Posted in Ընդհանուր

 Ձյան սպասումով

Ես սիրում եմ մայրիկիս մանկության ձմեռը։ Այնքա՜ն ջերմություն կա ձմռան մասին նրա պատմություններում։ Այդ ցուրտ տարիներին, երբ այդքա՜ն դժվար էր ապահովել տան տաքությունը, շրջապատը ջերմացնելու պարտականությունն իր վրա էր վերցրել պապիկս։ Ձմռան ցուրտ շունչը նա կոտրում էր իր ջերմությամբ։ Իսկ պապիկիս ջերմությունը հերիքում էր բոլորին։

Մայրս ասում է, որ իրենց հետ միասին ձմռանը սպասում էին նաև իրենց փողոցի մյուս մանուկները։ Ձնառատ գիշերվանից հետո պապիկիս տան դիմաց մանուկների հերթ էր գոյանում։ Բոլորը սպասում էին լեգենդար սահնակի հայտնվելուն։ Քանի որ սովորական սահնակի վրա չէին տեղավորվի բոլոր մանուկները, պապիկս հետաքրքիր լուծում էր գտել։ Աստիճանի հակառակ կողմի վրա տեղավորում էր բոլոր մանուկներին և սկվում էր մի իսկական ձմեռային հեքիաթ։ Լեգենդար սահնակը մեծ արագությամբ սահում էր փողոցի մի ծայրից մյուսը։ Պապիս ձեռքերում բոլորն իրենց ապահով էին զգում։

Ցուրտ ու ձյունառատ օրն ամփոփում էին տանը՝ վառարանի մոտ, խմելով տատիկիս եփած սպասը։

Պապիկս վաղուց չկա։ Նրա մասին ես մամայից եմ լսել։ Մաման ասում է, որ նա իր հետ տարավ ոչ միայն ձմռան ցուրտ օրերի ջերմությունը, այլև երբեմնի առատ ձյունը, որն այդքա՜ն ուրաղացնում էր մանուկներին։

Ձմռան օրերին, երբ գնում ենք պապիկենց, հաճախ նկատում եմ մամայի՝ պատուհանին հառած հայացքը՝ ձյան սպասումով։

Posted in Երկրաչափություն 7

Երկրաչափություն

ՊԱՐԱՊՄՈՒՆՔ  27.
Կրկնողություն
Զուգահեռ ուղիղներ

Սահմանում։
Երկու ուղիղներ հարթության վրա կոչվում են զուգահեռ, եթե նրանք չեն հատվում:

Սահմանում։
Երկու հատվածներ կոչվում են զուգահեռ, եթե դրանք ընկած են զուգահեռ ուղիղների վրա:

Սահմանում։
c ուղիղը a և b ուղիղների նկատմամբ կոչվում է հատող, եթե այդ ուղիղները հատում է երկու կետում:

a և b ուղիղները c հատողով հատելիս առաջանում են ութ անկյուններ, տես նկարը՝

❤  և <6, <4 և <5կոչվում են  խաչադիր անկյուններ

❤  և <5,  <4 և <6 միակողմանի անկյուններ

<1 և <5, ❤ և <7, <2 և <6, <4 և <8 համապատասխան անկյուններ

Հայտանիշ 1.

Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս խաչադիր անկյունները հավասար են, ապա ուղիղները զուգահեռ են:

Հայտանիշ 2.

Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս համապատասխան անկյունները հավասար են, ապա ուղիղները զուգահեռ են:

Հայտանիշ 3.

Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս միակողմանի անկյունների գումարը 180° է, ապա ուղիղները զուգահեռ են:

Առաջադրանքեր։
1. Գծիր զուգահեռ ուղիղներ, ի՞նչ նշանով են ցույց տալիս ուղիղների զուգահեռությունը։

L3,L6 խաչ L5, L4

L4,L6 միակ

<3,<5 միակ

L1,L5 համապ

L2,<L6

2. Գծիր երկու ուղիղ, որոնք զուգահեռ չեն, նրանք քանի՞ ընդհանուր կետ կարող են ունենալ։

Կարող են ունենալ մեկ հատման կետ։



3. Գծիր երեք ուղիղ, որոնցից մեկը երկուսի համար հանդիսանում է հատող:

4. Հայտանիշ 1-ը (տեսական մասում է գրված) ցույց տուր գծագրով։

Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս խաչադիր անկյունները հավասար են, ապա ուղիղները զուգահեռ են:

5. Հայտանիշ 2-ը (տեսական մասում է գրված) ցույց տուր գծագրով։

Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս համապատասխան անկյունները հավասար են, ապա ուղիղները զուգահեռ են:


6. Հայտանիշ 3-ը (տեսական մասում է գրված) ցույց տուր գծագրով։

Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս միակողմանի անկյունների գումարը 180° է, ապա ուղիղները զուգահեռ են:

7. Հայտանիշները սովորիր անգիր։



Posted in Ընդհանուր

Թվական, գործնական աշխատանքներ, 01.02

  1. Թվականները գրել բառերով:
    Հազար ինը հարյուր վաթսուն թվին Հայաստանում գործում էին քսանյոթ թատրոններ, քսանհինք թանգարաններ, հազար հարյուր ութսունյոթ գրադարաններ, վեց հարյուր իննսունչորս կինոսարքավորումներ, իսկ հազար ինը հարյուր ութսունյոթ թ.՝ տասներեք թատրոններ, տասնմեկ թանգարաններ, ինը հարյուր ութ գրադարաններ, հարյուր վաթսունութ կինոսարքավորումներ:
    Հայաստանի Հանրապետության՝ ամենաբարձր լեռնագագաթներն են Արագածը՝ չորս հազար ինսուն մ , Կապուտջուղը՝ երեք հազար ինը հարյուր վեց մ, Մեծ Իշխանասարը՝ երեք հազար հինգ հարյուր քսաներեք մ, Վարդենիսը՝ երեք հազար հինգ հարյուր քսաներեք մ:
    Հայաստանի Հանրապետության ամենաերկար գետերն են Ախուրյանը, որի երկարությունը հարյուր ութսունվեց կմ է, Աղստևը՝ հարյուր երեսուներեք կմ:
  2. Ընդգծել 3 բաշխական թվական:
    ա. մեկ-մեկ, բազմակի, երկուական, ինը տասներորդ, հինգական, իններորդ:
    բ. մեկումեջ, հինգ-հինգ, քսանական, չորսհինգերորդ, յոթական, երիցս:
    գ. երկրորդական, տասնհինգ-տասնհինգ, յոթ ութերորդ, մեկական, բաշխական, տասական:
  3. Ընդգծել 3 կոտորակային թվական:
    ա.մասնական, երկու երրորդ, տասներորդական, մեկ երկրորդ, չորս հինգերորդ, սակավաթիվ:
    բ. մեկ երրորդ,
    հարյուրապատիկ, երկու ամբողջ վեց տասնորդական, ամբողջական, երկու յոթերորդ, հնգանիստ:
    գ. երկրորդային, մեկ քառորդ, վեցական, հինգ վեցերորդ, կոտորակ, երեք ամբողջ տասնյոթ հարյուրերորդական:
Posted in Ընդհանուր

Թվականներ

Թվական անունը ցույց է տալիս առարկայի թիվ, քանակ, թվային կարգ, օրինակ՝ երեք գրիչ, երկրորդ կուրս, երկուական տետր և այլն։
Թվականները լինում են չորս տեսակի՝ քանակական, դասական, բաշխական, կոտորակային։
Քանակական թվականներն արտահայտում են առարկաների քանակն ամբողջ թվերով, ինչպես՝ հինգ գրիչ, տասը տուն, քսանութ քանոն և այլն։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ մեկ, երկու), արաբական թվանշաններով (1, 2, 3 և այլն), ինչպես նաև հայոց այբուբենի տառերով (Ա-1, Բ-2, Ժ-10 և այլն)։
Բառերով գրվելիս տասնմեկից մինչև իննսունինը թվականները գրվում են միասին (տասնութ, քսանհինգ, երեսունութ, հիսունհինգ և այլն), իսկ հարյուրից հետո գրվում են առանձին (օրինակ՝ հազար ինը հարյուր քառասունութ)։ Ինը և տասը թվականներն ունեն երկու ձև՝ ինը և ինն, տասը և տասն։ Ինը և տասը գրվում է, երբ նրանց հաջորդում է բաղաձայնով սկսվող բառ (օրինակ՝ ինը գիրք, քսանինը գիրք, տասը գրիչ), իսկ երբ նրանց հաջորդում է ձայնավորով սկսվող բառ, հիմնականում գրվում է ինն, տասն, բայց երբեմն, արտասանության տեմպով և տրամաբանական շեշտով պայմանավորված, կարող է գրվել նաև ինը, տասը (օրինակ՝ ինն օր, ինը օր, տասն անգամ, տասը անուն)։ Բաղադրյալ քանակական թվականների մեջ որպես առաջին կամ միջին բաղադրիչ գործածվելիս միշտ գրվում է ինն և տասն (օրինակ՝ իննսունհինգ, տասներկու, տասնչորս, հազար երկու հարյուր տասնութ)։ Երկու թվականը, երբ գոյականաբար գործածվելիս հոլովվում է, հոգնակի թվով է գործածվում կամ էլ հոդ ստանում, ունենում է երկուս ձևը, ինչպես՝ երկուսներ, երկուսի, երկուսը և այլն։
Դասական թվականները ցույց են տալիս առարկայի թվային կարգը, օրինակ՝ երկրորդ հարկ, հինգերորդ դասարան։ Այս թվականները կազմվում են քանակականներից՝ -րորդ կամ -երորդ ածանցներով. -րորդ-ով կազմվում են երկրորդ, երրորդ, չորրորդ դասական թվականները։ Որպես մեկ թվականի դասական գոր- ծածվում է առաջին բառը։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ առաջին, երկրորդ, վեցերորդ, քսաներկուերորդ, վաթսունհինգերորդ), արաբական թվանշաններով, որոնց կցվում են –ին և -րդ մասնիկները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 48-րդ և այլն, հռոմեական թվերով՝ II, VI, IX և այլն, որոնց մասնիկ չի կցվում։ 1-ին կար- դացվում է առաջին, բայց կարող է նշանակել նաև մեկին, ինչպես՝ սեպտեմբերի 1- ին։ Դասական թվականները կարող են գրվել նաև հայոց այբուբենի տառերով, որոնցից հետո դրվում է կետ կամ փակագիծ՝ ա), բ., ինչպես նաև արաբական թվանշաններով, որոնցից հետո դարձյալ դրվում է կետ կամ փակագիծ՝ 1), 2.։ Սրանք սովորաբար գործածվում են համարակալման ժամանակ։ Կա նաև դասական թվականի իմաստ արտահայտելու այսպիսի ձև։ Երբ արաբական թվանշանը գրվում է իր լրացյալից հետո, ստանում է դասականի իմաստ։ Օրինակ՝ 5 տուն նշանակում է հինգ հատ տուն, իսկ տուն 5 նշանակում է տուն թիվ հինգ։ Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի թվերով, ինչպես՝ բաժանել երկուական թերթիկ, բաշխել երեք-երեք և այլն։ Բաշխական թվականները կազմվում են քանակականներից՝ -ական ածանցով (օրինակ՝ վեցական, ութական, իննական, տասական, քսանական) կամ էլ քանակական թվականի կրկնությամբ, օրինակ՝ երկու-երկու, հինգ-հինգ, ութ-ութ։ Կրկնությամբ կազմված բաշխական թվականները գրվում են գծիկով։
Կոտորակային թվականները ցույց են տալիս առարկայի քանակը մասի և ամբողջի հարաբերությամբ, օրինակ՝ մեկ հինգերորդ, երկու երրորդ։ Կոտորակային թվականները կազմվում են համարիչից (բերված օրինակներում՝ մեկ, երկու) և հայտարարից (հինգերորդ, երրորդ)։ Համարիչն արտահայտվում է քա- նակական թվականով, իսկ հայտարարը՝ դասական։ Կոտորակային թվականները գրվում են թվանշաններով, օրինակ՝ 1/2, 3/4 կամ էլ բառերով, որոնք գրվում են առանձին-առանձին, օրինակ՝ մեկ երկրորդ, երեք չորրորդ։ Չորրորդ հայտարարի փոխարեն գործածվում է նաև քառորդ բառը՝ երեք քառորդ։ Տասնորդական կոտորակների հայտարարը կազմվում է -ական ածանցով՝ զրո ամբողջ հինգ տասնորդական։ Մեկ երկրորդ-ի փոխարեն գործածվում է նաև կես բառը։ Թվականները ածականների նման կարող են գործածվել գոյականաբար, օրինակ՝ երեք աշակերտ-երեքը, ութ գրքից-ութից։

Գործնական աշխատանքներ

1.Ընդգծիր յուրաքանչյուր շարքում 5 թվական:
ա. քառապատիկ, զրո, վաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկու, յոթական, ութնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ:
բ. թվային, տրիլիոն, երկակի, հինգ-հինգ, մեկմեկու, երեսունհինգ, երեք յոթերորդ, չորրորդ, տասնավոր
գ. վաթսուն, տասնմեկերորդ, հնգամյա, հարյուր-հարյուր, հնգանիստ, եռագույն, չորս քառորդ, հազար:

2.Ընդգծիր 3 քանակական թվական;
ա. երրորդություն, թվական, հարյուր մեկ, քառասուն, եռապատիկ, միլիոն:
բ. քանակական, հինգ հարյուր, յոթնապատիկ, երկու հարյուր, տասը, յոթերորդ:
գ. տասնինը, քառյակ, մեկական, ութսուն, եռանիստ, հազար երկու հարյուր, միավոր:

3.Ընդգծիր 3 դասական թվական:
ա. քսանմեկերորդ, մեկ չորրորդ, հազարավոր, երեսուներկուերորդ, առաջին, տասնմեկ:
բ. հնգյակ, հինգերորդ, երրորդական, մեկ հարյուրերորդ, ութերորդ, չորրորդ:
գ. երեք քառորդ, տասնիններորդ, երկրորդական, հիսունհինգերորդ, երկրորդ, երրորդություն:

4.Հետևյալ բառակապակցություններից կազմիր գոյականներ:
Տասն օր- տասնօրյակ
հինգ տարի-հնգամյակ
մեկ ամիս-միամսյակ
ութ ոտք ունեցող-ութոտնուկ
հարյուր տարի-հարյուրամյակ
ութ հոգուց բաղկացած-ութհոգանոց
հազար տարի-հազարամյակ
չորս հոգուց բաղկացած-քառյակ
երեք ամիս-եռամսյակ
երեք հոգուց բաղկացած-եռյակ
երեք ոտք ունեցող-եռոտանի

Posted in Ընդհանուր

Ուռաաաա, ճամբարն սկսվեց․․․․․

Մեկնարկեց ուսումնական երկրորդ շրջանը ՝ սեբաստացիական ձմեռային ճամբարը։Այսօր ճամբարի առաջին օրն էր։Առավոտյան պարապմունքից հետո մենք ծանոթացանք և պարզվեց, որ մեր ջոկատում կան տարատարիք սովորողներ։Երկար քննարկումներից հետո մեր ջոկատը անվանեցինք Մենք:
Օրվա ընթացքում քննարկեցինք նախագծերը և մեր անելիքները, եղանք տեխնոլոգիայի լաբորատորիայում և մարզասրահներում։
Մեր այսօրը ՝ ֆոտոշարքով։
Վայ մոռացա ասել մեր ջոկատավարն է Անահիտ Մելքոնյանը։

Posted in Գրականություն7

Դեկտեմբերյան, ամանորյա նախագծեր

Նախագիծը նպատակ ունի սովորողների հետ ընթերցել հայ և արտասահամանյան հեղինակների Ամանորի և սուրբծննդյան թեմայով ստեղծագործություններ:
Ծանոթանալ և իմանալ հին հայերի ամանորյա ծեսերը, խորհուրդները, խորհրդանիշները:

Ընթերցումներ`

Պաուլո Կոելիո, երկու պատմվածք:
Պաուլո Կոելիո «Երեք մայրիների հեքիաթը»:
Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը:
Սուրբ Ծննդյան ծառի պատմությունից
Վիլյամ Սարոյան «Ծննդյան տոներից երեք օր հետո»
Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում:
Ֆյոդոր Դոստոևսկի
Անդերսեն, Եղևնին
Օ Հենրի Մոգերի ընծաները

Հայկական Ամանորից:

Հացը` ամանորյա խորհրդանիշ

Ամանորյա հայկական մաղթանքներ

Հին հայերի Նոր տարին`  Կաղանդ, Նավասարդ, Ամանոր
Տարբեր ազգերի ամանորյա ավանդույթները
Նոր տարին աշխարհի երկրներում 
Առաջադրանք:
Այս նախագծերով սովորողը ուսումնասիրում, տեղեկանում է Կաղանդ, Նավասարդ, Ամանոր ավանդական ծեսին, տոնածառի պատմությանը, տոնածառի՝ որպես խորհրդանշի զարգացմանը;

Առաջադրանք:
Ամանորը մեր ընտանիքում
Սովորողը  պատմում է, ներկայացնում  տեսանյութեր, ֆոտոշարեր, հարցազրույցներ իր ընտանիքում ամանորյա նախապատրաստական աշխատանքների՝ տոնածառի զարդարման, ամանորյա նվերների պատրաստման, ամանորյա գնումների, ծիսական ուտեստների պատրաստման և այլնի վերաբերյալ, տեղադրում բլոգում, ենթակայքում, տարածում:
Ուսումնասիրում է այլ ազգերի ծիսական սովորույթները, ամանորյա խոհանոցը, համեմատում, փորձում հետաքրքիրը բերել ընտանիք:

Posted in Գրականություն7

Հացը` ամանորյա խորհրդանիշ

Մեր նախնիների համար հացը նաև Ամանորի խորհրդանիշ է համարվել: Տարբեր նահանգներում հացի հետ կապված տարբեր ավանդույթներ կային:
Բարձր Հայքում ճերմակ ցորենի հաց էին թխում, կեսը ուտում էին հին տարում, մյուս կեսը` Նոր տարում, կարծես խնդրելով հայոց աստվածներին, որ Նոր տարին հին տարվա պես հացառատ լինի:
Աղձնիքում Նոր տարվա ուտելիքներով ծանրաբեռնված սեղանի վրա մի քանի բուռ հացահատիկով փոքրիկ բլուր էին պատրաստում և ասում.
-Հիմա Անահիտ աստվածուհին կգա, կշնորհավորի Նոր տարին, մի պատառ հաց կվերցնի և գալիք տարում ցորենի բլուրներով կվարձատրի մեր արդար աշխատանքը:
Տուրուբերանում Նոր տարվա սահմանագլխին թոնիր էին վառում և թարմ լավաշի բույրով լցնում տունը:
Վասպուրականում Նոր տարվա նախօրյակին գինու բոլոր կարասների ու տիկերի բերանները փակում էին, կարծելով, թե հայոց Ամանորի պատանի աստվածը կարող է գինի խմել, հարբել և մոլորվել: Բայց նկատի առնելով, որ Ամանորը երկար ճամփա է անցել և կարող է քաղցած լինել, նրա համար կարասների և տիկերի բերաններին մեկական կտոր թարմ հաց էին դնում:
Ծոփքում ցորենը աղանձ էին անում, մի մասը ուտում էին, մի մասը լցնում գետը կամ առուն` նվիրելով անձրևի աստծուն` գալիք տարին ցորենաբեր լինելու համար:
Կորճայքում տան գլխավորը չորեքթաթ շրջում էր սենյակի մեջ և Նոր տարվա համար թխված լավաշից կտորներ էր տալիս տան անդամներին, դրանով կարծես ասել էր ուզում , որ Նոր տարուն աստվածները հաց կտան նրան, ով մեջքը ծռած կաշխատի օրնիբուն:
Պարսկահայքում Նոր տարվա հացի խմորը շաղում էին Կապուտան լճի ջրով, հուսալով, որ Նոր տարում երաշտ չի լինի: Պարսկահայերն ասում էին, թե երաշտի տարիներին Կապուտանը փոթորկվում է, և նրա ցայտքերը թռչում էին երկինք, ապա անձրև դառնալով` թափվում շոգից տոչորվող արտերի վրա:
Սյունիքում Նոր տարվա շեմին իրարից խռով մարդիկ պետք է ուտեին հացի նույն կտորից, այլապես Աստված բերքառատ չէր անի նրանց արտերը:
Արցախում ցորեն էին խաշում, լցնում մեծ ամանի մեջ և դնում սեղանին: Խաշվելուց հատիկները ուռչում էին և սովորականից երկու անգամ մեծանում: Արցախցին դրանով հիշեցնում էր աստվածներին, որ հաճելի կլինի, եթե Նոր տարում ցորենի հատիկները այդքան խոշոր լինեն:
Փայտակարանում Նոր տարուց մի քանի ժամ առաջ տան եղած գարին տանում էին գոմ կամ մի այնպիսի գաղտնի անկյունում էին պահում, որ Ամանորի աստծու աչքին չերևա, չասի, թե ունեք, և Նոր տարին ցորենաբեր չանի:
Ուտիքում տան շեմին կախում էին մի կտոր հաց` ցանկանալով ասել, որ ամեն մարդ կարող է հյուրասիրվել և մի կտոր հաց ուտել:
Գուգարքում Ամանորը դիմավորում էին բոլոր ջրաղացները աշխատեցնելով:
Արարատում համոզված էին, որ Նոր տարին ձյունափայլ լավաշի խուրձերը ուսին իջնում է Մասիսի կատարից և հաց բաշխում նախ աշխատավորներին, հետո մնացածը տալիս հարուստ ծույլերին և ծույլ աղքատներին:
Աղբյուրը` Հայկ Խաչատրյանի «Հացապատում»

Posted in Գրականություն7

Իվան Իլին. Սուրբծննդյան նամակ

Սա եղել է մի քանի տարի առաջ։ Բոլորը պատրաստվում էին տոնել Սուրբ Ծնունդը, տոնածառ ու նվերներ  էին պատրաստում։ Եվ ես մենակ էի օտար երկրում, ոչ ընտանիք, ոչ ընկեր, և ինձ թվում էր, թե ես լքված ու  մոռացված եմ բոլոր մարդկանց կողմից: Շուրջս դատարկություն էր, ու սեր չկար՝ հեռավոր քաղաք, անծանոթ մարդիկ, քար սրտեր։ Եվ այսպես, հոգեվարքի ու հուսահատության մեջ ես հիշեցի հին նամակների մի կապոց, որը կարողացել էի  փրկել մեր սև օրերի բոլոր փորձություններով անցնելիս։ Ես այն հանեցի իմ ճամպրուկից  և նրա միջից գտա այս նամակը։
Դա իմ հանգուցյալ մոր նամակն էր՝ գրված 27 տարի առաջ: Ի՜նչ երջանկություն է, որ ես հիշեցի նամակի մասին:

«Ի ՛մ թանկագին զավակ, Նիկոլենկա. Դու ինձ բողոքում ես քո մենակությունից,  եթե դու  իմանայիր, թե որքան տխուր ու ցավալի են քո խոսքերն  ինձ համար։ Ի՜նչ ուրախությամբ կգայի քեզ համոզելու, որ դու մենակ չես և չես կարող մենակ լինել։ Բայց դու գիտես՝ ես չեմ կարող հեռանալ հայրիկից, նա շատ է տառապում, և ամեն րոպե կարող է ունենալ խնամքի կարիք: Իսկ դու պետք է  պատրաստվես  քննություններին և  համալսարանն ավարտես: Դե, թույլ տուր գոնե պատմեմ, թե ինչու ես երբեք միայնակություն  չեմ զգում։
Գիտե՞ս, արդյոք, որ  մարդը միայնակ է այն ժամանակ,  երբ ոչ մեկին չի սիրում, որովհետև սերը նման է թելի, որը մեզ կապում է սիրելի մարդու  հետ: Նույն ձևով էլ  մենք   ծաղկեփունջ ենք պատրաստում: Մարդիկ ծաղիկներ են, իսկ ծաղկեփնջի ծաղիկները միայնակ չեն կարող լինել: Եվ հենց ծաղիկը  ծաղկում է  և սկսում անուշ բուրել,, այգեպանը այն դնում է  ծաղկեփնջի մեջ::

Այդպես է լինում նաև մեզ՝ մարդկանց հետ: Ով սիրում է, նրա սիրտը ծաղկում է և անուշ բուրում,  նա նվիրում  է իր սերը ճիշտ այնպես, ինչպես ծաղիկը՝  իր բույրը: Այդ դեպքում  նա մենակ չէ, քանի որ իր սիրտը նրա հետ է, ում սիրում է, ում մասին մտածում է, հոգ  տանում, ուրախանում նրա ուրախությամբ և տառապում նրա տառապանքներից։ Նա նույնիսկ ժամանակ չի ունենում  միայնակ զգալու կամ  անգամ մտածելու,որ  ինքը միայնակ է, թե՞ ոչ։ Սիրո մեջ մարդը մոռանում է ինքն իրեն, նա ապրում է ուրիշների հետ, ապրում է ուրիշների մեջ: Եվ  երջանկությունը հենց սա  է:
Ես արդեն տեսնում եմ քո հարցում ունեցող  կապույտ աչքերը և լսում  քո հանգիստ առարկությունը, թե դա միայն երջանկության կեսն է, որ կատարյալ   երջանկությունը ոչ միայն սիրելու, այլև սիրված լինելու մեջ է: Բայց այստեղ մի փոքրիկ գաղտնիք կա, որը ես քո  ականջին կշշնջամ՝ ով իսկապես սիրում է, չի խնդրում և չի խնայում։ Չի կարելի անընդհատ հաշվել և հարցնել՝ ի՞նչ կբերի ինձ իմ սերը, ինձ սպասու՞մ է փոխադարձությունը, կամ գուցե ես ավելի շատ եմ սիրում, իսկ ինձ ավելի քիչ են սիրում, և արժե՞ արդյոք, որ ես հանձնվեմ այդ սիրուն… Այս ամենը  սխալ է և ավելորդ. այս ամենը նշանակում է, որ սեր դեռ չկա (չի ծնվել) կամ՝ այլևս չկա (մահացել է):
  Այս  հարմարվելն ու կշռադատելը ընդհատում են սրտից բխող սիրո կենդանի ալիքները և կանգնեցնում սերը: Համեմատող և կշռադատող մարդը չի սիրում,  և նրա շուրջը ձևավորվում է դատարկություն՝ իր սիրտ չթափանցած ու չջերմացած  շողերով, և  մարդիկ  անմիջապես զգում են դա, և երբ զգում են, որ նրա շուրջը դատարկ է, սառը ու կոպիտ, երես են թեքում՝ նրանից ջերմություն չսպասելով։ Սա մարդուն ավելի անտարբեր է դարձնում, և ահա  նա դառնում է միայնակ, անտեսված և դժգոհ…
  Ո ՛չ, սիրելիս, սերը պետք է ազատորեն հոսի սրտից, և կարիք չկա անհանգստանալ փոխադարձության համար: Պետք է մարդկանց արթնացնել քո սիրով, պետք է սիրել նրանց և դրանով  սիրելու կոչել։ Սիրելը կես երջանկություն չէ, այլ՝ լիակատար երջանկություն։ Պարզապես ընդունիր  դա, և քո շուրջը  հրաշքներ կծնվեն: Հանձնվիր սրտիդ հոսանքին, թող քո սերը ճախրի  ազատ, թող նրա ճառագայթները փայլեն ու ջերմանան բոլոր ուղղություններով: Այդ ժամանակ դու շուտով կզգաս, որ փոխադարձ սերը ամեն  կողմից  հոսում է դեպի քեզ։ Ինչո՞ւ։ Որովհետև քո անմիջական, ակամա բարությունը, քո  անընդհատական  ու անշահախնդիր սերը մարդկանց մեջ աննկատելիորեն բարություն և սեր են առաջացնում:։
 Եվ այդ ժամանակ դու կճաշակես այդ փոխադարձ, հետադարձ սերը ոչ թե որպես «լիակատար երջանկություն», որը դու պահանջեցիր և որին  հասար, այլ՝  որպես  երկրային երանություն, որում  քո  սիրտը կծաղկի և կհրճվի:.

Նիկոլենկա , երեխաս: Մտածի ՛ր այդ մասին և հիշի ՛ր իմ խոսքերը հենց որ նորից քեզ  մենակ զգաս։ Հատկապես, երբ ես երկրի վրա չեմ լինի : Եվ  հանգիստ եղիր ու  վստահելի, քանի որ Տերը մեր այգեպանն է, և մեր սրտերը ծաղիկներ են Նրա այգում:
Մենք՝ երկուսս էլ՝  հայրիկը և ես,  քնքշորեն գրկում ենք քեզ:
Քո մայր:
Շնորհակալ եմ քեզ, մայրիկ: Շնորհակալություն սիրո և սփոփանքի համար։ Գիտե՞ս, ես միշտ արցունքն աչքերիս եմ  կարդում  քո նամակը։ Եվ նամակը կարդալու ավարտին  սկսվում է Սուրբ Ծննդյան երեկոյան ժամերգությունը։
Օ՜, անարդարացի երկրային երանություն:


Թարգմանությունը՝ Կարինե Պետրոսյանի

Posted in Գրականություն7

Նոր տարին աշխարհի երկրներում

Ամանորը շատերիս սիրելի տոնն է: Այդ օրը բոլորս ենք ցանկանում հավատալ հրաշքի գոյությանը: 12 զանգերի հետ մենք երազանք ենք պահում` հուսալով, որ նոր տարին նոր բարիքներ ու երջանիկ պահեր կբերի: Բոլորիս հոգին է լցվում ուրախությամբ ու գեղեցիկի սպասումով: Ցանկանում ենք ազատվել բոլոր հոգսերից, նոր կյանք սկսել: Նոր տարի-նոր կյանք: Իսկ արդյո՞ք բոլոր երկրներում մարդիկ նույն կերպ են տոնում Ամանորը: Իհարկե ոչ: Իսկ թե ինչպես է շատերի սիրած տոնը տոնվում մյուս երկրներում, կիմանաք այսօր:

Իտալիայում Նոր տարին սկսվում է հունվարի 6-ին: Ըստ ավանդության այդ գիշեր կախարդական ավելի վրա գալիս է Ձմեռ Տատիկը ` Լա Բեֆանան, մտնում է այն սենյակները, որտեղ քնած են երեխաները և նրանց գուլպաների մեջ դնում է նվերները: Իսկ այն երեխաներին, ովքեր դասերը լավ չեն սովորել կամ իրենց վատ են պահել, Լա Բեֆանան նվերի փոխարեն բերում է ածուխ կամ մի բուռ մոխիր:

Իտալական Ձմեռ Պապիկը Բաբբո Նատալեն է: 

Իտալացիները գտնում են, որ Ամանորին պետք է ազատվել բոլոր հին և անպետք իրերից:Այդ պատճառով Ամանորի գիշերը իտալացիները պատուհանից դուրս են նետում իրենց բոլոր հին իրերը՝ հին արդուկներ, ծաղկամաններ, աթոռներ, կոշիկներ… : Համարվում է, որ որքան շատ բան թափես, այդքան ավելի հարուստ կլինես նոր տարում: 

Ամանորյա իտալական սեղանին պարտադիր պետք լինի ընկույզ, ոսպ և խաղող, որոնք խորհրդանշում են երկարակեցություն, առողջություն և բարեկեցություն:

Մեծ Բրիտանիայում Նոր տարվա գալուստի մասին ազդարարում է զանգը: Ուղիղ ժամը 12-ին զանգերը սկսում են բարձր ղողանջել:Զանգի առաջին հարվածից հետո բացում են տան ետևի դուռը, որպեսզի հին տարին գնա, իսկ վերջին հարվածի հետո բացում են տան պատուհանները և դիմացի դուռը, որպեսզի նոր տարին մտնի իրենց տուն:

Երեխաները քնելուց առաջ սեղանին դնում ափսեներ, որպեսզի Սանտա Կլաուսը նվերները դնի դրանց մեջ, իսկ կոշիկների մեջ չորացած խոտ են դնում, Սանտայի եղնիկների համար:

Բրիտանացիները ամանորյա սեղանին դնում են հնդկահավ և տապակած կարտոֆիլ, բրյուսելյան կաղամբ, մսով կարկանդակ, պուդինգ, քաղցրավենիք և մրգեր:

Շոտլանդիայում Ամանորը կոչվում է ՛՛Խոգմանի՛՛: Տոնը դիմավորում են շոտլադացի Ռոբերտ Բերնսի երգը երգելով: 

Ըստ ավանդույթի ամանորի գիշերը շոտլանդացիները այրում են տակառներ, այդ կերպ այրելով հին տարին և տեղ ազատելով նոր տարվա համար:

Ըստ շոտլանդացիների, մեծ երջանկություն է բերում մուգ մազերով և նվերներով տուն մտնող տղամարդը:
Տոներին նախաճաշին ուտում են պուդդինգ և հատուկ տեսակի պանիր, ճաշին՝ եփած բադի միս և խնձորով կարկանդակ: Հյուրերը իրենց հետ անպայման պետք է բերեն մի կտոր ածուխ, որպեսզի այն գցեն ամանորյա բուխարու մեջ:

Կուբայում նոր տարվա տոնը կոչվում է ՛՛Թագավորների տոն՛՛:3 Ձմեռ պապիկ ունեն՝ Բալտասարը, Գասպարը և Մելչորը: Երեխաները նրանց նամակներ են գրում, որտեղ նշում են, թե ինչ նվերներ են ուզում նրանցից ստանալ: 

Ամանորի նախօրեին կուբացիները տան եղած բոլոր ամանների մեջ ջուր են լցնում և ուղիղ ժամը 12-ին սկսում են այդ ջուրը պատուհանից դուրս թափել: Ու նաև պետք է ուղիղ ժամը 12-ին ուտել 12 հատ խաղողի հատիկ, ինչը նշանակում է, որ հաջողությունը և բարեկեցությունը կուղեկցի ուտողիՃապոնիայում երեխաները նոր տարին դիմավորում են նոր հագուստով: Ըստ ավանդույթի դա առողջություն և երջանկություն է բերում նոր տարում: Այստեղ Նոր տարվա գալուստի մասին ազդարարում են զանգերի 108 հարվածը: Այդ հարվածները ոչնչացնում են մարդկանց 6 արատները՝ ագահություն, չարություն, հիմարություն, թեթևամտություն, անվճռականություն, նախանձություն: Սրանցից յուրաքանչյուրն ունի 18 տարատեսակ ։

Նոր տարվա առաջին վայրկյաններին պետք է ծիծաղել, քանի որ դա հաջողություն է բերում: Եվ որպեսզի այդ հաջողությունը տուն գա, ճապոնացիները տան մուտքի դուռը զարդարում են բամբուկի, կեչու և սալորի ճյուղերով: Բամբուկը խորհրդանշում է նվիրվածությունը, կեչին՝ երկարակեցությունը, սալորը՝ սերը կյանքի հանդեպ:Տոնական սեղանին դրվում է մակարոն, որը երկարակեցության խորհրդանիշն է, բրինձ՝ լիության խորհրդանիշն է, լոբի՝ առողջության խորհրդանիշն է:

Նեպալում Նոր տարին նշում են արևածագին: Մինչ այդ՝ գիշերը, նեպալաբնակները մեծ խարույկ են վառում և դրա մեջ են նետում հին, անպետք իրերը: Իսկ հաջորդ օրը սկսվում է ՛Ներկերի տոնը՛:

Մարդիկ իրենց մարմնի վրա տարբեր նախշեր են նկարում և սկսում են փողոցներում այդպես պարել և երգել: