Posted in Ընդհանուր

Հողը

Հող, բնական գոյացություն՝ կազմված ծագումնաբանորեն իրար հետ կապված հորիզոններից, որոնք ձևավորվել են երկրի կեղևի մակերեսային շերտերի վերափոխման հետևանքով՝ ջրիօդի և կենդանի օրգանիզմների ներգործության շնորհիվ։ Հողը երկրակեղևի մակերեսային փխրուն շերտն է, որը փոփոխվում է մթնոլորտի և օրգանիզմների ազդեցությամբ, լրացվում է օրգանական մնացուկներով։ Ավազախառն կավահողերում անձրևորդերի կենսազանգվածը հասնում է 2,5 միլիոն առանձնյակի, կամ 1,2 տ՝ մեկ հեկտարին։ Բակտերիաների քանակը 1 գրամ հողում հաշվում են հարյուրավոր միլիոններով։ Անձրևների, հալչող ձյան ջուրը այն հարստացնում է թթվածնով և լուծում է հանքային աղերը: Լուծույթների մի մասը պահվում է հողում, մյուս մասը գետերի միջոցով տարվում է օվկիանոս: Հողը գոլորշիացնում է մազական անցքերով բարձրացող ստորերկրյա ջուրը։ Կատարվում է լուծույթների շարժում և առաջանում է աղերի նստվածք հողի տարբեր հորիզոններում։ Հողում կատարվում է նաև գազափոխանակություն։ Գիշերը գազերի սառչելու և սեղմվելու ժամանակ հողի մեջ որոշ քանակությամբ օդ է թափանցում։ Օդի թթվածինը կլանում են կենդանիները և բույսերը, և այն մտնում է քիմիական միացությունների բաղադրության մեջ։ Օդի հետ հողի մեջ թափանցած ազոտը որսում են որոշ բակտերիաներ։ Ցերեկը հողի տաքանալու ժամանակ դուրս են գալիս գազեր՝ ածխաթթու գազծծմբաջրածինամոնիակ[1]: Հողն անընդհատ զարգանում և փոփոխվում է։ Բնութագրվում է բերրիությամբ՝ բույսերին մատչելի սննդանյութերով և ջրով ապահովելու ունակությամբ, որի շնորհիվ այն դառնում է արտադրամիջոց, աշխատանքի առարկա, նյութական բարիքների աղբյուր։ Հողը գյուղատնտ․ արտադրության հիմնական միջոցն է. ագրոտեխնիկական, ագրոքիիական ու բարելավող միջոցառումների կիրառմամբ այն կարելի է դարձնել առավել արդյունավետ, որի ցուցանիշը բույսերի բերքատվությունն է։

Հայաստանի տարածքի հողային ծածկույթը համեմատաբար երիտասարդ է։ Այստեղ հողագոյացումը հիմնականում սկսվել է պլիոցենում և շարունակվել չորրորդական ժամանակաշրջանում։ Ռելիեֆի դրական տարրերում, որտեղ քայքայման և հողատարման պրոցեսներն ավելի ուժեղ են ընթանում, զարգացել են սակավազոր, քարքարոտ, հողմահարման ու հողագոյացման նյութերից աղքատ հողառաջացնող ապարներ, որոնց վրա ձևավորվել են թույլ զարգացած,  կմախքային սակավազոր հողեր։ Գոտիական հողատիպերից առավել զարգացում են ստացել հրաբխային բարձրավանդակի տարածքում կիսաանապատային գորշ, շագանակագույն, մարգագետնատափաստանային և լեռնամարգագետնային, իսկ Փոքր Կովկասի անտառային մարզում՝ անտառային դարչնագույն, ճմակարբոնատային, անտառային գորշ և մարգագետնատափաստանային հողատիպերը։ Գոտիական հողատիպերից բացի, ռելիեֆի բացասական ձևերում, գերխոնավացման պայմանների և մարդու գործունեության հետևանքով զարգացել են գոտիական մարգագետնային գորշ ոռոգելի (կուլտուր-ոռոգելի), մարգագետնասևահողային, գետահովտադարավանդային, աղուտ-ալկալի, պալեոհիդրոմորֆ, ալկալի լճամերձ թույլ զարգացած հողեր։ Մարդու տնտեսական գործունեության հետևանքով փոխվում է հողագոյացման ինտենսիվությունը, զարգանում են միջին և ցածր կարգի նոր հողառաջացումներ։

Լեռնամարգագետնային հողերը զբաղեցնում են Հայաստանի տարածքի 13,3%-ը (346 հազար հեկտար), մարգագետնատափաստայինը՝ 10,8%-ը (283 հազար հեկտար), անտառային գորշը՝ 5%-ը (133 հազար հեկտար), ճմակարբոնատայինը՝ 0,6%-ը (15 հազար հեկտար), անտառային դարչնագույնը՝ 21,6%-ը (564 հազար հեկտար), լեռնային սևահողերը՝ 27,5%-ը (718 հազար հեկտար), մարգագետնասևահողայինը՝ 0,5%-ը (13 հազար հեկտար), լեռնային շագանակագույնը՝ 9,2%-ը (242 հազար հեկտար), կիսաանապատային գորշը՝ 5,8%-ը (152 հազար հեկտար), ոռոգելի մարգագետնային գորշը՝ 2,0%-ը (53 հազար հեկտար), պալեոհիդրոմորֆ կապկցված ալկալիացածը՝ 0,1%-ը (2,3 հազար հեկտար), գետահովտադարավանդայինը՝ 1,8%-ը (48 հազար հեկտար), հիդրոմորֆ աղուտ ալկալի՝ 1,1% (29 հազար հեկտար), հողագրունտներ՝ 0,7% (18 հազար հեկտար)։ Հայաստանի հողերն ունեն կավային, կավավազային, ավազակավային մեխանիկական կազմ։ Հողի ջրային ռեժիմը պայմանավորված է ջրի կուտակման, շարժման, օգտագործման ամբողջականությամբ։ Օդային ռեժիմը կանոնավորում է գազային շրջանառությունը հողի մեջ և ջերմային ռեժիմի հետ պայմանավորում նրա ջերմային հատկությունները։ Հայաստանում, վարելահողերի գնահատման սանդղակների համաձայն, ամենաբարձր (100) բալ ունեն Արարատյան դաշտի մնացորդային-մարգագետնային գորշ ոռոգելի հողերը, ամենացածր՝ մարգագետնատափաստանայինը և բաց գորշ անջրդին (34 և 41 բալ)։ Բարձր բերք ստանալու նպատակով կիրառվում են հողի մշակության առաջադիմական համակարգեր, օրգանական և հանքային պարարտացում, բարելավում, պայքար էրոզիայի դեմ, ցանքաշրջանառություն ևն։

Posted in Ընդհանուր

Հայերենի երկհնչյունները

Հայերենում յ կիսաձայն հնչյունին կարող է գումարվել որևէ ձայնավոր հնչյուն. այդ երկուսը միասին՝ յ+ ձայնավոր՝ ա, ո, ու, ի, ե, կոչվում են երկհնչյուն: Յ կիսաձայնը, եթե երկու ձայնավորների միջև է, երկհնչյուն կազմում է իրենից հետո եկող ձայնավոր հնչյունի հետ․ օրինակ՝ հեռանայիր բառում երկհնչյունը յի-ն է, ոչ թե` այ-ը։
Հայերենի երկհնչյուններն են՝ այ, յա, եյ, յե, յի, ույ, յու, ոյ, յո։

Առաջադրանք՝
Տրված բառերում առանձնացրո՛ւ երկհնչյունները։
ձ այ ն, վ այ ր, մ այ ր, հ այ ր

եղ յա մ, ման յա կ, կ յա նք, մատ յա ն

թ եյ , Զ եյ թուն, Անդր եյ , Սերգ եյ

ե րամ, ե րգ, հ այ ելի, հ այ երեն

գ այ իսոն, գն այ ինք, ջղ այ ին, հարկ այ ին

բ ույ ս, գ ույ ն, լ ույ ս, համբ ույ ր

աղբ յու ր, ալ յու ր, անկ յու ն, հնչ յու ն

գ ոյ, խ ոյ, Ն ոյ, հոբ ոյ

արդ յո ք, յո դ, յո թ, արքա յո րդի

Posted in Ընդհանուր

Հարթավայրեր, բլուրներ, լեռներ

Մայրցամաքների մակերևույթը ամենուրեք նույն ձևը չունի: Այնտեղ եղած հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր: Հարթավայրերը լինում են տարբեր մեծության: Աշխարհում ամենաընդարձակը Ամազոնի հարթավայրն է, որը գտնվում Է Հարավային Ամերիկա մայրցամաքում:

Հարթավայրերում գետերը շատ դանդաղ են հոսում, գրեթե աննկատ, որովհետև նրանց թեքությունը փոքր Է:
Հարթավայրերում տեղ-տեղ հանդիպում են բարձրացած տեղամասեր, որոնք կոչվում են բլուրներ: Բլուրն ունի ստորոտ, լանջ և գագաթ: Լեռները նման են բլուրներին, բայց շատ ավելի բարձր են: Բարձր լեռների գագաթները երբեմն գտնվում են ամպերից Էլ վեր և հաճախ ծածկված են հավերժական ձյունով ու սառույցով:
Աշխարհի ամենաբարձր լեռը Ջոմոլունգման Է, որը հայտնի Է նաև Էվերեստ անունով: Այն գտնվում է Եվրասիա մայրցամաքում, և նրա գագաթը ծովի մակարդակից բարձր է 8848 մետրով:
Լեռները, ինչպես և բլուրները, ունեն ստորոտ, լանջ և գագաթ: Հարթավայրեր և լեռներ կան նաև օվկիանոսի հատակին: Դրանք նույնպես ունեն տարբեր մեծություն և բարձրություն, սակայն, ծածկված լինելով օվկիանոսի ջրերով, չեն երևում:
Դեռ վաղ ժամանակներից մարդիկ բնակվում են ինչպես հարթավայրերում, այնպես էլ լեռնային շրջաններում:
Հարթավայրերը բնակության համար ամենահարմար տարածքներն են: Դրա համար էլ Երկրագնդի բնակչության մեծ մասն ապրում է հարթավայրերում: Այստեղ ավելի հեշտ է մշակել հողը, աճեցնել այգիներ, կառուցել քաղաքներ, գյուղեր և ճանապարհներ:
Չնայած դժվարություններին՝ լեռներում նույնպես կառուցում են գյուղեր և քաղաքներ, երկաթուղիներ ու ասֆալտապատ խճուղիներ: Լեռնային արագահոս գետերի վրա կառուցում են ջրային էլեկտրակայաններ: Լեռնային երկրներում մարդկանց ապրելու և աշխատելու ամենահարմար վայրերը լեռների միջև գտնվող ցածր ու հարթ տարածքներն են՝ լեռնահովիտները: Այստեղ նույնպես մշակիում են տարբեր բույսեր: Իսկ լեռներում ավելի շատ զբաղվում են անասնապահությամբ, որովհետև այնտեղ շատ արոտավայրեր կան:
Գեղեցիկ է լեռների բնությունը, մաքուր ու բուժիչ է նրա օդը: Դրա համար էլ լեռների գրկում կառուցում են հանգստյան տներ և առողջարաններ: Մարդիկ սիրում են իրենց հանգիստն անցկացնել լեռնային վայրերում, զբաղվել լեռնագնացությամբ, իսկ ձմռանը՝ Լեռնադահուկային մարզաձևով:
Անչափ գեղեցիկ է նաև Հայաստանի լեռների բնությունը:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է հարթավայրը:

Մայրցամաքների մակերևույթը ամենուրեք նույն ձևը չունի: Այնտեղ եղած հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր: Հ
2. Ի՞նչ է բլուրը:

Հարթավայրերում տեղ-տեղ հանդիպում են բարձրացած տեղամասեր, որոնք կոչվում են բլուրներ:
3. Ի՞նչ է լեռը և ինչո՞վ է տարբերվում բլրից:

Լեռները նման են բլուրներին, բայց շատ ավելի բարձր են:
4. Ի՞նչ մասեր ունեն բլուրը և լեռը:

Դրանք երկուսն էլ ունեն ստորոտ, լանչ, գագաթ
5. Ինչո՞վ են առանձնահատուկ լեռնահովիտները:

Ի տարբերություն լեռների այստեղ հնարավոր է զբաղվել հողագործությամբ:


6. Ինչո՞վ են զբաղվում մարդիկ հարթավայրերում և լեռներում: Պատմիր ձեր բնակավայրում ապրող մարդկանց զբաղմունքների մասին:

Լեռներումզբաղվու են անասնապահությամբ իսկ հարթավայրերում զբաղվում են հողագործությամբ:

Posted in Ընդհանուր

Самопроверка

Սեղաններ-стoлы

Ծառեր-деревья

Ամպեր-облака

Տերևներ-листья

Թղթեր-листья

Պատուհաններ-окна

Սոխակներ-солаовьи

Որսորդներ-охотники

Փայլեր-блеск

Ջինսե տաբատ-джинсы

Я видела красивых соловьей.

Я наконец-то нашел свои джнси.

Я купила себе блеск.

Я смотрела на красивые облака.

Я купила пачку бумаг.

В Раждественский ночь все накрываёт на столы.

Осенью падают листья .

В лесу много деревьев .

Posted in Ընդհանուր

ՙՙՀայերենի երկհնչյունները

1.Կարդա՛ ՙՙՀայերենի երկհնչյունները,, թեման, կատարի՛ր առաջադրանքը:

Հայերենում յ կիսաձայն հնչյունին կարող է գումարվել որևէ ձայնավոր հնչյուն. այդ երկուսը միասին՝   յ+ ձայնավոր՝  ա, ո, ու, ի, ե, կոչվում են երկհնչյուն:  Յ կիսաձայնը, եթե երկու ձայնավորների միջև է, երկհնչյուն կազմում է իրենից հետո եկող ձայնավոր հնչյունի հետ․ օրինակ՝  հեռանայիր բառում երկհնչյունը յի-ն է, ոչ թե` այ-ը։

Հայերենի երկհնչյուններն են՝ այ, յա, եյ,  յե,  յի, ույ, յու, ոյ, յո։

Առաջադրանք՝

2.Յուրաքանչյուր երկհնչյունով գրի՛ր երեքական բառ։

Ձայն, այսօր, այցելու,

Յասաման, Յանա, Կյանք,

թեյ, Զեյթուն, Անդրեյ, 

երամ, երգ, հայելի

գայիսոն, գնայինք, ջղային

բույս, գույն, լույս

աղբյուր, ալյուր, անկյուն

գոյ, խոյ, Նոյ

արդյոք, յոդ, յոթ, 

Posted in Ընդհանուր

Դասարանում

Հաշվի՛ր արտահայտության արժեքը
32409-8050:7=3125
4078·8-204:2+888:4 =32744
250•70-720։3+625 =930

300 • 9 + 300 – 99 =2901
2545+724·5 =6165
42588:7-205·6+960:3 =5156
3890-4480:4 =2770
75·60-353·10 =970

Posted in Ընդհանուր

Էրեբունի թանգարան

Երևանի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդ բլրի վրա են պահպանվում Հայաստանի Հանրապետության հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները: Այն կառուցվել է Ք.ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի (Ք.ա. մոտ. 786-765/764 թթ.) կողմից, ով համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է  վերաբնակեցրել 6600 զինվորների: Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված առաջին սեպագիրը, այնուհետև   ռուս հնագետ Ա. Ա. Իվանովսկու ուսումնասիրությունները, միանշանակ, ձևավորում են մասնագիտական հետաքրքրություն հնավայրի նկատմամբ, իսկ 1950-ին սկսվում են Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները՝ Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: 

Թանգարան

Էրեբունի» պատմահնագիտական արգելոց – թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:

Posted in Ընդհանուր

Տանը

Ժայռից մասուր է կաթում, 
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ՝

1.Ո՞ր պատկերն է քեզ ավելի դուր գալիս․ ինչո՞ւ։

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Այս հատվածը շատ ավելի պատկերավոր է նկարագրում վերաբերմունքը սիրելի մարդու նկատմամբ:

.Ինչո՞վ է  աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով։ Դուրս գրի՛ր այն տողերը, որտեղ «գույն» կա։

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է: