Posted in Ընդհանուր

Մակբայ, 26.04

Մակբայները արտահայտում են գործողության հատկանիշ, ցույց են տալիս տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ:
Լինում են՝ձևի՝ արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մեն-մենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

ժամանակի՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըստօրե, օրեցօր, օր օրի և այլն։

տեղի՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

չափի՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ընդհանրական՝  որոնք տարբեր տեքստերում տարբեր իմաստներով կարող են հանդես գալ. առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Առաջադրանքներ:

1. Դուրս գրել մակբայները և որոշել տեսակը:

Մարդկությունը վերջերս (ժամանակի մակբայ) ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:

Մինչև հիմա (ժամանակի մակբայ) հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:

Մոտ ժամանակներս (ժամանակի մակբայ) կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում(ձևի մակբայ) ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն:

Ճապոնական մի ընկերություն ուր որ է  (ժամանակի մակբայ) սկսելու է գրպանից հեռուստացույցների արտադրություն:

Սարքերն ասում էին, որ այսօր (ժամանակի մակբայ) պիտի ուժեղ երկրաշարժ լիներ:

Զարմացած թագավորը դանդաղ (ձևի մակբայ) նստեց գահին:

Սոված առյուծները զույգ-զույգ (ձևի մակբայ) կանգնեցին նրա գահավորակի մոտ:

Օդը կամաց-կամաց (ձևի մակբայ) սկսեց սառչել, անձրևը հորդացավ:

Նրանք ընկերներ էին և միասին (ձևի մակբայ) շատ(չափի մակբայ) դժվար ճանապարհ էին անցել:

Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս (ձևի մակբայ) խէին խմում:

Մի ուլիկ ժայռից (տեղի մակբայ) ցած ընկավ:

Փահլևանները գյուղեգյուղ (տեղի մակբայ) ընկած՝ ելույթներ էին ունենում:

Կամակոր տղան դեսուդեն (տեղի մակբայ) շպրտեց խաղալիքները:

Հանրապետությունում տեղ-տեղ (տեղի մակբայ) սպասվում են տեղումներ:

Գզիրն ընկավ դռնեդուռ (տեղի մակբայ), էլ չթողեց տուն-կտուր:

Թափառաշրջիկը ամբողջովին (չափի մակբայ) թրջվել էր անձրևից:

Նա հաճախ (ժամանակի մակբայ) է դասից բացակայում:

Աշակերտները իսպառ (չափի մակբայ) մոռացել են գիրք կարդալը:

Նրա ձայնը գրեթե (չափի մակբայ) չէր լսվում:

Լևոնին ամենևին (չափին մակբայ) չէր հետաքրքրում ուրիշի ասածը:

2.Հետևյալ մակբայները գործածեք բայի հետ։

Քաջաբար-կռվել

աստիճանաբար-բարձրանալ

օրեցօր-մեծանալ

խորապես-հիասթավել

շարունակ-մտածել

կուզեկուզ-քայլել

հավիտյան-մոռանալ

սրտանց-սիրել

գյուղեգյուղ-շրջել

լռելյայն-լսել

բերնեբերան-հասնել

արագ-արագ-վազել

վերջնականապես-սպառվել

հոտնկայս-ողջունել

ներքուստ-վիրավորվել

շատ-շատ-սիրել

Մակբայ կազմող ածանցները կոչվում են մակբայակերտ ածանցներ:
Մակբայակերտ են հետևյալ ածանցները։

-(ա)բար -աստիճանաբար, քաջաբար, նենգաբար

(ա)պես -նմանապես, կատարելապես, բացառապես

-(ա)վարի -մարդավարի,

-իվ- խստիվ,

-ովին -գլխովին, լիովին,ազգովին

-որեն -մեղմորեն, նրբորեն, խորամանկորեն

-ուստ -վերուստ, ներքուստ, արտաքուստ

Առաջադրանք: Վերը նշված շարքերում  ավելացնել ևս երկուական ածանցավոր մակբայ:

Posted in Գրականություն7

Վահան Թոթովենց. Մարանը

Մեծ եղբայրս՝ Հակոբը, պահում էր մի արաբական ձի, որ ծնվել էր մեր տանը և երբեք չէր տեսել արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազներում, բայց նրա աչքերի խորությանը մեջ կար հարավային պեյզաժների ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։

Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։

Մարանը սանձ չէր տեսել իր կյանքում, նա ազատորեն ման էր գալիս մեր տանը, մինչև անգամ ճաշի ժամանակ, երբ մեծ ընտանիքը բոլորվում էր մեծ սեղանի շուրջը, նա գալիս էր, դունչը հանգչեցնում էր Հակոբի ուսին և սպասում մինչև նա շաքար տար, հետո դնում էր հորս ուսին, հուսկ ապա՝ մորս։

Մայրս, անհուն բարությամբ և նոր հարսի ջինջ ժպիտով, տալիս էր վերջին շաքարը ու հրամայում նրան գնալ պարտեզ։

Մարանը, շաքարը խրտխրտացնելով, գնում էր դեպի պարտեզ, որտեղից նա մի անգամ վրնջում էր իբրև տեղեկություն, որ արդեն պարտեզում է։

Այս վրնջյունի ժամանակ եղբայրս կանգ էր առնում, մինչև անգամ պատառը դեռ բերանին չհասցրած՝ ձեռքը մնում էր օդում, հրճվանքից կարմրում էր և շշնջում․
— Սիրեմ քըզի․․․

Ամեն գիշեր Հակոբը պետք է վեր կենար, գնար Մարանի մոտ, մի անգամ նայեր, շոյեր, համբուրեր և վերադառնար անկողին։ Մարանի սենյակը (ախոռ չէր կարելի կոչել նրա գիշերած վայրը) գտնվում էր հորս և մորս սենյակի տակը։ Կեսգիշերին, հանկարծ, երբ լսվում էր Մարանի խրխինջը, մեղմ և ջինջ, հայրս ասում էր.
— Ակոբը գնաց սիրելիին քով։

Ամեն կիրակի օր Հակոբը Մարանին տանում էր հերկված դաշտը և բաց թողնում․ Մարանը քամու նման թռչում էր, սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք։

Քաղաքի երիտասարդների համար մեծագույն հաճույք էր հավաքվել դաշտը, տեսնելու Մարանի վազքը։ Մարանը հասնում էր դաշտի պռնկին, կանգ էր առնում, պայծառ աչքերով նայում հեռո՜ւն, հեռո՜ւն։ Ւ՜նչ էր երազում այդ թովիչ անասունը, ո՜վ իմանար, ապա վերադառնում էր սուրացող ալիքի նման, գալիս, կանգնում էր Հակոբի մոտ։ Հակոբի թևերը բացվում էին, փաթաթվում նրա վզին, շրթունքները մոտենում էին նրա քրտնած սև ստևներին և համբուրում։
— Գիտես քի ամպի վրայեն կթռի, — ասում էին շատերը։

Հակոբը բերում էր տուն Մարանին, Գոգոն անխախտ պատրաստած կլիներ մի թարմ ձու։ Հակոբն ամեն անգամ Մարանին դուրս տանելուց և բերելուց հետո՝ մի թարմ ձու էր խփում նրա ճակատին, ջարդում, որպեսզի չար աչքերը խափանվեին։

Հակոբի ամբողջ զբոսանքը Մարանն էր։ Երբ միջնակարգն ավարտեց, և հայրը նրան առաջարկեց գնալ բարձրագույն դպրոց՝ նա մերժեց միայն այն մտահոգությամբ, որ Մարանին չէր կարող տանել հետը Պոլիս, Պրուսա և կամ Եվրոպա։

Հակոբի ընկերները, նրա հասակակիցներն էլ տանը չէին մնում, նրանց մեջ զարթնել էր տղամարդը, որոնում էին աղջիկներ զանազան անկյուններում, դռների ճեղքերից, պատուհանների բացվածքներից, եկեղեցում, փողոցում, բաղնիսի դռան առաջ։ Նրանց խոսակցությունը կինն էր, չարշաֆի մեջ փաթաթված այդ անիմանալի, դյութական, միստիկ արարածը, որի ձայնը տակնուվրա էր անում նրանց հոգին։

Նրա հասակակիցներից շատերը պսակվեցին, երեխաներ ունեցան, իսկ Հակոբի համար ամենաերջանիկ օրն այն օրն էր, երբ պետք է գնար արոտները Մարանի հետ։ Տանում էր հետը մի վրան ու գնում արոտ։

Ուրեմն, Հակոբը ամբողջ երեք ամիս պիտի ապրեր Մարանի հետ շունչ շնչի, գիշերը պիտի քներ վրանի տակ, Մարանն էլ գլուխը կախ արած նրա գլխի վրա։ Ամբողջ օրը Մարանն ուտում էր թարմ խոտը և կշտանալուց հետո կանգնում էր արևի տակ և անվերջ երերում էր գլուխը դեպի վեր և դեպի վար, իսկ Հակոբը, նստած վրանի շվաքում՝ դիտում էր ու հրճվում։

Հակոբը ժամերով խոսում էր Մարանի հետ, հարց էր տալիս, պատասխաններ ստանում, ծիծաղում, երբեմն մտերմորեն կշտամբում նրան։

— Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, — հարցնում էր Հակոբը։

Մարանը վրնջում էր։

— Շուտով տուն տ՚երթանք,— ասում էր Հակոբը։

Մարանը պոչը թափ էր տալիս, գլուխը երերում։

— Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։

Մարանը մոտենում էր Հակոբին, կծում ֆեսը և թափ տալիս օդում։

Այսպես անվերջ խոսում էին նրանք, երկու մտերիմ ընկերների պես, ոչ մի տարաձայնություն, ոչ մի անհամություն երկու ընկերների միջև։

Երեկոները Հակոբը պառկում էր վրանի առաջ, երկնքին հառած՝ երգում էր։ Մարանը կանգնած լսում էր նրան առանց շարժվելու, այդ մշտապես անհանգիստ անասունը ոչ մի շարժում չէր փորձում, և երբ Հակոբը դադարեցնում էր երգր, Մարանը գլուխը կախում էր տխուր։

— Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան, — հարցնում էր Հակոբը։

Մարանը, իբրև պատասխան, վրնջում էր ոսկեհնչյուն։

Կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ։

Աշնան մեջերին Հակոբը և Մարանը վերադառնում էին տուն։ Հայրս և մայրս դիմավորում էին երկու ընկերներին։ Հակոբը՝ առողջ, մեծղի, հզոր, արևից եփած, ինչպես խաղողի ողկույզը, ամբողջ վրայից բուրում էր դաշտերի և կանաչների թարմ հոտը, իսկ Մարանը՝ գիրացած, աշխույժ, ավելի ու ավելի պայծառացած, վճիտացած աչքերով և ավելի ոսկեհնչյուն վրնջյունով։

Նրանք իրենց հետ տուն էին բերում հեռավոր դաշտերի թարմությունը, բերում էին իրենց հետ աստղերի ձայնը։ Երբ Մարանն արձակում էր իր առաջին խրխինջը, մեզ թվում էր, որ լուսավորվում էր մռայլ տունը, կարծես ոսկյա սալի վրա աստղեր էին ընկնում և պայթում։

Մայրս ասում էր հորս․

— Հաջի էֆենդի, կենե  տունը եղավ տուն։

Տունը տուն դարձնողը Հակոբն էր և իր անասուն ընկերը, մի անբաժանելի և ամենացանկալի մասը տան, որի ձայնը կախվում էր մեր տան բոլոր պատերից, անկյուններից, առաստաղից և պարտեզի բոլոր ծառերի ճյուղերից։

Հակոբը քաշում բերում էր երեխայի օրորոցը, երեխան մեջը, դնում բակի մեջտեղը և ասում Մարանին․— Վրայեն անցիր։

Մարանը ծառս էր ելնում, խրխնջում և թեթևաբար ցատկում երեխայի օրորոցի վրայից ու վերադառնում, լիզում Հակոբի ձեռքը, իսկ Հակոբը փոխադարձ՝ համբուրում էր նրա ճակատի հավկիթաձև սպիտակը։Մեծ զվարճալիք էր մեզ համար, երբ Մարանը գնում էր ավազանի ափին, նայում ջինջ ջրի մեջ և, տեսնելով իր արտացոլումը՝ ցատկում էր, նորից նայում, էլի տեսնում, էլի վեր֊վեր ցատկոտում և վերջ ի վերջո դունչը մոտեցնում ջրին, փռշտում, որից ջուրն ալիքավորվում էր, պատկերը բեկբեկվում, և ուրախանալով, որ հաղթեց ջրի խորքում եղող ինչ֊որ անասունի, խրխնջում և վազում էր դեպի պարտեզի կեռասենիների ծառուղին, այդ ծառուղուց մի ուրիշ ծառուղի, մինչև պարտեզի մութ թավուտները։

Հակոբը, պատահեր, որ հյուր գնար մի տեղ և ստիպված լիներ երկար մնալու, կգտներ մի պահ, կծլկվեր հյուրընկալողներից, կգար տուն, Մարանին կտեսներ և նորից կգնար։ Եթե չգար, դա նշանակում էր, որ մայրս նրան խոսք տված կլիներ՝ շատ մոտիկից հսկել Մարանին, ամեն րոպե չհեռացնել նրան իր աչքերից։

Իսկ եթե պատահեր, որ Մարանին հետը տաներ (շատ անգամ էր տանում, որովհետև հաճախ Հակոբը հրավիրվում էր Մարանի հետ, մի տեսակ՝ հանդերձ ընտանյոք), Հակոբը մի ձու էր դնում նրա գավակի վրա և այդպես տանում։ Մարանը, որպեսզի ձուն չընկնի իր գավակից, քայլում էր դանդաղ, փոխում էր քայլվածքի ձևը, քայլում էր ալիքանման օրորվելով։ Փողոցում չէր լինի մի մարդ, որ կանգ չառներ և չդիտեր Մարանի այդ դժվարին խաղը։

Այսպես էին ապրում երկու ընկերները՝ Հակոբը և Մարանը։

Առաջադրանքներ:
1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

2.Հերոսների խոսքը դարձրու արևելահայերեն:
— Սիրեմ քըզի․․․
— Սիրում եմ քեզ

— Ակոբը գնաց սիրելիին քով։
— Ակոբը գնաց սիրելիի մոտ

— Գիտես քի ամպի վրայեն կթռի
— Գիտես ինչու է ամպի վրայով թռնում

— Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես
— Մարան, այսօր լավ կերե՞լ ես

— Շուտով տուն տ՚երթանք
— Շուտով տուն կգնանք

— Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։
— Ի՞նչ, չե՞ս ուզում, կուզե՞ս շատ մնանք։

— Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան
— Նոր խա՞ղ ասեմ քեզ համար, հա՞, Մարան

— Հաջի էֆենդի, կենե  տունը եղավ տուն։

— Վրայեն անցիր։
— Վրայով անցիր։

3.Նշիր Մարանին նկարագրող ամենագեղեցիկ հատվածը:

4.Պատմիր կենդանիների մասին քո վերաբերմունքի կամ քո սիրելի կենդանու մասին:
Ես շատ եմ սիրում շներին և ես ինքս ունեմ շուն: Նա շիկահեր և փոքրիկ է ։Շներն անմենահավատորիմ կենդանիներից են։ Մեր տան բոլոր անդամները շատ են սիրում նրան։Ես շատ եմ սիրում նրան քանի, որ մենք շատ մտերիմ ենք:
5. Ընդգծիր համեմատությունները:

Posted in Ընդհանուր

Մակբայ, գործնական աշխատանք, 28.04

Տրված գոյականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Հայր-հայրաբար
վարպետ-վարպետորեն
վերջ-վերջապես
հոգի-հոգեպես
խումբ-խմբովի
ազգ-ազգովին
նյութ-նյութապես
գլուխ-գլխովի
բարեկամ-բարկամաբար
ընկեր-ընկերաբար
դիվանագետ-դիվանագետորեն
աստիճան-աստիճանաբար
գաղափար-գաղափարապես

Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ։
Հանկարծակի-ընկնել
գյուղեգյուղ-շրջել
դեսուդեն-անել
լրջորեն-մոտենալ
մեն-մենակ-քայլել
միաձայն-համաձայնել
ամբողջովին-նվիրվել
տարեցտարի-ավելանալ
անմիջապես-հեռանալ
ագահաբար-խմել
հաճախակի-հիվանդանալ
խումբ-խումբ-հեռանալ
արագ-արագ-վազել
վերջիվերջո-համաձայնել
հոտնկայս-ծափահարել
ներքուստ-վախենալ
նյութապես-ոչնչանալ

Տրված ածականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
ծանր-ծանրորեն
քնքուշ-քնքշորեն
չար-չարաբար
համեստ-համեստորեն
շքեղ-շքեղորեն
դաժան-դաժանաբար
վայրագ-վայրագորեն
մեղմ-մեղմորեն
խիզախ-խիզախաբար
քաջ-քաջաբար
կատաղի-կատաղորեն
վեհ-վեհորեն
անշեղ-անշեղորեն
խոնարհ-խոնահաբար
մարդկային-մարդկայնորեն
լուրջ-լրջորեն
ագահ-ագահաբար

Posted in Ընդհանուր

English in Mind/Everyday English

Hi Alvina(your name)

I’m so excited. Guess what it’s my Dad’s 40th birthday next month, and so he’s taking us all to London for a weekend! Cool, eh?

We’re flying over on the Thursday evening. As soon as we arrive, we’re going on a tour of the city. They say London is really beautiful by night, and I’m really looking forward to seeing all those famous places.

On the Friday we’re going to the Tate Modern (the art gallery near the river Thames), then to the Design Museum. It’s not far from our hotel, so we’re planning to walk there. In the afternoon, we’re going on the London Eye. I can’t wait to see the Houses of Parliament from up there!

Saturday is for shopping — there’s no doubt about that! We’re going to Portobello Road first. Then in the afternoon, we’re visiting Harrods — the most famous shop in London! Dad’s not very happy about it, but I’m sure he’ll enjoy it when we’re there.

On Sunday morning we’re going to Hyde Park, and we’re flying home in the afternoon. It’s my dream trip and it’s happening! Hope everything’s OK with you. Love, Cynthia

Posted in Ընդհանուր

If

If I were a rich lady at first I would make all hospitals free , because I know there is a-lot of people in needs. Also I would help all homeless animals by making them small houses and finding for them owner so they will be in safe hands. And the last thing I would probably do help all soldiers that participated in the war.

Posted in Uncategorized

Ֆլեշմոբյան խնդիր

Աղջիկն իր անվան յուրաքանչյուր տառ փոխարինեց այբուբենում այդ տառին համապատասխան համարով, արդյունքում ստացվեց 28346122: Գտեք աղջկա անունը:

Ռուզան
28-Ռ
34-ու
6-զ
1-ա
22-ն

Posted in Երկրաչափություն 7

Երկրաչափություն


Պարապմունք 49.

Հարցեր կրկնողության համար։ Իմանալ անգիր։

1.Նշիր ուղղանկյուն եռանկյան երեք հատկությունները։
Ուղանկյուն եռանկայն սուր անկյունները հավասար են 90o
2. Գրիր եռանկյան անհավասարության թեորեմը։
Եռանկայն յուրաքանչուր կողմը փոքր է միյուս երկու կողմերի գումարից։
3. Գրիր ուղղանկյուն եռանկյունների հավասարության հայտանիշները։
 Եթե մի ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգն ու էջը համապատասխանաբար հավասար են մյուս ուղղանկյուն եռանկյան

Խառը խնդիրներ։
1.Կարո՞ղ է գոյություն ունենալ եռանկյուն 1սմ, 2սմ, 3սմ կողմերով։
Ոչ
2.Ուղղանկյուն եռանկյան 30 աստիճանի դիմացի էջը հավասար է 4սմ։ Գտիր ներքնաձիգի երկարությունը։
8սմ
3.Հավասարասրուն եռանկյան կողմերից մեկը 25սմ է, իսկ մյուսը՝ 10սմ։ Դրանցից ո՞րն է հիմքը։
25,25,10
4. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 60 աստիճան է, իսկ ներքնաձիգի և փոքր  էջի գումարը 24 է։ Գտեք եռանկյան ներքնաձիգը։
16սմ
5. ACհիմքով  ABC հավասարասրուն եռանկյան մեջ տարված է  AF կիսորդը և  AH բարձրությունը։ Գտեք   AHF  եռանկյան անկյունները, եթե  <B=112 աստիճան է։
90,51,39

Posted in Կենսաբանություն7

Միջատներ

Միջատներիների դաս

Ինչպես արդեն գիտեք, միջատները պատկանում են հոդվածոտանիների տիպին և ունեն մոտ 1,5 միլիոն տեսակ: Բազմազանությամբ միջատները գրավում են առաջին տեղը կենդանիների թագավորությունում: Այդ հսկայական բազմազանությունը ներկայացված է թվով 32 կարգերում, որոնք միավորված են 2 հիմնական ենթադասերում՝

1.Առաջնաանթևավորների ենթադաս

2.Թևավորների ենթադաս

Միջատները երկրագնդի հնագույն բնակիչներից են, որոնք գոյակցել են ցամաքը գրաված պսիլոֆիտների՝ մամուռների նախնիների, առաջին երկկենցաղների, հսկա դինոզավրերի հետ: Միջատները կարողացել են հարմարվել և հաղթահարել ցամաքի կլիմայական բոլոր վայրիվերումները, գոյատևել են երկու համամոլորակային աղետների արդյունքում:

23.jpg

Միջատներին կարելի է համարել ցամաքի իսկական տիրակալներ:

Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ դեռևս դինոզավրերի ժամանակաշրջանում միջատները հասել են հսկայական չափսերի: Գտնվել է հնադարյան ճպուռի արտապատկեր, որտեղ նա ունի թևերի  բացվածք:

Միջատների հսկայական չափսերը արդյունք են եղել օդում O2 ավելի մեծ խտության՝ գրեթե 30:

Միջատների դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.

86.jpg

Միասին կդիտարկենք հիմնական կարգերի առանձնահատկությունները և բազմազանությունը:

Մասնավորապես դիտարժան են հետևյալ կարգերը.

Կարծրաթևավորների կարգ

Այս կարգում ընդգրկված են բզեզները:

Ներկայացուցիչներն են՝ 

19.jpg

I. Բզեզների առաջին զույգ թևերը կարծր են, կոչվում են վերնաթևեր, իսկ երկրորդ զույգը՝ թաղանթաթևերն են: Վերնաթևերը ծածկում և պաշտպանում են թաղանթանման թևերը, որոնք էլ օդ են բարձրացնում բզեզներին:

II. Բզեզների բերանային ապարատը կրծող տիպի է:

III. Կարծրաթևավորները զարգանում են լրիվ կերպարանափոխությամբ:

IV. Վարում են հիմնականում ազատ կենսակերպ, որոշ տեսակները տնտեսության վնասատուներ են:

Posted in Կենսաբանություն7

Անձևրորդի կառուցվածքը

Պատրաստել ուսումնական նյութ անձևրորդի կառուցվածքը, նրա դերը բնության մեջ թեմայով։

Բնությունը մշտապես շարժվում է և զարգանում, ընդգրկում անօրգանական և օրգանական աշխարհները։ Անօրգանական աշխարհին են պատկանում տիեզերական մարմինները, ջուրը, հողը, օդը, ապարները, օգտակար հանածոները։ Բուսական և կենդանական օրգանիզմների ողջ բազմազանությունը կազմում է օրգանական աշխարհը։ Զարգացման ընթացքում անօրգանական բնությունը օրինաչափորեն առաջ է բերում օրգանական բնություն (կենսոլորտ)՝ մարդու կենսագործունեության համար բոլոր անհրաժեշտ պայմաններով։ Հասարակական կյանքը, արտադրությունը, մարդը և նրա բանականությունը գոյատևում են բնական նյութերի հենքի վրա, գործում բնական օրինաչափություններին համապատասխան։ Բնության ներդաշնակությունն ու հավասարակշռությունը պայմանավորված են բազմազան փոխադարձ կապերով, և 1 օղակի խախտումը կարող է կտրել երևույթների ամբողջ շղթան։ Ուստի բնության հետ հարաբերություններում անհրաժեշտ է ճանաչել ու ճիշտ կիրառել նրա օրինաչափությունները, տիրապետել բնության հետ ներդաշնակ ապրելու արվեստին, չխախտել բնական շարժընթացների հավասարակշռությունը, այլապես փոխազդեցությունը կարող է վերածվել հակասության։ Նեղ իմաստով՝ բնությունը մարդուն անմիջապես շրջապատող և նրա գոյությունն ապահովող բնական տարրերի ու պայմանների ամբողջությունն է։

Այս առումով այն համընկնում է բնական միջավայր հասկացության հետ, որն ներառում է միջավայրի անկենդան և կենդանի բնության օբյեկտները։