Հայերենի երկհնչյունները
Հայերենում յ կիսաձայն հնչյունին կարող է գումարվել որևէ ձայնավոր հնչյուն. այդ երկուսը միասին՝ յ+ ձայնավոր՝ ա, ո, ու, ի, ե, կոչվում են երկհնչյուն: Յ կիսաձայնը, եթե երկու ձայնավորների միջև է, երկհնչյուն կազմում է իրենից հետո եկող ձայնավոր հնչյունի հետ․ օրինակ՝ հեռանայիր բառում երկհնչյունը յի-ն է, ոչ թե` այ-ը։
Հայերենի երկհնչյուններն են՝ այ, յա, եյ, յե, յի, ույ, յու, ոյ, յո։
Առաջադրանք՝
Տրված բառերում առանձնացրո՛ւ երկհնչյունները։
ձ այ ն, վ այ ր, մ այ ր, հ այ ր
եղ յա մ, ման յա կ, կ յա նք, մատ յա ն
թ եյ , Զ եյ թուն, Անդր եյ , Սերգ եյ
ե րամ, ե րգ, հ այ ելի, հ այ երեն
գ այ իսոն, գն այ ինք, ջղ այ ին, հարկ այ ին
բ ույ ս, գ ույ ն, լ ույ ս, համբ ույ ր
աղբ յու ր, ալ յու ր, անկ յու ն, հնչ յու ն
գ ոյ, խ ոյ, Ն ոյ, հոբ ոյ
արդ յո ք, յո դ, յո թ, արքա յո րդի