Լուրջ ու խորը պիտի նայել, զգույշ ու նուրբ պիտի լինել. հասկանալը մեծ բան է. լավ վերաբերմունքը, զգացմունքը ինքնաբերաբար, խորը պիտի լինի: Բարձր ցանկություններ պիտի ունենաք, ոչ սովորական, առօրյայից բարձր: Ամեն ինչ ձեր ներքին աշխարհում փնտրեցեք, տեսեք: Մի’ ցավեք, մի’ մանրացեք. կենտրոնացե’ք, բարձրացե’ք, խորացե’ք:
Վայրկյանը շատ թանկ ու կարևոր բան է . մի վայրկյանում անմիջապես շատ բան կարելի է զգալ, հասկանալ, քան տարիների ընթացքում: Արթուն եղեք, շրջահայաց, միշտ պատրաստ: Վերաբերմունքը, խորը, անկեղծ զգացմունքը սրտից պիտի գա, որ մարդ զգա այդ և ոչ թե ստիպված անի: Մարդ խոր ու տևական զգացմունքների ընդունակ պիտի լինի: Ես կուզեի ամեն մեկիդ մեջ տեսնել իմ շունչը, իմ հոգու մի մասը…
Մարդը ձգտում պիտի ունենա լավանալու, բարձրանալու: Միշտ պիտի ձգտել դեպի կատարյալը:
Մարդու կյանքի նպատակը երջանկությունն է… եթե լավագույնի ձգտումը մարդու մեջ չկա, էլ ի՞նչ կյանք: Երջանկության հասնելու համար պետք է կամենալ, ցանկություն պիտի ունենալ, կամք պիտի լինի դրա համար:
Մարդ ամեն ինչ ինքը պիտի անի իր ձեռքով, իր աշխատանքով. ակտիվ պիտի լինի ամենից առաջ: Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը:
Լինել առողջ, զվարթ, գոհ, բնական, ամեն ինչ կասկացող և գլխիընկնող, նրբազգաց: Պետք է ճաշակ ունենալ, որ շատ մեծ բան է: Հարմոնիա ստեղծել ամեն բանում և ամենուր:
Մարդ ինքն իրեն պիտի կրթի, իրենից մարդ պիտի ստեղծի և միշտ կատարյալին ձգտի: Բնազդի հետ միշտ բանականությունը պիտի լինի:
Վայրկյանը շատ թանկ ու կարևոր բան է . մի վայրկյանում անմիջապես շատ բան կարելի է զգալ, հասկանալ, քան տարիների ընթացքում: Արթուն եղեք, շրջահայաց, միշտ պատրաստ: Վերաբերմունքը, խորը, անկեղծ զգացմունքը սրտից պիտի գա, որ մարդ զգա այդ և ոչ թե ստիպված անի: Մարդ խոր ու տևական զգացմունքների ընդունակ պիտի լինի: Ես կուզեի ամեն մեկիդ մեջ տեսնել իմ շունչը, իմ հոգու մի մասը…
Իմ կարծիքով հովհանես Թումանյանը ուզում է մեզ ասել որ ամեն մի վարկյան պետք է օգտագործես ճիշտ։ Դու պետք է քո ժաման ավելի օգտակար ձևով օգտագործել։ Նաև մեզ հասկացնմ է Թումանյանը որ մեկ վարկյանում կարող է փոխվել ամեն ինչ։