Posted in Գրականություն 11

Բուքը, երգը, երեխան

Ընթերցանության նյութը՝ Բուքը, երգը, երեխան

Առաջադրանքներ

1․ Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր։

Մրմռալ – թեթև ցավ կամ ծակծկոց զգալ

Քուրջ – հին, պատառոտված կտոր

Նիգ – դռան փակման հարմարանք

Մատույցներ – որևէ վայրին մոտ տարածք

Ապավինել – վստահել, հույսը դնել մեկի կամ ինչ-որ բանի վրա

Մղկտալ – ցավից կամ տխրությունից հեկեկալ

2․ Ինչպե՞ս էր իրեն պահում երեխան դժվար իրավիճակում

Երեխան դժվարություններին դիմանում էր համառությամբ և կամքի ուժով։ Չնայած ցրտին ու հոգնածությանը՝ նա չէր հանձնվում և շարունակում էր ճանապարհը դեպի դպրոց։

3․ Ինչպիսի՞ վերաբերմունք ունեին մեծահասակները երեխայի նկատմամբ

Մեծահասակները երեխայի նկատմամբ անտարբեր և կոպիտ էին։ Նրանք չէին փորձում հասկանալ նրա վիճակը և չէին խղճում նրան։

4․ Ինչո՞ւ է երեխան դպրոց հասնելը համարում իր համար ապահովության հասնել։

Որովհետև դպրոցը նրա համար տաք և ապահով վայր էր, որտեղ կարող էր պաշտպանվել ուժեղ բքից ու ցրտից։

5․ Ինչո՞ւ բախվեցին երեխայի երազանքն ու իրականությունը։

Երեխան երազում էր դպրոցում տաքանալ և ապահով լինել, բայց իրականում նրան ներս չթողեցին։ Նա հույս ուներ օգնություն ստանալու, սակայն հանդիպեց անտարբերության։

6․ Փորձիր մի քանի նախադասությամբ բնութագրել տղային։

Տղան համառ, կամքի ուժ ունեցող և հույսը չկորցնող երեխա էր։ Նա դժվարությունների մեջ էլ փորձում էր առաջ գնալ։ Նա նաև բարի ու միամիտ էր, քանի որ վստահում էր մեծահասակներին և սպասում նրանց օգնությանը։

7․ Ո՞րն է ստեղծագործության հիմնական գաղափարը։

Ստեղծագործության հիմնական գաղափարն այն է, որ երեխաները մեծահասակների հոգատարության և ուշադրության կարիքն ունեն։ Հեղինակը ցույց է տալիս, թե որքան ցավալի է, երբ երեխան օգնության կարիք ունի, բայց փոխարենը հանդիպում է անտարբերության ու կոպտության։

Posted in Էկոոլոգիա 11

Էկոլոգիա

Գրի՛ր վերլուծական (մոտ 100–200 բառ) հետևյալ ուղղություններով․

1. Զբոսաշրջության ոլորտի խնդիրները Հայաստանում
Հայաստանն ունի զբոսաշրջային մեծ ներուժ, սակայն ոլորտում դեռևս կան մի շարք խնդիրներ։ Դրանցից են ճանապարհների և ենթակառուցվածքների ոչ բավարար զարգացվածությունը, հատկապես՝ հեռավոր համայնքներում, սպասարկման որակի անհավասարությունը, երբեմն նաև բարձր գները։ Բացի այդ, որոշ զբոսաշրջային վայրերում բավարար ուշադրություն չի դարձվում մաքրությանը, բնության պահպանությանը և պատմամշակութային հուշարձանների խնամքին։ Կարծում եմ՝ այս խնդիրներից մի քանիսը տարիներ շարունակ պահպանվում են և պահանջում են ավելի հետևողական մոտեցում։

2. Զարգացման ուղիներ և առաջարկներ
Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու համար անհրաժեշտ է բարելավել ճանապարհները, զարգացնել համայնքային զբոսաշրջությունը և բարձրացնել ծառայությունների որակը։ Կարևոր է նաև պահպանել բնությունը, խթանել էկոտուրիզմը և ստեղծել մատչելի առաջարկներ։ Ներքին զբոսաշրջությունը կարելի է զարգացնել դպրոցական ու ուսանողական ճամփորդությունների, արշավների և կրթական ծրագրերի միջոցով։

3. Զբոսաշրջային ընկերությունների դերը
Մասնավոր տուրիստական ընկերությունները կազմակերպում են ուղևորություններ, առաջարկում տարբեր երթուղիներ և զբոսաշրջիկներին ծանոթացնում Հայաստանի տեսարժան վայրերին։ Դրանք կարող են բարձրացնել ոլորտի որակը՝ ապահովելով լավ կազմակերպված ծառայություններ, փորձառու ուղեկցորդներ և հետաքրքիր ծրագրեր։ Կարևոր են նաև նորարարական լուծումները՝ թվային քարտեզները, բջջային հավելվածները, առցանց գովազդը և պատմական երթուղիների վերականգնումը։

4. Կրթահամալիրային ճամփորդություններով ուսուցման դերը
Կրթական ճամփորդությունները սովորողներին հնարավորություն են տալիս ճանաչել իրենց հայրենիքը ոչ միայն գրքերով, այլև սեփական փորձով։ Դրանք զարգացնում են հետաքրքրասիրությունը, պատասխանատվությունը և բնության ու մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքը։ Միաժամանակ այցելությունները նպաստում են համայնքների զարգացմանը՝ աջակցելով տեղական բիզնեսներին։ Կարծում եմ՝ դպրոցական ճամփորդությունը կարելի է համարել կայուն և կրթական տուրիզմի փոքր մոդել, քանի որ այն համատեղում է գիտելիքը, հայրենիքի ճանաչումը և շրջակա միջավայրի պահպանությունը։

Posted in Հայոց լեզվի քերականություն

Ձևաբանություն

Վարժություններ
1։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։
2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։
Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան

3։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում –եր վերջավորությամբ։
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ


1. Գտնե՛լ գոյականական անդամի լրացումները և որոշե՛լ
տեսակը։
Արևագալից առաջ դարան էինք մտել կիրճում: Գիշերային ամոթխած գեղեցկուհին՝ լուսինը,(բացահայտիչ) վաղուց արդեն թաքնվել էր հանդիպակաց երկնակարկառ լեռան
հետևում: Հատուկենտ(որոշիչ) աստղերն էլ դանդաղորեն հեռանում էին իրենց ասպարեզից:
Խավարչտին(որոշիչ) գիշերը հետզհետե աղոտացավ, տարրալուծվեց օդում:
Գիշերվա(հատկացուցիչ) նիրհից արթնացավ վաղորդյան մեղմօրոր(որոշիչ) զեփյուռը, և հազարաթույր(որոշիչ)
ծաղիկների(հատկացուցիչ) զգլխիչ բույրով տոգորվեց ողջ մթնոլորտը
Ես աննկատելի դուրս էի եկել իմ թաքստոցից և զմայլված ու անէացած շուրջս
էի դիտում:
Հանկարծ ինչ-որ ձայն լսվեց. չորացած(որոշիչ) մի ճյուղ էր, որ ճռռոցով կոտրվեց մոտիկ անտառում:
Ես առաջին անգամ էի տեսնում եղջերուին(հատկացուցիչ) ազատ(որոշիչ) բնության գրկում քայլելիս:
Դուրս եկավ մի խաղաղ հպարտությամբ(որոշիչ), վեհ ու չքնաղ քայլվածքով: Վայրենի
շնորհքով ոլորեց երկայն(որոշիչ) վիզը՝ զգուշորեն նայելով շուրջը(բացահայտիչ): Ապա սուրաց(որոշիչ) դեպի բացատում(հատկացուցիչ) բխող ականակիտ(որոշիչ) աղբյուրը: Հասնելով ջրին՝ եղջերուն հանկարծ կանգ
առավ
(բացահայտիչ) և գլուխը(հատկացուցիչ) գիրթ բարձրացնելով՝ հայացքն ուղղեց դեպի ինձ(բացահայտիչ):

1. Առանձին սյունակներով դո՛ւրս գրել յուրաքանչյուր հոլովով դրված գոյականները։

Լորը (ուղղական) մեր ժողովրդի (սեռական) սիրած թռչուններից (բացառական) է։ Դեռևս միջին դարերում (ներգոյական) հայ 21 մանրանկարիչները (ուղղական) այդ անմեղ ու գեղեցիկ թռչունին (տրական) անմեռ գույներով (գործիական) նկարել են մագաղաթյա գրքերի (սեռական) լուսանցքներում (ներգոյական) և գլխազարդերի (սեռական) մեջ։ Հիշատակենք 1280 թվականին (տրական) Կիլիկիայում (ներգոյական) Պողոս (ուղղական) գրչի (սեռական) ձեռքով (գործիական) գրված մի Ավետարանի (սեռական) ծաղկազարդ խորանը (ուղղական), որի վրա խոտերի (սեռական) և տերևների (սեռական) մեջ լորեր (ուղղական) են կանգնած՝ կտուցները (ուղղական) բացած կանչելիս։ Մեր ժողովուրդը (ուղղական) իր այդ սիրելի թռչնակի (սեռական) մասին տաղեր (հայցական) է հորինել ու երգել դարեդար։
2. Հոլովե՛լ քաղաք, սենյակ, ծառուղի, թերակղզի բառերը (եզակի և հոգնակի)։

ուղղականքաղաք(ը)սենյակ(ը)ծառուղի(ն)թերակղզի(ն)
սեռականքաղաքիսենյակիծառուղութերակղզու
տրականքաղաքինսենյակինծառուղինթերակղզին
հայցականքաղաքըսենյակըծառուղիթերակղզի
բացառականքաղաքիցսենյակիցծառուղուցթերակղզուց
գործիականքաղաքովսենյակովծառուղովթերակղզով
ներգոյականքաղաքումսենյակումծառուղումթերակղզում

3. Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համապատասխան տեղերում։

Սարի գագաթից երևում էին մոտակա գյուղերի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)

Ասֆալտապատ ճանապարհով սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և մեքենայից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)

Մեր շուրջը սփռված դաշտում երևում էին աշխատող մարդիկ, որոնք երբեմն հայացքներն ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)

Այդ հինավուրց ձեռագրում արժեքավոր տեղեկություններ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովին մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)

Ամբողջ օրն աշխատած վարպետը գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)

Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրությունն ավարտվել էր, և հանդիսատեսները խումբ-խումբ ելնում էին դահլիճից։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)

Նրա աշխատանքի վայրի մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել, որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր)

Աստղերը մեկ-մեկ մարում էին երկնքում, փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը, թեթև ծփանքով արթնանում էր ուշ աշնան երկար գիշերվա նիրհից։ (քամի, երկինք, աշուն)

Երկրորդ կուրսի ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր շարքերում նստած ուսանողները դասագրքերում որոնում էին հարցերին վերաբերող թեմաները և տետրում նշում էջերը։ (քննություն, դասագիրք, կուրս)

Վերջերս կազմակերպված մրցույթի մասնակցեցին արվեստի դպրոցում սովորող շատ երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակների։ (մրցույթ, մրցանակ, դպրոց)


1։ Գոյականները խմբավորել ըստ հոլովումների։
Սենյակ-սենյակի, տուն-տան, քաղաք-քաղաքի, այգի-այգու, օր-օրվա, գեղեցկություն-գեղեցկության, լեռ-լեռան, քույր-քրոջ, դուռ-դռան, փողոց-փողոցի, բեռ-բեռի, գիրք-գրքի, ամիս-ամսվա, լուսամուտ-լուսամուտի, ձյուն-ձյան, ընկեր-ընկերոջ, ուսում-ուսման, աշուն-աշնան, գրիչ-գրչի, շուն-շան, ձուկ-ձկան, բարդի-բարդու, խաղող-խաղողի, զարգացում-զարգացման, դիմում-դիմումի, խնձորենի-խնձորենու։


1։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել որոշյալ և անորոշ
առումներով գոյականները։
Որոշյալ և անորոշ առումներով գոյականներ

Որոշյալ առումԱնորոշ առում
գետնի տակհանքանյութերի
բույսերիտեղեկություններ
լեզունլաբորատորիա
ծառընյութերի
թուփըլուծույթներ
ծաղիկըմետաղներ
խոտըպաշարներ
լաբորատորիա էմոխիր
նրանցհյութերը
արմատներըհետախույզները
պոմպերիկազմությունը
գետնի տակիցհանքավայր
տերևներիքարերի
ցողուններումաշխարհում
մետաղներառաջադրանքներ
պաշարները
խորքերում
մետաղը
բույսերի
նմուշները
մոխիրը
քննության
բույսերի
հյութերը
հետախույզները
հողաշերտի
կազմությունը
հանքավայր կա
Ալեքսանդր Մելքումյանի
Հայաստանի
քարերի
աշխարհում
գրքից
հայոց լեզվի
առաջադրանքներ

Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ մեծատառերը թողնելով ըստ անհրաժեշտության։

ՓՈՔՐ ԾԱՌ Է ՍՈՎՈՐԱԿԱՆ ՆՇԵՆԻՆ. ՀԱԶԻՎ ՀԱՍՆՈՒՄ Է 4-8 Մ
ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ, 10-40 ՍՄ ԲՆԻ ՏՐԱՄԱԳԾՈՎ։ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՊՏՂԱՏՈՒ ԲՈՒՅՍ
ԼԻՆԵԼՈՒ ՀԵՏ ՆՇԵՆԻՆ ՆԱ& ԲԱՐՁՐ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԾԱՌԱՏԵՍԱԿ Է։ ՀԱՏԿԱՊԵՍ
ԳԵՂԵՑԻԿ Է ՎԱՂ ԳԱՐՆԱՆԸ, ԵՐԲ ԾԱՌԸ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԾԱԾԿՎՈՒՄ Է
ՁՅՈՒՆԱՍՊԻՏԱԿ ԲՈՒՐՈՒՄՆԱՎԵՏ ԾԱՂԻԿՆԵՐՈՎ։ ՏԱՐԱԾՎԱԾ Է
ԿՈՎԿԱՍՈՒՄ, ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ, ԻՐԱՆՈՒՄ, ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ, ՓՈՔՐ
ԱՍԻԱՅՈՒՄ։ Լևոն Հարությունյանի «Քո շրջապատի ծառերը» գրքից։

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈՐՈՐԸ ՏԱՐԱԾՎԱԾ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԱՍԻԱՅՈՒՄ,
ԿԱՄՉԱՏԿԱՅՈՒՄ՝ ՄԻՆՉԵՎ ՍԱՌՈՒՑՅԱԼ ՕՎԿԻԱՆՈՍ, ՍԵՎ ԾՈՎԻ ԱՓԵՐԻՆ,
ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ, ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ, ԱՆԴՐԲԱՅԿԱԼՈՒՄ ԵՎ ՕԽՈՏՅԱՆ
ԾՈՎՈՒՄ։ ՄԻՋԻՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՐ Է, ԹԵՎԵՐԸ ՄՈԽՐԱԳՈՒՅՆ՝ ՍԵՎ
ԾԱՅՐԵՐՈՎ. ՄՆԱՑԱԾ ՓԵՏՐԱՎՈՐՈՒՄԸ ՍՊԻՏԱԿ Է, ԿՏՈՒՑԸ ԵՎ ՈՏՔԵՐԸ
ՄՈՒԳ ԿԱՐՄԻՐ ԵՆ։ ԱՄՌԱՆԸ ԳԼՈՒԽԸ ՍԵՎ Է, ՁՄՌԱՆԸ՝ ՍՊԻՏԱԿ, ԱՉՔԻ
ՄՈՏ ՈՒՆԻ ԳՈՐՇ ԿԵՏ։
Մարտին Ադամյանի «Հայաստանի թռչունները» գրքից


Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ շարքերի հատուկ անունների բոլոր
բաղադրիչներն են գրվում մեծատառով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ, ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ, ՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏ, ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏ

ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ, ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ

ԱՌՅՈՒԾԱՁԵՎ ՄՀԵՐ, ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ, ՆԱՐ-ԴՈՍ

ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ, ԾԻՐ ԿԱԹԻՆ, ԳԱՅԼ ՎԱՀԱՆ

Posted in Հայոց լեզվի քերականություն

Հոմանիշ և հականիշ բառեր

Գործնական աշխատանք

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

Հսկայական-վիթխարի
Ողորկ-հարթ
Դյութիչ-հմայիչ
Դժվար-խրթին
Բիլ-ծավի
Ստերջ-անպտուղ
Տամուկ-խոնավ
Դրվատել-գովել
Հավաքել-ժողովել
Պարպել-դատարկել

2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։


ա) Լուռ

1. ակնդետ, անխոս, անթարթ

2. մշտապես, հանապազորդ, լռելյայն

3. անձայն, անքթիթ, անշեղ

բ) Գեղեցիկ

1. անբարետես, դեղձան, չքնաղ

2. գեղանի, կախարդական, լուսավոր

3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր

գ) Գովել

1. նախատել, բաղդատել, դրվատել

2. հարատևել, պարսավել, ներբողել

3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել

դ) Երեկո

1. արշալույս, վերջալույս, աստղալույս

2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ

3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ

ե) Ցանկալի

1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի

2. տենչալի, պատկառելի, անհերքելի

3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր:

Փութաջան-ծույլ

Ամպոտ-ջինջ

Ուսյալ-տգետ

Երկչոտ-համարձակ

Օրինական-ապորինի

Անջրդի-ջրարբի

Նոսր-թանձր

Ողորկ-խորդուբորդ


4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ

Ճանապարհը այնքան էլ մոտ չէր, այդ պատճառով չցանկացա մեկնել։

Անտարկտիդան երկրի ամենացուրտ վայրն է, այնտեղ գրանցվել է ռեկորդային -98 աստիճան։

Կա վարկած, որ տաք սուրճն ավելի արագ է սթափեցնում։

Մեր հեքիաթներում շատ են արի և իմաստուն կերպարները։

Ձմեռը ամենագեղեցիկ և հաճելի եղանակն է, չորս կողմումտ ձյուն է։

Տան պատերը այնքան թեք էին, որ չէիր հասկանում ինչպես է այն դեռ կանգուն։

Posted in Քաղաքագիտություն 11

Հոկտեմբերի 19-23՝ հեռավար ուսուցում

Աշխատանքի ուղղությունները՝

  • COP17 համաշխարհային նշանակության միջազգային համաժողովի շրջանակում
    իրականացված աշխատանքների ամբողջացում, արդյունքների հրապարակում բլոգում

    1. Արդյո՞ք արդար որոշումը միշտ այն է, որն ընդունում է մեծամասնությունը։
  • Իմ կարծիքով՝ ոչ միշտ։ Մեծամասնության որոշումը կարող է ընդունվել ժողովրդավարական ճանապարհով, բայց դա դեռ չի նշանակում, որ այն արդար է բոլորի համար։ Օրինակ՝ եթե համայնքի բնակիչների մեծ մասը համաձայն է տնտեսական նախագիծ իրականացնել, բայց այն կարող է վնասել բնությանը կամ զրկել որոշ ընտանիքների իրենց ապրուստի միջոցներից, պետք է հաշվի առնել նաև այդ մարդկանց կարծիքը։
  • Մեր՝ տեղական համայնքների դիրքորոշումն այն է, որ արդար որոշում ընդունելու համար պետք է լսել բոլոր շահագրգիռ կողմերին և գտնել այնպիսի լուծում, որը հնարավորինս կպաշտպանի թե՛ բնությունը, թե՛ մարդկանց իրավունքները։
  • 2. Ո՞վ պետք է վճարի բնության պահպանության համար՝ պետությո՞ւնը, բիզնեսը՞, քաղաքացինե՞րը, թե՞ բոլորը։
  • Կարծում եմ՝ բնության պահպանության համար պատասխանատու են բոլորը, բայց յուրաքանչյուրն իր հնարավորություններին և պատասխանատվությանը համապատասխան մասնակցություն պետք է ունենա։
  • Պետությունը պետք է մշակի բնապահպանական օրենքներ, վերահսկի դրանց իրականացումը և անհրաժեշտության դեպքում ֆինանսական աջակցություն տրամադրի համայնքներին։ Բիզնեսը պետք է պատասխանատվություն կրի իր գործունեության հետևանքով առաջացած վնասների համար և ներդրումներ կատարի ավելի անվտանգ ու բնությանը չվնասող տեխնոլոգիաներում։ Իսկ քաղաքացիները պետք է պահպանեն շրջակա միջավայրը, խնայողաբար օգտագործեն բնական պաշարները և մասնակցեն համայնքային բնապահպանական ծրագրերին։
  • Հատկապես կարևոր է, որ բնության պահպանության ամբողջ ֆինանսական բեռը չդրվի գյուղացիների և փոքր համայնքների բնակիչների վրա։ Եթե նրանցից պահանջվում է փոխել իրենց տնտեսավարման ձևը՝ բնությունը պաշտպանելու համար, ապա պետությունն ու համապատասխան կազմակերպությունները պետք է օգնեն նրանց անցնել ավելի կայուն գործունեության։
  • 3. Եթե գիտնականներն ասում են մի բան, իսկ համայնքի բնակիչներն՝ այլ բան, ո՞ւմ ձայնը պետք է ավելի մեծ կշիռ ունենա։
  • Իմ կարծիքով՝ պետք է հաշվի առնել երկու կողմերի կարծիքը, քանի որ նրանք տարբեր գիտելիքներ և փորձ ունեն։ Գիտնականները կարող են ուսումնասիրությունների և տվյալների միջոցով բացատրել, թե տնտեսական նախագիծն ինչ ազդեցություն կունենա բնության վրա։ Իսկ համայնքի բնակիչները լավ գիտեն իրենց տարածքի առանձնահատկությունները, բնական պաշարները և այն խնդիրները, որոնց հետ առօրյայում բախվում են։
  • Օրինակ՝ եթե նախատեսվում է անտառի հարևանությամբ կառուցել մեծ գործարան, գիտնականները պետք է գնահատեն դրա հնարավոր բնապահպանական հետևանքները, իսկ համայնքի բնակիչները պետք է հնարավորություն ունենան ներկայացնելու իրենց մտահոգությունները՝ կապված ջրի, հողի, առողջության և աշխատատեղերի հետ։
  • Մեր կարծիքով՝ ոչ գիտական տվյալները պետք է անտեսվեն, ոչ էլ համայնքի ձայնը։ Որոշումը պետք է հիմնված լինի գիտական ապացույցների, բնակիչների մասնակցության և հանրային շահի վրա։ Եթե նախագիծը լուրջ ու անընդունելի վնաս է պատճառելու բնությանը, միայն տնտեսական օգուտը բավարար պատճառ չէ այն իրականացնելու համար։
  • «Անկլավներ․ քարտեզը, սահմանը և պատմական փաստը» թեմայով քննարկման և հանդիպման արդյունքների հրապարակում բլոգում
  • Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների բլոգային աշխատանքների լրացում-ամբողջացում.
Posted in English11

English

Assignments for 19.10.26- 23.10.26
504 Essential Words / Lesson 6 slide , page 16, Learn the words, Fill in the Blanks
Reading . The Necklace: read the story , do the ex-es, and be ready to discuss ,

Fill in the Blanks

Copies of some magazines are so scarce, the librarian won’t allow them to circulate.

If we have one more hot, sweltering day, you will be able to persuade me to move to Alaska.

In the show the magician waved his wand to make a lady vanish.

The hair on his head was so sparse, a special pair of scissors was used to thin it.

Since he has passed all his subjects, I’ll assume that he will graduate.

The villain in the movie was played by an actor who was able to look mean.

Mist rose out of the valve on top of the steam engine.

The basketball player was agile; he could practically drop the ball through the hoop.

What theory can you suggest to explain the frequent changes in women’s clothing?

Why don’t you utilize all the space on that page?

Sooner or later the elevator will descend and we’ll be able to go up.

I heard a doctor on a television show say that if we eliminate one slice of bread each day, we’ll lose weight.

Posted in Պատմություն 11

Պատմություն 11-րդ դասարան․ սեպտեմբերի 14-18

Բաժին 1 Պայքար Հայաստանի ազատագրություն համար (XVII դարի երկրորդ կես-XIX դարի առաջին կես)։ Գլուխ I Ազատագրական շարժումները XVII դարի երկրորդ կեսից մինչև XVIII-րդ դար

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

  1. Հայաստանի ազատագրության հնարավոր տարբերակները, ծրագրերը
    Հայ ժողովուրդը ազատագրության հասնելու համար ուներ մի քանի տարբերակ։ Զինված ապստամբություններ, դիվանագիտական ծրագրեր՝ մեծ տերություններից օգնություն ստանալու համար, ինչպես նաև գաղտնի ժողովների և պատվիրակությունների միջոցով կազմակերպչական աշխատանքներ։
  2. Հայաստանի ազատագրության ընդունելի ճանապարհները
    Ամենից ընդունելի էր համարվում դիվանագիտական ճանապարհը, քանի որ միայն ներքին ապստամբությամբ դժվար էր հաջողություն ապահովել։ Հայ գործիչները հիմնականում ձգտում էին ձեռք բերել Ռուսաստանի և եվրոպական երկրների աջակցությունը, սակայն նաև կարևորում էին զինված պայքարը որպես ինքնապաշտպանության և համախմբման միջոց։
  3. Գաղտնի ժողովները և պատվիրակությունները ստեղծումը, դրանց արդյունավետությունը

    Գաղտնի ժողովները ստեղծվում էին ներքին ուժերի համախմբման համար, իսկ պատվիրակությունները ուղարկվում էին արտաքին տերությունների մոտ՝ օգնություն ստանալու նպատակով։ Դրանք կարևոր էին գաղափարի պահպանման և կազմակերպման տեսանկյունից, սակայն արդյունավետությունը սահմանափակ էր, քանի որ մեծ տերությունները գործել են իրենց շահերից ելնելով և հաճախ չեն տրամադրել իրական աջակցություն։
  4. Հայաստանի ազատագրության 17-րդ դարում
    Ազատագրության տարբերակները կարելի է բաժանել երեք հիմնական ուղղությամբ․ զինված պայքար մելիքների ու ժողովրդի կողմից, դիվանագիտական բանակցություններ և դաշնակիցների որոնում մեծ տերություններից, ինչպես նաև գաղտնի ժողովների ու պատվիրակությունների կազմակերպում։ Իրատեսական էր համարվում այս տարբերակների համադրումը՝ ներքին դիմադրության և արտաքին աջակցության համատեղմամբ։
Posted in Քաղաքագիտություն 11

Պետություն։ Պետական իշխանություն և ինքնիշխանություն․

Հոկտեմբերի 12-16
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 2՝ Պետություն։ Պետական իշխանություն և ինքնիշխանություն․
ա/ 
Պետությունը որպես քաղաքական համակարգի կենտրոնական ինստիտուտ
բ/ Պետական իշխանություն և ինքնիշխանություն
Էլ․ դասագիրք՝ 
Հասարակագիտություն-11, էջ 147-152
Կարող եք օգտվել նաև՝
 «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/․

Առաջադրանքներ

1․ Որո՞նք են պետության հատկանիշները։

Պետությունն ունի մի շարք հիմնական հատկանիշներ, որոնցով տարբերվում է հասարակական այլ կազմակերպություններից։ Դրանք են՝ տարածքը, բնակչությունը, պետական իշխանությունը, ինքնիշխանությունը, իրավունքը և հարկային համակարգը։

  • Տարածք․ պետությունն ունի որոշակի սահմաններով առանձնացված տարածք։
  • Բնակչություն․ պետության տարածքում մշտապես բնակվող մարդիկ են։
  • Պետական իշխանություն․ պետությունն ունի կառավարման մարմիններ, որոնք կազմակերպում և ղեկավարում են հասարակական կյանքը։
  • Ինքնիշխանություն․ պետությունն իր տարածքում իրականացնում է գերագույն իշխանություն և ինքնուրույն որոշումներ է ընդունում։
  • Իրավական համակարգ․ պետությունը սահմանում է օրենքներ և ապահովում դրանց կատարումը։
  • Հարկային համակարգ․ պետությունը հարկեր է հավաքում՝ պետական կարիքները և հանրային ծառայությունները ֆինանսավորելու համար։

Այս հատկանիշների շնորհիվ պետությունը կարողանում է կազմակերպել հասարակության կյանքը և պահպանել հասարակական կարգը։

2․ Ինչպե՞ս է պետությունը կարգավորում հասարակական կյանքը։

Պետությունը հասարակական կյանքը կարգավորում է օրենքների, պետական կառավարման մարմինների և տարբեր իրավական մեխանիզմների միջոցով։ Այն սահմանում է մարդկանց իրավունքներն ու պարտականությունները, պաշտպանում նրանց ազատությունները և ապահովում օրենքների պահպանումը։

Պետությունը կազմակերպում է կրթության, առողջապահության, անվտանգության և այլ ոլորտների աշխատանքը, պաշտպանում երկրի սահմանները, ապահովում հասարակական կարգը և լուծում հասարակության առջև ծառացած խնդիրները։

Օրինակ՝ պետությունը սահմանում է ճանապարհային երթևեկության կանոններ, կազմակերպում դպրոցների աշխատանքը և իրավապահ մարմինների միջոցով պայքարում իրավախախտումների դեմ։ Այսպիսով, պետության նպատակն է ապահովել հասարակության բնականոն կյանքը, անվտանգությունը և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։

3․ Որո՞նք են պետական իշխանության հատկանիշները։

Պետական իշխանությունն ունի մի քանի հիմնական հատկանիշներ։

  • Հանրային բնույթ․ պետական իշխանությունն իրականացվում է ամբողջ հասարակության անունից և գործում է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։
  • Համընդհանուրություն․ պետական իշխանությունը տարածվում է պետության ամբողջ տարածքի և այնտեղ գտնվող մարդկանց վրա՝ օրենքով սահմանված կարգով։
  • Ինքնիշխանություն․ պետությունն իր տարածքում ունի գերագույն իշխանություն և արտաքին հարաբերություններում գործում է ինքնուրույն։
  • Օրենքների ընդունման և կիրառման իրավունք․ պետությունը սահմանում է պարտադիր կանոններ և ապահովում դրանց կատարումը։
  • Հարկադրանքի կիրառման հնարավորություն․ օրենքով նախատեսված դեպքերում պետությունը կարող է կիրառել իրավական պատասխանատվության միջոցներ։
  • Հատուկ կառավարման մարմինների առկայություն․ պետական իշխանությունն իրականացնում են համապատասխան մարմինները, օրինակ՝ Ազգային ժողովը, Կառավարությունը և դատարանները։

Պետական իշխանությունը պետք է իրականացվի օրենքների և Սահմանադրության համաձայն՝ հարգելով մարդու իրավունքներն ու ազատությունները։

4․ Որո՞նք են պետության ինքնիշխան իրավունքները։

Պետության ինքնիշխանությունը նշանակում է, որ պետությունն իր տարածքում իրականացնում է գերագույն իշխանություն, իսկ արտաքին հարաբերություններում ինքնուրույն է որոշումներ ընդունում՝ պահպանելով միջազգային իրավունքի նորմերը։

Պետության ինքնիշխան իրավունքներն են՝

  1. Ներքին քաղաքականություն իրականացնելու իրավունք․ պետությունն ինքնուրույն որոշում է իր ներքին կառավարման և զարգացման հիմնական ուղղությունները։
  2. Արտաքին քաղաքականություն իրականացնելու իրավունք․ պետությունը ինքնուրույն հաստատում է հարաբերություններ այլ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ։
  3. Օրենքներ ընդունելու իրավունք․ պետությունը սահմանված կարգով ընդունում է օրենքներ և այլ իրավական ակտեր։
  4. Տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունք․ պետությունը պաշտպանում է իր սահմանները և տարածքային ամբողջականությունը։
  5. Պետական մարմիններ ձևավորելու իրավունք․ պետությունն իր Սահմանադրության և օրենքների համաձայն կազմակերպում է պետական կառավարման համակարգը։
  6. Տնտեսական քաղաքականություն իրականացնելու իրավունք․ պետությունը որոշում է տնտեսական զարգացման, հարկային և ֆինանսական քաղաքականության հիմնական ուղղությունները։
  7. Միջազգային պայմանագրեր կնքելու իրավունք․ պետությունը միջազգային իրավունքի համաձայն կարող է կնքել պայմանագրեր և ստանձնել համապատասխան պարտավորություններ։

Օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է, որն ունի իր Սահմանադրությունը, պետական կառավարման մարմինները, օրենքները և ինքնուրույն արտաքին քաղաքականություն իրականացնելու իրավունք։