Posted in Ընդհանուր

 

Ցրված տղա Ջովանիի պատմությունը: Ջ: Ռոդարի


_ Մա՛մ, գնում եմ զբոսնելու:
_ Գնա՛, Ջովանի՛, բայց փողոցն անցնելիս զգույշ կլինես:
_ Լա՛վ, մա՛մ: Հաջող:
_ Դու միշտ էլ այնքան թափթփված ես, որ…
_ Հա՛, մա՛մ: Հաջող:
Եվ Ջովանին ուրախ-ուրախ տանից դուրս թռավ:
Սկզբում նա շա՜տ ուշադիր էր: Անընդհատ կանգնում էր, շոշափում էր ինքն իրեն.
_ Ամեն ինչ տեղո՞ւմ է, ոչ մի բան չե՞մ կորցրել,-հարցնում էր ինքն իրեն ու ծիծաղում:
Ջովանին այնքան գոհ էր իր ուշադրությունից, որ ուրախությունից ճնճուղի նման թռվռում էր: Հետո սկսեց ցուցափեղկերը դիտել, մեքենաներին նայել, ամպերին: Պարզ է չէ՞, անախորժություններն սկսվեցին:
Շատ քաղաքավարի մի պարոն թեթև նախատեց նրան.
_ Էս ի՜նչ թափթփված ես դու, ա՛յ տղա: Տե՛ս, մատներդ կորցրել ես: _ Վա՜յ, ճիշտ որ: Էս ի՜նչ թափթփվածն եմ ես:
Ջովանին սկսեց մատները փնտրել: Բայց մի դատարկ բանկա գտավ: Դատա՞րկ: Տեսնես առաջ  ի՞նչ է եղել դրա մեջ, հո միշտ դատարկ չի՞ եղել… Ջովանին արդեն մոռացել էր, որ ինքն իր մատները պիտի փնտրեր: Հետո արդեն բանկայի մասին էլ մոռացավ, որովհետև մի կաղ շուն տեսավ:
Նա ընկավ շան ետևից, բայց չէր հասցրել մինչև տան ետևը վազել, երբ կորցրեց ձեռքը: Կորցրեց ու չնկատեց էլ: Վազում է իր համար, ոնց որ ոչ  մի բան չի եղել:
Մի բարի մորաքույր կանչում է նրա ետևից.
_ Ջովանի՜, Ջովանի՜: Ձեռքդ կորցրել ես:
Բայց նրա պետքն էլ չէր,  չլսեց:
_ Դե լավ, ոչինչ,-որոշեց բարի տիկինը,-ձեռքը կտանեմ մորը կտամ: Եվ նա գնաց Ջովանիենց տուն:
_ Սինյորա՛, ահա ձեր տղայի ձեռքը:
_ Ա՛յ թափթփվածի մեկը: Չգիտեմ  ինչ անել այդ ցրվածին: Այսպիսի ցրված մարդ կյանքումս չեմ տեսել:
_ Այո, իհարկե: Բայց աշխարհի բոլոր երեխաներն էլ այդպիսին են:
Մի քիչ հետո մի ուրիշ բարի տիկին եկավ:
_ Սինյորա՛, ես ինչ-որ մեկի ոտքն եմ գտել: Կարո՞ղ է սա Ձեր Ջովանիինն է:
_ Իհարկե՝ նրանն է: Ծակ կոշիկից ճանաչեցի: Էս ինչ ցրված տղա ունեմ: Չգիտեմ՝ ինչ անեմ նրան:
_ Այո՛, իհարկե: Բայց աշխարհի բոլոր երեխաներն էլ այդպիսին են:
Մի քիչ էլ ժամանակ անցավ. Ջովանիենց տուն հերթով եկան տարբեր մարդիկ: Մի ծեր տատիկ, բլիթներ բաժանողը, վագոնավար և նույնիսկ մի թոշակառու ուսուցչուհի: Բոլորը Ջովանիի ինչ-որ մասն էին բերում՝ մեկը՝ ոտքը, մեկը՝ ականջը, մեկը՝ քիթը:
_ Աշխարհում իմ տղայի նման ցրված տղա չկա,- հուսահատվում էր մայրը:
_ Իզուր եք հուսհատվում, տիկի՛ն, աշխարհի բոլոր երեխաներն էլ այդպիսին են:
Վերջապես հայտնվեց նաև ինքը՝ Ջովանին ` թռչկոտելով մի ոտքի վրա, բայց ինչպես միշտ ճնճուղի նման ուրախ ու համարձակ: Իսկ մայրիկը միայն գլուխն էր տմբտմբացնում: Հետո նրան հավաքեց-կարգի բերեց և համբուրեց:
_ Ամեն ինչ տեղում է, մա՛մ: Ոչ մի բան չե՞մ կորցրել: Տեսնո՞ւմ ես՝ ինչ տղա եմ:
_ Այո՜, դրանից լավ չի լինում:

Posted in Ընդհանուր

Տեղեկություններ

Քնելու համար մարդուն միջինում անհրաժեշտ է 7 րոպե:

Մուսուլմանական երկրներում տարեդարձներ չեն նշում: Միայն մինչև երեք տարեկան փոքրիկների համար կազմակերպում են հենց իրենց նման փոքրիկ խնջույքներ:

Քամելիոնի լեզուն իր մարմնից երկար է, պատկերացնու՞մ ես:

Աշխարհի բոլոր մարդիկ վարակվում են հորանջելուց: Գիտնականներն ասում են, որ բավական է հորանջելու մասին կարդալ, և մարդը սկսում է հորանջել: Եվ գիտնականները շա՜տ ճիշտ են. իմ փորձից եմ ասում:

Մրջյունները երբեք-երբեք չեն քնում: Իզուր չէ, որ նրանք համարվում են աշխատասիրության խորհրդանիշ:

Եղջերուները շա՜տ են սիրում բանան ուտել:

Կապիկը  նույն պես շատ է սիրում  բանան:

Փորձերը ցույց են տվել, որ կատուները յոթերորդ հարկից ընկնելուց 30%-ով ավելի քիչ շանս ունեն ողջ մնալու, քան քսաներորդ հարկից ընկնելուց: Սա բացատրվում է նրանով, որ կատուները պետք է հասցնեն թռչել:

«Մայր» բառը աշխարհի գրեթե բոլոր լեզուներում, չգիտես ինչու, միանման է հնչում. ռուսերենում՝ «мать», անգլերենում՝ «mother», ֆրանսերենում՝ «mère», գերմաներենում՝ «Mutter», իսպաներենում՝  «madre»: Եվ հետաքրքիր է, որ մեր հարևան վրացիները «մամա» բառը օգտագործում են իր «հականիշով»՝ ասելով «պապա»:

որ նրանք համարվում են աշխատասիրության խորհրդանիշ:

Եղջերուները շա՜տ են սիրում բանան ուտել:

Փորձերը ցույց են տվել, որ կատուները յոթերորդ հարկից ընկնելուց 30%-ով ավելի քիչ շանս ունեն ողջ մնալու, քան քսաներորդ հարկից ընկնելուց: Սա բացատրվում է նրանով, որ կատուները պետք է հասցնեն թռչել:

«Մայր» բառը աշխարհի գրեթե բոլոր լեզուներում, չգիտես ինչու, միանման է հնչում. ռուսերենում՝ «мать», անգլերենում՝ «mother», ֆրանսերենում՝ «mère», գերմաներենում՝ «Mutter», իսպաներենում՝  «madre»: Եվ հետաքրքիր է, որ մեր հարևան վրացիները «մամա» բառը օգտագործում են իր «հականիշով»՝ ասելով «պապա»:

Posted in Ընդհանուր

Չխաղալիքը

 

Հեղինակ`  Ալվինա  Խարազյան.

Լինում է, չի լինում  մի չխաղալիք է լինում:Նա շատ  գեղեցիկ է ու  բարի: Օրեից  մի   օր   նա  որոշեց ճամփորդել    իր  ընկերոջ հետ և  հանդիպեց չար կախարդին:  Կախարդը  շատ

գեր  էր:  Չխաղալիքն ու    իր   ընկերը  մոտեցան             կախարդին     և նա  նրանց  ասա.

-Ես  ձեզ կուտեմ:

Կախարդը  բռնեց   երկու  ընկերներին ու տարավ իր խրճիթը: Կախարդը որոշել էր գիրացնել ընկերներին և հետո ուտել նրանց: Սակայն պառավ կախարդը հաշվի չէր առել մի շատ կարևոր բան. ամուր ընկերությունը հաղթահարում է ամեն դժվարություն:

Կախարդի խրճիթում փակի տակ եղած ժամանակ նրանք արդեն գտել էին պառավից ազատվելու տարբերակը: Չխաղալիքը մի մեծ շնորհ ուներ. նա այնպիսի  թուրմեր էր կարողանում պատրաստել, որոնք միանգամից քնեցնում էին:

Երեկոյան, երբ պառավը տուն վերադարձավ, երեխաներն անհամբեր սպասում էին նրան:

Նա մոտեցավ , նստեց աթոռին ու պահանջեց, որ իրեն ջուր տան: Պառավը նույնիսկ չէր էլ կռահում, որ իր ջրի մեջ քնեցնող թուրմ կա: Նա միանգամից խմեց ամբողջ ջուրն ու քնեց: Ընկերները վերցրին բանալին ու մեկընդմիշտ ազատվեցին չար կախարդից:

 

Posted in Ընդհանուր

 

 

Մանկավարժական գործունեությունԽմբագրել

Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Առանձնակի կարևորություն ունի նրա «Ուսումն մայրենի լեզվի» Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի (18751916) եղել է ամենատարածված այբբենարանը հայկական դպրոցներում։

1869 թվականին «Արարատ» ամսագրի առաջին համարներում հրապարակել է «խորհրդածություն դաստիարակության վերաբերյալ» հոդվածաշար։

Աղայանը մասնավորապես զբաղվել է տարրական ուսուցման հարցերով և մշակել մայրենի լեզվի ուսուցման ու գրագիտության մեթոդիկա։ Հենց այդ սկզբունքներով են կազմված նրա «Արևիկ» այբբենարանը, տարրական դպրոցի չորս տարիների «Ուսումն մայրենի լեզվի» («Մայրենի լեզու» Ա, Բ, Գ, Դ) դասագրքերը, իսկ «Ուսումն մայրենի լեզվի, պատկերավոր, այբբենարան և առաջին ընթերցարան»–ը 1875–1916 թվականների միջոցում լույս է տեսել 33 անգամ, գրեթե վերահրատարակվելով ամեն տարի։ Դրանցում ներկայացված են բանաստեղծություններպատմվածքներառակներհեքիաթներ և այլն։

1869 թվականի մայիսից ստանձնելով «Արարատ» հանդեսի խմբագրի պաշտոնը, առաջին իսկ համարում զետեղում է «Մի քանի խոսք մեր սիրելի ազգակիցներին» առաջնորդող հոդվածը, նվիրված աշխատանքի գովքին։

Գրական գործունեությունԽմբագրել

Աղայանը բազմաժանր գրող է։ Առաջին տպագիր գործը եղել է «Հարկավոր է օգնել չքավորներին» բանաստեղծությունը, լույս է տեսել «Մեղու Հայաստանի» լրագրում 1862 թվականին։ «Արություն և Մանվելով» (1867) Աղայանը հիմք է դրել ինքնակենսագրական վեպի ժանրին հայ նոր գրականության մեջ։ Վեպում նա անողոք պայքար է հայտարարել խավարին ու հետամնացությանը՝ ընթանալով Աբովյանի բացած ճանապարհով։ «Երկու քույր» վիպակում արտացոլել է սոցիալական տեղաշարժերը ետռեֆորմյան հայ գյուղում, գյուղացու պայքարը հողի համար, որը նորություն էր հայ գրականության մեջ։ Վիպակում շոշափված են կնոջ հասարակական ակտիվության ու ազատ սիրո հարցերը։ Հասարակական չարիքի նախապատճառը Աղայանը համարել է սոցիալական անհավասարությունը և առաջ քաշել սեփականության արդար բաժանման խնդիրը («Բաժանություն», 1890)։ Աղայանի գեղարվեստական արձակի ուշագրավ նմուշներից է «Սերը արտաքսված» ստեղծագործությունը (1889), որտեղ դեմոկրատիզմի դիրքերից տվել է իրականության ռեալիստական պատկերը։ Մշակել է «Քյորօղլի» վիպերգությունից երեք դրվագ։ Մարդու հարաբերությունների մասին Աղայանի իդեալն ավելի ամբողջականորեն արտահայտված է «Տորք Անգեղ» պոեմում (1888), որի ատաղձը Մ. Խորենացու «Հայոց պատմության» մեջ եղած առասպելն է Տորք Անգեղի մասին։

Գերեզմանաքարը Խոջիվանքում

Աղայանը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել մանկական գրականության ասպարեզում։ Մանկական բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Սրինգ հովվականը», լույս է տեսել 1882 թվականին, հաջորդը՝ «Բանաստեղծությունները», 1890 թվականին։ Հեքիաթներն Աղայանի ստեղծագործության մեջ մեծ կշիռ ունեն։ Նա հեքիաթը համարել է իրական աշխարհի ու կյանքի ճշմարտացի պատկերման, մանուկների դաստիարակության կարևոր միջոց, հետևողականորեն պաշտպանել չարը կռվով ոչնչացնելու սկզբունքը։ Նրա հեքիաթների հերոսներն անձնական բարօրությունը ստորադասում են հանրային երջանկության գաղաձարին։ «Անահիտը» (1881) հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից է։

Աղայանը հարստացրել է մեր թարգմանական գրականությունը ռուս և արևմտաեվրոպական դասական գրողներից կատարած թարգմանություններով ու փոխադրություններով։ Նա թարգմանել է Իվան ԿռիլովիՖրիդրիխ ՇիլլերիՀայնրիխ ՀայնեիԼև ՏոլստոյիՈւիլյամ Շեքսպիրի գործերը։ Առանձնապես հիշատակության է արժանի Ալեքսանդր Պուշկինի «Ոսկի ձկնիկ» հեքիաթի փոխադրությունը։

Օգտագործել է Ա.Ղ. Աղ.ԹոմասՀաբաշՂ.Ղ. Ա.ՎիգենՓրեյդումՓրեյդուն ծածկանունները[2]:

ՎերնատունԽմբագրել

«Վերնատան» անդամները․ նստած են՝ Իսահակյան, Աղայան, Թումանյան․ կանգնած են՝ Լևոն ՇանթԴերենիկ Դեմիրճյան

Ղազարոս Աղայանը նաև Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի կողմից ստեղծված Վերնատուն գրական խմբակի մշտական անդամներից էր։ Վերնատան մշտական անդամները շաբաթը մեկ-երկու անգամ հավաքվում էին Հովհաննես Թումանյանի տանը՝ իրար տեսնելու, զրույց անելու։ Այս հանդիպումների ընթացքում մեծ գրողները ընթերցում ու քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների գործերը, ինչպես նաև իրենց գործերն էին ներկայացնում ընդհանուր քննադատման։

Posted in Ընդհանուր

Լուսնահաչ

_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ “ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը հո չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, –
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին”:

Posted in Ընդհանուր

Լուսնահաչ

_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ “ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը հո չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, –
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին”:

Posted in Ընդհանուր

Ղազարոս Աղայան.

Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 4–ին Բոլնիս–Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում՝ քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։

Աշխատել է որպես գրաշար ԹիֆլիսումՄոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ 1867 թվականին վերադարձել է Հարավային Կովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը (18691870)։ Դասավանդել է ԱխալցխայիԱլեքսանդրապոլիԵրևանիՇուշվա դպրոցներում (1870–1882), եղել Վրաստանի և Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։ Աշխատել է «Փորձ» հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար, գործուն մասնակցություն ցուցաբերել «Աղբյուր» մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։

1853 թվականին Աղայանը ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցինախավերջին դասարանը։ Քաղաքային կյանքը և առաջադիմական գաղափարները վճռական նշանակություն են ունենում նրա մտավոր զարգացման գործում։ Շուտով ապագա գրողը վերադառնում է գյուղ և փորձում իր ձեռք բերած գիտելիքներով զարգացնել շրջապատը։

1862 թվականին Աղայանը ուսումը շարունակելու և մասնագիտության մեջ կատարելագործվելու մտադրությամբ ընկերոջ հետ մեկնում է Մոսկվա՝ որտեղ հանդիպում են մեծ դժվարությունների։ 18621867 թվականներին աշխատում է որպես գրաշար Մոսկվայում և Պետերբուրգում:

1895 թվականին ձերբակալվել է հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ (18981900)։ Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902թվականի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905 թվականին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին՝ ցարին տապալելու կոչ արել։

Մահացել է 1911 թվականի հունիսի 20-ին Թիֆլիսում։

Posted in Ընդհանուր

8434f3184496d86726b54679357798a0 (1)ԱՄԻՍՆԵՐ ԵՎ ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿ

Մարտը տալիս է ձնծաղիկ,
Ապրիլը՝ կապույտ մանուշակ,
Մայիսին բացվում է վարդը,
Սոխակը երգում անուշակ։
Հունիսը մեզ խոտ է տալիս,
Իսկ հուլիսը առատ ցորեն,
Օգոստոսը տանձ ու խնձոր
Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։

Սեպտեմբերը մեզ տալիս է
Խաղողի բոլոր տեսակը.
Հոկտեմբերը՝ կարմիր գինի,
Նոյեմբերը՝ բողկն ու տակը։

Դեկտեմբերին ձյուն է գալիս,
Հունվարին ծածկվում սար ու ձոր,
Փետրվարին սկսվում է
Փոփոխակի ցուրտ ու տաք օր։

Ահա այսպես բոլոր տարին
Թավալվում է չորս շրջանում,
Այս պատճառով չորս ժամանակ,
Չորս եղանակ է մեզ բերում:

Իսկ ինչ է տալիս մեզ տարին:

Posted in Ընդհանուր

Փորձիր գուշակել.

Ապրիլը տալիս է?

Հունիսը տալիս է?

Օգոստոսը   տալիս  է?

Սեպտեմբերը տալիս է?

Նոյեմբերը տալիս է?

Մայիսը  տալիս է?

Փետրվարը տալիս է?

Հոկտեմբերը տալիս է?

Մարտը տալիս է ?

Դեկտեմբերի տալիս է?

Հունվարը տալիս է?