Posted in Ընդհանուր

Աշնան գույները

Աշունը շատ գեղեցիկ եղանակ է:Աշնանը տերևները թափվում են, գույներն են փոխում, և անձրև է գալիս: Աշնան տերևները ունենում են տարբեր գույներ՝ կարմիր, դեղին, կանաչ, նարնջագույն: Աշնանը բնությունը իր զարմանահրաշ գույները տարածում է ամենուր: Աշնանը հասունանում են շատհամեղ մրգեր ու նրանք նույնպես գեղեցիկ են, հյութալի, համեղ ու բազմագույն: Աշնանն է հասնում հայկական խաղողը, որից կարմիր գինի են ստանում: Դա աշխարհի ամենահամեղ գինին է: Ասում են՝ էլ ոչ մի տեղ հնարավոր չէ գինու այդ գույնը ստանալ:

Իմ կարծիքով աշխարհի ամենագեղեցիկ աշունը հենց Հայաստանում է լինում ու ամենաբազմերանգ աշունը հենց մերն է:

Posted in Ընդհանուր

Անտարկտիդա մայրցամաք

Անտարկտիդան համարվում է ամենացուրտ մայրցամաքը՝ ամենաուժեղ քամիներով:

Անտարկտիդան համարվում է անապատ, քանի որ առափնյա խորությունը տարեկան ավելանում է ընդամենը 200 միլիմետրով, որը տարածքի համեմատ նվազ է։

Երբեմն օդի ջերմաստիճանը հասնում է −89 °C (−129 °F)։

Անտարկտիդայում կա երկու եղանակ կարճ ամառ և երկար ձմեռ:

Այն գտնվում է Հարավային կիսագնդի Անտարկտիկ շրջանում՝ հիմնականում Անտարկտիկ շրջանակի հարավային մասում.

Տարածքը կազմում է  14,0 միլիոն քառակուսի կիլոմետր (5,4 միլիոն քառակուսի մղոն), ուստի այն համարվում է Երկրի մակերեսի հինգերորդ ամենամեծ մայրցամաքը Եվրասիայից, Աֆրիկայից, Հյուսիսային Ամերիկայից և Հարավային Ամերիկայից հետո։

Posted in Ընդհանուր

1.Կարդա՛ Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ» բանաստեղծությունը։

«Մշուշների շղարշի տակ»

Մշուշների շղարշ տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու:

 

Առաջադրանքներ՝

2.Ընդգծված բառերը գործածի՛ր նախադասություններում:

Լուսինը թաքնվել էր ամպի շղարշների տակ:

Ամենուրեք  թաքնված էր  չորացած  խաշամը:

Կապուտակ երկնքում  լողում էին ամպի ծվենները:

Կրակի լեզուն երկինք էր հասնում:

Ամպի  որոտից  հետո կտրուկ անձրև մաղեց:

Հիվանդը ցավից կծկվել էր:

Ծերունու ձեռքերում ուժ չէր մնացել:

3. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:

Ձմեռվա շունչը

 

 

Posted in Ընդհանուր

Маленькая-большая

Первая-последняя

Меньше -больше

Плохо-хорошо

грустно-радостно

Правда-неправда

Закрыть-открыть

 

Posted in Ընդհանուր

Վայոց ձորի մարզ

 

IMG_8122

 

Վայոց ձորը բնակեցված է եղել դեռևս քարե դարից, առանց ընդհատումների։ Անմատչելի երկրաբանական դիրքի շնորհիվ, համեմատաբար քիչ է ենթարկվել ավերիչ արշավանքների։ 13-14-րդ դարերում այստեղ իշխում էին Պռոշյանները և Օրբելյանները։ Բազում են բնական հուշարձանները։ Բերդերը և ամրոցները հիմնականում կառուցված են բնակավայրերից հեռու՝ բարձր լեռներում կամ խոր կիրճերում և մնացել են անմատչելի։ գտնվում է հայաստանի հանրապետության հարավային հատվածում: Մարզը պետական սահմանով սահմանակից է Նախիջևանիկ, հյուսիսում Գեղարքունիքի մարզին, արևելքում՝ Սյունիքի մարզին և արևմուտքում՝ Հհ Արարատի մարզին: Տարածքը 2308 քառ/կմ է, բնակչությունը՝ մոտ 50000 մարդ:

Արփա

Սկիզբ է առնում Թեքսարի լեռների հորդառատ աղբյուրներից 3200 մ բարձրությունից։ Ջերմուկ քաղաքից թեքում է հյուսիս-արևելք և հոսում է Շարուրի դաշտով։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկին՝ դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը։ Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը։ Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար։ Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։ Ընդհանուր առմամբ հոսում է հյուսիս-արևելք–հարավ-արևմուտք ուղղությամբ։

Եղեգիս

Միջնադարում Մետաքսի ճանապարհը Հայաստան, և մասնավորապես` Վայոց Ձոր բերեց բազմաթիվ մշակույթների և հավատքների պատկանող մարդկանց։
Եղեգիսի գերեզմանատան տապանաքարերը պատկանում են 1266-ից մինչև 1337 թվականներին այստեղ բնակված փոքրիկ հրեական համայնքին: Դժբախտաբար, այս հրեական համայնքի և Հայաստանի ժամանակակից այլ կրոնական և էթնիկ փոքրամասնությունների վերաբերյալ սակավաթիվ պատմական ապացույցներ կան: Տապանաքարերի մեծ մասը կրում է եբրայերեն, ինչպես նաև աստվածաշնչյան և թալմուդերեն լեզուներով արձանագրություններ: Մահացածներից մի քանիսի անունները շատ տարածված են Իրանի հրեաների միջավայրում, ինչը կարող է վկայել Իրանից գաղթած հրեական համայնքի մասին:

ՍՄԲԱՏԱԲԵՐԴ


Սմբատաբերդը գտնվում է Եղեգիս և Արտաբույնք գյուղերը կապող նեղ լեռնաշղթայում։ Բերդն ունի երկու միջնաբերդ, կառուցվել է մ․թ․ 9-11-րդ դարերում։ Սմբատաբերդը հիշատակվել է հույն պատմաբան Ստրաբոնի աշխատություններում, ինչը հիմք է մտածելու, որ բերդի պատմությունը սկսվել է ավելի հին ժամանակներում։ Սմբատաբերդը երեք կողմից շրջապատված է լեռներով և գետերի կիրճերով, ինչն անառիկ է դարձնում բերդը։ Բերդն ունի առանձին հատվածներ՝ նախատեսված զինվորների քնի, արքայական ընտանիքի հանգստի, մթերքի պահեստավորման և այլ նպատակների համար։

Սմբատաբերդ տանող ճանապարհը զառիթափ է և նեղ, ինչի համար այնտեղ ցանկալի է հասնել քայլարշավի միջոցով։ Բերդը մասամբ վերականգնված է, և այստեղից բացվում է դաշտերի գեղեցիկ համայնապատկերը։ Բերդն ունեցել է Ցախաց Քար վանքի տարածքի աղբյուրներից սնվող ոռոգման համակարգ։ Կա վարկած, որ բերդը կառուցել են Բագրատունի դինաստիայի ներկայացուցիչները, իսկ ամրացրել՝ Օրբելյան դինաստիայի անդամները։

Արենի քարանձավ

Գտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա։ Ընկած է Արփա գետի հովտում։ Արենիի քարանձավը գտնվում է Արենի գետի ձախ ափին5]։ Քարանձավը բաղկացած է 3 սրահներից։ Քարանձավն ունի մոտ 500 մ² մակերես, որի մեծ մասը դեռևս ուսումնասիրված չէ, քանի որ տարածքը սահմանափակ է, և նոր պեղումները կարող են փակել անցումներն ու վնասել արդեն հայտնաբերված հնագիտական հուշարձանները։

Արտաբույնք

Գյուղի միջով հոսում է Եղեգիս գետի Էլեգիս վտակը։ Գյուղի արևելյան կողմում բարձրանում է հսկա լեռնային պատնեշը, որի վրա գտնվում է Սմբատաբերդ ամրոցը որը կառուցվել է 12-րդ դարում և եղել է Օրբելյանների ոստանը։

Posted in Ընդհանուր

Տանը

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտեր
Աշնան քամուն են ծափահարում

Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

1.Փորձի՛ր ինքդ վերնագրել բանաստեղծությունը։

Աշնան գույները

2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ առավել դուր եկած հատվածը և բացատրի՛ր։

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտեր
Աշնան քամուն են ծափահարում:

Ես ամենաշատը հավանում եմ այս հատվածը, քանի որ այստեղ ավելի պատկերավոր է երևում աշունը:

Posted in Ընդհանուր

Իմ նամակը ընկերոջս

Մեր դպրոց չեկար, փոփոխությունից վախեցար: Այդ փոքր վախն ի՞նչ էր, որ չհաղթահարեցիր: Դեմ չեմ, մեր դպրոցը տարբերվում է մնացած դպրոցներից,բայց այստեղ այնքան ջերմ մթնոլորտ է տիրում ու այնքան հետաքրքիր է  անցնում ժամանակը, որ դու, հաստատ, չէիր ձանձրանա: Ես չեմ կարող քեզ հանդիմանել, քո որոշումն է: Եթե քեզ այդտեղ ավելի հոգեհարազատ է, մնա ՛ այդտեղ: Մեր պայմանավորվածությունը չմոռանաս. ինչքան էլ հեռու , լինենք, մեր ընկերությունը պետք է շարունակվի:

Դպրոցի մասի  մանրամասն կպատմեմ, երբ տեսնվենք: Շատ դժվար է ամեն ինչ նամակով պատմելը: Առայժմ շատ զբաղված եմ: Հանձնարարություններս շատ են, իսկ ես ժամանակի մեջ չեմ  տեղավորվում: Որոշել եմ այս տարի շատ լավ սովորել,որպեսզի մայրիկիս հույսերն արդարացնեմ:

Հուսով եմ՝ մոտ ժամանակներս կհանդիպենք: Մայրիկիդ և քույրիկիդ փոխանցիր ջերմ բարևներս:

Համբուրում եմ՝ քո ընկեր Ալվինա

Տիգրանին 2019թ, 6 հոկտեմբեր, Երևան

Posted in Ընդհանուր

1.Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները. գյուղացու մեկը_ մի գյուղացի, գլխով անցածը_ իր հետ պատահածը ,պարի տաք ժամանակը_ պարելու ամենաթեժ պահին, «հայ-հույ» անել_  քշել, շունչը իրեն քաշել_ շունչը պահել,  վազելը մեկ անել_ արագ վազել, հանդ_դաշտ, հանդիմանել_նախատել, գավազան_ փայտ,մահակը :

2.Հեքիաթը բաժանի՛ր փոքր մասերի և յուրաքանչյուր մասի համար վերնագիր մտածի՛ր:

Դեզի մեջ ասեղ փնտրողը

 

Գյուղացու մեկն ունենում է մի հիմար տղա՝  անունը  Փիլոս: Մի օր, հանդից վերադառնալիս սա մի ասեղ է գտնում ճանապարհին, գցում է սայլի մեջ, որ բերի տուն: Ու, տուն հասնելով, մորն ուրախացնում է,թե քեզ համար ասեղ եմ բերել: Որքան փնտրում է՝ ասեղը չի գտնում սայլի մեջ:

Այդ ժամանակ մայրը հանդիմանում է նրան.

— Հիմա՛ր,- ասում է,-գտած ասեղը շորի կուրծքը կամ թևքը կխրեն, ոչ թե սայլի մեջ կգցեն:

— Լավ, մյուս անգամ էդպես կանեմ,- ասում է Փիլոսը:

Ամեն ինչ թարս հասկացող Փիլոսը

Մյուս անգամ մի կատվի ձագ է գտնում.աշխատում է կրծքիւն ամրացնել ու դրա համար այնքա՜ն է չարչարում կատվին, խեղճը սատկում է:

Գալիս է մորը պատմում: Մայրն ասում է.

-Հիմա՛ր, կատվին «փիսի-փիսի» կանեն, ոչ թե էդպես…

-Լա՛վ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մի քանի օր հետո նապաստակ է պատահում: Փիլոսը սիրով «փիսի-փիսի»  է կանչում: Եվ քանի նա կանչում է, նապաստակը հեռու է փախչում:

Գալիս է մորը պատմում, թե ինչպես է նապաստակը փախել:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը,-նապաստակին փայտով ու հրացանով կխփեն, ոչ թե «փիսի-փիսի»  կանեն:

-Եկող անգամ էդպես էլ կանեմ, մայրի՛կ:

Եկող անգամ լաց լինելով գալիս է տուն:

-Ի՞նչ է պատահել,-հարցնում է մայրը:

-Գնացի դաշտ, մի հորթ պատահեց, փայտով խփեցի, ոտը կոտրվեց, հնձվորները բռնեցին ծեծեցին ինձ:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը: Հորթին փայտով չեն խփի, իսկ մարդի, հնձվորի պատահելիս՝ «բարի աջողում» կասեն:

-Լա՛վ, մայրի՛կ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մյուս անգամ հանդիպում է մի մեծ խումբ մարդկանց, որ մեռել էին տանում թաղելու:

-Բարի աջողո՜ւմ, բարի աջողո՜ւմ,- գոռում է Փիլոսը:

Մարդիկ բռնում են դրան՝ մի լավ ծեծում, և նա լալով գալիս է էլի մորը պատմում գլխով անցածը:

-Վա՜յ, տղա,- մեռելի պատահելիս՝ կտխրեն, լաց կլինեն, կասեն «աստուծով մխիթարվեք» :

— Լավ, եկող անգամ էդպես կանեմ,- խոստանում է Փիլոսը:

Մի քանի ժամանակ հետո գյուղով անցնելիս, տեսնում է հարսանիք, բակում մարդիկ, կանայք պարում են, ուրախանում:

Փիլոսը մոտենում է, ուրախության ու պարի տաք ժամանակը՝ գլխարկը վերցնում է ու բարձրաձայն լաց լինում.

-Աստուծով մխիթարվեք,-ասում է,-աստուծով մխիթարվեք…

Մարդիկ բռնում են դրան, մի լավ ծեծում ու հարսանիքից դուրս անում: Ճանապարհին պատահում է մի տերտերի.կարծում է՝ դա էլ է իրեն ծեծելու, հայհույ է անում, որ փախցնի:

Բայց տերտերը մոտենում, գավազանով խփում է դրան և ճանապարհը շարունակում:

Իսկ Փիլոսը գալիս է տուն ու բոլորը լալով պատմում է մորը.

-Վա՛յ, Փիլոս, վա՛յ,- ասում է մայրը: -Տերտեր տեսնելիս՝ գլխարկը կվերցնեն, կչոքեն և կասեն. «Օրհնի, տեր հայր»:

-Մյուս անգամ, մայրի՛կ, էդպես կանեմ:

Բախտավոր Փիլոսը

Եվ շատ չի անցնում,  մի օր Փիլոսը գնում է անտառ: Շատ է գնում անտառում, քիչ է գնում, մեկ էլ պատահում մի արջի:

Փիլոս, դու փիլո՜ս…

Արջին տեսնում է թե չէ՝ ծունկ է չոքում ու ասում.

-Օրհնի՜, տեր հայր, օրհնի՜…

Արջը թաթերով խփում է դրան, գցում գետին ու վրան նստում:

Փիլոսը վախից լռում է ու շունչը քաշում իրեն:

Արջը տեսնում է էլ ձայն-շունչ չկա, թողնում է հեռանում:

Իսկ Փիլոսը վեր է կենում ու մինչև տուն վազելը մեկ է անում:

Ու այդ օրվանից, ասում են, Փիլոսը խելոքացել է, էլ հիմարություններ չի անում:

Posted in Ընդհանուր

Այց Կոմիտասի թանգարան

Մենք այսօր գնացինք Կոմիտասի թանգարան և  խաղացինք մի հետաքրքիր խաղ, որը կապված էր Կոմիտասի և Թումանյանի հետ: Մի խաղ էլ խաղացինք, որը կապված էր բառերը ճիշտ հերթականությամբ դասավորելու հետ :

Ինձ շատ հետաքրքիր էր և՛ նայելը, և՛ լսելը: