Posted in Հոգատարություն

Իմ ընկեր Շառլը

Իմ ընկեր Շառլը շատ բարի , ընկերասեր, խելացի , և տաղանդավոր տղա է։ Մենք աշխատում ենք շատ ուշադիր լինել Շառլի նկատմամբ, որովհետև նա ունի մեր կարիքը։ Շառլը նեղվում է աղմուկից։ Նա տարբերվում է մեզանից չնչին բնավորություններով։ Մենք աշխատում ենք նրան տալ այն գիտելիքները, որոնք մեզ տվել են ուսուցիչները։ Նա շատ է սիրում նկարել, խաղալ իր ընկերների հետ ։ Շառլը շատ է սիրում սովորել տարբեր նոր բաներ և շատ է ուրախանում, որ իր ընկերները մոտենում են և նրա հետ հավասար գրում, կարդում, նկարում ենք։ Շառլը շատ գեղեցիկ, բարձրահասակ և շագանակագույն մազերով մի գեղեցիկ տղա է, ով սիրում է նորությունները փորձարկել

Սա մեր ընկեր Շառլն է
Սա նրա նկարներից մեկն է

Posted in Հոգատարություն

Իմ ընկերները

Նրանք երկուսն են և ես կնակարագրեմ նրանց ։

Իմ լավ ընկերները

Ես ունեմ երկու շատ լավ և անբաժան ընկերներ ։ Նրանց հետ ես ծանոթացել եմ 2018 -19 ուսումնական տարվա ընթացքում: Ես սկզբում ավելի մտերիմ եմ եղել նրանցից մեկի հետ, իսկ մյուսի հետ 4 -րդ դասարանում ավելի մտերմացա։ Երկրորդ ընկերոջս հետ, լինում են ժամանակներ, որ մենք կռվում ենք, բայց դա տևում է ընդամենը միքանի րոպե, որովհետև մենք անբաժանելի ենք։ Այս ամառ մենք պատրաստվում ենք հանդիպել միասին և պլանավորենք մեր անելիքները։ Նրանք կողիս են ամեն հարցում։ Իմ ընկերները շատ խելացի են և երբ պետք է, հասկանում են պահի լրջությունը իմ կարծիքով բոլոր մարդիկ ունեն թերություններ, բայց դու պետք է նրա հետ միասին հաղթահարես այն ։

Posted in Հոգատարություն, Մայրենի

Իմ դպրոցը

Իմ դպրոցը ինձ միայն գիտելիք չի տալիս ։ Սովորեցնում է՝ ինչպես լինել հոգատար մեր ընկերների հանդեպ, ինչպես մեր հոգատարություը դրսևորենք բնության ու մեր միջավայրի հանդեպ։ Մեր դպրոցում կան երեխաներ, ովքեր մեզնից տարբերվում են և մենք չպետք է անտեսենք, պետք է ուշադիր լինենք նրանց հանդեպ, որպեսզսի նրանք չտարբերվեն մեզնից, մենակ չմնան։ Նաև հոգատար ենք նրանով, երբ ճամփորդում ենք հավաքում ենք էնտեղի աղբը, դպրոցում հանգանակություններ ենք անում, տարբեր ընտանիքների ենք օգնում, որոնք մեր կարիքը ունեն։ Օրինակ՝ ջերմոցից հավաքում ենք կանաչիներ կամ այլ բանջարեղեններ և տանում ենք վաճառելու իսկ հավաքված գումարը տալիս ենք դպրոցին, որպեսզի պատրաստեն ուտեստներ և տան մանկապարտեզի երեխաներին։ Անցած անգամ մենք հավաքեցինք կանաչիներ և տարանք մեդիակենտրոն և տանելու ընթացքում ընկեր Գոհարը ավելացրեց մեր պատրաստած մագնիսները ։

Եղեք հոգատար, որովհետև այդ հգատարությանը պետք է բոլորին։ Մարդիկ կան, ովքեր չեն գնահատում քո հոգատարությունը, բայց դու պետք է ապացուցես նրանց, որ քո վարքը իրենցից կախված չէ ։ Մենք Սեբաստացի ենք ։ Հոգատարությունը ապացուցեք ձեր արարքով, սրտով, ցույց տվեք, թե ինչքան բաց է ձեր սիրտը մարդկանց հանդեպ ։