Posted in Հայոց լեզու 7

Թվականներ

Թվական անունը ցույց է տալիս առարկայի թիվ, քանակ, թվային կարգ, օրինակ՝ երեք գրիչ, երկրորդ կուրս, երկուական տետր և այլն։
Թվականները լինում են չորս տեսակի՝ քանակական, դասական, բաշխական, կոտորակային։
Քանակական թվականներն արտահայտում են առարկաների քանակն ամբողջ թվերով, ինչպես՝ հինգ գրիչ, տասը տուն, քսանութ քանոն և այլն։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ մեկ, երկու), արաբական թվանշաններով (1, 2, 3 և այլն), ինչպես նաև հայոց այբուբենի տառերով (Ա-1, Բ-2, Ժ-10 և այլն)։
Բառերով գրվելիս տասնմեկից մինչև իննսունինը թվականները գրվում են միասին (տասնութ, քսանհինգ, երեսունութ, հիսունհինգ և այլն), իսկ հարյուրից հետո գրվում են առանձին (օրինակ՝ հազար ինը հարյուր քառասունութ)։ Ինը և տասը թվականներն ունեն երկու ձև՝ ինը և ինն, տասը և տասն։ Ինը և տասը գրվում է, երբ նրանց հաջորդում է բաղաձայնով սկսվող բառ (օրինակ՝ ինը գիրք, քսանինը գիրք, տասը գրիչ), իսկ երբ նրանց հաջորդում է ձայնավորով սկսվող բառ, հիմնականում գրվում է ինն, տասն, բայց երբեմն, արտասանության տեմպով և տրամաբանական շեշտով պայմանավորված, կարող է գրվել նաև ինը, տասը (օրինակ՝ ինն օր, ինը օր, տասն անգամ, տասը անուն)։ Բաղադրյալ քանակական թվականների մեջ որպես առաջին կամ միջին բաղադրիչ գործածվելիս միշտ գրվում է ինն և տասն (օրինակ՝ իննսունհինգ, տասներկու, տասնչորս, հազար երկու հարյուր տասնութ)։ Երկու թվականը, երբ գոյականաբար գործածվելիս հոլովվում է, հոգնակի թվով է գործածվում կամ էլ հոդ ստանում, ունենում է երկուս ձևը, ինչպես՝ երկուսներ, երկուսի, երկուսը և այլն։
Դասական թվականները ցույց են տալիս առարկայի թվային կարգը, օրինակ՝ երկրորդ հարկ, հինգերորդ դասարան։ Այս թվականները կազմվում են քանակականներից՝ -րորդ կամ -երորդ ածանցներով. -րորդ-ով կազմվում են երկրորդ, երրորդ, չորրորդ դասական թվականները։ Որպես մեկ թվականի դասական գոր- ծածվում է առաջին բառը։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ առաջին, երկրորդ, վեցերորդ, քսաներկուերորդ, վաթսունհինգերորդ), արաբական թվանշաններով, որոնց կցվում են –ին և -րդ մասնիկները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 48-րդ և այլն, հռոմեական թվերով՝ II, VI, IX և այլն, որոնց մասնիկ չի կցվում։ 1-ին կար- դացվում է առաջին, բայց կարող է նշանակել նաև մեկին, ինչպես՝ սեպտեմբերի 1- ին։ Դասական թվականները կարող են գրվել նաև հայոց այբուբենի տառերով, որոնցից հետո դրվում է կետ կամ փակագիծ՝ ա), բ., ինչպես նաև արաբական թվանշաններով, որոնցից հետո դարձյալ դրվում է կետ կամ փակագիծ՝ 1), 2.։ Սրանք սովորաբար գործածվում են համարակալման ժամանակ։ Կա նաև դասական թվականի իմաստ արտահայտելու այսպիսի ձև։ Երբ արաբական թվանշանը գրվում է իր լրացյալից հետո, ստանում է դասականի իմաստ։ Օրինակ՝ 5 տուն նշանակում է հինգ հատ տուն, իսկ տուն 5 նշանակում է տուն թիվ հինգ։ Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի թվերով, ինչպես՝ բաժանել երկուական թերթիկ, բաշխել երեք-երեք և այլն։ Բաշխական թվականները կազմվում են քանակականներից՝ -ական ածանցով (օրինակ՝ վեցական, ութական, իննական, տասական, քսանական) կամ էլ քանակական թվականի կրկնությամբ, օրինակ՝ երկու-երկու, հինգ-հինգ, ութ-ութ։ Կրկնությամբ կազմված բաշխական թվականները գրվում են գծիկով։
Կոտորակային թվականները ցույց են տալիս առարկայի քանակը մասի և ամբողջի հարաբերությամբ, օրինակ՝ մեկ հինգերորդ, երկու երրորդ։ Կոտորակային թվականները կազմվում են համարիչից (բերված օրինակներում՝ մեկ, երկու) և հայտարարից (հինգերորդ, երրորդ)։ Համարիչն արտահայտվում է քա- նակական թվականով, իսկ հայտարարը՝ դասական։ Կոտորակային թվականները գրվում են թվանշաններով, օրինակ՝ 1/2, 3/4 կամ էլ բառերով, որոնք գրվում են առանձին-առանձին, օրինակ՝ մեկ երկրորդ, երեք չորրորդ։ Չորրորդ հայտարարի փոխարեն գործածվում է նաև քառորդ բառը՝ երեք քառորդ։ Տասնորդական կոտորակների հայտարարը կազմվում է -ական ածանցով՝ զրո ամբողջ հինգ տասնորդական։ Մեկ երկրորդ-ի փոխարեն գործածվում է նաև կես բառը։ Թվականները ածականների նման կարող են գործածվել գոյականաբար, օրինակ՝ երեք աշակերտ-երեքը, ութ գրքից-ութից։

Գործնական աշխատանքներ

1.Ընդգծիր յուրաքանչյուր շարքում 5 թվական:
ա. քառապատիկ, զրո, վաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկու, յոթական, ութնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ:
բ. թվային, տրիլիոն, երկակի, հինգ-հինգ, մեկմեկու, երեսունհինգ, երեք յոթերորդ, չորրորդ, տասնավոր
գ. վաթսուն, տասնմեկերորդ, հնգամյա, հարյուր-հարյուր, հնգանիստ, եռագույն, չորս քառորդ, հազար:

2.Ընդգծիր 3 քանակական թվական;
ա. երրորդություն, թվական, հարյուր մեկ, քառասուն, եռապատիկ, միլիոն:
բ. քանակական, հինգ հարյուր, յոթնապատիկ, երկու հարյուր, տասը, յոթերորդ:
գ. տասնինը, քառյակ, մեկական, ութսուն, եռանիստ, հազար երկու հարյուր, միավոր:

3.Ընդգծիր 3 դասական թվական:
ա. քսանմեկերորդ, մեկ չորրորդ, հազարավոր, երեսուներկուերորդ, առաջին, տասնմեկ:
բ. հնգյակ, հինգերորդ, երրորդական, մեկ հարյուրերորդ, ութերորդ, չորրորդ:
գ. երեք քառորդ, տասնիններորդ, երկրորդական, հիսունհինգերորդ, երկրորդ, երրորդություն:

4.Հետևյալ բառակապակցություններից կազմիր գոյականներ:
Տասն օր- տասնօրյակ
հինգ տարի-հնգամյակ
մեկ ամիս-միամսյակ
ութ ոտք ունեցող-ութոտնուկ
հարյուր տարի-հարյուրամյակ
ութ հոգուց բաղկացած-ութհոգանոց
հազար տարի-հազարամյակ
չորս հոգուց բաղկացած-չորսհոգանոց
երեք ամիս-եռամսյակ
երեք հոգուց բաղկացած-երեքհոգանոց
երեք ոտք ունեցող-եռոտանի

Posted in Հայոց լեզու 7

Հայոց լեզու

1.Ընդգծիր  վեց բառ, որոնցում կա 
    -ակ վերջածանցը:
Մահակ,  գնդակ, բանակ, գիտակբռնակ, կատակ, թիակ, հատակ, սահնակ, վահանակ:
— որդ վերջածանցը
:
Հինգերորդ, հաճախորդ, անձրևորդ, դիտորդ, որսորդ, չորրորդ, առաջնորդ, երիզորդ, վարորդ, գնորդ:
-ուկ վերջածանցը:
Բազուկ, մժղուկ, ձագուկ, մանուկ, արդուկ, բամբուկ, թզուկ, տաղտուկ, հորթուկ, քերուկ:
 -գին վերջածանցը:
Էժանագին, լալագին, գլխագին, ուժգին, ահագին, ցավագին, փրկագին, սրտագին, թախանձագին, թանկագին:
-եղ վերջածանցը:
Ասեղ, զորեղ, անմեղ, գունեղ, մարմնեղ, պղպեղ, ահեղ, համեղ, տունուտեղ, հնչեղ:

2. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ-ըմբիշ, բերկրանք-հրճվանք, ատելություն-հակակրանք, զորություն-ուժ, զամբյուղ-կողով, գրավական-երաշխիք:
բ) Արահետ-կածան, թագավոր-գահակալ, անուրջ-երազանք, հարգանք-ակնածանք, դրախտ-եդեմ, երեկո-մթնշաղ:
գ) Ագահ-անկուշտ, ապերախտ-երախտամոռ, երկչոտ-անհամարձակ, դյութական-կախարդական, խարտյաշ-ոսկեգույն, արդարացի-շիտակ:
դ) Բերկրանք-խինդ, կարեկցանք-խիղճ, դեզ-կույտ, իրիկնամուտ-վերջալույս, պատնեշ-պարիսպ,  խանդավառություն- եռանդ, :
ե) Ծածուկ-գաղտնի, համեստ-խոնարհ, կայուն-ամուր,  հիասքանչ-զմայլելի, անմիտ-ապուշ, խոժոռ-մռայլ:

Posted in Հայոց լեզու 7

Ածականի համեմատության աստիճանները

Ածականի համեմատության աստիճանները քերականական կարգ է, որով արտահայտվում է որակական ածականի ցույց տված հատկության չափը, աստիճանը: Ածականն ունի համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական ու գերադրական։

Դրական աստիճանն ածականի ուղիղ ձևն է և ցույց է տալիս առարկայի հատկությունը առանց այլ առարկաների նույն հատկության հետ համեմատելու: Օրինակ` գեղեցիկ պատկեր, նուրբ գործվածք, կարճ ճանապարհ և այլն:
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը այլ առարկայի նույն հատկության համեմատությամբ:
Ածականի բաղդատական աստիճանը կազմվում է
ա) ածականի դրական աստիճանին ավելանալով ավելի բառը, օրինակ`ավելի գեղեցիկ, ավելի նուրբ, ավելի կարճ:
բ)ածականի դրական աստիճանին ավելանալով նվազ կամ պակաս բառերը, օրինակ` պակաս կարճ, պակաս գեղեցիկ և այլն:

Ածականի գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկանիշի գերազանցությունը ուրիշ առարկաների նույն հատկանիշից:
Գերադրական աստիճանը կազմվում է տարբեր կերպ՝
ամենա նախածանցով (օրինակ` ամենակարճ, ամենագեղեցիկ)
ագույն վերջածանցով (օրինակ` լավագույն, գեղեցկագույն)
ամենից
բառով (օրինակ` ամենից լավ, ամենից գեղեցիկ):
Ուշադրություն:
Ոչ բոլոր ածականներից կարելի է կազմել գերադրական աստիճան  -ագույն վերջածանցով:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ: Դրանք են` ամայի, ամուրի, ամուլ, ստերջ, անոթի, արու, էգ, փակ, բաց, զույգ, կաղ, կույր, համր, խուլ, ձրի, հղի, բոբիկ, ճաղատ, մերկ, տկլոր, վերջին, նախկին:

Առաջադրանքներ:
1.Կազմել տրված ածականների բաղդատական և գերադրական աստիճանները:
Խոշոր-ավելի խոշոր, ամենախոշոր
բարձր-առավել բարձր, ամենաբարձր
նոր-ավելի նոր, նորագույն
ազնիվ-նվազ ազնիվ, ամենաազնիվ
գեղեցիկ-պակաս գեղեցիկ, ամենագեղեցիկ
հին-առավել հին, հնագույն
քաջ-նվազ քաջ, ամենաքաջ
խոր-առավել խոր, խորագույն
ուժեղ-նվազ ուժեղ, ամենաուժեղ
խելացի-ավելի խելացի, ամենախելացի
2. Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանով ածականները:
Միագույն, խստագույն, ամենախոշոր, մանուշակագույն, ամենաթույլ, փոքրագույն, բոցագույն, ամենափրկիչ, ամենալավ, մշուշագույն,  ամենազգացկարևորագույն, հզորագույն, արևագույն, բարձրագույն, ամենանուրբ, դժվարագույն:

Լրացուցիչ աշխատանք

Posted in Հայոց լեզու 7

Ածականի տեսակները

Ածականները լինում են որակական և հարաբերական:
Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն՝ հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային: Օրինակ՝ կապույտ երկինք, նեղ ճանապարհ, զուլալ աղբյուր և այլն:
Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի կապը, հարաբերությունը ուրիշ առարկաների հետ: Օրինակ՝ երկաթե դուռ, մայրական սեր, արևային օր: Հարաբերական ածականները սովորաբար ցույց են տալիս առարկայի ոչ համեմատելի հատկանիշ: Հարաբերական ածականներ են կազմվում ական, ային, ե, եղեն, ենի, յա, յան ածանցներով, ուսուցչական, լեռնային, փայտե, հրեղեն, մայրենի, մարմարյա, հուլիսյան և այլն:

Առաջադրանքներ:
1.Կազմիր կապակցություններ՝ փակագծերի մեջ առնված գոյականներից կազմելով հարաբերական ածականներ:
Երկաթե դարպաս, մետաքսյա թաշկինակ, լեռնային գոտի, ծովային կենդանի, որդիական սեր, աշակերտական պայուսակ, դպրոցական հասակ, զինվորական ջոկատ, գյուղական կյանք, օդային ուղիներ, մարմարյա սյուն, բյուրեղյա արցունք, հերոսական արարք, ջրային կենդանի:

2.Ընդգծված սեռական հոլովով գոյականները փոխարինիր այդ գոյականներից կազմված հարաբերական ածականներով:
Ցանկապատի երկաթյա ճաղերը ներկված էին սև գույնով: Լուսիկը լեռնային ծաղիկների մի փունջ էր բերել իր հետ: Օտար երկրներում թափառելով՝ Արմենակը միշտ հայրական տան կարոտն էր քաշում: Գյուղական համայնքը իր միջոցներով վերանորոգում է դաշտային ճանապարհները: Փչում էր գիշերային զով քամին: Հեռվից լսվում էր հովվական սրնգի ձայնը: Այստեղից սկսվում է անտառային գոտին: Գյուղի կենտրոնում բարձրանում են կառուցվող դպրոցական շենքի քարե պատերը:

3.Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
Զորեղ, բաղձալի, դժկամ, բյուրավոր, նազելի, երևանյան, համեղ, անձև, անմերժելի, գարնանային, խորին, վախկոտ, հրե, լռին, բուրավետ, կեղտոտ, կարմրավուն, հնարովի, եռանդուն, ոսկյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապարդյուն, չխոսկան, փոքրիկ, դժբախտ, մայրենի, կատաղի, անկենդան, ողբալի, հակադիր, շահավետ, ժայռեղեն, անկոչ, հուզիչ, ահագին, մեծագույն, ապերախտ:

4.Տրված ածականները ըստ հոմանիշության բաժանի՛ր չորս խմբի:
 
խոշոր, վիթխարի, հսկա, աժդահա, ահռելի, մեծ

երկերեսանի, շողոքորթ, կեղծավոր, երեսպաշտ,

առատ, պտղաբեր, արգավանդ, բեղուն, բերրի, բարեբեր

մեծահռչակ, ականավոր, երևելի, հանրաճանաչ, անվանի, հանրածանոթ, նշանավոր

Posted in Հայոց լեզու 7

Ածականի կազմությունը

Ըստ կազմության՝ ածականները լինում են՝

պարզ՝ լավ, վատ, բարձր, նոր

բաղադրյալ, որոնք իրենց հերթին լինում են՝

ածանցավոր՝  անշնորհք, կարմրավուն, արծաթե,

բարդ՝ լայնարձակ, եռագլուխ, նորանոր,

բարդ ածանցավոր՝ հարթավայրային, հրացանավոր, գյուղատնտեսական։

Ածական կազմող ածանցները կոչվում են ածականակերտ ածանցներ։ Դրանք են՝
նախածանցներ՝
ամենա- ամենամեծ,ամենահին
ան-անգութ,անօգնական
ապ-ապաշնորհ,ապարդյուն
բաց-բացարձակ,բացարձակ
գեր-գերբնական,գերագույն
դժ-դժգոհ,դժկամ
ընդ-ընդարձակ,ընդհանուր
հակա-հակադիր,հակադարձ
համա-համադաս,համասեռ
տ-տգետ,տհաս
չ-չտես,չկամ

վերջածանցներ
-ագին-ահագին,թանկագին
-ագույն-մեծագույն,վարդագույն
-ալի-հրաշալի-ահյութալի
-ածո-գտածո,պահածո
-ական-գյուղական,տնական
-ային-տնային,ջրային
-ան-կծան,ածական
-անի-լեզվանի,թևանի
-ավետ-հոտավետ,արդյունավետ
-ավոր-գունավոր,չքավոր
-ատ-գունատ,վհատ
-ացի-խելացի,փաստացի
-ե-ոսկե,արծաթե
-ելի-սիրելի-տանելի
-եղ-զորեղ-անմեղ
-ենի-հայրենի-նռնենի
-ի-կատաղի,անհասանելի
-իչ- գրավիչ,վարիչ
-իկ-փոքրիկ,սիրունիկ
-լիկ-պստլիկ,թմբլիկ
-կան-գյուղական,ցեղական
-կոտ-նեղացկոտ,ալարկոտ
-յա-փայտյա,բամբակյա
-ովի-ծալովի,հնարովի
-ոտ-ժանգոտ,բրդոտ
-ուն-փխրուն,կանգուն

Առաջադրանքներ:

1. Վերը նշված ածանցավոր ածականների շարքին ավելացրու ևս երկուական ածական:

2.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.
ա. կլոր, ալեկոծ, կույր, աղվես, աներ, մերկ, անգործ, կարճլիկ, կաղտկլոր
բ. համերաշխ, բոբիկքաջ, անայլայլ, անուրջ, հզորերկարկարճ, անարգ, անվախ
գ. սև, գաթա, խրոխտ, բոլոր, նեղհաստ, դաշտ, նոսր, կորովի, ճահճապատ
դ. զվարթ, գավաթ, գմբեթ, արագ, դրոշ, մեղմլուրջծանր, ուժեղ, դիտմամբ

3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. քարաշեն, սկզբնապես, լիտրանոց, բրոնզաձույլձյունաթույր, հանդարտ, մեծամեծ, թափուր, քաջարի, ճերմակ
բ. խուճուճ, ալեզարդհեռաձիգ, հավասար, կապտականաչձվաձևկիսախուփ, դժբախտ, երիտասարդական
գ. սրճագույն, շեղակի, դանդաղաշարժերկթերթ, առհավետ, սրաքիթ, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

4. Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. թավշյա, քնքուշ, աշակերտական, դժվար, տգեղ, ողորկ, դիպուկ, շքեղ, քաղցր, օտար
բ. ահագին, նիհար, ամենամեծ, վստահ, դժգոհ, հարմար, հարադիր, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. դեղին, մթին, պակաս, լավագույնդժբախտ, կապույտ, անվախ, կոպիտ, դարավոր, վարար
դ. ամենախիզախվարարուն, ուրախ, նազելի, ծարավ, հզորագույն, պղտոր, վճիտ, գունատ, գիտակից

5.Կապակցության իմաստն արտահայտիր ածականով.
ճահիճներով պատված-ճահճապատ
մանրէներ ծնող-մանրէածին
միայնակ ապրող-մենակյաց
մեգով պատված-միգապատ
անուշ բուրող-անուշաբույր
թախծոտ դեմքով-թախծադեմ
միրգ տվող-մրգատու
նոր տնկած-նորատունկ
շահույթ բերող-շահութաբեր
շեկ մազերով-շիկամազ
շատ շնորհներ ունեցող-շնորհաշատ
ոսկուց ձուլված-ոսկեձույլ

Posted in Հայոց լեզու 7, Գրականություն7

Ամփոփում հայոց լեզու և գրականություն

Հայոց լեզու հոլովման տեսակները

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

Հայոց լեզու

Գոյականի հոլովները

Հայոց լեզու առաջադրանքներ գրքից

Հայոց լեզու

Գոյականի հոլովները

Ֆլեշմոբ

Հայոց լեզու Գործնական քերականություն

Հայոց լեզու առաջդրանքներ գրքից

Գործնական քերականություն

Հայոց լեզու առաջադրանքներ գրքից

Հայոց լեզու առաջադրանքներ գրքից

Գրականություն

Բուքը, երգը, երեխան։ Վանո Սիրադեղյան

Երիտասարդ  խեցգետինը: Ջանի Ռոդարի

Աշուն է աշուն

«Վարժեցնող» Օսին: Լիլո Հարդել

Աշուն է, օրերը ցրտում են

Վանո Սիրադեղյան: Պարտուսի գերին

Իմ կարծիքով ես այս ամիս լավ եմ աշխատել և այս ամսվա թեմաները ինձ շատ դուր եկան։

Posted in Հայոց լեզու 7

Ածական անուն

Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը: Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:
Ածականները չեն հոլովվում, բայց եթե խոսքի մեջ հանդես են գալիս գոյականաբար, կարող են հոլովվել եզակի և հոգնակի թվով: Օրինակ Սպիտակը մաքրության խորհրդանիշն է: Ես խաղում եմ սպիտակներով:
Բայց կան բառեր, որոնք հավասարապես կարող են հանդես գալ և՛ իբրև գոյական, և՛ իբրև ածական:
Օրինակ աղքատ, բարեկամ, խենթ, դավաճան, խավար, ծերունի, հիվանդ, հարևան, հարազատ, հարուստ, գող, որբ, սուտասան, սուրբ, դպրոցական, զինվորական կտրիճ և այլն:

Առաջադրանքներ:
1. Կազմի՛ր բառակապակցություններ` ա շարքի բառերի հետ գործածելով գոյականներ, բ շարքի գոյականների հետ գործածելով ածականներ:
ա) մարմարյա սրահ, մրգատու այգիներ, շքեղ զգեստ, բերրի հողեր, կեղծ փաստաթղթեր, անարատ կաթնամթերք:
բ) տոնական զգեստ, արհամարհական վերաբերմունք, քար լռություն, լուսավոր միտք, բովանդակալից կյանք:

2. Նախադասությունների մեջ տրված բառերը գործածի՛ր մի դեպքում որպես գոյական, մյուս դեպքում որպես ածական: Ապստամբ, խավար, դպրոցական, հարուստ, դավաճան, կենդանի:

Նրա ապստամբ ոգին միայն անկախություն էր տենչում։ – ածական

Համառության պատճառով ընկերների շրջանում հայտնի դարձավ որպես ապստամբ։ -գոյական

Շրջապատի խավար մտածողությունը ստիպում էր հանճարին գաղտնի ստեղծագործել։- ածական

Պատերազմի ամիսներին խավարը պատել էր հայոց աշխարհը։ -գոյական

Դպրոցականների հոսքը դեպի թատրոն չէր դադարում։ -գոյական

Դպրոցական տարիներն ամենաանհոգն են մարդու կյանքում։- ածական

Եղիշե Չարենցը հարուստ գրական ժառանգություն է թողել մեզ։- ածական

Այդ հարուստը մեծ ներդրում կատարեց բարեգործական միջոցառման ժամանակ։- գոյական

Դավաճանների պատճառով թշնամին կարողացավ ճեղքել պաշտպանության արևմտյան ճակատը։-գոյական

Այդ դավաճան քայլով նա մինչև հոգու խորքը վիրավորեց ընկերոջը։- ածական

Համերգն ընթանում էր կենդանի հնչողությամբ։- ածական

Այդ կենդանին այնքան սարսափելի տեսք ուներ, որ երեխաները նրան տեսնելով վախից քարացան։- գոյական

3. Տրված զույգ բառերից կազմի՛ր ածականներ:
Առյուծ և սիրտ-առյուծասիրտ, տերև և փուշ- փշատերև, երանգ և երփ-երփներանգ, ձայն և վիշապ- վիշապաձայն, թույր և ձյուն- ձյունաթույր, սուր և ծայր- սրածայր, դատարկ և գլուխ- դատարկագլուխ, շեկ և հեր- շիկահեր, գունդ և ձև- գնդաձև, փրփուր և բաշ- փրփրաբաշ, միշտ և ժպիտ- մշտաժպիտ, ձյուն և փրփուր- ձյունափրփուր:

Posted in Հայոց լեզու 7

Հայոց լեզու գործնական քերականություն

1. Որոշիր ընդգծված գոյականների հոլովը:

Ասում են, թե հենց մի փշուր հաց է գետնին ընկնում, երկնքից մեզ համար անտեսանելի հրեշտակ է իջնում և կանգնում հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնատակ չընկնի, չպղծվի: Այնպես որ, իմացեք՝ գետնին ընկած բոլոր փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Քանի որ դա շատ դժվար է և հոգնեցուցիչ, մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն,  հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն: Հացը գետնին գցելը մեղք է ,քանի որ այն թոնիր է մտել, կրակով  մաքրվել, սրբացել:
Հաց-ուղղական հոլով
գետնին-սեռական հոլով
երկնքից-բացառական հոլով
հրեշտակ-ուղղական հոլով
հացի-սեռական հոլով
մարդիկ-ուղղական հոլով
հրեշտակներին-սեռական հոլով
գետնից-բացառական հոլով
կրակով-գործիական հոլով

2.Ընդգծե՛ք ուղղական հոլովի 5 ձև։

ա. Տիկին, հատակին, մարտին, գետինկաղին, ջրվեժին, բաժինխուրջին, հաղարջին

բ. Թղթակից,  կողակիցդաշնակից, ծուղակից, խոսակիցուղեկից, խոյակից, կղզյակից

գ. Կորովգորով, նավով, կավով, ժողով, տողով, տաղով, մաղով, կողովհոլով

դ. Այգում, ոռոգում, շենքում, խաղում, հակազդումփլուզում, երկնքում, անկումշտկում, որջում

3. Ընդգծե՛ք սեռական հոլովի 5 ձև։

ա. Օրվա, տեսքով, գիշերվանից, շարժմամբ, կրակի, այգուց, որդուքրոջՀակոբենց, անտառի մեջ

4.  Ընդգծե՛ք տրական հոլովի 5 ձև։

Տիկին,  ձորին ,  արձանին, հոգին, գերանդին, հացին,  գրին,  բանալին,   սարին

5. Ընդգծե՛ք բացառական հոլովի 5 ձև։

ա. Որդուց, վահանով, այգուց, հարթակում, գնդակից, գավիթների, գումարման, անտառից, Վահանենց, փաստից

բ. Հոգուցուղուց, սպիտակուց, էգուց, գոտուց, նեղուց, այտուց, ոզնուց, դեղնուց, ապակուց

6. Ընդգծե՛ք գործիական հոլովի 5 ձև։

 Հրով, եզրում, սանրով, պարկեր, պանրով, խաղողի, սայրով, պատին, թեյով, կարագից

7. Ընդգծե՛ք ներգոյական հոլովի 5 ձև։

Կրակում, լիտրով, խոսքում, կողքից, հարկում, վարկեր, կերպարում, երեսին, կարգում, կապանցի

6. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը

ա. Տղամարդիկ (կանանցում, կանանց մեջ) ամենից ավելի գնահատում են նվիրումը և հավատարմությունը։

բ. Այսօր մեր (փողոցով, փողոցովն) անցնելիս քիչ էր մնում մեքենայի բախվեի։

գ. <<Տեսնես օրերից մի օր (Աստված, Աստվածը) կպատժի՞ այդ ավազակներին>>, — մրմնջում էր ծերունին։

դ. —(Զգուշություն, զգուշությունը) լավ բան է, — ինձ միշտ խրատում էր պապս։

ե. Քիչ հետո գնալու ենք քաղաքի (կենտրոնը, կենտրոն):

զ. Ես հիմնարկի բոլոր ( տիկնանց, տիկնանցը) կզգուշացնեմ, որ միջոցառմանը մասնակցելու են միայն տղամարդիկ։

Posted in Հայոց լեզու 7

Հայոց լեզու հոլովման տեսակները

Գոյականի սեռական հոլովը կազմելիս բառերը փոփոխվում են տարբեր ձևերով: Ըստ
դրանց՝ առանձնացվում են տարբեր հոլովումներ։ Ժամանակակից հայերենում կա
ութ հոլովում՝ -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո-։ Հոլովումները լինում են արտաքին և
ներքին։ Արտաքին հոլովման ժամանակ հոլովական մասնիկն ավելանում է բառի վերջից, իսկ
ներքին հոլովման ժամանակ փոփոխությունը կատարվում է բառի ներսում։ Արտաքին են
-ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց հոլովումները, իսկ -ա-, -ո- հոլովումները ներքին են։

Արտաքին հոլովումներ
Ի հոլովմանը պատկանող բառերի թիվը շատ մեծ է՝ գրքի, դպրոցի, նկարի,
բառի և այլն։ Բոլոր գոյականների հոգնակիի ձևերը նույնպես հոլովվում են -ի-ով, բացի -ց հոլովմանը պատկանող բառերից, օրինակ՝ գառան, բայց գառների, քրոջ-քույրերի, տարվա-տարիների, իսկ Վարդանանք-Վարդանանց: Գոյականի հոլովումը որոշվում է ըստ եզակի սեռական հոլովի։
Ու հոլովմանը պատկանում է ի-ով ավարտվող բառերի մեծ մասը (օրինակ՝
հոգի-հոգու, գինի-գինու), հետևյալ բառերը՝ ամուսին, անկողին, Աստված,
մարդ;
Վա հոլովմանը պատկանում է ժամանակ ցույց տվող գոյականների մի մասը,
օրինակ՝ գիշեր-գիշերվա, օր-օրվա, ամիս-ամսվա, շաբաթ-շաբաթվա և այլն։
Սակայն ժամանակ ցույց տվող մի շարք բառեր այս հոլովմանը չեն պատկանում՝
րոպե, դար, վայրկյան, երեկո բառերը, ամսանունները և այլն։ Շաբաթ բառը
հոլովվում է վա-ով, եթե արտահայտում է ամբողջ շաբաթվա՝ 7 օրվա իմաստ, այլ
ոչ թե շաբաթ օրվա։
ԱՆ հոլովմանը պատկանում է գրաբարում -ն վերջնահնչյունն ունեցած բառերի
մի մասը՝ մուկ- մկան, դուռ- դռան, լեռ-լեռան, թոռ-թոռան, բեռ-բեռան, ծոռ-ծոռան, եզ-եզան, գառ-գառան, նուռ-նռան և այլն, ինչպես նաև -ում վերջածանցով կազմված բառերը, օրինակ՝ գրավում-գրավման, ուսում-ուսման, մոտեցում-մոտեցման։ Այս հոլովմամբ են հոլովվում նաև մանուկ (եթե
անձնանուն չէ), գարուն, աշուն, ամառ, ձմեռ բառերը՝ գարնան, աշնան, ամռան,
ձմռան, թեև գործածական են նաև ամառվա և ձմեռվա ձևերը։
Ոջ հոլովման պատկանում են անձ ցույց տվող մի քանի բառեր՝ ընկեր-ընկերոջ, քույր-քրոջ,
կին-կնոջ, տեր-տիրոջ, սկեսուր-սկեսրոջ, աներ-աներոջ և այլն։ Սրանց մի մասը կարող է հոլովվել նաև -ի-ով։
Ց հոլովման պատկանում են -անք, -ենք, -ոնք, -ունք ածանցներով կազմված
այն բառերը, որոնք տոհմ, ազգակցություն, գերդաստան են ցույց տալիս, ինչպես՝
Սահակենք-Սահակենց, Վարդանանք-Վարդանանց, մերոնք-մերոնց, Վեդունք-
Վեդունց և այլն։ Այսպես են հոլովվում նաև մարդիկ, կանայք և տիկնայք հոգ-
նակիները՝ մարդկանց, կանանց, տիկնանց։

Ներքին հոլովումներ
Ո հոլովման պատկանում են հայր-հոր, մայր-մոր, եղբայր-եղբոր և նրանցով կազմված այն
բառերը, որոնցում նրանք վերջին բաղադրիչ են (օրինակ՝ հորեղբայր, նախա-
հայր)։ Այս հոլովումը ներքին է, որովհետև փոփոխությունը կատարվում է բառի
ներսում։
Ա հոլովման պատկանում են -ություն վերջածանցով կազմված բառերը
(օրինակ՝ մեծություն-մեծության, ընկերության, գեղեցկության), ինչպես նաև տուն,
շուն, սյուն, ձյուն, արյուն, անկյուն, անուն բառերը։ Անկյուն բառը հիմնականում
այսպես է հոլովվում, երբ երկրաչափական հասկացություն է (օրինակ՝ Որոշել
տրված սուր անկյան աստիճանը), իսկ մյուս դեպքերում սովորաբար հոլովվում է
ի-ով (օրինակ՝ Սենյակի անկյունի մոտ կախված նկարը գեղեցիկ էր)։ Հոլովման
ժամանակ անուն բառում կատարվում է ու-վ հնչյունափոխություն՝ անուն-
անվան։
Այլաձև հոլովում։ Ընդհանուր հոլովումից շեղվում են մի քանի բառեր, որոնք
ունեն այլաձև հոլովում՝ աղջիկ-աղջկա (-ա արտաքին հոլովում), սեր-սիրո (-ո
արտաքին հոլովում), մահ-մահվան (-վան արտաքին հոլովում), դուստր-դստեր,
կայսր-կայսեր (-ե ներքին հոլովում)։ Դուստր և կայսր բառերը կարող են հոլովվել
նաև -ի-ով։ Սրանցից բացի՝ կան նաև այլ ձևեր, որոնք, սակայն, հնացած են և գործածվում են միայն որոշ կապակցություններում, ինչպես՝ հուսո, լուսո, սգո, պատվո (-ո արտաքին),
ծննդյան, հանգստյան, գալստյան, կորստյան (-յան հոլովում)։ Սովորաբար այս
բառերը հոլովվում են ի-ով։

Առաջադրանքներ:

Արտաքին հոլովում
1. Բառաշարքում ընդգծիր ի հոլովման պատականող 6 բառ:
Երեկո, մորաքույր, ամառ, մեղու, տղա, մարդ, վարձ, ձու, ընկեր, ուսուցիչ:
2. Բառաշարքում ընդգծիր ու հոլովման պատկանող 6 բառ:
Կսկիծ, ամուսին, տատ, ուռենի, ականջօղ, տղամարդ, թագուհի, պապ, ոսկի, քեռի:
3.Բառաշարքում ընդգծիր վա հոլովման պատկանող 6 բառ:
Ուրբաթ, տարի, ժամ, գագաթ, գիշեր, րոպե, ամիս, դար, օր, ցերեկ:
4.Բառաշարքում ընդգծիր ան հոլովման պատկանող 6 բառ:
Ընդմիջում, ձնաբուք, սառցալեռ, հուշասյուն, ամառ, բեռ, ազգանուն, նուռ, տեսանկյուն, գարուն:
5.Բառաշարքում ընդգծիր ոջ հոլովման պատկանող 6 բառ:
Բաժնետեր, տերտեր, տիկին, որդի, հարսնաքույր, լապտեր, դասընկեր, դուստր, տեր, կին:

Ներքին հոլովում
1.Բառաշարքում ընդգծիր ա հոլովման պատկանող 6 բառ:
Եռանկյուն, շարժում, ձյուն, թոնրատուն, ձուկ, շուն, թերություն, կորյուն, արյուն, հանգիստ:
2.Բառաշարքում ընդգծիր ո հոլովման պատկանող 6 բառ:
Բուժքույր, հայր, տիրամայր, խաղընկեր, մորեղբայր, վանահայր, քույր, եղբայր, սկեսրայր, նախահայր:

Posted in Հայոց լեզու 7

Գործնական աշխատանք

  1. Տրված գոյականները դարձրու ինչի՞, ու՞մ հարցին պատասխանող, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր տարբերությունը:
    Ծառ-ծառի, գիրք-գրքի, ուտելիք-ուտելիքի, միրգ-մրգի, երեխա-երեխայի, ապակի-ապակու, թագուհի-թագուհու, ձի-ձիու, պատանի-պատանու, ցերեկ-ցերեկվա, տարի-տարվա,շաբաթ-շաբաթվա, գիշեր-գիշերվա, աշուն-աշնան, ուսում-ուսման, ամառ-ամռան, լեռ-լեռան, մորաքույր-մորաքրոջ, դասընկեր-դասընկերոջ, տիկին-տիկնոջ, քույր-քրոջ, աներ-աներոջ, տեր-տիրոջ, կնքահայր-կնքահոր, մայր-մոր,նախամայր-նախամոր, հորեղբայր-հորեղբոր, շուն-շան, արյուն-արյան, հեռագրասյուն-հեռագրասյան, ուրախություն-ուրախության, սեր-սիրո, գալուստ-գալստյան, ծնունդ-ծննդյան, աղջիկ-աղջկա:
  2. Տրված բառերին ավելացրու ու՞մ, ինչի՞ հարցերին պատասխանող բառեր և ստացված կապակցություններով կազմիր նախադասություններ:
    Հրավեր, ստորոտ, բարձունք, ճանապարհ, այգի:
    Օրինակ` Կտուր- տան կտուր: Տան կտուրը ծածկված է աշնան տերևն

Հաջորդ կիրակի օրվա համար ես ստացել եմ խնջույքի հրավեր։

Լեռան ստորոտ։

Այս շաբաթ մենք հաղթահարեցինք Արա լեռան բարձունքը։

Գյուղի ճանապարհը շատ քարքրոտ էր։

Ես ընկերներիս հետ այգում զրուցում էի։