
Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ կա: Այդ հազար երեք հարյուր ժողովուրդները խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ՝ Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկյան բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում․ մի երկրի ժողովուրդը մի քանի լեզվով է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվում: Կոնգոյում հինգ հարյուր լեզու կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվում, և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են ավելի քան վաթսուն լեզվով:
Աշխարհի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այստեղ արվեստի ավելի քան երեք միլիոն ստեղծագործություն է ցուցադրվում: Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճները նայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր ճանապարհ է անցնում:Արգելանոցում բույսերի երկու հազար տեսակներ են աճում:

Պաշտպանենք բուսական և կենդանական աշխարհը
Ա․ Մի անգամ, երբ ծիծեռնակները դեպի հարավ էին չվում, փորձանքի մեջ ընկան: Այդ տարի Շվեյցարիայում շատ ցուրտ էր, ինչի պատճառով բոլոր միջատները սատկել էին: Եվ քանի որ ծիծեռնակները սնվում էին միջատներով, հետևաբար սովից ուժասպառ եղան ու վայր ընկան։ Բայց Շվեյցարիայի բնակիչներնօգնեցին նրանց, հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան, որտեղից հատուկ գնացքով արագ և ապահով ուղարկեցին հարավ:
Բ․ Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում բնակվում են բնության շատ կրքոտ պաշտպաններ, ովքեր ստեղծել են «Չիպկո-Անդոլայ» («Գրկի՛ր ծառը») ընկերությունը: Երբ ընկերության անդամներից մեկն իմանում է, որ ինչ-որ տեղ պատրաստվում են ծառ կտրել, նա իր համախոհների հետ անմիջապես սլանում է այնտեղ: Ծառահատների հայտնվելուն պես ընկերության կամավորներից յուրաքանչյուրը մի ծառի բուն է գրկում և թույլ չի տալիս, որ կտրեն:
Մեզանից յուրաքանչյուրը պետք է պաշտպանի բնությունը, չէ՞ որ առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ։ Մարդն օգտվում է բնության բոլոր բարիքներից, մարդն էլ է բնության մի մասնիկը, ուստի պետք է հոգ տանել թե կենդանական, թե բուսական աշխարհի պահպանման համար։

Գյուղի վերևում հին քարայրներ կան:
Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն:
Կա ձմեռվա ճանապարհ։
Մանուկները գնում են ծանոթ արահետով։
Գարնան մի գեղեցիկ առավոտ Անժիկն ու Մինա բիբին գնացին դեպի ձորակ։

Բոլոր տրված բառերը դերաննուներ են, և արտահայտում են առաջին, երկրորդ և երրորդ դեմք։ Ես, դու , նա դերանուններն անձնական են, իսկ մյուսները՝ ցուցական։ Իրարից տարբերվում են ըստ դերանունների տեսակի։

Որսորդը մեծ դժվարությամբ մի հավք բռնեց: Փետրահան եղած մեծ հավքը հանկարծ լեզու առավ ու ասաց.
— Որսո՛րդ, ինձ բա՛ց թող, քո լավության դիմաց քեզ համար երեք հատ մարգարիտ կածեմ: Որսորդը հավատաց ու բաց թողեց։ Հավքը ծառի վրա թռավ, մի բարձր ճյուղի նստեց: Ուրախությունից իր տեղը չգտնող որսորդն էլ կանգնել ու մարգարիտներին էր սպասում, որոնց շնորհիվ կհարստանար։ Բայց հավքն իր խոստումը կատարելու միտք էլ չուներ։ Որսորդը զղջաց ու ձեռքը պարզեց, որ նրան նորից բռնի, բայց չհասավ: Խելացի աչքերով հավքը ծիծաղեց ու ասաց. — Ձեռքդ մի՛ մեկնիր նրան, ինչին չի հասնի. սա՝ մեկ: Չլինելու բանին մի՛ հավատա, սա՝ երկու։ Անցած-գնացածի համար մի՛ ափսոսա. սա էլ՝ երեք: Ահա՛ քեզ երեք մարգարիտ։


Իշխանն իրեն էլ չէր խնայում. վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր։
Իշխանը նրան էլ չէր խնայում. վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր։
Իշխանն իր որդուն էլ չէր խնայում. վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:
Երկիրը նրա շուրջը պտտվում է մի տարում։
Երկիրն իր շուրջը մեկ օրում է պտտվում:
Երկիրն արեգակի շուրջը պտտվում է մի տարում։
Մայրս ասում էր, որ ինքը երեկոյան հյուրեր է ընդունելու:
Մայրս ասում էր, որ նա երեկոյան հյուրեր է ընդունելու:
Մայրս ասում էր, որ տատիկը երեկոյան հյուրեր է ընդունելու։
Այդ մարդն իրենից բացի բոլորին վստահում է:
Այդ մարդը նրանից բացի բոլորին վստահում է:
Այդ մարդը հարևանից բացի բոլորին վստահում է:

Գնալիս մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
Քո գնալուց հետո հյուրեր եկան:
Այդ աղջկան փրկելիս քիչ էր մնում ինքը խեղդվեր:
Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա:
Շտապելուց ամեն ինչ գցում էր ձեռքից:
Շտապելիս ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:
Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:
Այդ ասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:
Հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:
Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:
Դա դիտելուց հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:


Մեր կյանքի մեջ աշխուժություն էր մտցնում մարդանման կապիկը՝ Չամլին, որն ամեն առավոտ թեյ բերող սպասավորի հետ մտնում էր մեր ննջարանը: Մի ցատկով կտրում էր դռնից մինչև մահճակալս ընկած տարածությունը և թռնում մահճակալիս: Ի նշան ողջույնի` շտապ-շտապ համբուրում էր ինձ իր խոնավ շուրթերով ու հետո տնքտնքալով հետևում էր, թե ինչպես էի կաթ, թեյ ու շաքար (հինգ գդալ) լցնում իր բաժակը: Բաժակն ինձնից վերցնում էր հուզմունքից դողդողացող ձեռքով, մոտեցնում շուրթերին ու խմում ահավոր մի ֆռոցով: Առանց դադար տալու ավելի ու ավելի էր բարձրացնում բաժակը, մինչև որ այն շուռ էր գալիս մռութի վրա: Դրանից հետո վրա էր հասնում մի երկար ընդմիջում: Չամլին սպասում էր, որ կիսահալված շաքարը հոսեր իր լայն բացված բերանի մեջ: Երբ համոզվում էր, որ բաժակի մեջ էլ ոչինչ չկար, խոր հոգոց էր հանում ու բաժակը վերադարձնում ինձ՝ այն աղոտ հույսով, որ նորից կլցնեի:

ա) սահմանադիր — սահման — ա — դիր
զմրուխտափայլ — զմրուխտ — ա — փայլ
կանխավճար — կանխ — ա — վճար
սնափառ — սին — ա — փառ
բաղաձայն — բաղ — ա — ձայն
պարտատեր — պարտ — ա — տեր
կենսախինդ — կենս — ա — խինդ
ջրամուկ — ջուր — ա — մուկ
արևամանուկ — արև — ա — մանուկ
ձեռագործ — ձեռ — ա — գործ
նորամուտ — նոր — ա — մուտ
բ) կենարար — կեն – արար
կենսուրախ — կենս – ուրախ
զուգընթաց — զուգ – ընթաց
ջրկիր — ջուր — կրող
ջրհեղեղ — ջուր — հեղեղ
բանբեր — բան — բեր
քարտաշ — քար — տաշ
տնպահ — տուն — պահ
լուսնկա — լույսն — կա
մթնկա — մութն — կա
ձնծաղիկ — ձյուն — ծաղիկ
ռնգեղջյու — ռունգ — եղջյուր
քարափ — քար — ափ
մոլեռանդ — մոլ — եռանդ
հրձիգ — հուր — ձիգ
քարտաշ — քար — տաշ
ակնհայտ — ակն — հայտ
Առաջին շարքի բառերը իրար կապված են ա հոդակապով, իսկ երկրորդ շարքի բառերը՝ ոչ։


Տարիներ առաջ ենթադրում էին, որ Վեզուվի ժայթքման ժամանակ (մ․թ․ա․ 79թ․) կործանվել է երեք քաղաք՝ Հերկուլանիումը, Պոմպեյն ու Ստաբիան։ Սակայն վերջերս նշանավոր հրաբխի լավայի և մոխրի տակ թաղված մի այլ քաղաք են գտել՝ Օպուլենտիստը։ Պեղումները ժամանակին ցույց տվեցին, որ այդ քաղաքում դարեր առաջ ապրելիս են եղել միայն ունևոր մարդիկ։ Աղքատների տներ այդ ժամանակ չեն հայտնաբերվել։
Գիտնականները միայն գանգի օգնությամբ մարդու մասին շատ բան կարող են ասել՝ նրա սեռը, տարիքը, ազգային պատկանելիությունը, մարմնի կառուցվածքը, մտավոր ունակությունը և այլն։ Բայց պարզվում է, սր գանգը «խոսում» է ոչ միայն տիրոջ մասին։ Ժամանակին գոյություն ուներ այն կարծիքը, որ Աֆրիկա մայրցամաքն ու Սիցիլիա կղզին դարեր առաջ միացած են եղել։ Այդ կարծիքը հիմա արդեն ապացուցվել է։ Կղզում գտել են երեք միլիոն տարի առաջ ապրած նախամարդու գանգ, որը նման է ոչ թե եվրոպացի, այլ աֆրիկացի իր ժամանակակիցների գանգին։ Քանի որ նախկինում նավեր չկային, որ աֆրիկացին նավակով հասներ Սիցիլիա, իսկ լողալով այդքան ճանապարհ կտրելն անհնար է, ուրեմն կղզին մայրցամաքի մասն է եղել։




































