Posted in Գրականություն10

Թումանյանի կյանքի անսասան օրենքը

Tumanyan

Մի առիթով Թումանեանը այսպէս է ձեւակերպել իր համար սկզբունքային նշանակութիւն ունեցող «կեանքի անսասան օրէնքը». «Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ, վերջը դու ես յաղթելու»: 

1906թ-ին Թումանյանին ներկայացւում է  մի արտառոց ու անհեթեթ մեղադրանք. իբր Թումանեանը սպանել է «անտառապահ Շմակովին՝ կողոպտելու նպատակով»։ «Իհարկէ ծիծաղելի է,- գրում է Թումանեանը,- բայց տեսնում էք դրա հետ միասին որքան ստորութիւն կայ, եւ ինչպէս մարդիկ, որոնց ես ատել եմ, բայց որոնց, ինչ էլ լինի, երբեք չարիք չեմ հասցրել եւ դա թոյլ էլ չեմ տուել, ինչպէս ասում եմ ես։ Յովհաննէս Թումանեանը սպանել է անտառապահին — մի կողմ թողնենք, որ Թումանեանն այդ ժամանակ Լոռուայ գաւառամասում չի էլ եղել։ Էսպէս է աշխարհքի բանը — լաւութիւնն էլ է պատժւում — էն էլ աւելի շատ։ Բան չկայ. ամէն բանին վերջ կայ. իսկ արդարութիւնը եւ անմեղութիւնը միշտ յաղթանակել են աշխարհքում ու պիտի յաղթանակեն, եւ ես չեմ էլ նեղանում, որ էդ շուտ չի լինում»:

Թումանեանը փիլիսոփայական հանդարտութեամբ էր խորհում մարդկային ապերախտութեան ու չարութեան մասին, որոնց պատճառով էր նաեւ նա յայտնուել բանտում։ Որքան էլ պատմաքաղաքական էին դրդապատճառները, այնուամենայնիւ, կոնկրետ մարդկանց միջոցով էին նիւթւում կեղծ մեղադրական գործերը, մանաւանդ այնպիսի մարդկանց, որոնք իրենց կեանքով պարտական էին Թումանեանին։ Սակայն իր անորոշ ճակատագրին սպասող բանաստեղծը կարողանում էր այդ ամէնին բարձրից նայել եւ ներել: Փետրուարի 1-ին բանտից գրում է. «Էդպէս անաստուած կերպով զրպարտութեան ենթարկուել էն մարդկանց կողմից, որոնց նկատմամբ դու բարերար ես եղել — դրա մէջ տանջանքի հետ միասին կայ նաեւ ինչ-որ մխիթարութիւն, եւ ես նոյնիսկ ոչ մի չարութիւն չեմ զգում էդ դժբախտների հանդէպ։ Աստուած նրանց հետ»։ Ոչ մի ակնթարթ չարութեան ու վրէժխնդրութեան զգացումները չեն համակել բանաստեղծին, թէեւ դեռ բանտից ազատուելուց յետոյ էլ դառնացած պիտի գրէր. «Աւելի մեծ անարդարութիւն, քան իմ վերաբերութեամբ էր — անկարելի է երեւակայել»։

Որքան էլ մարդկային ապերախտութեան մասին մտքերը յուզէին բանաստեղծին, համբերութիւնն ու արդարութեան վերջնական յաղթանակի նկատմամբ հաւատը չէր լքում նրան. «Էսպէս է աշխարհքի բանը — լաւութիւնն էլ է պատժւում — էն էլ աւելի շատ։ Բան չկայ. ամէն բանին վերջ կայ. իսկ արդարութիւնը եւ անմեղութիւնը միշտ յաղթանակել են աշխարհքում ու պիտի յաղթանակեն, եւ ես չեմ էլ նեղանում, որ էդ շուտ չի լինում»։

Բանտից դուրս գալուց յետոյ էլ մարդկային ապերախտութիւնը, «լաւութիւնը պատժելը» բանաստեղծին առնուազն տարօրինակ էր թւում. «Տարօրինակն այն էր,- գրում է Թումանեանը,- որ իմ դէմ վկայութիւն էին տուել մի հայ, որը իր կեանքով միայն ինձ է պարտական, եւ մի քանի թուրքեր, որոնց հետ թէ ինչքան եմ լաւ վարուել՝ իրենք են աղաղակում այժմ, եւ աշխարհքը գիտի»։

Սակայն Թումանեանը, իրօք, ունեցել է մի ներքին համոզմունք, որ ճշմարտութիւնը յաղթելու է, եւ իրեն արդարացնելու են։ Նրա հոգեկան անդորրի ու խաղաղութեան մասին վկայութիւնների հանդիպում ենք բանաստեղծի՝ բանտից գրած գրեթէ բոլոր նամակներում. «Տրամադրութիւնս հանգիստ է եւ խաղաղ։ Ոչ մի անհանգստութիւն»։ Դեռ բանտից գրած առաջին՝ յունուարի 4-ի նամակում, բանաստեղծը հարազատներին վստահեցնում էր. «Իմ գործը կը պարզուի։ Էդ հին պատմութիւն է եւ կրկնւում է։ Դուք հանգի՛ստ եղէք»։ Նոյնը հաւաստիացնում է յունուարի 25-ին, երբ զաւակներին գրում է. «Ես համոզուած եմ, որ շուտով կը տեսնուենք, եւ չեմ կասկածում»։

Նոյն թուի փետրուարի 29-ին բանաստեղծը գրում է. «Տրամադրութիւնս, գիտէք, որ հեշտ չի կարող փչանալ, եւ նոյնպէս լաւ է ու խաղաղ»։

Որքան էլ՝ հոգով խաղաղ, այնուամենայնիւ, Թումանեանը տանջարանում էր, եւ ինչպէս իւրաքանչիւր կալանաւորի, նրա ուրախութեան պահերը կապւում

Թերեւս, հոգեկան այդ հանգստութիւնն էր պատճառը, որ կալանաւոր Թումանեանը բանտում կարողացաւ չյուսահատուել ու չխեղճանալ։ Նա նոյն համարձակ ու սկզբունքային անձնաւորութիւնն էր։ Անմեղութեան եւ արդար լինելու զգացողութիւնից ծնուող այդ համարձակութիւնն ու քաջութիւնը բանաստեղծի անկոտրում կամքի ու լաւատեսութեան ակունքն էին։ Անմեղ լինելով, դատապարտուած լինելու դրաման ապրելով հանդերձ՝ Թումանեանը գրում է. «Ես ունէի այն, ինչ որ ամէնից էականն է — հոգու լիակատար հանգստութիւն, միշտ եւ անվերջ վստահութիւն ու համարձակութիւն, երբ գործ ունէի հետները։ Ես գիտէի, որ ոչ մի յանցանքի բնաւորութիւն ունեցող հանգամանք, թէկուզ ամենաչնչին, չեն կարող դէմս բերել. այնինչ ես նրանց առջեւ կը դնեմ անթիւ փաստեր, թէ ինչպէս եմ ես վարուել էն ժամանակ, երբ ամէն մարդ թողնուած էր իր խղճին ու իր հասկացողութեանը:Ես համարձակ կարողանում էի ասել ամէն բան, ինչ որ չի կարողասել մեղաւոր մարդը կամ չպէտք է ասի»։

Մի առիթով Թումանեանը այսպէս է ձեւակերպել իր համար սկզբունքային նշանակութիւն ունեցող «կեանքի անսասան օրէնքը». «Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ: Վերջը դու ես յաղթելու»: Այս տողերը նա գրել է 1914 թ., երբ արդէն նստել էր մեղադրեալի աթոռին եւ արդարացուել։ Նրա դէմ դուրս էր եկել «ամբողջ աշխարհքը»՝ ցարական բիւրոկրատական ողջ ապարատը՝ բազմաթիւ լրտեսներով ու կեղծարար քննիչներով, բանտերով ու դատարաններով, «բայց վերջը նա էր յաղթել», որովհետեւ գործը, որի համար պայքարել ու մեղադրուել էր բանաստեղծը, արդար էր, շիտակ էր ու բարի։

Կեանքի այդ անսասան օրէնքի նկատմամբ հաւատը ներշնչում էր նրան բանտի պատերի մէջ, Սիբիրն ու աքսորը աչքի առաջ ունենալով, գրել իր հոգու խաղաղութեան մասին. «Ես ինձ շատ լաւ եմ զգում։ Լինել մաքուր ու արդար՝ էդ մեծ բան է։ Դա տալիս է ե՛ւ կայտառութիւն, ե՛ւ հանգստութիւն, ե՛ւ ամէն, ամէն ինչ, ե՛ւ առողջութիւն»։ Իսկ ազատութեան մէջ, վերլուծելով իր գլխով անցածը, աւելի քան վստահ էր, որ մարդուն հզօրացնող, անհատին տառապանքները յաղթահարելու ուժը կարող է տալ միայն արդարութեան ու անմեղութեան զգացումը, սեփական առաքինութեան գիտակցումը։

Իշխանուհի Մարիամ Թումանեանին ուղղուած նամակում բանաստեղծը գրում է. «Ես հէնց էն գլխից, լաւ գիտենալով իմ ոչ միայն անմեղութիւնը — այլեւ, անհամեստութիւն չլինի — առաքինութիւնը, որ ցոյց եմ տուել խառնակութեան տարիներում, շատ էի ինձ զգում ուժեղ, եւ ի՜նչ սքանչելի բան է, երբ մարդ արդար է ու զինուած իր լաւ գործերով»:

Աղբյուրը՝  Սուսաննա Յովհաննիսեան, «Թումանեանի դատավարութիինը» 

Նյութն ամբողջությամբ՝  Հայ մատենագրութեան թուանշային գրադարանում

Լուսանկարները՝  Հայ մատենագրութեան թուանշային գրադարանի ֆեյսբուքյան էջից

Հարցեր և առաջադրանքներ 

• Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը:
Հովհաննես Թումանյան կյանքի անսասան օրենքը հետևյալն էր․
«Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետև թեկուզ ամբողջ աշխարհքը վեր կենա քո դեմ, վերջը դու ես հաղթելու»։
Այս միտքը ցույց է տալիս, որ նա հավատում էր արդարության վերջնական հաղթանակին։ Նրա համոզմամբ՝ մարդը պետք է հավատարիմ մնա իր խղճին ու բարությանը՝ անկախ դժվարություններից։

• Ի՞նչ ես հասկանում հոգու խաղաղություն ասելով: Ե՞րբ ես խաղաղ ու հանգիստ:
Հոգու խաղաղությունը ներքին հանգստությունն է, երբ մարդը մաքուր խիղճ ունի, չի տանջվում մեղքի զգացումից և վստահ է իր արդարության մեջ։ Մարդը խաղաղ է լինում, երբ գիտի, որ ճիշտ է վարվել, երբ չի վնասել ուրիշներին և երբ իր ներսում չկա ատելություն կամ վախ։

• Ի՞նչ է գրում Հովհ. Թումանյանը հոգու խաղաղության մասին: Դո՞ւ էլ ես այդպես կարծում:
Թումանյանը գրում է, որ մաքուր և արդար լինելը մեծ ուժ է տալիս մարդուն։ Նա նշում է, որ հենց անմեղության և արդարության զգացումն էր իրեն տալիս համարձակություն, վստահություն և հանգստություն նույնիսկ բանտում գտնվելիս։

Ես նույնպես համաձայն եմ այդ մտքի հետ, որովհետև երբ մարդը գիտի, որ արդար է, նա ավելի ուժեղ է դառնում և չի կոտրվում դժվարություններից։

• Ի՞նչպես էր վերաբերում Թումանյանը մարդկային ապերախտությանն ու չարությանը: Համամի՞տ ես նրա հետ:
Թումանյանը մարդկային ապերախտությանը վերաբերում էր փիլիսոփայական հանգստությամբ։ Նա չէր լցվում վրեժխնդրությամբ կամ ատելությամբ, նույնիսկ երբ իրեն զրպարտում էին։ Նա կարողանում էր ներել և հավատալ, որ արդարությունը վերջում հաղթելու է։

Ես համաձայն եմ նրա մոտեցման հետ, որովհետև ատելությունը միայն ավելի է ծանրացնում մարդու հոգին, իսկ ներողամտությունը մարդուն ավելի բարձր է դարձնում։

• Բնութագրիր Հովհաննես Թումանյանին:
Հովհաննես Թումանյանը եղել է ազնիվ, սկզբունքային, արդարամիտ և մեծահոգի մարդ։ Նա ունեցել է անկոտրում կամք, համբերություն և ուժեղ հավատ արդարության նկատմամբ։ Նույնիսկ անարդար մեղադրանքների և բանտարկության ժամանակ նա պահպանել է իր հոգու խաղաղությունը։ Նա ոչ միայն մեծ բանաստեղծ էր, այլև բարձր բարոյական արժեքներ ունեցող անձնավորություն։

Թումանյանը օրինակ է այն բանի, թե ինչպես պետք է մարդը հավատարիմ մնա իր խղճին և բարությանը՝ անկախ կյանքի փորձություններից։

Posted in Պատմություն 10

Արևելյան Հայաստանի մարզպանական կարգավիճակը․ Վարդանանց պատերազմ

  • Համառոտ ներկայացրե՛ք հայ նախարարական համակարգի էությունը։ Ի՞նչ քաղաքականություն էին վարում Սասանյանները Հայաստանում հայ Արշակունիների անկումից հետո

Նախարարները պահպանեցին իրենց տիրույթները։ Սասանյանները Հայաստանը դարձրին մարզպետություն՝ իրենց իշխանության տակ։

  • Ինչպե՞ս էր Հազկերտը փորձում թուլացնել Հայաստանի ռազմական հզորությունը։ Ի՞նչ նպատակ էր հետապնդում Դենշապուհի անցկացրած աշխարհագիրը։

Հազկերտը հայ զորքը ուղարկեց հոների դեմ, ձգտեց կրոնափոխ անել հայերին։ Դենշապուհը կատարեց հաշվառում՝ հարկերը բարձրացնելու և վերահսկողությունն ամրապնդելու նպատակով։

  • Հազկերտի հրովարտակը հայերից ի՞նչ էր պահանջում։ Ե՞րբ հրավիրվեց և ի՞նչ որոշում ընդունեց Արտաշատի ժողովը։

Հրովարտակը պահանջում էր հրաժարվել քրիստոնեությունից։ 449 թ. Արտաշատի ժողովում մերժվեց այդ պահանջը։

  • ի՞նչ որոշում ընդունեցին Տիզբոն կանչված նախարարները։ Ներկայացրե՛ք Անգղի և Զարեհավանի դեպքերը։

Նախարարները ձևականորեն համաձայնեցին, բայց իրականում ծրագրեցին ապստամբություն։ Անգղում դիմադրություն ցույց տվեցին մոգերին, Զարեհավանում նրանց սպանեցին։

  • ինչպիսի՞ իրադրություն էր Աղվանքում։ Ե՞րբ է տեղի ունեցել և ինչպե՞ս է ավարտվել Խաղխաղի ճակատամարտը։ Ի՞նչ հետևանք այն ունեցավ։

Աղվանքում պարսիկներն բռնություններ էին գործում։ 450 թ. Խաղխաղում հայերը հաղթեցին, ազատագրեցին Աղվանքը։

ինչո՞ւ Վասակ Սյունին հրաժարվեց ապստամբությունից։

Նա փորձեց հաշտվել պարսիկների հետ ու հեռացավ Սյունիք։

  • Նկարագրե՛ք Ավարայրի ճակատամարտը։ Պատմական ի՞նչ կարևոր արդյունքներ ունեցավ Վարդանանց պատերազմը։

451 թ. Ավարայրում հայերը հերոսաբար կռվեցին, Վարդան Մամիկոնյանը զոհվեց։ Չնայած պարտությանը, հայերը պահպանեցին հավատքն ու ինքնությունը։


Հայոց պատմություն 10-րդ դասարան, էջեր 138-142

Posted in Հանրահաշիվ 10

Եռանկյան և զուգահեռագծի մակերեսներ-Փետրվարի 18

S=12absinα

Առաջադրանքներ՝

1. Զուգահեռագծի հիմքը 8 սմ է, բարձրությունը՝ 5 սմ։ Գտնել մակերեսը։

S = 8 * 5 = 40

2. Զուգահեռագծի կողմը 12 սմ է, այդ կողմին տարված բարձրությունը՝ 7 սմ։ Գտնել մակերեսը։

S = 12 * 7 = 84

3. Եռանկյան հիմքը 10 սմ է, բարձրությունը՝ 6 սմ։ Գտնել մակերեսը։

S = 30

4. Եռանկյան հիմքը 15 սմ է, բարձրությունը՝ 4 սմ։ Գտնել մակերեսը։

S = 30

5. Զուգահեռագծի մակերեսը 54 սմ² է, հիմքը՝ 9 սմ։ Գտնել բարձրությունը։

54 = 9 * h, h = 6

6. Եռանկյան մակերեսը 35 սմ² է, հիմքը՝ 14 սմ։ Գտնել բարձրությունը։

70 = 14 * h, h = 5

7. Եռանկյան գագաթից անցկացված բարձրությունը հիմքը բաժանում է 3 սմ և 5 սմ հատվածների։ Եթե ամբողջ եռանկյան մակերեսը 32 սմ² է, գտնել ստացված երկու փոքր եռանկյունների մակերեսները։

3+5=8
64 = 8 * h, h = 8
S 1 = 8 * 3 / 2 = 12
S 2 = 8 * 5 / 2 = 20

8. Զուգահեռագծի մի կողմի միջնակետից անցկացված ուղիղը բաժանում է այն երկու մասի։ Կարո՞ղ են արդյոք այդ մասերի մակերեսները հավասար լինել։ Հիմնավորել։

Եթե ուղիղն անցնում է զուգահեռագծի մի կողմի միջնակետով և զուգահեռ է հանդիպակաց կողմին, ապա այն զուգահեռագիծը բաժանում է երկու հավասար մասերի։

9. Եռանկյան երկու կողմերը 10 սմ և 14 սմ են։ Նրանց միջև անկյունը 120° է։ Գտնել մակերեսը։

√3/2 * 10 * 4 / 2= 20√3

10. Զուգահեռագծի կողմերը 12 սմ և 15 սմ են, անկյունը՝ 150°։ Գտնել մակերեսը։

12 * 5 * 1/2 = 30

11. Եռանկյան կողմերը 7 սմ, 9 սմ և 12 սմ են։ Գտնել մակերեսը։

7+9+12=28, 28/2=14
14*7*5*2=980, √980=31.3

12. Եռանկյան կողմերը 6 սմ, 8 սմ և 10 սմ են։ Գտնել մակերեսը երկու եղանակով։

6+8+10=24, 24/2=21
12*6*4*2=576, √576=24

13. Եռանկյան հիմքը 8 սմ է, բարձրությունը՝ 6 սմ։ Այդ եռանկյան գագաթները միացնելով ստացվել է զուգահեռագիծ։ Գտնել զուգահեռագծի մակերեսը։

6 * 8 = 48

14. Երկու եռանկյուն ունեն հավասար հիմքեր։ Մեկի բարձրությունը մյուսից 4 սմ-ով մեծ է։ Եթե փոքր եռանկյան մակերեսը 30 սմ² է, իսկ մեծինը՝ 50 սմ², գտնել նրանց բարձրությունները։

30 = h*x/2
50=(h+4)*x/2

15. Զուգահեռագծի մակերեսը 96 սմ² է։ Մի կողմը 12 սմ է, իսկ անկյունը՝ 30°։ Գտնել մյուս կողմը։

96=12*1/2*x, x=16

16. Եռանկյան մակերեսը 60 սմ² է։ Երկու կողմերը 15 սմ և 8 սմ են։ Գտնել նրանց միջև անկյունը։

60=15*18*sina/2
arcsin(0.4)=23.5

17. Եռանկյան կողմերը 13 սմ, 14 սմ և 15 սմ են։ Գտնել մակերեսը։

21*8*7*6=7056, √7056=84

18. Եռանկյան կողմերը 9 սմ, 9 սմ և 6 սմ են։ Գտնել մակերեսը։

12*3*3*6=648, √684=25.4

19. Ապացուցել, որ եթե զուգահեռագծի անկյունը մեծանում է (կողմերը հաստատուն են), ապա մակերեսը առավելագույն է, երբ անկյունը 90° է։

Մակերեսը կախված է sin a արժեքից, քանի որ կողմերը հաստատուն են, և sin-ի աճի դեպքում մեծանում է նաև նրա արժեքը այդ իսկ պատճառով կախված է sin a – ից։

18. Եռանկյան կողմերը 9 սմ, 9 սմ և 6 սմ են։ Գտնել մակերեսը։

19. Ապացուցել, որ եթե զուգահեռագծի անկյունը մեծանում է (կողմերը հաստատուն են), ապա մակերեսը առավելագույն է, երբ անկյունը 90° է։

20. Ապացուցել, որ հավասար մակերես ունեցող եռանկյուններից այն ունի ամենամեծ պարագիծը, որի բարձրությունը փոքր է (հիմքը մեծ է)։

Posted in էկոլոգիա

Ապօրինի ձկնորսությունը Սևանա լճում

Ներածություն

Սևանա լիճը Հայաստանի ամենակարևոր բնական հարստություններից է։ Այն ոչ միայն խմելու ջրի խոշորագույն պաշարն է, այլ նաև եզակի էկոհամակարգ, որը ձևավորվել է հազարավոր տարիների ընթացքում։ Լիճը մեծ ազդեցություն ունի երկրի կլիմայի, գյուղատնտեսության, ձկնորսության և զբոսաշրջության զարգացման վրա։ Սակայն վերջին տարիներին Սևանա լճի բնական հավասարակշռությունը խախտվում է, և այդ խնդիրներից ամենալուրջներից մեկը ապօրինի ձկնորսությունն է։

Խնդրի առաջացման պատճառները

Ապօրինի ձկնորսությունը հիմնականում պայմանավորված է սոցիալական և տնտեսական գործոններով։ Որոշ համայնքներում բնակչությունը բախվում է գործազրկության և ֆինանսական դժվարությունների, ինչի հետևանքով մարդիկ դիմում են անօրինական որսի՝ եկամուտ ապահովելու նպատակով։ Բացի այդ, շուկայում ձկան նկատմամբ պահանջարկը մշտապես բարձր է, ինչը խթանում է ապօրինի վաճառքը։ Երբ վերահսկողությունը բավարար խիստ չէ, խախտումները դառնում են հաճախակի և շարունակական։

Էկոլոգիական հետևանքները

Ապօրինի ձկնորսությունը լրջորեն վնասում է լճի կենսաբազմազանությանը։ Հատկապես վտանգված է Սևանի իշխան ձկնատեսակը, որը համարվում է լճի խորհրդանիշը։ Երբ որսը կատարվում է ձվադրման շրջանում կամ օգտագործվում են արգելված միջոցներ, խաթարվում է բնական վերարտադրությունը։ Սա հանգեցնում է ձկնային պաշարների կրճատման, սննդային շղթայի խախտման և ամբողջ էկոհամակարգի անկայունության։ Երկարաժամկետ հեռանկարում կարող է առաջանալ կենսաբազմազանության զգալի կորուստ։

Սոցիալական և տնտեսական ազդեցությունը

Լճի ձկնային պաշարների նվազումը բացասաբար է անդրադառնում նաև տեղի բնակիչների վրա։ Օրինական ձկնորսությամբ զբաղվող մարդիկ կորցնում են իրենց եկամուտների մի մասը, քանի որ ձկան քանակը նվազում է։ Բացի այդ, լճի էկոլոգիական խնդիրները կարող են նվազեցնել զբոսաշրջային գրավչությունը, ինչը նոր տնտեսական խնդիրների պատճառ է դառնում։ Այսպիսով, ապօրինի ձկնորսությունը ոչ միայն բնապահպանական, այլև սոցիալական խնդիր է։

Լուծման ուղիները

Խնդրի հաղթահարման համար անհրաժեշտ է համատեղ և համակարգված աշխատանք։ Պետք է ուժեղացնել վերահսկողությունը, խստացնել օրենքների կիրառումը և բարձրացնել հանրության իրազեկվածությունը։ Շատ կարևոր է նաև իրականացնել վերականգնողական ծրագրեր, որոնք կօգնեն վերականգնել ձկնային պաշարները և պահպանել լճի բնական հավասարակշռությունը։ Կրթական ծրագրերը կարող են նպաստել, որ ապագա սերունդները գիտակցեն Սևանա լճի արժեքը և պատասխանատվությամբ վերաբերվեն բնությանը։

Եզրակացություն

Ապօրինի ձկնորսությունը Սևանա լճում հանդիսանում է ժամանակակից բնապահպանական լուրջ խնդիր։ Եթե այսօր համապատասխան քայլեր չձեռնարկվեն, ապագա սերունդները կարող են զրկվել այս բացառիկ բնական հարստությունից։ Լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է, և միայն միասնական ջանքերով հնարավոր կլինի ապահովել դրա էկոլոգիական հավասարակշռությունն ու կայուն զարգացումը։
Օգտագործված աղբյուրներ

Հայաստանի բնապահպանական տեղեկատվական կենտրոն — Վիճակագրական և տեղեկատվական տվյալներ շրջակա միջավայրի վերաբերյալ։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն — Սևանա լճի պահպանության և վերահսկողության վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ։

Սևան ազգային պարկ — Լճի էկոհամակարգի, կենսաբազմազանության և պահպանության ծրագրերի մասին նյութեր։

ՀՀ ԳԱԱ — Գիտական հետազոտություններ Սևանա լճի ջրի որակի և ձկնային պաշարների վերաբերյալ։

WWF Armenia — Բնապահպանական ծրագրեր և հրապարակումներ կենսաբազմազանության պահպանման մասին։

Posted in English 10

English

Assignments for 19.02.26
Navigate: Grammar/slide 157, ex-es 1,2,3
Flashmob

1. Complete the sentences with for or since.

  1. Sean’s Bar has served drinks since 1900.
  2. Château de Goulaine has made wine for almost 1,000 years.
  3. Hotel Hoshi Ryokan has provided rooms since 718.
    It has provided rooms for over 1,300 years.
  4. Barts Hospital has cared for patients since 1123.
    It has cared for patients for nine centuries.
  5. Raeapteek pharmacy has sold medicines since 1422.
  6. Gazzetta di Mantova has printed newspapers since 1664.
    It has printed newspapers for many years.
2. Write questions and sentences in the present perfect using how long, for or since.
  1. How long have you been a journalist? — Six months.
  2. How long have you worked in medical research? — For many years.
  3. Rebecca hasn’t enjoyed her job since she started it.
  4. How long have you all studied here? — Since last summer.
  5. I haven’t had this office for a long time.
  6. How long have your children been at university? — For three or four years.
  7. How long has there been a building site behind our house? — For two months.
3. Complete the sentences with for or since.

There’s been a factory next to our house since 1950.

Lisa’s been a PA for two years.

We’ve worked in this hotel since Tuesday.

I’ve wanted to be a nurse since I was young.

I’ve been studying law for three years.

My grandad has had a PC since he was eighty.

Posted in Spanish

En casa

Me llamo Paola, soy una chica italiana. Tengo dieciséis años y aprendo español en el instituto. Somos treinta alumnos en clase. Nuestro profesor se llama Alberto y es de Sevilla, una ciudad de España, pero hace cinco años que vive en Italia. Tiene treinta y ocho años. Está casado con una chica italiana y tienen dos hijos. Alberto habla muy bien el italiano, pero no entiende inglés.
En clase de español nos divertimos mucho. Hacemos cosas diferentes: leemos textos, aprendemos palabras nuevas, escuchamos canciones y escribimos diálogos. El profesor nos habla todo el tiempo en español. Es un poco difícil pero a mí me gusta mucho hablar en español. Tengo clases de español todos los días menos los martes y los viernes.
Mis amigas y yo comemos en el colegio los martes y los jueves porque por las tardes jugamos al baloncesto. Después voy a casa y antes de cenar siempre hago mis deberes.
Los fines de semana practico español con mi amigo Fernando, es de Madrid. Hablamos por Internet y me corrige cuando escribo mal. También me gusta leer y a veces voy al cine con mis amigos.

  1. El profesor de español habla…………………… a) español e italianob) español, italiano e inglés c) solo español
  2. En la clase de Paola hay…………… estudiantes.
    b) treinta
    c) treintayocho
  3. Paola tiene clase de español…………………… a) todos los días
    b) los lunes, miércoles y jueves c) los martes y los viernes
  4. Dos días a la semana por las tardes Paola………
    b) hace sus deberes c) juega al baloncesto
  5. A Paola le gusta mucho………………………..
    a) hablar en español b)jugar al fútbol c)comer en el colegio
  6. Paola y sus amigas comen en el colegio………… a)todos los días
    b)tres días a la semana
    c)dos veces a la semana

María: Pues, a mí…….(mí gusta / me gusta) el vestido negro.


3.Ընտրել ճիշտ տարբերակը։

  1. -¿Qué……………….?
    -Soy enfermera.
    a. trabajan b.hago c. eres
  2. -¿………………dormitorios tiene tu casa? -Dos.
    a. Qué b. Cómo c. Cuántos
  3. -¿Dónde………………la cocina? -Al final del pasillo.
    a. está b. es c. hay
  4. -¿Qué hora………………? -………………..las dos y media.
    a. son / son b. es / son c. son / es
  5. Mis clases de español………………a las seis de la tarde. a. empiezo b. empieza c. empiezan
  6. -¿A qué hora………………levantas? -………………levanto a las siete en punto. a. te / me b. se / me c. tú / yo
  7. ¿Quiere probarse estos pantalones………………? a. blancas b. blanco c. blancos
  8. Estoy………………..para el examen de matemáticas. a. estudio b.estudiado c.estudiando
  9. -Perdone, ¿………………una farmacia cerca? -Sí, muy cerca.
    a. está b. hay c. dónde
  10. Cada noche……………….a las diez y media.
    a. me acuesto b. me acosto c. acuesto
  11. Por la mañana voy……………la escuela……………autobús. a. en / de b. de / a c. a / en
    ¡BUENA SUERTE
Posted in Հայոց լեզվի քերականություն

Ստեղծագործական աշխատանք

Շարադրանքը պետք է կազմված լինի 5-6 նախադասություններից և պարունակի 50-60 բառ

 5.քամի, քարավան, մթին, անհատակ, որոտալ, ապառաժ, ձյունածածկ, գագաթ, դեմ հանդիման, զարկվել:

Մթին գիշերվա ընթացքում քամին ուժգին որոտում էր ձյունածածկ գագաթների շուրջը։ Քարավանը դանդաղ շարժվում էր դեպի անհատակ թվացող լեռների միջով։ Երբ նրանք դեմ հանդիման հայտնվեցին բարձր ապառաժին, ուժեղ քամին զարկվեց քարերին։ Լեռների գագաթը ծածկված էր սպիտակ ձյունով և թվում էր անհասանելի։ Սակայն քարավանի անդամները համարձակորեն շարունակեցին իրենց ճանապարհը՝ չվախենալով որոտացող բնությունից։

Posted in English 10

English

Assignments for 16.02.26
Navigate Reading; Game on Play your way to a job… / slide 120,
Navigate. Reading. How not to get that job/slide 121: read both texts, write down all the unknown words, and be ready to discuss in class

Unknown words
recruit-հավաքագրել
employment-զբաղվածություն
characteristics-բնութագրերը
environment-միջավայրը