտանիների տիպին և ունեն մոտ 1,5 միլիոն տեսակ: Բազմազանությամբ միջատները գրավում են առաջին տեղը կենդանիների թագավորությունում: Այդ հսկայական բազմազանությունը ներկայացված է թվով 32 կարգերում, որոնք միավորված են 2 հիմնական ենթադասերում՝

1.Առաջնաանթևավորների ենթադաս

2.Թևավորների ենթադաս

Միջատները երկրագնդի հնագույն բնակիչներից են, որոնք գոյակցել են ցամաքը գրաված պսիլոֆիտների՝ մամուռների նախնիների, առաջին երկկենցաղների, հսկա դինոզավրերի հետ: Միջատները կարողացել են հարմարվել և հաղթահարել ցամաքի կլիմայական բոլոր վայրիվերումները, գոյատևել են երկու համամոլորակային աղետների արդյունքում:

23.jpg

Միջատներին կարելի է համարել ցամաքի իսկական տիրակալներ:

Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ դեռևս դինոզավրերի ժամանակաշրջանում միջատները հասել են հսկայական չափսերի: Գտնվել է հնադարյան ճպուռի արտապատկեր, որտեղ նա ունի թևերի  բացվածք:

Միջատների հսկայական չափսերը արդյունք են եղել օդում O2 ավելի մեծ խտության՝ գրեթե 30:

Միջատների դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.

86.jpg

Միասին կդիտարկենք հիմնական կարգերի առանձնահատկությունները և բազմազանությունը:

Մասնավորապես դիտարժան են հետևյալ կարգերը.

Կարծրաթևավորների կարգ

Այս կարգում ընդգրկված են բզեզները:

Ներկայացուցիչներն են՝ 

19.jpg

I. Բզեզների առաջին զույգ թևերը կարծր են, կոչվում են վերնաթևեր, իսկ երկրորդ զույգը՝ թաղանթաթևերն են: Վերնաթևերը ծածկում և պաշտպանում են թաղանթանման թևերը, որոնք էլ օդ են բարձրացնում բզեզներին:

II. Բզեզների բերանային ապարատը կրծող տիպի է:

III. Կարծրաթևավորները զարգանում են լրիվ կերպարանափոխությամբ:

IV. Վարում են հիմնականում ազատ կենսակերպ, որոշ տեսակները տնտեսության վնասատուներ են:

Posted in Կենսաբանություն7

Անձևրորդի կառուցվածքը

Պատրաստել ուսումնական նյութ անձևրորդի կառուցվածքը, նրա դերը բնության մեջ թեմայով։

Բնությունը մշտապես շարժվում է և զարգանում, ընդգրկում անօրգանական և օրգանական աշխարհները։ Անօրգանական աշխարհին են պատկանում տիեզերական մարմինները, ջուրը, հողը, օդը, ապարները, օգտակար հանածոները։ Բուսական և կենդանական օրգանիզմների ողջ բազմազանությունը կազմում է օրգանական աշխարհը։ Զարգացման ընթացքում անօրգանական բնությունը օրինաչափորեն առաջ է բերում օրգանական բնություն (կենսոլորտ)՝ մարդու կենսագործունեության համար բոլոր անհրաժեշտ պայմաններով։ Հասարակական կյանքը, արտադրությունը, մարդը և նրա բանականությունը գոյատևում են բնական նյութերի հենքի վրա, գործում բնական օրինաչափություններին համապատասխան։ Բնության ներդաշնակությունն ու հավասարակշռությունը պայմանավորված են բազմազան փոխադարձ կապերով, և 1 օղակի խախտումը կարող է կտրել երևույթների ամբողջ շղթան։ Ուստի բնության հետ հարաբերություններում անհրաժեշտ է ճանաչել ու ճիշտ կիրառել նրա օրինաչափությունները, տիրապետել բնության հետ ներդաշնակ ապրելու արվեստին, չխախտել բնական շարժընթացների հավասարակշռությունը, այլապես փոխազդեցությունը կարող է վերածվել հակասության։ Նեղ իմաստով՝ բնությունը մարդուն անմիջապես շրջապատող և նրա գոյությունն ապահովող բնական տարրերի ու պայմանների ամբողջությունն է։

Այս առումով այն համընկնում է բնական միջավայր հասկացության հետ, որն ներառում է միջավայրի անկենդան և կենդանի բնության օբյեկտները։

Posted in Կենսաբանություն7

Անհատական աշխատանք/Կենսաբանություն

                                                        Անհատական աշխատանք

Ուսումնասիրել Տափակ որդերի մասին․

Տափակ որդերը հանդիսանում են իսկական բազմաբջիջ օրգանիզմներ:

Տափակորդերըհանդիպում են ծովերում, քաղցրահամ ջրերում, հողում, իսկ որոշ տեսակներ անցել են մակաբուծային ապրելակերպի և տեղակայվում են մարդկանց ու կենդանիների տարբեր օրգան-համակարգերում։

Տափակ որդերին բնորոշ են ոչ միայն իսկական կենդանական հյուսվածքներ, այլ նաև իսկական օրգաններ: Տափակ որդերից սկսած կենդանիների թագավորությունում կյանքի կազմավորումը կարելի է արդեն դիտարկել նաև օրգան – համակարգերի մակարդակով: Նույն գործառույթը կատարող օրգանները սկսում են միավորվել ընդհանուր օրգան – համակարգերում:

Այս կենդանի օրգանիզմները իրենց անվանումը ստացել են այն բանի համար, որ նրանց մարմինը տափակ է մեջքափորային ուղղությամբ և հաճախ ունենում է թիթեղիկի կամ ժապավենի տեսք:

 Ի տարբերություն աղեխորշավորների` նրանց մարմինը կազմված է 3 շերտից՝ էկտոդերմից, էնտոդերմից, իսկ մեզոգլեայի փոխարեն արտաքին և ներքին շերտերի միջև գտնվում է միջին շերտը՝ մեզոդերմը

Տափակ որդերն արդեն ունեն մարմնի երկկողմ համաչափություն: Դա նշանակում է, որ նրանց մարմնի աջ և ձախ կեսերը միմյանց հետ նույնական են:

Տափակ որդերի մարմինը պատված է մաշկամկանային պարկով, որի ներսում ազատ խոռոչ կամ տարածություն գոյություն չունի: Տափակ որդերի օրգանների միջև եղած տարածությունը մաշկամկանային պարկում լցված է բջջային կառուցվածք չունեցող հյուսվածքով՝ պարենքիմով:

Տափակ որդերին բնորոշ են հետևյալ օրգան – համակարգերը՝

  • մարսողական,
  • արտազատական,
  • նյարդային,
  • սեռական:

Բազմացում

Թարթիչավոր որդերը բազմանում են անսեռ և սեռական եղանակով։ Անսեռ բազմացումը որոշ եռաճյուղաղիքավոր տեսակների մոտ դիտվում է ամռանը։ Որդերի մարմինը սկզբում կիսվում է երկու մասի։ Գոյացած զույգ դուստր առանձնյակները, մինչև իրարից անջատվելը, նորից կիսվում են և այսպես գոյանում է 4 և ավելի առանձնյակներից (զոոիդներից) բաղկացած շղթա։ Զոոիդների մոտ գոյանում են պակասող օրգանները և նրանք դառնում են ինքնուրույն օրգանիզմներ։ Նշված որդերը աշնանն անցնում են սեռական բազմացման։ Սեռական բազմացման համար թարթիչավոր որդերն ունեն համապատասխան օրգաններ, որոնք բավականին բարդ են ու բազմազան։ Տուրբելարիաների մեծ մասը հերմոֆրոդիտ (երկսեռ) է, քչերը բաժանասեռ։

Տեսակներ

Թարթիչավոր որդերի դաս

Թարթիչավոր որդերը հիմնականում ազատ ապրող օրգանիզմներ են, որոնք սնվում են պարզագույն նախակենդանիներով, մոծակների թրթուրներով և այլնով: Նրանց մարմինը պատված է թարթիչներով, որտեղից էլ ստացել են իրենց անվանումը

Ներկայացուցիչներ՝

2. Ծծող որդերի դաս. ներկայացուցիչ՝ լյարդի ծծան, սիբիրյան երկծծան,

3. Ժապավենաձև որդերի դաս. ներկայացուցիչ՝ եզան երիզորդ, խոզի երիզորդ, լայն երիզորդ, էխինոկոկ:

Տափակ որդերի դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է. Տափակ որդերի կառուցվածքային և կենսագործունեության առանձնահատկությունները կդիտարկենք թարթիչավոր որդերի դասի օրինակով:

Posted in Կենսաբանություն7

Նախակենդանիների առաջացրած հիվանդությունները

ՔՆԱԽՏ

Հիվանդությունն սկիզբ է առնում հանկարծակի, արտահայտվում կրկնվող տենդով, անցողիկ այտուցներով։ Մաշկի վրա առաջանում է ցան, մեծանում են ավշային, հատկապես պարանոցային, հանգույցները։ Հիվանդության երկրորդ շրջանին խիստ բնորոշ են քնկոտությունը, հոգնածությունը, գլխացավը, խիստ հյուծվածությունը։ Այդ շրջանը կարող է տևել 4–8 ամիս։  Ծանր դեպքերում մահը վրա է հասնում կոմայի կամ զուգակցող այլ հիվանդությունների հետևանքով։

Դիզենտերիա

Դիզենտերիան կենդանիների, խոզերի և ոչխարների վարակիչ հիվանդություն, որի բնորոշ նշանը հյուծող լույծն է։ Վարակի աղբյուրը հիվանդ կենդանիներն են։Հիվանդությունը տարածվում է շատ արագ։ Գաղտնի շրջանը 10—15 օր է։

ՄԱԼԱՐԻԱ

Մալարիան հնագույն ժամանակներից մարդկությանը հայտնի
հիվանդություններից է, որով ամեն տարի հիվանդանում է 200-500 մլն մարդ՝
աշխարհի ավելի քան հարյուր երկրներում: Մալարիան վարակիչ հիվանդություն է, որն առավելապես տարածված է ճահճային գոտիներում, հիմնականում Աֆրիկայում։ Հիվանդության հարուցիչը մալարիայի պլազմոդիումներն են, որոնք փոխանցվում են Anopheles ցեղի էգ մոծակներով։ Այն բնութագրվում է տենդի նոպաներով, անեմիայով, լյարդի և փայծաղի մեծացմամբ։ 

Posted in Կենսաբանություն7

Հողաթափիկ ինֆուզորիա

Թարթիչավորների տիպի բնութագիրը

Աղտոտված և օրգանական մնացորդներով հարուստ ջրամբարներում բնակվում են թարթիչավոր նախակենդանիները: Թարթիչավորներն ապրում են արմատամտրակավորների հետ նույն կենսամիջավայրում և, ի տարբերություն նրանց, ունեն գիշատիչ ձևեր: Թարթիչավորների կամ ինֆուզորիաների տիպի ակնառու ներկայացուցիչն է հողաթափիկ ինֆուզորիան: Այն 0,1−0,3 մմ երկարությամբ, արտաքինից հողաթափիկի տեսք ունեցող նախակենդանի է:

l.jpg

Հողաթափիկ ինֆուզորիան ունի ցիտոպլազմայի արտաքին խիտ շերտ, որն ապահովում է նրա մարմնի հստակ ձևը: Նա արտաքինից պատված է բազմաթիվ թարթիչներով, որոնց օգնությամբ շարժվում է՝ պտտվելով բջջի առանցքի շուրջ: Հողաթափիկ ինֆուզորիան ցիտոպլազմայի արտաքին շերտում ունի նաև փոքր շշիկներ հիշեցնող կազմավորումներ, որոնք կիրառվում են պաշտպանվելիս կամ հարձակվելիս:

Բազմացումը: Հողաթափիկ ինֆուզորիան ունի երկու կորիզ, որոնցից մեծը կարգավորում է կենսագործունեությունը, իսկ փոքրը մասնակցում է սեռական գործընթացին: Հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով:

Այսպիսով, թարթիչավորների մոտ առաջին անգամ դրսևորվում է սեռական գործընթաց:

Անսեռ բազմացումը նույնական է բոլոր միաբջիջ կենդանիներին. բարենպաստ պայմաններում կատարվում է բջջի լայնական կիսում:

Անբարենպաստ պայմաններում երկու ինֆուզորիա մոտենում են միմյանց, և փոքր կորիզը բաժանվում է երկու մասի: Ինֆուզորիաների բերանային անցքով կատարվում է կորիզանյութի ժառանգական տեղեկատվության փոխանակություն: Այս երևույթը կոչվում է կոնյուգացիա:

infozor.jpg
Posted in Կենսաբանություն7

Մերկասերմեր

1.Ներկայացնել մերկասերմերի տարածվածությունը․

Մերկասերմերը վայրի ձևով աճում են աշխարհի գրեթե բոլոր տեղերում։ Մերկասերմերը ստվերադիմացկուն ծառ է, բայց պահանջկոտ է հողի նկատմամբ, աճում է բերրի, խոնավ հողերում, կարող է աճել այլ ծառերի ստվերում

2.Ներկայացնել նրանց կառուցվածքը ։

Մերկասերմերը կազմված են շատ բարակ ցողուններից և շատ հեշտ են կոտրվում և վնասվում։

Ձմռանը իրենց տերևները չի թապվում և մնում են մշտադալար։ Նրանց տերևների մի մասը դարռնում են փշեր որպեսզի ջուր խնայեն։

3.Ներկայացնել բազմացումը։

Մերկասերմերին բնորոշ է մասնագիտացված սեռական բազմացումը: Սերմնավոր բույսերն, ի տարբերություն սպորավորների, բազմանում են ոչ թե սեռական և անսեռ սերունդների հերթագայությամբ, այլ հիմնականում սեռական ճանապարհով:

Մերկասերմ բույսերը ունեն կատարյալ և տարբերակված սեռական օրգաններ՝ կոներ: Տարբերում ենք ♂ և ♀ կոներ:

Արական կոներում հասունանում են փոշեհատիկները, որոնցում զարգանում են ♂ գամետները՝ սպերմիումները:

Իգական կոներում զարգանում են ♀ գամետները՝ սերմնաբողբոջները:

57.jpg

♂ կոներում հասունացումից հետո փոշեհատիկները քամու միջոցով տեղափոխվում են իգական կոների վրա, որոնց թեփուկների արանքում գտնվում են ♀ սերմնաբողբոջները:

 գամետների տեղափոխումը  սեռական օրգանների վրա կոչվում է փոշոտում:

Փոշոտումից հետո ♀ կոները կանաչում են, նրանց թեփուկները փակվում և սոսնձվում են խեժով: Հաջորդ գարնանը տեղի է ունենում բեղմնավորում և առաջանում է զիգոտ:

4.Համացանցում կատարել ուսումնասիրություններ և դուրս բերել փաստեր․

5.Մերկասերների դերը մադու կյանքում և բնության մեջ

Մայիս ամսին տեղի է ունենում փոշոտում փոշեհաստիկը շատ օգտակար է մարդու համամր բռնոնխների և բարձրացնում է իմունիտետը։

Posted in Կենսաբանություն7

Պտերանմանների կառուցվածքը, կենսապայմանները և բազմազանությունը

Սպորավոր բույսերի շարքում մամուռներին հաջորդող բարձրակարգ բույսերի բաժինը ներկայացնում են պտերանմանները, որոնք ընդգրկում են մոտ 10.000 տեսակ:Պտերանմաններին են պատկանում պտերներըձիաձետերը և գետնամուշկերը:

37.jpg

Պտերանմաններն, ի տարբերություն մամուռների, լավ զարգացած, կատարյալ ցամաքային բույսեր են: Պտերանմաններին բնորոշ են հիմնական բուսական հյուսվածքները և լավ մասնագիտացված մարմինըՊտերանմաններին բնորոշ է արմատային համակարգ, ունեն լավ արտահայտված ցողուն և զարգացած տերևներ, նման են ծաղկավոր բույսերին, սակայն ծաղիկ չունեն:

Մոտ 300−350 միլիոն տարի առաջ պտերները հասնում էին 40 մ բարձրության և զբաղեցնում էին մեծ տարածություններ: Դրանք ծառանման պտերանմաններն էին, որոնցից կազմված անտառները զբաղեցնում էին ողջ երկրագունդը և հանդիսանում ֆոտոսինթեզող հիմնական ավտոտրոֆ օրգանիզմները: Պտերանմաններից կազմված վաղ անտառներում բնակվում էին հսկա միջատները և գիգանտ սողունները, օրինակ՝ դինոզավրերը: Ներկայումս ծառանման ձևերը պահպանվել են միայն Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, նրանց բարձրությունը հասնում է 20 մ-ի:

T04UAXBQNsM.jpg

Պտերներ: Ժամանակակից պտերները հիմնականում բազմամյա խոտաբույսեր են: Նրանք աճում են խոնավ, ստվերոտ վայրերում, գետերի և առուների եզրերին:

Ցողունը հողում վեր է ածվում կոճղարմատի, որից զարգանում են հավելյալ արմատները և տերևները: Պտերների կոճղարմատը թունավոր է և հանդիսանում է հումք որոշ դեղատեսակների համար:

Պտերների տերևները կրկնակի փետրաձև են, կանաչ, մինչև մեկ մետր երկարություն ունեցող: Պտերների ներկայացուցիչներից են՝ ադիանտումը, իժալեզուն, ձարխոտը:

Հայաստանի Հանրապետությունում տարածված է սովորական վահանապտերը, իսկ պտերանմանների որոշ տեսակներ գրանցված են «Կարմիր գրքում»: Վահանապտերի տերևները լայնորեն կիրառվում են ծաղկեփնջերի զարդարման մեջ:

85511000_fern.jpg

Վահանապտեր: Տերևները մասնակցում են ոչ միայն ֆոտոսինթեզի, այլև բազմացման գործընթացին: Վահանապտերի երիտասարդ տերևները խխունջանման պարուրված են: Աճում են գագաթով և աստիճանաբար ապապարուրվում:

Հասուն տերևացողունավոր պտերը հանդիսանում է անսեռ սերունդ կամ սպորոֆիտ:

Հասուն պտերի տերևի ստորին մակերեսին նկատվում են գորշ թմբիկներ: Դրանք պտերի անսեռ բազմացման օրգաններն են` սպորանգիումները, որտեղ զարգանում են սպորները:

41.jpg

Տերևաթիթեղի ստորին հատվածի սպորանգիումների պատռվելով` սպորները ընկնում են հողի մեջ և ծլում:

Յուրաքանչյուր սպոր իրենից ներկայացնում է ծլման պատրաստ մեկ բջիջ` սննդանյութերի անհրաժեշտ պաշարով:

Սպորից հողում առաջանում է 1−2 սմ տրամագծով կանաչ, սրտաձև թիթեղիկ, որը ռիզոիդներով ամրանում է հողին: Նախածիլի ստորին մասում գտնվող սեռական օրգաններում զարգանում են գամետները:

Կանաչ նախածիլը պտերի սեռական սերունդն է կամ գամետոֆիտը:

Արական սեռական օրգանները կոչվում են անթերիդիումներ: (♂)

Իգական սեռական օրգանները կոչվում են արքեգոնիումներ: (♀)

papor.jpg

Ջրի միջոցով (♂) գամետները լողում են դեպի իգականները: Արդյունքում նախածիլում կատարվում է բեղմնավորումզիգոտից զարգանում է սաղմ, որից առաջանում է մանր տերևներով երիտասարդ պտեր: Մի քանի տարի անց պարբերական աճի շնորհիվ պտերը վերածվում է հասուն բույսի:

Ուշադրություն

Անսեռ և սեռական սերունդների հերթափոխումով բազմացումը հատուկ է նաև ձիաձետերին և գետնամուշկերին:

Ձիաձետեր: Ձիաձետերը բազմամյա խոտաբույսեր են, որոնք նման են փոքր, կանաչ եղևնիների: Ապրում են հիմնականում խոնավ վայրերում և նախընտրում են թթվային հողերը, ունեն կոշտ ցողուն և լավ զարգացած ստորգետնյա ընձյուղներ՝ կոճղարմատներ, որոնցից դուրս են գալիս հավելյալ արմատներ:

42.jpg

Ձիաձետերի ընձյուղը հատվածավորված է, այսինքն՝ կազմված է հանգույցներից և միջհանգուցային հատվածներից: Մանր թեփուկային տերևները ցողունի վրա դասավորված են օղակաձև: Ֆոտոսինթեզը կատարվում է ձիաձետերի ցողուններում և ընձյուղներում, իսկ պաշարանյութերը կուտակվում են կոճղարմատներում:

Գարնանը կոճղարմատներից զարգանում են գարնանային ընձյուղներ, որոնց գագաթին գտնվում են սպորակիր հասկիկները` սպորանգիումներով:

Գետնամուշկեր: Գետնամուշկերը բազմամյա խոտաբույսեր են: Նրանք ունեն կանգուն կամ հողի վրա տարածվող ցողուններ, որոնք ծածկված են մանր և խիտ տերևներով:

Սողացող ցողուններից աճում են կարճ վերգետնյա ընձյուղներ, որոնց վրա գտնվում են սպորակիր հասկիկներ` լցված մանր դեղին սպորներով: Սպորներից զարգանում է հոլաձև նախածիլը: Գետնամուշկերը ամրանում են հողին արմատներով, հողի վրա տարածվող ցողուններից աճում են նաև հավելյալ արմատներ: Գետնամուշկերը և ձիաձետերը պտերների նման կարող են բազմանալ նաև կոճղարմատներով:

11.jpg
Posted in Կենսաբանություն7

Ինչպես պայքարել բոբրբոսի դեմ թարգմանեություն

Երբ բորբոսը հայտնվում է, անհրաժեշտ են որոշակի պայմաններ: Վատ օդափոխվող սենյակ: Նման վայրերում մարդկանց բնակության միջավայրում խոնավությունն ու ջերմությունը բավական է, որպեսզի բորբոսն իրեն լիարժեք բնակիչ զգա: Տարածքների ամենատարածված օրինակները, որտեղ կարող է բորբոս առաջանալ. նկուղներ և կիսանկուղային հարկեր: Այն կաճի և կզարգացնի քարե բետոնե աղյուսով կղմինդր փայտի սոսինձ, նույնիսկ ապակի և պլաստմասսա շինարարության ոլորտում, հատուկ ուշադրություն է դարձվում բետոնե աղյուսների և փայտի պաշտպանությանը, քանի որ այդ նյութերն առավել հաճախ օգտագործվում են շինարարության, կաղապարի մեջ: սպորները շատ լուրջ վտանգ են ներկայացնում այն ​​մարդու համար, ով անընդհատ օդում է և մտնում է թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց օրգանիզմ, ես դա արտահայտում եմ կենսական օրգաններում, թոքերում, մարսողական օրգաններում, լյարդում, այստեղ. այն հիվանդությունների կարճ ցուցակն է, որոնք կապված են բորբոսի, քթի, միջին ականջի բորբոքման, բրոնխիտի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի հետ, անոթային խանգարումներ միկոտոքսիկոզ Բոլոր թվարկված հիվանդությունները քրոնիկ են և դժվարություններ են առաջացնում և ներգրավվածություն բորբոսի դեմ պայքարում, մարդկությունը հանդես է եկել հատուկ հակասեպտիկ ձևակերպումներով, որոնց հիմնական խնդիրն է ոչնչացնել բորբոսն ու սնկերը տուժած մակերեսների վրա և կանխել դրանց նորից հայտնվելը, ինչպես նաև հակասեպտիկ ձևակերպումներ. օգտագործվում է որպես պրոֆիլակտիկ միջոց փայտի և բետոնե մակերեսների վրա սնկերի առաջացման դեմ:

Posted in Կենսաբանություն7

Մամուռներ

Մամուռները պատկանում են բարձրակարգ բույսերի առաջին բաժնին: Նրանք ավելի բարդ են կազմավորված, քան ջրիմուռները, սակայն պարզունակ են մնացյալ սպորավորների և սերմնավոր բույսերի համեմատ:Կանաչ մամուռները տարածված են խոնավ անտառների կիսաստվերոտ, ստվերախիտ մասերում, որտեղ առաջացնում են համատարած փափուկ ծածկոց: Աճում են նաև մարգագետիններում, ճահիճներում, տունդրաներում, կարող են հանդիպել նաև քարերի ու ժայռերի վրա:Մամուռները իսկական ցամաքային բույսեր են, որոնց նախնիները, առաջին անգամ դուրս գալով ջրից, բնակեցրին ցամաքը: Մամուռները ֆոտոսինթեզ կատարող ոչ մեծ բույսեր են, որոնք ունեն վեգետատիվ օրգաններ` ցողուն և տերև, իսկ ձևավորված արմատներ չունեն, դրանց փոխարինում են ռիզոիդները:Մամուռներն ունեն լայն բազմազանություն և հաջորդում են ծաղկավոր բույսերին` ներկայացուցիչների թվով: Ներկայումս գիտությանը հայտնի է մամուռների գրեթե 25 հազար տեսակ:Խոնավությամբ հարուստ վայրերում աճում է կանաչ մամուռ կկվավուշը, որը նպաստում է մթնոլորտում խոնավության պահպանմանը, միաժամանակ այլ մամուռների հետ միասին կարող է դառնալ ճահճացման պատճառ: Կկվավուշը մամուռների ամենատարածված ներկայացուցիչներից մեկն է: Ունի մոտ 20−30 սմ երկարությամբ, կանաչաշագանակագույն, չճյուղավորված և ուղղաձիգ ցողուն: Ցողունը ծածկված է խիտ, նեղ, կանաչ տերևներով:

Posted in Կենսաբանություն7

Բորբոսասնկեր

Բորբոսը սնկի տեսակ է, որը աճում է խոնավության և ոչ լավ օդափոխության արդյունքում։ Դրանք կարող են տարածվել օդում, իսկ մարդու օրգանիզմում կարող են ներթափանցել շնչառական օրգանների և սննդի միջոցով։ Արդյո՞ք կարելի է ուտել բորբոսը։ Եթե դուք նկատել եք բորբոս սննդի վրա, չարժե այն ուտել, քանի որ այն վնասակար է և նույնիսկ վտանգավոր։ Բայց կան պանրի տեսակներ, որոնք հատուկ պայմաններում են պահում, որպեսզի այն բորբոսնի։ Այդ պանիրները կարելի է հանգիստ ուտել։ Բորբոսը ինքնին վտանգավոր չէ մարդու համար, այլ վտանգավոր են նրանից զատված նյութերը, օրինակ՝ միկոտոքսինը։ Այն առաջինը հարված կարող է հասցնել երիկամներին, քանի որ այդ օրգանն է պատասխանատու թունավոր նյութերի զատման համար։ Եթե հաճախ կրկնվեն նման բաները, մի պահ կգա, որ երիկամն այլևս չի կարողանա դրանք զատել և կսկսվի երիկամային անբավարարություն կամ նույնիսկ ցեռոզ։ Որոշ տեսակի բորբոսներից կարող են անջատվել այնպիսի տոքսիններ, որոնք կարող են հանգեցնել օնկոլոգիակն հիվանդությունների առաջացմանը։ Բորբոսը կարող ՝ նաև ալերգիայի պատճառ հանդիսանալ։ Բորբոսը կարող է ներթափանցել բրոնխներ, որտեղ կա նրա զարգացման համար բարենպաստ պայմաններ՝ օդ և խոնավություն, նման դեպքում մարդու մոտ կարող է զարգանալ բռոնխիտ կամ բռոնխիալ աստմա։ Որպեսզի խուսափենք նման իրավիճակներից, հարկավոր է ճիշտ հետևել սննդի պահպանման կանոններին՝ պահել հերմետիկ, մաքուր, և սառնարանից դուրս չթողնել 2 -4 ժամից ավել։ Փչացաց սնունդը անմիջապես պետք է նետել, և իհարկե գնում անելիս պետք է մեծ ուշադրություն դարձնել ժամկետներին։