Posted in Ճամբար, Մայրենի, Ստուգաատեսային ճամբար

Երխաների պաշտպանության միջազգային օր

Հունիսի 1-ը նշանավորվում է ոչ միայն իբրև ամռան առաջին օրը, այլև երխաների պաշտպանության միջազգային օր: Այս տոնը ամենահին միջազգային տոներից մեկն է:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է դեռևս 1925 թվականին` Ժնևում երեխաներիպաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:

Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրն ու 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով, ըստ էության, երեխաները համարվեցին հատուկ խոցելի խումբ:

Պատմությունը չի նշում, թե ինչու է որոշվել այս տոնը նշել հենց հունիսի 1-ին: Ըստ վարկածներից մեկի՝ 1925թ. Չինաստանի գլխավոր հյուպատոսը Սան ֆրանցիսկոյում հավաքել է մի խումբ որբ երեխաների և նրանաց համար կազմակերպել փառատոն՝ «Դուան – ու ցզե» («Դինոզավրեր և նավակներ») անվանումով: Այս փառատոնը տեղի է ունեցել հենց հունիսի 1-ին: Հետաքրքիր զուգադիպությամբ այս օրը նաև համընկնում է Ժնևում տեղի ունեցած մանկական համաժողովի հետ:[