Posted in Կենսաբանություն 9

Թարգմանություն / Գենետիկական կոդ․ ԴՆԹ

Կա մոտ 30,000 տարբեր տեսակի սպիտակուցներ, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նույն 20 ամինաթթուների տարբեր համադրություններից: Դրանք, ինչպես այբուբենի տառերը, միավորվում են՝ կազմելու համար մակրոմոլեկուլային շղթաներ, որոնք հաճախ ունենում են հարյուրավոր միավորների երկարություն: Եթե ամինաթթուները գտնվում են ճիշտ հաջորդականությամբ, շղթան դառնում է գործող սպիտակուց:

Ամինաթթուները սպիտակուցի մեջ չեն միավորվում քաոսային կերպով, այլ խիստ որոշակի, նախօրոք ծրագրավորված հաջորդականությամբ: Հենց այս հաջորդականությունն է որոշում սպիտակուցի կառուցվածքը, բնույթն ու հատկությունները:

Դին Քենյոնը առաջարկեց գաղափարը, որ ամինաթթուների քիմիական հատկություններն են նպաստում դրանց փոխադարձ ձգողականությանը: Այդպիսով դրանք կարող են ձևավորել երկար շղթաների, որոնք հետագայում դառնում են սպիտակուցներ՝ կենդանի բջջի հիմնական բաղադրիչը: Հետևաբար, կյանքի առաջացումը անխուսափելի էր և կանխորոշված էր միայն քիմիայի օրենքներով:

Շատ գիտնականներ ընդունեցին Քենյոնի գաղափարները, և հաջորդ 20 տարիների ընթացքում «Կենսաքիմիական կանխորոշվածություն» գիրքը դարձավ ամենահայտնի գիրքը քիմիական էվոլյուցիայի տեսության վերաբերյալ: Բայց գրքի հրապարակումից 5 տարի անց Քենյոնը սկսեց կասկածել իր տեսության ճշգրտությանը:

Քենյոնը ստիպված էր բացատրել, թե ինչպես կարող էին առաջին սպիտակուցները կազմավորվել առանց գենետիկական գործոնի օգնության: Ամինաթթուների շղթաները կենդանի բջիջներում չեն ձևավորվում միայն իրենց առանձին մասերի կամ հատվածների փոխադարձ ձգողականության շնորհիվ, ինչպես ենթադրում էր Քենյոնը, երբ խոսում էր կյանքի առաջացման ամենասկզբնական փուլերի մասին: Փոխարենը, ինչպես պարզվեց հետագա ուսումնասիրությունների ընթացքում, ամինաթթուների ծագման գործընթացը սպիտակուցների մեջ բջջի ներսում վերահսկվում է մեկ այլ մեծ մոլեկուլով՝ ԴՆԹ-ով:


ԴՆԹ-ի ամուր պաշտպանված կրկնակի պարույրի մեջ պարունակվում է հսկայական տեղեկատվություն՝ խիստ կազմակերպված քիմիական հատվածների տեսքով, որոնք գիտնականները նշում են լատինական A, C, T, G տառերով:

Այս յուրահատուկ քիմիական կոդը կոչվում էր «կյանքի լեզու»։ Այն հանդիսանում է մեր Տիեզերքի ամենալայն ու մանրամասն տեղեկատվության պահեստը:

Աղբյուր՝ https://www.youtube.com/watch?v=PPxSXVzjog4

Leave a comment