Posted in Ընդհանուր

At home

snow-Ձյուն
dance-պար
snowman-ձնեմարդ
present-նվեր
wave-ողջույն
snowflake-փաթիլ
carrot-գազար
scarf-շարֆ
hat-գլխարկ
sun-արև
1 2

  1. What’s the order?
    Watch the story and put the sentences in order.

6

1
5
2
3

4
The snowman waved his arms.
Theн gave the snowman a carrot for a nose, a scarf for his neck and a hat for his head.
It was nearly Christmas.
They put them together and made a huge snowman.
Silver crystal snowflakes filled the sky.
She ran outside and danced in the snow.
The snow stopped and the sun came out. The snowman started to melt.
They made a big round snowball and a small one.

Find the words from exercise 1 in the wordsearch below.


  • For his eyes and mouth it has buttons,for nose it has carrot,for head it has a hat and for neck it has a scarf
Posted in Ընդհանուր

Տանը

  1. Եթե Արամի մտապահած թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք 89, ապա կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։
  2. Լուծում
  3. թիվ127+127-89=111
  4. 111+89=200
  5. 200 – 127=73
  6. Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք Նարեի մտապահված թիվը:
  7. թիվ×3+83=419
  8. 419-83=336
  9. 336:3=112
  10.  
  11. Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։
  12. թիվ×2-14:5=60
  13. 60×5=300
  14. 300+14=314
  15. 314:4=157
  16. Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը
    կրկնապատկենք, արդյունքը փոքրացնենք նախ 1-ով, հետո 2018-ով, ապա կստանանք 2019։
  17. թիվ×2-1-2018=2019
  18. 2018+2019=4037
  19. 4037+1=4038
  20. 4038:2=2014
  21. Եթե Դավիթի մտապահած թիվը բազմապատկենք 5-ով և արդյունքից հանենք 2017, կստանանք 2018։ Ո՞ր թիվն է մտապահել Դավիթը։
  22. թիվ:5-2017=2018
  23. 2017+2018=4035
  24. 4035:2=807
  25. Գրադարակից հանեցին նախ 8 գիրք, ապա՝ 16 գիրք: Երբ դրանից հետո եղած գրքերին ավելացրին ևս 15 գիրք, գրքերի քանակը դարձավ 43: Սկզբում քանի գիրք կար գրադարակում:
  26. թիվ -8-16 +15=43
  27. 43-15+16+8=28
  28. 28+16=44
  29. 44+8=52
  30. Առաջին կանգառում ավտոբուսից իջան 3 ուղղևոր, երկրորդ կանգառում՝ բարձրացան 6 ուղղևոր, երրորդ կանգառում իջան 4 ուղղևոր և բարձրացան 3 ուղղևոր։ Արդյունքում ավտոբուսում մնացին 15 ուղղևոր։ Սկզբում ավտոբուսում քանի ուղղևոր կար։
  31. թիվ-3+6-4+3=15
  32. 15-3+4-6+3=12
  33. 12+4=16
  34. 16-6=10
  35. 10+3=13
Posted in Ընդհանուր

Տանը

download

  1. Տեքստի որոշ բառերում տառեր են բաց թողնված․ լրացրո՛ւ։
  2. ճանապարհը,ողջունում,ճանապարհը,խեղճ,անօգնական,արհամարոանքով,կցկվեց

2. Տեքստից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառեր:

զմրուխտ -թանկարժեք քար

Posted in Ընդհանուր

Կոկոն և ես

Կոկոն իմ մորաքրոջ շունն է: Նա պատկանում է շպից ցեղատեսակին: Նա կատարում է իմ բոլոր հրամանները և Կոկոն բոլորին լսում է: Երբ ասում ես՝ ձեռքդ տու՛ր, նա տալիս է, երբ ես իր խաղալիքը գցում եմ,նրան ասում եմ՝ Կոկո՜, գնա՛, բե՛ր,նա բերում է և ես ասում եմ՝ապրես Կոկո:

_Կոկո ՜,դու ինձ սիրու՞մ ես: Կոկոն նայում է իմ դեմքին և հաչում:

Posted in Ընդհանուր

Տանը

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրով՝ «Երազանքներն իրականանում են, եթե․․․»:

Իմ կարծիքով բոլոր մարդիք ունեն երազանք: Ես նույնպես ունեմ երազանք : Իմ երազանքներից մեկը սա է՝ ես դառնալ դերասանուհի: Որպեսզի իմ երազանքը կատարվի, պետք է ձգել: Ինձ թվում է, որ պետք է ջանքեր գործադրես, որ իմ երազանքդ կատարվի: Պետք է լինել կարդացած, հումորի զգացումով,բազմակողմանի զարգացած, պետք է ունենալ գեղեցիկ կառուցվածք, նաև պետք է իմանալ լավ պարել և լավ երգել: Եվ վերջում ամենակարևորը՝ պետք է հավատալ երազանքին և այն անպայման կիրականանա:

Posted in Ընդհանուր

Տանը

Պաուլո Կոելիո

Ամանորյա հեքիաթ

Մի հանրահայտ լեգենդ վկայում է այն մասին, որ Լիբանանի գեղատեսիլ բնության գրկում աճել են երեք մայրիներ: Ինչպես բոլորին հայտնի է, մայրիները շատ դանդաղ են աճում, և մեր երեք ծառերը դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:

Նրանք տեսան, թե ինչպես Լիբանանի հողի վրա ոտք դրեցին Սողոմոն արքայի մարդիկ, տեսան, թե ինչպես ասորեստանցիների հետ կռվի ժամանակ այդ հողն արյունով ծածկվեց: Նրանք դեմ առ դեմ հանդիպեցին երկու ոխերիմ թշնամիներին` Եզեկիել և Եղիա մարգարեին: Նրանց օրոք է ստեղծվել այբուբենը, ծառերը հիացել են` տեսնելով իրենց կողքով անցնող քարավանները, որոնք բեռնված էին բազմագույն կտորներով: Եվ մի հիանալի օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին.

– Այն ամենից հետո, որ ինձ վիճակվել է տեսնել,- ասաց առաջինը,- ես կցանկանայի գահ դառնալ, որի վրա էլ կբազմի աշխարհի ամենահզոր արքան:

– Իսկ ես կուզեի մի այնպիսի բանի մաս կազմել, որը չարը բարու կփոխակերպեր դարերի համար,- ասաց երկրորդը:

– Իսկ ես,- ասաց երրորդը,- կցանկանայի, որ մարդիկ ամեն անգամ ինձ նայելով` Աստծուն հիշեին:
Անցան տարիներ և դարձյալ տարիներ, և վերջապես անտառում հայտնվեցին անտառահատները: Նրանք կտրեցին մայրիները և հղկեցին:

Յուրաքանչյուր մայրի ուներ իր նվիրական երազանքը, սակայն իրականությունը մեզ երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում:


Առաջին մայրուց գոմ սարքեցին, իսկ նրա փայտի ավելցուկներից մսուր պատրաստեցին: Երկրորդ ծառից կոպիտ գյուղական սեղան սարքեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի: Երրորդ ծառի փայտը վաճառել չհաջողվեց: Այն վերածեցին տախտակների և մի մեծ քաղաքի պահեստում ի պահ դրեցին:

Շատ տխրեցին մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:

Ժամանակն անցնում էր, և ահա մի անգամ աստղազարդ գիշերով մի ամուսնական զույգ, որը գիշերակաց չէր գտել, որոշեց գիշերել այն գոմում, որը պատրաստված էր առաջին մայրու փայտից:
Կինը հղի էր: Եվ այդ գիշեր որդի ունեցավ և նրան դրեց փափուկ խոտի վրա`մսուրի մեջ:

Հենց այդ ժամանակ էլ մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. ինքը հենարան դարձավ Երկրային Արքայի համար:

Մի քանի տարի անց հասարակ գյուղական տան մեջ մի խումբ մարդիկ նստեցին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու փայտից: Եվ նախքան մարդիկ կսկսեին ուտել, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց գինու և հացի մասին, որոնք դրված էին սեղանին:

Եվ այդ ժամանակ էլ երկրորդ ծառը հասկացավ, որ այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև կապ հաստատեց աստվածայինի և մարդկայինի միջև:

Հաջորդ օրը երրորդ մայրու երկու տախտակից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց բերեցին վիրավոր մի մարդու և նրան գամերով ամրացրին խաչին: Երրորդ մայրին սարսափեց ճակատագրից և սկսեց անիծել իր բախտը: Բայց երեք օր էլ չէր անցել, որ նա հասկացավ իր ճակատագիրը. մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Խաչը, որը պատրաստված էր այդ մայրի փայտից, տանջանքի խորհրդանիշից վերածվեց փառաբանության խորհրդանիշի:

Այսպես որոշվեց երեք մայրիների բախտը:

Ինչպես միշտ պատահում է երազանքների հետ, դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ. ոչ այնպես, ինչպես պատկերացնում էին:

Posted in Ընդհանուր

Տանը

Նադեր Էբրահիմի․ «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ»

Առաջին մաս

Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:

— Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:

Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
— Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց եւ մշտապես…
Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս եւ կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ եւ իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռեւս դատարկ էր մնացել…
Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռեւս դատարկ տեղ է մնացել…
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն եւ ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեեւ հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, եւ ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, եւ բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, եւ բոլոր ընկերներիս եւ բոլոր այն ուսուցիչներին, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…

  1. Դուրս գրի՛ր անծանոթ  բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. խճողում-Խճողված վիճակ՝ իրադրություն
  3. Ալդուհանդերձ- այդ բոլորով հանդերձ, չնայած դրան:
  4. Դուրս գրի՛ր քեզ դուր եկած հատվածը և մեկնաբանի՛ր:
  5. Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:
  6. Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:
  7. Որովհետև սիրտը եթե դատարկ մնա, մարդը կդադարի մարդ մնալ:
  8. Ինքդ վերնագրի՛ր պատմությունը:

<Փոքրիկ տղայի մեծ սիրտը>

Posted in Ընդհանուր

Как лесная фея защитила зверей

В далекой стране властвовал когда-то король Владислав, и был у него любимый сын — принц Игорь. Ко всем подданным король был добр, беспощадным был только к лесной дичи. Нравится королю Владиславу охотничий рожок! А принц отличался мягким нравом, и именно его похитила лесная фея, чтобы хоть как-то защитить обиженных животных. Король вернулся с охоты и не нашел дома сына. Вместо этого он встретил под самым большим деревом королевского парка лесную фею.

— Приветствую тебя, господин, — сказала она. — Не в моих правилах такое делать, но меня очень беспокоит твое отношение к лесным жителям. Поэтому знай: твой сын Игорь превращен в зверя. Другие животные его не обидят. Но охотники, среди которых ты — первейший, могут нанести принцу непоправимый вред. Кем стал твой сын, я не скажу. В лесу он проживет год, а за это время ты должен понять, какой вред наносит оружие зверям и птицам…
Владислав заплакал и запретил охоту во всем королевстве под страхом смертной казни. Об этом мгновенно сообщили по всей территории королевства.
На следующее утро король отправился в лес. Он встретил зайчика и спросил:
— Не ты мой сын Игорь?
— Нет! — ответил заяц. — Мой отец погиб от твоей руки вместе с двумя моими зайчиками-братьями… Ты мне не товарищ.
Король Владислав раскаялся и, встал на колени перед зайцем, попросил у него прощения. Наступил новый день, и король Владислав встретил на поляне лиса.
— Друг лис, — спросил он, — не ты мой сын Игорь?
— Что ты?! — ответил Лис. — Ты убил мою жену-лису. Я не друг тебе.
Король упал перед лисом на колени, умоляя прощения. Прошел еще один день, и король увидел на снегу следы оленя. А вот и сам лесной красавец…
— Здравствуйте, друг! — поздоровался король Владислав. — Скажи, не ты мой сын Игорь?
— Нет! — сказал олень. — Ты убил моих маленьких детишек-оленят… Какой я тебе друг?
Король печально опустил голову. Как трудно было переживать такие встречи, и ежедневно он вынужден был приходить в лес и разговаривать с животными.
После всего услышанного король Владислав твердо решил больше никогда в жизни не охотиться.
А когда прошел год, принц Игорь вернулся невредимым в отцовский дворец.
Бесконечно обрадовался король возвращению сына.
— Кем же ты был? В кого превратила тебя лесная фея? — спросил отец, не помня себя от счастья.
— Я был собой, — ответил принц Игорь, — и жил у лесной феи в обществе птиц и зверей. Там было не хуже, чем в родном дворце, но я так скучал по тебе, отец… Я счастлив, — добавил принц, — что ты никогда не убьешь и не поймаешь ни зверя или птицы… И в нашем королевстве воцарятся порядок и спокойствие, любовь и доброта. Ведь ты — лучший король и, бесспорно, лучший папа!

Posted in Ընդհանուր

Գունավոր» ծովեր

Հետաքրքիր զուգադիպությամբ օվկիանոսներից յուրաքանչյուրն իր կազմում ունի մեկական «գունավոր» ծով:

Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է: Այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև: Սև ծովը հնագույն ժամանակներից եղել է ծովագնա­ցության և առևտրի բանուկ ճանապարհ: Ծովի անվան առաջացման պատմությունը մեզ հասցնում է Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:

Ծովի խորը ջրային զանգվածում կուտակված են թունավոր նյութեր, այդ պատճառով էլ ամբողջ օրգանական աշխարհը գտնվում է ջրի վերին՝ 150-200մ խորության շերտում:

Սպիտակ ծովը հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մասը կազմող ծով է: Ծովն այդպես է կոչվել, որովհետև տարվա մեծ մասը ծածկված է ձյունով ու սառույցով: Տարվա կեսը սպիտակ է սառույցից ու ձյունից, մյուս կեսն էլ բուքն ու ձյունն են իշխում, հաճախակի են մառախուղները, երկնքի սպիտակ գույնն էլ արտացոլվում է ջրերում և ավելի հաստա­տում ծովի անունը:

Կարմիր ծովը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Արաբական թերակղզու մի­ջև: Կարմիր ծովն աշխարհի ամե­նատաք և ամենաաղի ծովն է: Նրա 1 լիտր ջուրը պարունակում է 42 գրամ աղ: Ծովի բուսական սւշխարհն աղքատ է, սակայն առա­տորեն աճում են կարմրավուն ջրի­մուռները, որոնք էլ կարմիր գույն են տալիս: Դրա համար էլ հին աշխարհում փյունիկցիները ծովը Կարմիր են անվանել, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Ծովում շատ են դելֆինները և ծովային հսկա կրիաները:

Դեղին ծովը Խաղաղ օվկիանոսի մասն է կազմում: Այն գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև: Սրա անվանման պատճառը նրա առափնյա մասի ջրերի մուգ դեղնավուն գույնն է, որը հետևանք է չինացիների մայր գետի՝ Խուանհեի բերած դեղին գույնի առատ տիղմի: Չինացիները այս անվանումը կապում են էին Չինաստանում կայսրու­թյան խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ:

Posted in Ընդհանուր

Ծովեր և օվկիանոսներ

Երկրագնդի հսկայական ջրային տարածքը բաժանվում է օվկիանոսների: Դրանք չորսն են Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան

Օվկիանոս, որոնք իրար միացած են նեղուցներով և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը: Ամենամեծն ու փոթորկոտը Խաղաղ օվկիանոսն է: Տարօրինակ է, բայց պորտուգալացի ծովագնաց Մագելանի շուրջերկրյա ճամփորդության ընթացքում այս օվկիանոսը զարմանալիորեն հանդարտ է եղել, և ճանապարհորդն այն Խաղաղ է անվանել:

Ծովերն օվկիանոսների առանձին մասերն են, որոնք մասամբ շրջապատված են ցամաքով: Միայն մեկ ծով կա, որ ափեր չունի: Դա Աարգասյան ծովն է՝ Ատլանտյան օվկիանոսում՜:

Օվկիանոսներում և ծովերում ցամաքի կտորներ կան, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով: Դրանք կղզիներն են: Օվկիանոսնե­րում կան նաև խոր անդունդներ:

Երկրագնդի ամենամեծ կղզին Գոենլանդիան է, որը թարգմանաբար նշանակում է «կանաչ երկիր»:

Գիտե՞ս, որ օվկիանոսի ամենախոր տեղը Մարիանյան իջվածքն է՝ Խաղաղ օվկիանոսում: Նրա խորությունն այնքան մեծ է (11 հազար մետր), որ եթե Ջոմոլունգմա լեռն ընկղմեինք մեջը, գագաթը շատ խոր ջրի տակ կմնար:

Օվկիանոսների աղի ջուրն անթիվ-անհամար կենդանիների ու բույ­սերի տունն է: Ամենահին ժամանակներից ծովերն ու օվկիանոսները սննդի կարևոր աղբյուր են եղել: Ծովի ջրից կերակրի աղ են ստանում: Օվկիանոսներից ու ծովերից գոլորշիացած ջուրը վերադառնում է անձրևների ու ձյան տեսքով:

Երկրագնդի գրեթե ողջ ցամաքն ուսումնասիրված է, բայց օվ­կիանոսի խորքերն ուսումնասիրելն ավելի դժվար է, քանի որ ջրի շեր­տի ծանրությունը թույլ չի տալիս, որ սուզորդները շատ խոր սուզվեն: Եթե 1 լ ծովի ջուր գոլորշիացնենք, ապա ամանի հատակին մոտ 35գ աղ կմնա: Աղը դժվարացնում է մարմինների սուզվելը: Հայտնի Մեռ­յալ ծովում ջուրն այնքան աղի է, որ մարդն առանց ջանք գործադրելու կարող է մնալ ջրի երեսին: