Posted in Ընդհանուր

Այց Կոմիտասի թանգարան

Մենք այսօր գնացինք Կոմիտասի թանգարան և  խաղացինք մի հետաքրքիր խաղ, որը կապված էր Կոմիտասի և Թումանյանի հետ: Մի խաղ էլ խաղացինք, որը կապված էր բառերը ճիշտ հերթականությամբ դասավորելու հետ :

Ինձ շատ հետաքրքիր էր և՛ նայելը, և՛ լսելը:

Posted in Ընդհանուր

1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարհի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագավորները արձակում իրենց անարդար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:

Եզոպոսի մասին

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել:

 

Posted in Ընդհանուր

-Hello my name is Jim. What’s your name?

-Hello may name is Anna.

-What do you want to become?

-I want to become a singer  and you?

– I want to  become an astronaut.

Posted in Ընդհանուր
  1. Հատվածից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը, օրինակ՝ խնդրել- թ լսում ենք, դ գրում:
  2. դարձյալ, արդյոք,   ճրագ,  կենդանի, խորհուրդ, ցանկությամբ, որդի
  3. Վերնագրիր 3-րդ հատվածը:
  4. Խելացի շունը
Posted in Ընդհանուր

Ճամփորդություն դեպի Թուխմանուկ վանք Մեղրաձոր

Թուխ մանուկ, Հայաստանում տարածված սրբավայր-ուխտատեղիներ։ Գերեզմանաձև կամ միանավ, թաղածածկ, արևելյան խորանով մատուռանման շինություններ՝ կառուցված մեծ մասամբ բարձունքի վրա կամ ջրերի ակունքի մոտ (հանդիպում են նաև բնակավայրերում)։ Համարվում են սուրբ և բուժիչ, ունեն ուխտագնացության օրեր։ Կա տեսակետ, որ Թուխ մանուկ սրբավայրերը կապված են հեթանոսական Հայաստանում հերոս նախնիների՝ «Թուխ Մանուկների» պաշտամունքի հետ, որով դաստիարակվել են միություններում համախմբված պատանիները։ Հայ իրականության մեջ երիտասարդաց միությունները կամ «կտրիճավորաց եղբայրությունները» փոփոխվելով՝ հարատևել են և պահպանվել նաև միջնադարում։ Քրիստոնեությունը աշխատել է Թուխ մանուկի պաշտամունքը վերաիմաստավորել. օրինակ, XIII դարում Հովհաննես Երզնկացին, ցանկանալով Երզնկայի «Երիտասարդական եղբայրությանը» քրիստոնեական կերպարանք տալ, նրա համար հատուկ կանոններ ու ճառեր է գրել։ Թուխ մանուկի պաշտամունքը միաձուլվել է նաև Երից ՄանկանցՔառասուն Մանկանց և, ընդհանրապես, Մանկանց պաշտամունքի հետ։

Posted in Ընդհանուր

Ճամփորդություն Թուխմանուկ

Մենք գնացինք ԹուխՄանուկ Մեղրաձոր: Մենք տեղ հասանք ժամը 1ին և հաղթաՀարեցինք բարձունք այնտեղ մենք տեսանք տարբեր բույսեր երբ հաղթահարեցինք  բարձունքը: Մենք մտանք եկեղեցի և մոմ վառեցինք, հետո նկարվեցինքև իջանք դեպի ավտոբուսը: Գնացինք գյուղի դպրոցը և մեզ ցույց տվեցին  հնադարյան նմուշներ մեզ նայև ցույց տվեցին գորգագործության սենյակը և մենք նստեցինք ավտոբուս և շարժվեցինք դեպի մայր դպրոց: Ճանապարհին երգեցինք, զրուցեցինք և ժամանակը շատ արագ անցավ: Հասանք  դպրոց ժամը 5-ին:

Posted in Ընդհանուր

1.Բառարանի օգնությամբ բացատրիր ընդգծված բառերը:

Չարդա- սրահ ծածկ

Կլանչոց- կաղկանձ

Արխալուղը-վերնազգեստի թիկնոցի

Գոռաց – գոռաց

2. Պատմվածքից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Չարդախ- սրահ, ծածկ

Կլանչոց-կաղկանձ

Արխալուղ-վերնազգեստի, թիկնոցի

Պոռալ-գոռալ

3. Պատմվա.ծքից դուրս գրիր Չալանկին նկարագրող հատվածները:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

4. Վերնագրիր առաջին հատվածը:

Իմաստուն Չալանկը

 

 

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
  2. Կազմիր նախադասություններ ընդհատել, տարօրինակ, զարթնել բառերով:
  3. Ես ընդհատեց ուսուցչուհու խոսքը և հարց տվեցի:
  4. Այդ օրը նա իրեն շատ տարօրինակ էր պահում:
  5. Քույրիկ զարթնեց ու, միանգամից, սկսեց լացել:
  6. Ինչ առածներ գիտես շան մասին: Գրիր:
  7. Շունը տիրոջը է նման:
  8. Շան անունը տուր փայտը ձեռքդ առ:
  9. Շան շան կողքին կապես, կամ հաչալ սովորի, կամ կծել:
  10. Վերնագրիր հատվածը:
  11. Անհասկանալի իրավիճակ
Posted in Ընդհանուր

Ճամփորդություն դեպի ԹուխՄանուկ Մեղրաձոր

Թուխ մանուկ, Հայաստանում տարածված սրբավայր-ուխտատեղիներ։ Գերեզմանաձև կամ միանավ, թաղածածկ, արևելյան խորանով մատուռանման շինություններ՝ կառուցված մեծ մասամբ բարձունքի վրա կամ ջրերի ակունքի մոտ (հանդիպում են նաև բնակավայրերում)։ Համարվում են սուրբ և բուժիչ, ունեն ուխտագնացության օրեր։ Կա տեսակետ, որ Թուխ մանուկ սրբավայրերը կապված են հեթանոսական Հայաստանում հերոս նախնիների՝ «Թուխ Մանուկների» պաշտամունքի հետ, որով դաստիարակվել են միություններում համախմբված պատանիները։ Հայ իրականության մեջ երիտասարդաց միությունները կամ «կտրիճավորաց եղբայրությունները» փոփոխվելով՝ հարատևել են և պահպանվել նաև միջնադարում։ Քրիստոնեությունը աշխատել է Թուխ մանուկի պաշտամունքը վերաիմաստավորել. օրինակ, XIII դարում Հովհաննես Երզնկացին, ցանկանալով Երզնկայի «Երիտասարդական եղբայրությանը» քրիստոնեական կերպարանք տալ, նրա համար հատուկ կանոններ ու ճառեր է գրել։ Թուխ մանուկի պաշտամունքը միաձուլվել է նաև Երից ՄանկանցՔառասուն Մանկանց և, ընդհանրապես, Մանկանց պաշտամունքի հետ։

 

Երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 17-ին, 4.1 դասարանը պատրաստվում է մեկնելու է Մեղրաձոր, Թուխմանուկ մատուռ: Մենք մեզ հետ պետք է վերցնենք ուսապարկ, որի մեջ պետք է լինի ջուր, գուաշներ, թղթեր, տեսախցիկ,    լանչ բոքս՝ օգտակար սնունդով, հեռխոս և առաջին բուժօգնության պարագաներ: երթուղին  շարժվում է ժամը 9:30 ետ ենք գալու ժամը 4:30

Posted in Ընդհանուր

Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն: Պատկերացրե ք, թե Երկրի վրա բոլորը, ամեն ինչ միանման են: Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով ե փորձեք մտածել

 ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:

Լավ կլիներ, քանի որ պատերազմներ չէին լինի, բոլորը իրար նման կմտածեին, հարուստներ և աղքատներ չէին լինի:

բ) Ինչո՞վ լավ չէր լինի, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ: Քննարկելու ենք դասարանում: