Եվ դու ընտրյալն ես: Օշո
Դուք չեք կարող այլ բան լինել: Դուք պիտի լինեք հենց այնպիսին, ինչպիսին կաք: Գոյին դուք հենց այդպիսին եք պետք:
Մի անգամ արքան մտնում է այգի և տեսնում տհաճ հոտ արձակող և մեռնող ծառեր, ծաղիկներ, թփեր: Կաղնին ասում է, որ մեռնում է այն ցավից, որ չի կարող այնքան սլացիկ լինել, ինչքան սոճին: Սոճին ասում է, որ իր մահվան պատճառն այն է, որ ինքը չի տալիս այնպիսի բերք, ինչ տալիս է խաղողի որթը: Իսկ խաղողի որթը մեռնում էր այն վշտից, որ չի ծաղկում վարդենու պես: Շուտով արքան գտնում է մի բույս, որը ուրախություն էր պարգևում իր ծաղիկներով և թարմությամբ: Հարցուփորձից հետո, արքան ստանում է բույսի հետևյալ պատասխանը.
— Ես այս ամենը ինքնին շնորհ եմ համարում: Չէ՞ որ երբ դու ինձ տնկեցիր, դու ուզում էիր, որ ես ուրախություն պարգևեմ քեզ: Եթե դու կաղնի, խաղող կամ վարդ ուզեիր, դու հենց դրանցից էլ կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ ես չեմ կարող լինել այլ բան, բացի նրանից, ինչ որ եմ: Եվ ես աշխատում եմ զարգացնել իմ ունեցած լավագույն որակները:
Դու այստեղ ես, որովհետև Գոյը հենց քո կարիքն ուներ, կարիքն ուներ հենց նրա, ինչպիսին դու ես: Հակառակ դեպքում՝ մեկ ուրիշը կլիներ այստեղ: Դու մարմնավորում ես ինչ-որ յուրահատուկ, էական, ինչ-որ շատ կարևոր բան: Քո ինչի՞ն է պետք Բուդդա լինել: Եթե Աստված մի ուրիշ Բուդդայի կարիք ունենար, նա կստեղծեր այնքան Բուդդա, որքան ցանկանար:Բայց նա մեկ Բուդդա է ստեղծել: Եվ դա բավական է: Մինչև հիմա նա չի ստեղծել այլ Բուդդա կամ Քրիստոս: Դրա փոխարեն նա ստեղծել է Քեզ: Հիմա հասկացա՞ր, թե Տիեզերքն ինչպիսի ուշադրության է արժանացրել հատկապես քեզ:
Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան:Նրանք իրենց գործն արեցին: Նրանք իրենց ներդրումն ունեցան Գոյի մեջ: Հիմա Դու այստեղ ես, որպեսզի բերես քո ավանդը: Նայիր ինքդ քեզ: Դու կարող ես լինել միայն այն, ինչ որ ես… հնարավոր չէ, որ դու ուրիշ մեկը դառնաս: Դու կարող ես կամ ուրախանալ և ծաղկել, կամ թոշնել՝ չընդունելով քեզ այնպիսին, ինչպիսին կաս:
Վերլուծություն
Այս պատմությունը սովորեցնում է, որ յուրաքանչյուրս շատ կարևոր ենք հենց այնպիսին, ինչպիսին կանք։ Այն պատմում է մի այգու մասին, որտեղ բույսերը տխրել էին, որովհետև իրենք ուրիշ բույսերի նման չէին։ Կաղնին ուզում էր սոճու պես բարակ ու բարձր լինել, սոճին ուզում էր խաղողի որթի նման պտուղներ տալ, իսկ խաղողի որթը ցանկանում էր վարդի պես ծաղկել։ Նրանք այնքան էին տխրել, որ սկսել էին չորանալ։ Բայց այդ այգում կար մի բույս, որ չէր դժգոհում։ Այն բույսը հասկացել էր մի կարևոր բան․ երբ իրեն տնկել էին, հենց իրեն էին ուզել, ոչ թե ուրիշ բույս։ Դրա համար էլ նա փորձում էր պարզապես լավագույնն լինել՝ այնպիսին, ինչպիսին ինքն է։Պատմությունը մեզ հիշեցնում է, որ չպետք է համեմատենք մեզ ուրիշների հետ։ Եթե տիեզերքը մեզ ստեղծել է այսպես, ուրեմն հենց մեզ նման մարդու կարիք է ունեցել։ Չկա պատճառ, որ մենք փորձենք դառնալ ուրիշ մեկը՝ Բուդդա, Քրիստոս կամ ուրիշ հայտնի մարդ։ Նրանք իրենց գործն արել են։ Հիմա մեր հերթն է՝ ապրելու մեր կյանքն այնպես, որ հնարավորինս լավ օգտագործենք մեր ունակությունները։ Ամենակարևորը՝ ընդունել ու սիրել ինքներս մեզ, որովհետև հենց մենք ենք այդ «ընտրյալը»։








