Ապրիլի 24 – ին 5.1 դասարանը ճամփորդեց Ֆիոլետովո գյուղ։ Առաջին կանգառը Հրազդանն էր, որտեղ գտնվում էր Ծովինարի կամ Աղբյուրակի ջրամբարը ։ Մեր երկրորդ կանգառը եղավ Դդմաշեն գյուղի Սուրբ Թադևոս եկեղեցում, որտեղ մենք երգեցինք հոգևոր երգեր մի քանի աղգիկների հետ ։ Նրանց տվացինք ուսումնական ժամերգության թերթիկներ, նրանք սկսեցին մեզ հետ հավասար երգել։ Եկեղեցին շատ մեծ էր և առաստաղը շատ բարձր էր, որը վերանորոգել էին մի քանի տարի առաջ, երբ եկեղեցուց դուրս եկանք նստեցինք լանջին և սկեցինք նախաճաշել ։ Նախաճաշելուց հետո շարժվեցինք Սեվանա լիճ հավաքեցինք խխունջներ և նկարվեցինք, ջուրը շատ սառն էր և հաճելի։ Հետո արդեն շարժվեցինք Ֆիոլետովո՝ մոլոկանների գյուղ։
Այնտեղ կար դպրոց, որում սովորում էին 173 աշակերտ, ծանոթացանք այնտեղի երեխաների հետ երգեցինք բակում, խաղացինք աքլորակռիվ և այլ խաղեր, հետո մտանք դպրոց և տեսանք այնտեղի դասարանները, որտեղ կային լայն գրատախտակներ, որոնց վրա մենք նկարեցինք և գնացինք տնօրենի սենյակ։ Հետո այնտեղի երեխաները գնացին տուն, իսկ մենք մնացինք և սկսեցինք խաղալ, արեցինք պիկնիկ և տղաները պատրաստվում էին ֆուտբոլի մրցույթի ։ հետո մտանք ուսուցչանոց և բոլոր աղջիկներին նվիրեցին ծաղիկներ և թեյ, որը ուրցով էր ու շատ համեղ։ Երբ արդեն օրը մթնում էր մենք գնացինք գյուղով շրջելու ։ Շատ լավ օր ունեցանք ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը ։
