Posted in English11

English 06.10

Assignments for 06.10.26
Navigate B2 Invest in your future/slide 28, 10a/ in written form
Watch the Vox Pops Video and answer the questions in written form
504 Essential words / Lesson 5 / slide 18, page 13, learn the words and their definitions

Navigate B2 Invest in your future, Slide 28, 10a

1. I agree with this opinion. I think practical work experience is very important. However, I also think that university can give people useful knowledge and skills for their future careers.

2. I agree with this opinion. It is important to think ahead and make plans for the future. People should learn new things and use opportunities to improve themselves and their careers.

3. I agree with this opinion the most. I think people should do their best and not give up too quickly. If you have problems at work, you should try to find a solution before deciding to leave.

My opinion: I think education, work experience and good practical skills are all important for a successful future.

Voxpops

What do you think are essential qualities for finding a job at the moment and why?

I think communication skills, confidence, flexibility and a willingness to learn are essential for finding a job. Employers want people who can work well with others and adapt to new situations. I also think having practical skills and some experience can help a lot.

2. Do you think it’s important to plan for the future? Why/why not?

Yes, I think it is important to plan for the future. Having a plan helps you understand what you want to achieve and what steps you need to take. However, I think you should also be flexible because your plans can change as you get older and learn new things

Posted in Պատմություն 11

Պատմության 11-րդ դասարանի առաջադրանքներ․ հեկտեմբերի 4-11

  1. Ընթերցե՛ք հետևյալ նյութը՝ <<Ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին․ Հովսեփ Էմին>>
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
    1-Նկարագրե՛ք հնդկահայ գաղութի կյանքը XVIII դարի կեսերին։

    Հնդկաստանում հայերը հաստատվել էին դեռևս 16-17դդ։ Նրանք զբաղվում էին վաճառականությամբ։ Հայկական խոշոր համայնքներ կային Հնդկաստանի շատ քաղաքաներում։ 18-րդ դարի երկրորդ կեսից, երբ եվրոպական պետությունները սկսեցին ներթափանցել Հնդկաստան, հայերն այնտեղ մեծ դեր ունեին և լուրջ մրցակից էին եվրոպական վաճառականների համար։

    2-Ի՞նչու հնդկահայ գաղութի ներկայացուցիչները սկսեցին գնահատել ազգային պետականության և հայրենիքի դերը։

    Թեև հնդկահայերը ապրում էին բարեկեցիկ կյանքով, նրանք տեսնում էին, որ իրենց հայրենիքը՝ Հայաստանը, շարունակում է մնալ օտարների տիրապետության տակ։ Նրանք սկսեցին հասկանալ, որ որքան էլ հարուստ լինեն, առանց սեփական պետության հայ ժողովուրդը չի կարող ապահով ապագա ունենալ։ Ազատության և անկախության գաղափարները նրանց ներշնչում էին պայքարել ոչ թե միայն հանուն իրենց, այլև հանուն հայրենիքի։

    3-Ինչո՞վ էր պայմանավորված Հայաստանի ազատագրության գործում Ռուսաստանից և Վրաստանից սպասվելիք օժանդակության հույսերը, ինչու՞ էր Հովսեփ Էմինն ընտրել այդ երկրները։ ։

    Նա համոզված էր, որ թուրքական տիրապետուության դեմ կարելի է ազատագրական պայքար սկսել միայն հարևան երկրի միջոցով։

    4- Այդյո՞ք Հայաստանն ուներ իր ներսում մարդկային անպիսի ռեսուրս, որ կարողանար ազատագրվել օտար տիրապետությունից։

    Ոչ. Հայստանի ներսում բավականաչափ մարդկային ռեսուրսներ չկաին, այդ իսկ պատճառով մենք դիմում էինք Ռուսաստանի և Վրաստանի օգնությանը, քանի որ նրանք կարող էին մեզ զորքեր տրամադրել: Դա ապացուցում է 1780-ական թվականներն Ռուսաստանի հետ վարած բանակցությունները, ըստ որի ռուսները մեր տարածքում զորքեր պետք է տեղավոր էին հանկարծակի կրակներից պաշտպանելու համար:

    5-Ինչու՞ անհաջողությամբ ավարտվեց Հովսեփ Էմինի ազատագրական գործունեությունը։

    Երբ նա մեկնում Գանձասար իրավիճակին ծանոթանալու համար նրան ասում են, որ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը հրամայել է չընդունել և չօժանդակել իրեն: Իմանալով որ Արցախում նույնպես կատարում են նրա հրամանը հեռանում է Ռուսաստան: Շամախիում իմանալով,որ Խոյի Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են տրամադրել նրան 18000 զորք, գնում է դեպի Խոյ: Սակայն պահանջված գումարը չունենալու պատճառով, հուսահատված իր անհաջողություններից վերադառնում է Հնդկաստան:
  3. Վերլուծե՛ք
    Սիմեոն Երևանցի․ դավաճան թե՞ հեռատես ազգային գործիչ։
    Շատերը Սիմեոն Երևանցուն համարել են դավաճան, որովհետև նա չաջակցեց Հովսեփ Էմինին։ Բայց կարելի է նրան նաև հասկանալ։ Սիմեոնը տեսնում էր, որ հայերը չունեն բավարար ուժ և եթե փորձեն ապստամբել, միայն կկործանվեն։ Նա մտածում էր, որ ավելի ճիշտ է պահպանել եկեղեցին, կրթությունը և սպասել ավելի հարմար պահի։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ Սիմեոն Երևանցին դավաճան չէր, այլ իրատես և զգույշ առաջնորդ։
Posted in Հանրահաշիվ 11

Հոկտեմբեր 2

  1. Հաշվել՝−15+8−(−4)+3=0​
  2. Հաշվել՝34−56+13=14\frac34-\frac56+\frac13=\boxed{\frac14}
  3. Պարզեցնել՝4x−3(2x−5)+x=−x+154x-3(2x-5)+x=\boxed{-x+15}
  4. Լուծել7x−4=3x+127x-4=3x+12
    4x=164x=16 → x=4\boxed{x=4}
  5. Լուծել՝՝x−23=4x-\frac23=4
    x=143\boxed{x=\frac{14}{3}}
  6. Տրված է y=2x−5, x=−2y=2x-5,\ x=-2
    y=−4−5=−9y=-4-5=\boxed{-9}

II. Տոկոսներ և հարաբերություններ

  1. 240⋅15%=36240\cdot15\%= \boxed{36}
  2. 100−80=20100-80=20
    20%20\%-ով → 20%\boxed{20\%}
  3. 12000+15%=12000⋅1.15=1380012000+15\%=12000\cdot1.15=\boxed{13800} դրամ
  4. 30%30\%-ը 24 է.
    x⋅0.3=24x\cdot0.3=24 → x=80\boxed{x=80}
  5. 1525⋅100=60%\frac{15}{25}\cdot100=\boxed{60\%}
  6. Հարաբերությունը 3:53:5, ընդհանուր՝ 88 մաս։
    64:8=864:8=8
    Թվերը՝ 3⋅8=243\cdot8=\boxed{24}, 5⋅8=405\cdot8=\boxed{40}

III. Քառակուսի արմատ

  1. 49+81=7+9=16\sqrt{49}+\sqrt{81}=7+9=\boxed{16}
  2. 144−25=12−5=7\sqrt{144}-\sqrt{25}=12-5=\boxed{7}
  3. 50=52\sqrt{50}=\boxed{5\sqrt2}
  4. 72=62\sqrt{72}=\boxed{6\sqrt2}
  5. 12−27=23−33=−3\sqrt{12}-\sqrt{27}=2\sqrt3-3\sqrt3=\boxed{-\sqrt3}
  6. Համեմատել 323\sqrt2 և 20\sqrt{20}.
    32≈4.24,20≈4.473\sqrt2\approx4.24,\quad\sqrt{20}\approx4.47
    Ուրեմն՝ 32<20\boxed{3\sqrt2<\sqrt{20}}
  7. x2=49x^2=49 → x=±7\boxed{x=\pm7}
  8. Եթե գրված է x=5x=5, ապա x=5\boxed{x=5}։

IV. Երկրաչափություն

  1. Ուղղանկյան պարագիծը՝
    P=2(7+4)=22 սմP=2(7+4)=\boxed{22\text{ սմ}}
  2. Մակերեսը՝
    S=7⋅4=28 սմ2S=7\cdot4=\boxed{28\text{ սմ}^2}
  3. Քառակուսու կողմը՝
    36:4=9 սմ36:4=\boxed{9\text{ սմ}}
    Մակերեսը՝ 92=81 սմ29^2=\boxed{81\text{ սմ}^2}
  4. Երրորդ անկյունը՝
    180∘−45∘−65∘=70∘180^\circ-45^\circ-65^\circ=\boxed{70^\circ}
  5. Հավասարասրուն եռանկյան հիմքի անկյունները՝
    (180∘−40∘):2=70∘(180^\circ-40^\circ):2=\boxed{70^\circ} և 70∘\boxed{70^\circ}
  6. Պյութագորասի թեորեմով՝
    c=62+82=100=10 սմc=\sqrt{6^2+8^2}=\sqrt{100}=\boxed{10\text{ սմ}}
  7. 52+122=25+144=169=1325^2+12^2=25+144=169=13^2
    Ուրեմն՝ այո, ուղղանկյուն եռանկյուն է\boxed{\text{այո, ուղղանկյուն եռանկյուն է}}
  8. Տրամագիծը՝ d=2r=10 սմd=2r=\boxed{10\text{ սմ}}
    Շրջանի երկարությունը՝ C=2πr=10π սմC=2\pi r=\boxed{10\pi\text{ սմ}}

V. Հանրահաշիվ + երկրաչափություն

  1. S=(x+3)xS=(x+3)x S=x2+3x\boxed{S=x^2+3x}
  2. 2(x+x+5)=342(x+x+5)=34
    4x+10=344x+10=34
    x=6x=6
    Կողմերը՝ 6 սմ\boxed{6\text{ սմ}} և 11 սմ\boxed{11\text{ սմ}}
  3. (x+2)2(x+2)^2 x2+4x+4\boxed{x^2+4x+4}
  4. Եռանկյան մակերեսը՝ S=(x+4)x2S=\frac{(x+4)x}{2} S=x(x+4)2\boxed{S=\frac{x(x+4)}2}

VI. Լրացուցիչ

  1. x2−9x+20=0x^2-9x+20=0 (x−4)(x−5)=0(x-4)(x-5)=0 x=4, 5\boxed{x=4,\ 5}
  2. 2x2−8=02x^2-8=0
    2x2=82x^2=8 → x2=4x^2=4 x=±2\boxed{x=\pm2}
  3. x2−9xx−3\frac{x^2-9x}{x-3}, x≠3x\neq3 x(x−9)x−3\frac{x(x-9)}{x-3} Այստեղ կրճատում հնարավոր չէ, ուստի՝ x(x−9)x−3,x≠3\boxed{\frac{x(x-9)}{x-3}},\quad x\neq3
  4. 2x=132x=\frac13 x=16\boxed{x=\frac16}
  5. Համակարգը՝ {x+y=92x−y=6\begin{cases} x+y=9\\ 2x-y=6 \end{cases} Գումարելով՝ 3x=153x=15, հետևաբար x=5x=5։
    y=9−5=4y=9-5=4։ x=5, y=4\boxed{x=5,\ y=4}
  6. y=x2−4x+3y=x^2-4x+3 ա) Զրոները՝ x2−4x+3=0x^2-4x+3=0 (x−1)(x−3)=0(x-1)(x-3)=0 x=1, 3\boxed{x=1,\ 3} բ) x=0x=0-ի դեպքում՝ y=3y=3 y=3\boxed{y=3}
  7. Ներքնաձիգը 1010 սմ, կատետը 66 սմ։ b=102−62=64=8 սմb=\sqrt{10^2-6^2}=\sqrt{64}=\boxed{8\text{ սմ}} Մակերեսը՝ S=6⋅82=24 սմ2S=\frac{6\cdot8}{2}=\boxed{24\text{ սմ}^2}
  8. Թվի 20%20\%-ը 6-ով մեծ է նրա 10%10\%-ից։ 0.2x=0.1x+60.2x=0.1x+6 0.1x=60.1x=6 x=60\boxed{x=60}
Posted in English11

English 02.10

Assignments for 02.10.26
504 Essential Words Lesson 4/ slides 15-16, Fill in the Blanks, Synonym Search slide 17
Speaking topics
Should teenagers have more freedom?
Do young people have too many choices?
Is life easier for teenagers today than it was 20 years ago?
What is more important: good grades or practical skills?
Is fast fashion a serious problem?
If everyone had to tell the truth for one day, what would happen?
Can people truly change?
Is failure necessary for success?

Should teenagers have more freedom?
Yes, I think teenagers should have more freedom. It helps them become responsible and independent. However, they still need some rules and guidance from parents.

Do young people have too many choices?
Sometimes, yes. There are many choices about education, jobs, hobbies, and social media. Too many choices can make young people confused.

Is life easier for teenagers today than it was 20 years ago?
In some ways, yes. Technology makes studying and communication easier. But teenagers today also have more stress because of social media and school.

What is more important: good grades or practical skills?
I think both are important. Good grades show that you study hard, but practical skills help you in real life and in your future job.

Is fast fashion a serious problem?
Yes, I think it is a serious problem. People buy many cheap clothes and often do not wear them for a long time. This creates a lot of waste.

If everyone had to tell the truth for one day, what would happen?
I think it would be a very interesting and difficult day. People might discover many secrets, and some relationships could change. But people might also understand each other better.

Can people truly change?
Yes, I believe people can truly change. They can learn from their mistakes and develop new habits.

For example, a shy person can become more confident by talking to other people and trying new things.

A person can also become kinder, more responsible, and more patient.

Life experiences can help people understand what is important. Sometimes, friends, family, or difficult situations can also change a person.

Change can take time and it is not always easy, but I think it is possible if a person really wants to change and works on alone.

Is failure necessary for success?
I think failure can be an important part of success. When we fail, we learn what went wrong and can try again. Failure can teach us not to give up.

Posted in Հայոց լեզվի քերականություն

Երկհնչյուններ և ձայնակապ

1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

  • Գարունդ հայերեն է գալիս,
  • Ձյուներդ հայերեն են լալիս….
  • Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
  • Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…
  • Հայաստան ասելիս այտերս այրվում են,
  • Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
  • Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
  • Ծանր նստել է քարափը ձորում,
  • Հյուրընկալ տերը մանկության ձորի։
  • Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
  • Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
  • Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
  • Ու համբերությունն այս մեծ քարափի։
  • Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
  • Իր ներսը նայի, և ով իմանա,
  • Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
  • Կամ թե այնպիսի մի հարստություն,
  • Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։

    2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
    Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,
    ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ, համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ, հույսն։

    3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
    երկհնչյուն կա։

    Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
    մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի, հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա, յուրային։

    4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների ու բաղաձայնների քանակը։
    Ակունք-2ձ, 3բ, բարձունք-2ձ, 5բ, խճանկար-2ձ, 5բ(4ձ,5բ), անդունդ-2ձ, 4բ, հրաժեշտ-2ձ, 5բ(3ձ, 5բ), պայթյուն-2ձ, 5բ, դաստիարակ-4ձ, 5բ, մանրէ-2ձ, 3բ, սրբատաշ-2ձ, 5բ(3ձ, 5բ), հյուլե-2ձ, 3բ, անընդհատ-3ձ, 5բ(3ձ, 4բ), սրընթաց-2ձ, 5բ(3ձ, 5բ), մերթընդմերթ-3ձ, 8բ, մտավոր-2ձ, 4բ(3ձ, 4բ), դազգահ-2ձ, 4բ(2ձ, 3բ)|
  • 5.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
    Հեքիաաթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ,
    էքսկուրսիա, խավիար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենիամին, մումիա, Սիսիան, փասիան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լիարդ, քիմիա, օվկիանոս, անցյալ, Ազարիա, Անանյա, Եղիա, Եղիազար, Երեմյա, հեծյալ, Զաքարիա, Մարիամ, Ամալյա, Օֆելյա։

    6. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
    Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգեոն, հետիոտն, արդյոք, մարմարիոն,
    թեորեմ, մեդալիոն, միլիոն, ակորդեոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն, տրիլիոն, օրիորդ ավիացիոն, ինդուկցիոն, ամեոբա, քամելեոն։

    7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
    Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել, վայելել,
    գայիսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆայել, միայն, պոեմ, պոետ,
    միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական
Posted in Պատմություն 11

Պատմության 11-րդ դասարանի առաջադրանքներ․ սեպտեմբերի 28-հեկտեմբերի 4

Առաջադրանքներ նախատեսված 11-րդ դասարանի սովորողների համար

Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության պատմությունը (ամփոփ) հետևյալ կետերով․

1. Սելջուկ-թյուրքերի արշավանքները Արևմուտք

Սելջուկ թուրքերը քոչվոր թյուրքական ցեղեր էին, որոնք ծագել էին Կենտրոնական Ասիայում։ 11-րդ դարում նրանք սկսեցին մի շարք նվաճումներ, որոնք հանգեցրին Բյուզանդական կայսրության հետ առճակատման։

1071 թվականին Մանազկերտի ճակատամարտում սելջուկ-թուրքերը ջախջախեցին բյուզանդական բանակին։ Այս հաղթանակը նպաստեց Անատոլիայում սելջուկյան իշխանության հաստատմանը։ Սելջուկների կողմից Անատոլիայի գրավումը մեծ ազդեցություն ունեցավ տարածաշրջանի հետագա պատմության վրա և նպաստեց թուրքալեզու պետությունների առաջացմանը։ Հետագայում Սելջուկյան պետությունը բաժանվեց մի շարք փոքր իշխանությունների, որոնցից մեկը դարձավ Օսմանյան բեյլիկը։

2.Իկոնիայի սուլթանություն

Իկոնիայի սուլթանությունը, որը հայտնի է նաև որպես Ռումի սուլթանություն, Փոքր Ասիայի սելջուկյան պետություն էր, որը գոյություն ունեցավ 1074–1307 թվականներին։ Այն հիմնադրել է Սուլայմանը՝ Գթլմուշ բեգի որդին։ Սկզբում մայրաքաղաքը Նիկիան էր, իսկ հետագայում՝ Իկոնիան (ներկայիս Կոնիա)։

Սուլթանությունը աստիճանաբար ընդարձակվեց․ 1157 թվականին ենթարկեց Դանիշմանների ամիրայության տարածքը, 1207 թվականին գրավեց Անթալիան, իսկ 1214 թվականին՝ Սինոպը։ Ռազմաքաղաքական հզորության գագաթնակետին այն հասավ Ալա-ադ-Դին Քեյ-Քուբադի օրոք։

12-րդ դարում Իկոնիայի սուլթանության զորքերը մի քանի անգամ ներխուժեցին Կիլիկիայի հայկական իշխանապետության տարածք, սակայն հաջողության չհասան։ Սուլթան Ռուքն ադ-Դինը արշավեց Վրաստան, սակայն Բասենի դաշտում պարտվեց հայ-վրացական զորքերին։ 1214–1219 թվականներին Քեյքաուզը փորձեց գրավել Կիլիկիայի հայկական թագավորության սահմանամերձ Լուլուա և Կապան բերդերը, սակայն 1219 թվականին պարտվեց Լևոն Բ-ի զորքերին։

3.Օսմանյան կայսրության հիմնումը

Օսմանյան կայսրությունը առաջացել է Անատոլիայում գտնվող փոքրիկ թյուրքական բեյլիկից, որը 13-րդ դարի վերջին հիմնադրել է Օսման I-ը։

Օսմանյան պետությունը աստիճանաբար ընդարձակվեց և դարձավ հզոր պետություն։ 1453 թվականին Մեհմեդ II-ի կողմից Կոստանդնուպոլսի գրավումը կարևորագույն իրադարձություն էր Օսմանյան պետության պատմության մեջ։ Դրանից հետո այն վերջնականապես ամրապնդվեց որպես մեծ տերություն և շարունակեց իր ընդարձակումը Եվրոպայում ու Ասիայում։

Օսմանյան դինաստիայի կառավարումը տևեց ավելի քան վեց դար՝ 1299 թվականից մինչև 1922 թվականը, երբ վերացվեց սուլթանությունը։

4. Օսմանյան կայսրությունը 15–16-րդ դարերում

XV–XVI դարերում Օսմանյան կայսրությունը հասավ իր հզորության բարձրակետին։ Այն դարձավ բազմազգ և բազմալեզու մեծ պետություն, որի տարածքները ներառում էին Հարավարևելյան Եվրոպայի, Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի մեծ մասը։

Սուլթան Սելիմ I-ի (1512–1520) օրոք Օսմանյան պետությունն ավելի ընդարձակվեց և դարձավ խալիֆայություն։ Հետագա տարիներին կայսրությունը շարունակեց իր ռազմական և քաղաքական ազդեցության ընդլայնումը։

5.Կործանումը

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան կայսրությունը սկսեց վերջնականապես քայքայվել։ 1920 թվականի Սևրի պայմանագիրը նախատեսում էր կայսրության տարածքների մեծ մասի բաժանումը։ Սակայն թուրքական ազգային շարժման հաղթանակից հետո 1923 թվականին Լոզանի պայմանագրով նոր պայմաններ հաստատվեցին, և Օսմանյան կայսրության գոյությունը փաստացի ավարտվեց։

1922 թվականի նոյեմբերի 1-ին վերացվեց սուլթանությունը, իսկ վերջին սուլթան Մեհմեդ VI-ը նոյեմբերի 17-ին լքեց երկիրը։ 1923 թվականի հոկտեմբերի 29-ին հռչակվեց Թուրքիայի Հանրապետությունը, որի առաջին նախագահը դարձավ Մուստաֆա Քեմալը, հետագայում՝ Աթաթյուրք։

Posted in English11

Navigate B2

Assignments for 01.10.26
Please look through the project SEB Talks and come
up with your topics.
Navigate B2/ slide 18, ex 10, Grammar slide 139 , ex 1,2
Watch the Vox Pops and answer the questions

Would you like to go adventure.

I love to go on an adventure. I think exploring a new place, trying new activities, and meeting new people would be exciting.

Can you think of a time when you where out of your comfort zone what happened.

One time I was out of my comfort zone when I went to a new place without my friends. At first, I felt nervous. But I talked to new people and had a really good time. After that, I felt more confident.

Exercise 10

  1. was travelling
  2. wore
  3. wore
  4. claimed
  5. had saved
  6. fell
  7. was
  8. commented
  9. had never seen
  10. was walking
  11. rescued
  12. had got
  13. started
  14. stared
  15. said

Exercise 1

  1. As Eva was walking through the square, she saw an old friend who she had not seen for years.
  2. We had been at the airport for over two hours before they told us that the flight was cancelled.
  3. I fell asleep while I was watching TV last night.
  4. Dr Brown was walking out of the station when he realized that he had left one of his bags on the train.
  5. Laurent had lived in three different countries by the time he was five years old.
  6. The accident happened because the driver was looking at his mobile when the car in front of him suddenly stopped and he was not able to brake in time.

Exercise 2

  1. became
  2. reached
  3. had been walking
  4. arrived
  5. had set off
  6. began
  7. set off
  8. fell out
  9. returned
  10. encountered
  11. was approaching
  12. started
  13. captured
  14. allowed
  15. endured
  16. suffered
Posted in Գրականություն 11

Կոմիտասը լեգենդ է, հեռավոր առասպել

Գրականություն-Կոմիտասյան օրեր.ամփոփում

Ընթերցանության նյութը՝  Կոմիտասը լեգենդ է, հեռավոր առասպել

Առաջադրանքներ

1․ Աշխատանք տեքստի հետ։

  • Ինչո՞ւ է Իսահակյանը Կոմիտասին անվանում «լեգենդ», «հեռավոր առասպել», «չքնաղ հրաշապատում»։

    Իսահակյանը Կոմիտասին այդպես է անվանում, որովհետև նրա կյանքն ու կատարած մեծ գործը տարիների հեռավորությունից իրեն թվում են անհավատալի և հրաշալի։ Չնայած նրանք ժամանակակիցներ էին և միասին էին ապրել ու ճանապարհորդել, Կոմիտասի թողած մեծ ժառանգությունն այսօր նրան թվում է լեգենդ։
  • Ի՞նչ հիշողություններ ունի Իսահակյանը Կոմիտասի մասին։

    Իսահակյանը հիշում է, որ Կոմիտասին Գևորգյան ճեմարանում կոչում էին «Եղբայր Սողոմոն»։ Նրանք միասին ապրել են, խոսել, կատակել և ճամփորդել հայ գյուղերով ու ուխտատեղիներով։ Նա նաև հիշում է Էջմիածնում Կոմիտասի հետ անցկացրած մի գեղեցիկ օր, երբ Կոմիտասը նրան ներկայացրեց «Մոկաց Միրզան»։
  • Որտե՞ղ և ինչպե՞ս էր Կոմիտասը հավաքում ժողովրդական երգերը։

    Կոմիտասը շրջում էր հայկական գյուղերում և ուխտատեղիներում՝ Սևանում, Հառիճում, Արարատյան դաշտում, Շիրակում, Վանում, Մուշում։ Նա երգերը լսում և հավաքում էր անմիջապես ժողովրդից՝ հայ շինականներից, գեղջուկներից և աշխատավորներից։
  • Ի՞նչն էր, ըստ Իսահակյանի, Կոմիտասի մեծագույն ծառայությունը հայ երաժշտությանը։

    Կոմիտասի մեծագույն ծառայությունն այն էր, որ նա հայտնագործեց և ցույց տվեց հայ ազգային երգի ինքնուրույն, ինքնատիպ ու անաղարտ բնույթը և հիմք դրեց ազգային երաժշտական մշակույթին։
  • Ի՞նչ իմաստ ունի «բյուրեղացրած վերադարձրեց» արտահայտությունը։

    Այս արտահայտությունը նշանակում է, որ Կոմիտասը ժողովրդից վերցրած երգերը մշակեց, մաքրեց ավելորդ ու օտար ազդեցություններից և բարձր գեղարվեստական ձևով վերադարձրեց ժողովրդին։
  • Ինչպե՞ս փոխվեց հայ ժողովրդի վերաբերմունքը սեփական երգի և մշակույթի նկատմամբ Կոմիտասի գործունեության շնորհիվ։

    Կոմիտասի գործունեության շնորհիվ ժողովուրդը ավելի լավ զգաց իր ազգային ինքնությունը, ավելի կապվեց իրար հետ և ինքնաճանաչվեց։ Հայ հասարակությունը նաև սկսեց ավելի լավ զգալ աշխատավոր ժողովրդի վիշտը, ուրախությունը և սերը հայրենի բնության նկատմամբ։

2․ Գտիր տեքստում այն հատվածները, որոնք ցույց են տալիս՝ Յուրաքանչյուրի համար ընտրիր մեկ նախադասություն և հիմնավորիր ընտրությունդ։

  • Կոմիտասի աշխատասիրությունը,
    «Կոմիտասը անխոջ աշխատասիրությամբ, իր հանճարի ուժով…»

    Հիմնավորում․ Այս նախադասությունը ցույց է տալիս, որ Կոմիտասը շատ աշխատասեր էր և մեծ նվիրումով էր զբաղվում իր գործով։
  • գիտական պատրաստվածությունը,
    «…նաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեց հակառակը, ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը…

    Հիմնավորում․ Այստեղ ընդգծվում է նրա տեսական և գիտական պատրաստվածությունը։
  • ժողովրդի նկատմամբ սերը,
    «Նա խառնվեց այդ երգերը ստեղծող ժողովրդի հետ, ներձուլվեց նրա հետ. ներապրեց նրա երգերը…»

    Հիմնավորում․ Կոմիտասը մոտ էր ժողովրդին, հասկանում էր նրա կյանքն ու զգացմունքները և ապրում էր նրա երգերով։
  • երաժշտական հանճարը,
    «Կոմիտասը նոր էր գտել «Մոկաց Միրզան» և մշակել էր այդ էպիկական հուժկու երգը»։

    Հիմնավորում․ Նա ոչ միայն գտնում էր ժողովրդական երգերը, այլև մեծ վարպետությամբ մշակում էր դրանք։
  • ազգային մշակույթի նկատմամբ վերաբերմունքը։

    «Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ»։

    Հիմնավորում․ Այս նախադասությունը ցույց է տալիս, որ Կոմիտասը կարևորում էր հայ ազգային երաժշտության ինքնատիպությունն ու մաքրությունը։

3.  «Կոմիտասը՝  հայտնագործող»

ինչո՞ւ է Իսահակյանը Կոմիտասի գործունեությունը ներկայացնում որպես հայտնագործություն։ Գրի՛ր 5–7 նախադասությամբ քո մեկնաբանությունը։

Իսահակյանը Կոմիտասի գործունեությունը ներկայացնում է որպես հայտնագործություն, որովհետև նա բացահայտեց հայ ազգային երգի իրական արժեքն ու ինքնատիպությունը։ Կոմիտասը փնտրում էր երգերի աղբյուրը հենց ժողովրդական միջավայրում։ Նա շրջում էր գյուղերով և հավաքում շինականների ու աշխատավորների երգերը։ Այնուհետև մաքրում էր դրանք օտար ազդեցություններից և մշակում բարձր արվեստով։ Դրա շնորհիվ հայկական երգը դարձավ ավելի ճանաչելի և հասանելի հասարակությանը։ Կոմիտասը ցույց տվեց, որ հայ երաժշտությունն ունի ինքնուրույն և հին ավանդույթներ։ Այդ պատճառով Իսահակյանը նրա գործը համարում է մեծ հայտնագործություն։

4. Բառի ուժը

Բացատրի՛ր տեքստում գործածված հետևյալ բառերի և արտահայտությունների իմաստը. փառապանծ, անսպառ հարստություն, ազգային մելոս, ինքնատիպ, անաղարտ, օտարամուտ ժանգ, ներապրել, բյուրեղացնել, առնական երգ, պաթոս։

Այնուհետև ընտրիր դրանցից երեքը և կազմիր նախադասություններ։

Փառապանծ — փառքով հայտնի, մեծ հեղինակություն ունեցող։

Անսպառ հարստություն — անսահման, չսպառվող մեծ արժեք կամ ժառանգություն։

Ազգային մելոս — տվյալ ժողովրդի ազգային երաժշտական ոճը, մեղեդային առանձնահատկությունը։

Ինքնատիպ — յուրահատուկ, ուրիշներից տարբերվող։

Անաղարտ — մաքուր, չաղավաղված, օտար ազդեցություններից զերծ։

Օտարամուտ ժանգ — օտար ազդեցություններ, որոնք ժամանակի ընթացքում աղավաղել են ազգային երգը։

Ներապրել — ինչ-որ բան խորությամբ զգալ և ապրել սեփական հոգու մեջ։

Բյուրեղացնել — մաքրել, կատարելագործել և ավելի հստակ ու գեղեցիկ ձև տալ։

Առնական երգ — ուժեղ, խրոխտ, քաջություն ու հզորություն արտահայտող երգ։

Պաթոս — ոգևորություն, հուզական ուժ, բարձր զգացմունքայնություն։

Երեք բառով նախադասություններ

Բյուրեղացնել — Կոմիտասը կարողացավ բյուրեղացնել ժողովրդական երգերը։

Ինքնատիպ — Կոմիտասը ստեղծեց հայ երաժշտության ինքնատիպ ոճը։

Անաղարտ — Նա պահպանեց հայկական երգի անաղարտ բնույթը։

5. Պատկերավոր լեզու

Իսահակյանի խոսքում շատ են պատկերավոր արտահայտությունները։ Գտիր առնվազն 5 պատկերավոր արտահայտություն և բացատրի՛ր, թե ինչ պատկեր կամ զգացողություն են ստեղծում։ Օրինակ՝ «երգը բյուրեղացրած վերադարձրեց ժողովրդին»։

1. «Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել»

Այս արտահայտությունը ցույց է տալիս, որ Կոմիտասի կերպարը Իսահակյանին թվում է շատ հեռավոր, մեծ և գրեթե առասպելական։

2. «Նա հայտնագործել է մեր ազգային երգը»

Այստեղ «հայտնագործել» բառը փոխաբերական իմաստով է։ Կոմիտասը նոր երգեր չի ստեղծել, այլ բացահայտել է ժողովրդի մեջ արդեն գոյություն ունեցող ազգային երաժշտական արժեքը։

3. «Մաքրել այդ երգերը օտարամուտ ժանգից»

«Ժանգը» այստեղ խորհրդանշում է օտար ազդեցություններն ու ավելորդ զարդերը, որոնք աղավաղել էին հայկական երգերը։

4. «Մեր բարձր լեռներից, շառաչուն ջրերից, խոժոռ ժայռերից են ծագում առել»

Այս արտահայտությունը ստեղծում է Հայաստանի բնության հզոր և վեհ պատկերը և ցույց է տալիս երգի կապը հայրենի հողի հետ։

5. «Կոմիտասը բյուրեղացրած վերադարձրեց նրան»

Այստեղ ստեղծվում է մաքրված, գեղեցկացված և կատարելագործված երգի պատկեր։ Կոմիտասը ժողովրդից վերցրած երգը մշակեց և նոր արժեքով վերադարձրեց ժողովրդին։

6. «Այդ երգը եկավ քաղաք, բարձրացավ բեմերի վրա, հաղթական հնչեց բոլոր հանդեսներում»

Այս արտահայտությունը ցույց է տալիս, թե ինչպես ժողովրդական երգը դուրս եկավ գյուղական միջավայրից և դարձավ ամբողջ ժողովրդի մշակութային արժեքը։

Posted in Քաղաքագիտություն 11, Ընդհանուր

Պետական համակարգ և իրավունքի պաշտպանության մեխանիզմներ

Սեպտեմբերի 28-հոկտեմբերի 2
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 1․ Պետական համակարգ և իրավունքի պաշտպանության մեխանիզմներ․
1․1/
Իրավունքի ճյուղեր․
ե/ Վարչական իրավունք
զ/ Քրեական իրավունք
Էլ․ դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 24-34
ՀՀ Սահմանադրություն
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Օրենսգիրք
ՀՀ Քրեական օրենսգիրք

Առաջադրանք
1.
Բերե՛ք օրինակներ, որոնցում առկա են անձ-պետություն վարչաիրավական հարաբերություններ:

Անձ-պետություն վարչաիրավական հարաբերությունների օրինակներ

Անձ-պետություն վարչաիրավական հարաբերությունները առաջանում են այն ժամանակ, երբ քաղաքացին հարաբերությունների մեջ է մտնում պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հետ։

Օրինակներ՝

  • Քաղաքացին դիմում է անձնագիր ստանալու համար։
  • Անձը դիմում է պետական մարմնին՝ որևէ փաստաթուղթ կամ տեղեկանք ստանալու նպատակով։
  • Քաղաքացին ստանում է վարորդական իրավունք։
  • Ոստիկանության աշխատակիցը տուգանում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտած անձին։
  • Քաղաքացին դիմում է պետական մարմնին սոցիալական աջակցության կամ նպաստի համար։
  • Անձը վարչական կարգով բողոքարկում է պետական մարմնի որոշումը։



    Ինչո՞վ են տարբերվում զանցանքները հանցանքներից /բլոգային աշխատանք/
    Զանցանքը իրավախախտում է, որը համարվում է ավելի քիչ վտանգավոր և սովորաբար առաջացնում է վարչական պատասխանատվություն, օրինակ՝ որոշ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը։

Հանցանքը օրենքով նախատեսված ավելի վտանգավոր արարք է, որի համար սահմանվում է քրեական պատասխանատվություն, օրինակ՝ գողությունը, կողոպուտը կամ դիտավորյալ ծանր վնաս պատճառելը։

Այսպիսով, հիմնական տարբերությունը արարքի հանրային վտանգավորության աստիճանն է և դրա համար նախատեսված պատասխանատվության տեսակը։ Զանցանքի դեպքում կիրառվում է վարչական պատասխանատվություն, իսկ հանցանքի դեպքում՝ քրեական պատասխանատվությու

Posted in Հայոց լեզվի քերականություն

Ի՞նչ է նշանակում պատկանել միաժամանակ մի քանի վայրերի: Էլիֆ Շաֆակ

Այս քաղաքը միշտ հետապնդելու է քեզ»,- գրել է հույն բանաստեղծ Կոնստանտին Կավաֆիսը՝ նույնիսկ այն ժամանակ, երբ մեկնում ես ուրիշ երկիր, ուրիշ ափ։ Ինձ միշտ հետապնդող քաղաքը Ստամբուլն է։

Հոգով ու սրտով ես ստամբուլցի եմ, անգամ եթե այլևս չեմ կարող վերադառնալ այնտեղ։ Քաղաքիս հանդեպ իմ սերն ու հոգատարությունը խորն են, և կարծում եմ՝ դրանք ակնհայտորեն արտացոլված են իմ վեպերում։ Ուր էլ գնամ, Ստամբուլն ինձ հետ է լինելու. այդպես եմ զգում։ Մենք չենք հրաժարվում մեր սիրած վայրերից միայն այն պատճառով, որ ֆիզիկապես կտրվել ենք նրանցից։

Հայրենիքները ապակյա դղյակներ են։ Դրանցից հեռանալու համար ստիպված ես կոտրել ինչ-որ բան՝ պատ, հասարակական պայմանականություն, մշակութային կարգ, հոգեբանական պատնեշ, սիրտ։ Իսկ այն, ինչ կոտրել ես, հետապնդելու է քեզ։ Ուստի արտագաղթած լինել նշանակում է գրպաններում հավերժ պահել ապակու բեկորներ։ Հեշտ է մոռանալ, որ դրանք այնտեղ են՝ այնքան թեթև ու աննշան, և շարունակել ապրել՝ քո փոքրիկ ձգտումներով ու կարևոր ծրագրերով, բայց անգամ ամենափոքր հպումից բեկորները կհիշեցնեն իրենց գոյության մասին։ Նրանք խոր վերքեր կբացեն։

Հայրենիքները, որոնցից հեռացել ենք, նման են մանկության տարիներին տրված երդումներին։ Գուցե այլևս չենք հավատում նրանց, գուցե հազիվ ենք մտածում նրանց մասին, բայց նրանք դեռ կապում են մեր լեզուները։ Նրանք լռության մատնված գաղտնիքներ են, կուլ տված պատասխաններ, չասված ցավեր, նոր բացված հին վերքեր, չմոռացված առաջին սերեր։ Որքան էլ վճռական լինենք լքելու մեր հայրենիքները, որովհետև Աստված գիտի՝ քիչ չենք տեսել նրանց հիմարություններն ու անհեթեթությունները, թշնամանքներն ու դաժանությունները, ճշմարտությունն այն է, որ նրանք երբեք չեն լքի մեզ։ Նրանք ստվերներ են, որ մեզ հետ գալիս են աշխարհի չորս կողմերը. երբեմն քայլում են մեզնից առաջ, երբեմն՝ մեր հետևում, բայց երբեք շատ չեն հեռանում:

Ահա թե ինչու, նույնիսկ արտագաղթերից ու վերաբնակություններից երկար ժամանակ անց, եթե ուշադիր լսես, դեռ կարող ես որսալ մեր հայրենիքների հետքերը մեր կոտրտված առոգանության, կիսաժպիտների, անհարմար լռությունների մեջ։

Ուրեմն՝ այո՛, ես ստամբուլցի եմ։

Բայց ես նաև խոր կապ ունեմ Բալկանների հետ։ Եթե ինձ մի սեղանի շուրջ նստեցնեք հունական, բուլղարական, բոսնիական, ալբանական կամ ռումինական ծագում ունեցող որևէ գրողի հետ, կզարմանաք՝ տեսնելով, թե որքան շատ ընդհանրություններ ունենք։ Միևնույն ժամանակ, իմ հոգում կրում եմ բազմաթիվ տարրեր Մերձավոր Արևելքից։ Ուստի այս անգամ ինձ նստեցրեք սիրիական, լիբանանյան, հորդանանյան, եգիպտական, իսրայելական, պաղեստինյան կամ թունիսյան ծագում ունեցող որևէ գրողի կողքին։ Կրկին կզարմանաք՝ տեսնելով, թե որքան նման ենք միմյանց։

Ես նաև լոնդոնցի եմ, Բրիտանիայի քաղաքացի և խոր ու կրքոտ կապվածություն եմ զգում այս երկրի հանդեպ, որտեղ գտել եմ գրելու ազատությունը։ Ես եվրոպացի եմ՝ ծնունդով, ընտրությամբ և այն արժեքներով, որոնց հավատարիմ եմ։ Եվ չնայած այն ամենին, ինչ մեր քաղաքական գործիչները վերջին շրջանում ասում են մեզ, ես կուզեի ինձ համարել աշխարհի քաղաքացի, այս մոլորակի քաղաքացի, համաշխարհային հոգի։

Ես պատկանում եմ մի քանի վայրերի:

«Դե, դա շքեղություն է»,- ասում են պոպուլիստները։ «Ոչ բոլորը կարող են ճանապարհորդել»։

Ճիշտ է, ոչ բոլորը կարող են ճանապարհորդել տարբեր մշակույթների միջով, բայց նրանցից ոչ բոլորն են «էլիտայի» ներկայացուցիչներ։ Համավարակից հետո ավելի քիչ զբոսաշրջիկներ կկարողանան մեկնել արտերկիր, ավելի քիչ օտարերկրյա ուսանողներ կդիմեն ուսման համար, և ավելի քիչ ներգաղթյալներ աշխատանքի կանցնեն։ Ես խորապես անհանգստանում եմ՝ տեսնելով, թե ինչպես են պատնեշները գնալով ավելի ու ավելի բարձրանում։

Մի քանի վայրերի պատկանելը սնվում է մշակութային հանդիպումներից, բայց դա միայն ճանապարհորդող մարդկանց արտոնությունը չէ։ Այն մտածելակերպ է, վերաբերմունք, ոչ թե անձնագրիդ կնիքների քանակ։ Խոսքը սեփական անձի և քո նման մարդկանց մասին ավելի ճկուն մտածելու մասին է, ոչ թե կարծրացած, անփոփոխ սահմանումների:

Գուցե ծնվել, մեծացել, կրթություն ես ստացել ու ամուսնացել միևնույն քաղաքի սահմաններում։ Սակայն ընտանեկան պատմությունների, մշակութային պատկանելությունների, հասարակական նախասիրությունների, քաղաքական հայացքների, սպորտի ու արվեստի հետ ունեցած կապերի և այլ հանգամանքների միջոցով դու, միևնույն է, պատկանում ես մի քանի վայրերի։

Մարդը, յուրաքանչյուր մարդ, սահմաններ չունի և իր մեջ ամփոփում է բազմություններ։

Մի քանի վայրերի պատկանող մարդկանց միջև ավելի շատ ընդհանրություններ կան, և միշտ ավելի մեծ է ընդհանուր եզրեր գտնելու հնարավորությունը, քան փոխադարձաբար բացառող ինքնություններ ունեցող մարդկանց միջև։ Եվ այնուամենայնիվ, ինչո՞ւ ենք դպրոցում, ընտանիքում ու հասարակության մեջ մեր երեխաներին հազվադեպ ենք սովորեցնում, որ նրանք մի քանի վայրերի են պատկանում և կարող են իրենց երկրների ու համայնքների հանդեպ ունենալ խոր սեր՝ միաժամանակ հիշելով, որ մարդկության քաղաքացիներ են։