Երբ մենք հասանք թատրոն ես մեծ սպասելիքներ ունեի: Ներկայացումը շատ ուրախ սկսվեց: Մենք նայեցինք <<Արքայադուստրը սիսեռահատիկի վրա >> ներկայացումը: Ւնձ շատ դուր եկան ծառաները, որոնք միշտ լսում Էին թագավորի և թագուհու խոսակցությունները: Այնտեղ ինձ շատ դուր եկավ ամեն ինչ` նույնիսկ ձևավորումը:
Հանս Քրիստիան Անդերսեն. Արքայադուստրը սիսեռահատիկի վրա
Կար-չկար մի արքայազն: Նա ուզում էր ամուսնանալ միայն իսկական արքայադստեր հետ: Շատ աշխարհներ ման եկավ արքայազնը, որպեսզի իր ուզածին գտնի, բայց՝ իզուր: Արքայադուստրեր շատ կային, բայց իսկական էին, թե ոչ, նա ոչ մի կերպ պարզել չէր կարողանում: Բոլորն էլ ինչ-որ պակասություն ունեին: Եվ ահա նա տուն վերադարձավ շատ վշտացած:
Մի անգամ երեկոյան եղանակը խիստ վատացավ: Որոտում էր ամպրոպը, փայլատակում էր կայծակը և անձրևը հորդում էր ասես դույլից: Ահա այդ ժամին քաղաքի դարպասը բախեցին և ծերունի թագավորը գնաց բանալու: Դարպասի առաջ կանգնած էր մի արքայադուստր՝ ամբողջությամբ թրջված:
Ծեր թագուհին որոշում է ստուգել արքայադստերը և պարզել, իսկական արքայադուստր է, թե ոչ: Նա մտավ ննջարան, մահճակալից վերցրեց բոլոր ներքնակները և բարձերը, տախտակի վրա մի սիսեռահատիկ դրեց, հետո այդ հատիկը ծածկեց 12 ներքնակով, իսկ ներքնակների վրա էլ 12 հատ բարձ դրեց, որոնք լցված էին փափուկ փետուրներով: Արքայադստերը պառկեցրին այդ մահճակալին և նա ամբողջ գիշեր այդտեղ պառկած մնաց: Առավոտյան նրան հարցրին, թե ինչպես քնեց: Եվ նա պատասխանեց, որ սոսկալի վատ է քնել: Ասաց, որ ամբողջ գիշեր աչք չի փակել: Աստված գիտի, թե ինչ էր ընկել նրա անկողնու մեջ: Նրան թվում էր, թե պառկած է ինչ-որ կոշտ բանի վրա, այնպես որ հիմա նրա մարմինը անտանելի ցավում է: Ահա այդժամ բոլորը հասկացան, որ նա իսկական արքայադուստր է: Չէ՞ որ նա 12 ներքնակի և նույնքան բարձերի տակից էլ զգացել էր սիսեռահատիկի կոշտությունը: Այդքան նուրբ ու զգայուն կարող էր լինել միայն իսկական արքայադուստրը: Արքայազնը նրան կնության վերցրեց, քանի որ չէր կասկածում, որ նա իսկական արքայադուստր է: Իսկ սիսեռահատիկը տարան-դրեցին թանգարանում և եթե որևէ մեկն այն չի գողացել, ուրեմն այն մինչև հիմա էլ դրված է այդտեղ:
Արքայազնը սպիտակամորթ Է և կապտաչյա:
Արքայադուստրը շատ գեղեցիկ Է:
ԿԱՔԱՎ .
ԱԳԱՐԱԿՈՒՄ .
Իմ աշխատանքը.
Խուլի այծերը
Մի պառավ երեք խուլ այծ ուներ: Մի օր պառավը կորավ:
Ամեն օր գոմի ճաքած դռան արանքից երևում էին պառավի’ դժվար շարժվող ոտքերը: Բայց այդ օրն ամեն ինչ այլ էր: Այծերն անհանգիստ էին: Երբ հասկացան, որ պառավը չի գալու, իրենց փոքրիկ կոտոշներով սկսեցի կոտրել գոմի` առանց այն էլ ճաքճքած դուռը: Դուռն ընկավ և այծերը վազեցին դեպի այն արտը, որտեղից պառավը միշտ թարմ խոտ էր բերում իրենց համար: Նրանք գտան պառավին թաց խոտի մեջ` ոտքը կոտրած. նա այնքան քր բղավել, որ ուժասպառ էր եղել: Այծերը սկսեցին մկկալ և այս ու այն կողմ վազել: Նրանք իրենց անհանգիստ շարժումներով, դնչիկներով հրելով հարևաններին բերեցին պառավին օգնության: Բոլորն ապշած էին, որովհետև ոչ ոք պառավի բղավոցները չէր լսել, իսկ այծերը թեև խուլ էին ,բայց զգացել էին , որ պառավը վատ վիճակում է, և հասել էին օգնության:
Երկիր մոլորակ
Երկիր մոլորակը շարունակ պտտվող հսկա գունդ Է:Կարողանայինք երկրագունդը դիտել տիեզերքից, ապա դրա մակերեսին ամպերի կուտակումներ կտեսնեինք: ամպերը մթնոլորտ կոչվող օդի:
ԻՄ ՁԵՌՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Դասարանական բարձունքի հաղթահարում
Մենք շաբաթ օրը գնալու ենք Գեղարքունիքի մարզ: Մաշտոցներ մատուռ ենք մտնելու մեզ պետք է տաք հագուստ, ակնոցներ, գլխարկ ,ջուր, բրդուճ,պիջակ , կոշիկ , սրբիչ:

