Posted in Գրականություն7

«Վարժեցնող» Օսին: Լիլո Հարդել

Այս դեպքը տեղի ունեցավ մեր դպրոցում կազմակերպված ծնողական երեկոյի ժամանակ։ Օսին ու նրա Լիզա հավը այնպիսի աղմկալից հաջողություն ունեցան, որ ամբողջ քաղաքը երեք օր միայն այդ մասին էր խոսում։

Օսին այդ հավը մի քանի տարի առաջ նվեր էր ստացել իր ծննդյան օրը։ Նրանց ընտանիքում մեծ շուքով էին նշում ծննդյան տոները։ Վեց հոգուց էր բաղկացած այդ ընտանիքը՝ հայրը, մայրը և չորս որդիները։ Չորսն էլ մեր դպրոցում էին սովորում։ Օսին ամենամեծն էր։

― Վերջին հաստլիկի հերթն էլ հասավ, ― ասաց Օսին, երբ նրա կրտսեր եղբայրը հսկայական պայուսակը ձեռքին ոտք դրեց դպրոցի բակը։

Իր եղբայրներին Օսին հաստլիկ էր անվանում։

― Այ հիմա արդեն լրիվ կազմով ենք, ― հպարտությամբ հայտնեց նա ֆրաու Վիլաուին՝ մեր դասղեկին։

Այդ պարագան դժվար թե ուրախացներ ուսուցիչներին ու դիրեկտորին, որովհետև չորս եղբայրն էլ արտակարգ կենսուրախ ու ժիր տղաներ էին։

Բայց ավելի լավ է չշեղվեմ ու պատմեմ, թե ինչպես Օսին հավ ունեցավ։ Այսինքն՝ այն ժամանակ իսկի հավ էլ չէր, այլ պստլիկ մի ճուտիկ էր։ Եվ ոչ ոք էլ մտադիր չէր ընծայել Օսիին։ Ըստ մտահղացման, ճուտիկը պիտի կատարեր թռչնային բակի կողմից ընտրված պատվիրակի դեր ու վաղ առավոտյան շնորհավորեր Օսիին իր տասնամյակի առթիվ։ Ողջ ընտանիքը, բացի հոբելյարից, այդ օրը սովորականից վաղ էր արթնացել, և մայրը երեք որդիների հետ միասին տոնական նախաճաշի սեղանն էր պատրաստում։ Նրանք վառեցին բոլոր լույսերն ու Օսիի ափսեն զարդարեցին ծաղիկներով։

Երբ անվանակոչիկը նոր սպիտակ վերնաշապիկով ու միջնեկ «հաստլիկի» փայլեցրած կոշիկները հագին սենյակ մտավ, ծնողներն ու եղբայրները արդեն հանդիսավոր սպասման մեջ էին։

Մեծ եղբոր կողքին նստած էր Գիլկուշ շունը, միջնեկը գրկել էր դեղին կատվին, իսկ կրտսեր «հաստլիկի» ափի վրայից հոբելյարին էր նայում փոփոլավոր ճուտիկը։

Հայրը մի կարճ ճառ արտասանեց։

― Բոլոր ծննդյան օրերն էլ տոն են, ― ասաց նա։ ― Սակայն այսօրվա տոնը յուրահատուկ է․ լրանում է մեր Օսիի տասը տարին։ Դա մարդու կյանքում կարևոր տարեդարձ է։

Օսին մի քիչ շփոթվեց, որովհետև սովոր չէր ուշադրության կենտրոնում լինել։ Ընտանիքի բոլոր անդամները սեղմեցին անվանակոչիկի ձեռքը, իսկ Գիլկուշը թաթը տվեց։ Բայց Օսին ամենից շատ ուրախացավ ճուտիկի համար։ Նա փոքրիկ եղբորից վերցրեց ճուտիկն ու ասաց․

― Հիմա այս ճուտիկն իմը կլինի և ոչ մեկին չեմ տա։

Ծնողները մի քիչ զարմացան որդու այդօրինակ ցանկության վրա, սակայն չառարկեցին։

Նախաճաշի ժամանակ ճուտիկը նստել էր սեղանի մեջտեղը։ Նա չափազանց ինքնավստահ էր և երկյուղի նշույլ անգամ չցուցաբերեց։ Հավանաբար այն պարզ պատճառով, որ ինկուբատորում էր ծնվել։ Թխսի ճտերը սովորաբար ավելի վախկոտ են լինում։ Չէ՞ որ նրանք մայր ունեն, որը միշտ պատրաստ է իր ճտերին թևերի տակ թաքցնել։ Եվ բան է, եթե որևէ վտանգ նկատի, իսկույն կսկսի կռթկռթալ՝ «Կռթ֊կռթ֊ուր, կռթ֊կռթ֊ուր։ Ինձ մոտ եկեք, փոքրիկներս։ Ես թույլ չեմ տա, որ ձեզ նեղացնեն։ Իսկ ինկուբատորի ճտերը անհոգ են ու խիզախ։ Եվ եթե մի դժբախտություն պատահի, հույսները միայն մարդկանց օգնության վրա կդնեն։

Ճուտիկը անհոգ երանությամբ ճեմում էր սեղանի վրա, հետաքրքրությամբ ուսումնասիրելով պնակներն ու գավաթները։ Եվ քիչ հետո սկսեց իր նախաճաշը։ Նա մի կաթիլ կաթ խմեց, մի փշուր թխվածք կտցեց և ամեն անգամ սիրալիր ծվծվում էր, երբ նրան առաջարկում էին համտես անել էլի ինչ֊որ մի բան։ Եվ ընդհանրապես, իրեն զգում էր ինչպես սեփական տանը։

Հետո բոլոր հինգ տղամարդն էլ գնացին իրենց գործին, իսկ մայրը ավագ որդու խնդրանքով ճուտիկին տարավ խոհանոց։

Դպրոցից տուն գալով՝ Օսին ճուտիկի ոտքից կարմիր ժապավեն կապեց, որպեսզի չշփոթի մյուսների հետ, ու տարավ հավանոց։

Երբ ճուտիկը մեծացավ ու հավ դարձավ, Օսին նրա անունը դրեց Լիզա։ Ամբողջ ազատ ժամանակը նա իր սիրելիի հետ էր անցկացնում։ Եվ ճուտիկը այնքան էր ընտելացել Օսիին, որ առաջին իսկ կանչից սլանում էր նրա մոտ ու թույլ տալիս, որ Օսին իրեն ձեռքը վերցնի։

Օսին շատ հաճախ ճուտիկին տուն էր բերում, ուր նա իսկույն մտերմացավ Գիլկուշի ու կատվի հետ։ Իսկ երբ Օսին նստում էր դասերը սովորելու, Լիզան բարձրանում էր նրա աթոռի թիկնակին ու նայում էր տետրին։ Որոշ ժամանակ անց նա սովորեց թռչել֊նստել իր տիրոջ ուսին, և նրանք այդպես գնում էին զբոսանքի։ Այդ զբոսանքները Լիզային գերագույն հաճույք էին պատճառում, այնքան որ կապված էր Օսիին։

Բայց դեպքը, որի մասին խոսվում է, տեղի ունեցավ շատ ուշ։

Պետք է ասել, որ Օսիին դպրոցում անվերջ ինչ֊որ անախորժություններ էին պատահում։ Մենք՝ աշակերտներս, այսինքն՝ դպրոցական բնակչության ճնշող մեծամասնությունը, Օսիին հրաշալի տղա էինք համարում և համոզված էինք, որ ուսուցիչները նրա նկատմամբ անարդարացի էին։ Պարզապես նրանք Օսիին չէին ճանաչում այնպես, ինչպես մենք էինք ճանաչում։ Նա հրաշալի ընկեր էր, ուրախ ու մարդամոտ։ Եվ լավ էլ սովորում էր։ Բայց․․․ բայց նրա հետ համարյա ամեն օր մի որևէ դժբախտություն էր պատահում։ Եվ մեծ մասամբ ոչ իր մեղքով։

― Դա նրանից է, ― ասում էինք մենք, ― որ Օսին հնարանքների վարպետ է։ Իսկ որ գլխավորն է, սարսափելի անհաջողակ է։


Ամենամեծ փորձանքը մեր գլխին եկավ սովորական բարձիկի պատճառով, որով սրբում են գրատախտակը։ Կարծում եմ, բոլորն էլ գիտեն, թե այդ բարձիկները որքան փոշոտ են լինում, եթե չոր են։ Այսպես ուրեմն, մեզ մոտ սովորություն էր դարձել դասամիջոցներին փոքրիկ ճակատամարտ մղել։ Միակ զենքը չարաբաստիկ բարձիկն էր։ Եթե դրանով հաջողվեր ծեփել ընկերոջդ, ուրեմն նա ոտից գլուխ կկորչեր կավճափոշու մեջ։ Հանդիսականները այդ ժամանակ քրքջում էին, իսկ տուժվածը կատաղում էր և, իհարկե, փորձում էր հաշիվները մաքրել «թշնամու» հետ։ Այդպես մենք զվարճանում էինք արդեն մոտ մի շաբաթ։

Այս ամենն ավարտվեց նրանով, որ մի քանի մայրիկներ եկան դպրոց ու բողոքեցին մեր դասղեկին։ Իբրև թե իրենց երեխաները դպրոցից վերադառնում են այնքան կեղտոտ ու փնթի, որ նայելն անգամ սարսափելի է։ Եվ մի՞թե, իբր, չի կարելի հետևել, որ գրատախտակը խոնավ բարձիկով մաքրվի։

Բողոքներն իրենցն արեցին, և մի գեղեցիկ օր ֆրաու Վիլաուն այլևս չդիմացավ։

― Դուք պետք է վերջ տաք այդ հիմար զվարճալիքին, ― ասաց նա։ ― Համա թե բան եք հորինել։

Մենք, իհարկե, համաձայնեցինք, որ մեզ վատ ենք պահել, և խոստացանք վերջ տալ «բարձիկներով ճակատամարտին»։ Դասղեկը հանգստացավ։ Նա գիտեր, որ եթե խոսք ենք տալիս, ուրեմն անպայման կկատարենք։

Դասարանից դուրս գալով՝ ֆրաու Վիլաուն չգիտես ինչու նայեց Օսիին ու հարցրեց․

― Դե, իսկ դո՞ւ։

― Ես՝ ինչ, ― սթափվեց Օսին։

― Դու հասկացա՞ր, որ ձեր անկարգությունները շատ հեռուն են գնացել։

― Այո, իհարկե, ― փնթփնթաց Օսին, և մեզ թվաց, որ նա վիրավորվեց։ Դե, նրա տեղը ով էլ լիներ՝ կվիրավորվեր։ Ով՝ ով, բայց մենք հո գիտեինք, որ Օսին ընդհանրապես չի մասնակցել այդ հիմար զվարճանքին։ Այ թե ձախորդն է, չգիտես ինչու ուսուցիչները ամեն ինչի պարագլուխը հատկապես նրան էին համարում։

Հաջորդ դասից առաջ Օսին մոտեցավ գրատախտակին, վերցրեց բարձիկն ու, թափահարելով, հայտարարեց․

― Վերջին ներկայացումը։ Հրաժեշտի ներկայացում։

Նա բարձիկը ձեռքին սկսեց վազվզել շարքերի միջով և, ֆրաու Վիլաուի տնազն անելով, գոչեց․

― Ձեր անկարգությունները շատ հեռուն են գնացել։ Բավական է երես առնեք։

Չգիտես ինչու, Աննին մտածեց, որ Օսին նշան է բռնել իրեն, ու փախուստի դիմեց։ Նա վազեց մինչև դուռը։ Օսին հասավ նրան, բայց Աննին ճչաց այնպես, ինչպես կարող են ճչալ միայն աղջիկները, դուրս ծլկեց և ամբողջ ուժով հենվեց դռանը։ Այդ պահին միջանցքով անցնում էր մեր դիրեկտորը։ Նա Աննիին հարցրեց, թե ինչու է հենվել դռանը։ Առանց պատասխանի սպասելու՝ դիրեկտորը մռայլվեց և սկսեց ականջ դնել դասարանից լսվող ժխորին։ Իսկապես, դասարանում անասելի աղմուկ էր։ Ոմանք պահանջում էին, որ Օսին բարձիկը տեղը դնի, մյուսներն՝ ընհակառակը, դրդում էին շարունակել «ներկայացումը»։

Մի պահ Օսին շփոթվեց։ Բայց երբ բացվեց դուռը, նա գոչեց․ «Հապա՛, մի անգամ էլ», ― և բարձիկը զարկեց ուղիղ դիրեկտորի գլխին։

Սկզբում դիրեկտորը քարացավ, հետո մի կերպ մաքրեց դեմքն ու, առանց մի խոսք ասելու, հեռացավ։

Օսին անօգնական նայեց դիրեկտորի ետևից․ նրա աչքերում սարսափ կար։

Գարշելի պատմություն ստացվեց, և չգիտեինք, ինչպես հարթեինք այն։ Օսիի հետ գնացինք դիրեկտորից ու ֆրաու Վիլաուից ներողություն խնդրելու։ Մենք երդվեցինք, որ ոչ մի նման բան այլևս չի կրկնվի։ Բացի դրանից, Օսիի մայրիկին դպրոց կանչեցին, և դիրեկտորի առանձնասենյակում մոտ մեկ ժամ ձգվեց խոսակցությունը։

Մյուս օրն իմացանք, որ Օսիին դպրոցից չեն հեռացնում, ինչպես ենթադրել էինք սկզբում։ Ամբողջ դասարանը թեթևացած շունչ քաշեց, որովհետև նման պատիժը չափից դուրս դաժան կլիներ։ Չէ՞ որ Օսին բոլորովին էլ չէր ուզում «փոշեկոլոլ» անել դիրեկտորին։

― Նա ինձ էր նշան բռնել, ― անդադար կրկնում էր Աննին ու Օսիին կարեկցելուց ձեռքերն էր կոտրատում։

Հաջորդ օրերին մեզ հեզ ու խոնարհ էինք պահում։ Բոլորովին չէինք ուզում ֆրաու Վիլաուին նորից վշտացնել։ Դա մե՛կ։ Երկրորդ՝ մենք գիտեինք, որ եթե դասարանում էլի ինչ֊որ բան կատարվեր, ամբողջ մեղքը մեր խեղճ Օսիի գլխին պիտի կոտրվեր։

Եվ, այնուամենայնիվ, հերթական անախորժությունը չուշացավ։ Դա տեղի ունեցավ ծնողական ժողովի ժամանակ։


Այդ ժողովի մասին ֆրաու Վիլաուն մեզ զգուշացրեց մոտ մեկ ամիս առաջ, մի բան, որ նախկինում երբեք չէր արել։ Սովորաբար ասում էր․ «Հինգշաբթի օրը, յոթ անց երեսունին, ձեր ծնողները պետք է դպրոցում լինեն»։ Եվ ուրիշ ոչինչ։ Բայց այս անգամ խոսքը հաշվետու ժողովի մասին էր, ուր պետք է ի մի բերվեին տարեկան արդյունքները։ Եվ բոլոր ծնողների ներկայությունը պարտադիր էր։

Մեր դասարանին հանձնարարված էր զարդարել դահլիճը։ Բացի այդ, մեզ հանձնարարված էր նաև երեկոյի գեղարվեստական մասը, այսինքն՝ պետք է երգեինք ու արտասանեինք։

Դահլիճը զարդարելը, պարզվեց, այնքան էլ դժվար չէր։ Ընտրեցինք տարվա ընթացքում նկարված լավագույն նկարներն ու կախեցինք պատերից։ Իսկ մի քանիսը խոստացան ծաղկեփնջեր բերել։ Եղրևանու ծաղկելու ժամանակն էր։ Որոշեցինք ամբողջ փնջեր բերել ոչ միայն գեղեցկության, այլև բուրմունքի համար։

Երգել նույնպես կարող էինք։ Մաքս Կրակը արդեն իսկական դաշնակահար էր ու համաձայնեց նվագակցել։ Իսկ Պետեր Մոնկեն ցանկություն հայտնեց երկարաշունչ մի ոտանավոր արտասանել։

Սակայն այդ ամենը մեզ քիչ էր թվում։ Ուզում էինք հյուրերին այնպիսի մի բան հրամցնել, որ ամեն օր տեսնել չէին կարող։ Սկսվեցին առաջարկությունները։

Ինչ֊որ մեկի մտքով անցավ կենդանի բուրգ կառուցել։ Մեզնից վեց ուժեղագույնները պիտի կանգնեն ցածում, իսկ մյուսները, ըստ քաշի ու հասակի, կբարձրանան նրանց ուսերին։ Բուրգի գագաթին կկանգնեցնեն մի փոքրիկի, որը բարձրից կթափահարի դրոշակը։

Բայց այս խոստումնալից մտահղացումը մերժվեց, որովհետև մեր բեմը վարագույր չուներ։ Իսկ առանց վարագույրի բուրգ կազմել չէինք համարձակվում։

Այդ ժամանակ Շտիպին հայտարարեց, որ կարող է ապշեցուցիչ աճապարություն անել։ Մենք, իհարկե, ոգևորությունից աղմկեցինք, բայց պարզվեց, որ Շտիպին նոր֊նոր մտադիր է տիրապետել այդ արվեստի գաղտնիքներին։ Եվ նա մեզ ցույց տվեց թերթի հայտարարությունը։

«Տասնհինգ զարմանահրաշ ֆոկուս կարելի է սովորել ամենակարճ ժամանակում, ընդամենը հինգ մարկով։ Դրամը ուղարկել վերադիր վճարով»․․․

Վճռելով, որ Շտիպիի մտադրությունից ոչինչ դուրս չի գա, հրաժարվեցինք նրանից։

Եվ այդտեղ խոսակցությանը խառնվեց Օսին ու հարցրեց․ իսկ ի՞նչ կլինի, եթե ինքը Լիզա հավի հետ հանդես գա որպես վարժեցնող։ Այդ միտքը մեր սրտովն էր, որովհետև Օսիից շատ էինք լսել նրա հավի բացառիկ ընդունակությունների մասին։

Իր ելույթը նա պատկերացնում էր այսպես․ սկզբում Լիզան հրամանը լսելուն պես կթռչի իր ձախ ուսին, հետո՝ աջ, և նա բեմով մեկ պատվո շրջան կկատարի։ Իսկ երբ հանդիսատեսները զարմանքից կքարանան, Օսին կկանգնի բեմի կենտրոնում ու, հավը գլխին, քաղաքավարությամբ կխոնարհվի։

― Իսկ եթե Լիզան չհնազանդվի՞։

― Էդ էր պակաս, ― ասաց Օսին։ ― Ես երևի մի հարյուր անգամ փորձել եմ այդ բաները։ Նույնիսկ հեծանվով եմ զբոսնել։ Նա նստում է ուսիս, իսկ ես սլանում եմ խանութ։

Դա մեզ համոզեց, բայց որոշեցինք առայժմ ոչինչ չասել ոչ ուսուցիչներին, ոչ աշակերտներին։ Ուզում էինք, որ այդ համարը բոլորին ցնցի։

Միանգամայն պարզ էր, որ նախ պետք է համոզվեինք, որ համարը կհաջողվեր։ Եվ ճաշից հետո գնացինք Օսիի մոտ։ Նստոտելով տան ետևում փռված մարգագետնում, սպասեցինք, մինչև Օսին կգնար հավին բերելու։ Նա շուտ վերադարձավ։ Իսկ ետևից փութկոտ շորորում էր Լիզան։

Պպզելով, Օսին նրան հրամայեց՝ «Հո՛պ»։ Եվ ի՜նչ եք կարծում։ Լիզան ակնթարթորեն հայտնվեց նրա ուսին։ Օսին ձգվեց ամբողջ հասակով, սակայն հավը նույնիսկ չշարժվեց։ Հետո Օսին նորից կռացավ, և Լիզան թռավ գետին։

Օսին մի քանի անգամ իրար ետևից կրկնեց այդ համարը, և մենք արդեն չէինք կասկածում, որ երեկոյի ժամանակ ամեն ինչ կարգին կլինի։

― Իսկ ինձ կարելի՞ է փորձել, ― հարցրեց Աննին։

Օսին ուսից իջեցրեց հավին ու մի կողմ գնաց։ Լիզան անմիջապես վազեց նրա ետևից։ Մենք հերթով ուսներս դեմ արեցինք նրան, բայց իզուր։

Այդ ժամանակ Օսիին խնդրեցինք ցույց տալ, թե ինչպես է Լիզայի հետ զբոսնում հեծանվով։ Արդյունքը բոլոր սպասումներից վեր էր։ Մարգագետնում Օսին զարմանալի պտույտներ էր կատարում, իսկ Լիզան այնպես էր նստել նրա ուսին, ասես կպել էր ու պոկ չէր գալիս։

Վերջում Օսին հավին նստեցրեց գլխին ու խոնարհվեց։ Լիզան չշարժվեց անգամ։

― Սա ոչ թե հավ է, այլ հրաշք, ― ոգևորված բացականչեց Աննին, և մենք սիրով համաձայնեցինք։

― Ելույթից առաջ ես նրա վզին երկնագույն գեղեցիկ ժապավեն կկապեմ, ― ավելացրեց Աննին, և Օսին չառարկեց։


Դպրոցում հայտնեցինք, որ Օսին ծնողական երեկոյի ժամանակ չտեսնված մի բան պիտի ցուցադրի։ Սակայն մանրամասնությունները որոշեցինք գաղտնի պահել։

Մեր դասղեկը մտքերի մեջ ընկավ։

― Օսի՞ն, ― ճակատը կնճռոտելով՝ հարցրեց նա։ ― Իսկ որևէ օյին չի սարքի՞։

Բայց մենք պատասխանեցին ք, որ խոսքը արվեստի մասին է, և որ ինքը միանգամայն հանգիստ կարող է լինել։

― Դե լավ, ― տեղի տվեց ֆրաու Վիլաուն։ ― Կապրենք՝ կտեսնենք։

Սակայն Օսին երեկույթից անմիջապես առաջ սկսեց տատանվել։

― Բա որ հանկարծ Լիզան այդ բազմությունից վախենա՞, ― ասաց նա։ ― Ախր դրան սովոր չէ։ Բացի դրանից, հանդիսատեսները, հավանաբար, կաղմկեն, կփռշտան, կծիծաղեն։

― Եվ կհազան էլ, ― նկատեց Կարլը։

Այնժամ մենք որոշեցինք մի վերջնական փորձ անել, որպեսզի ամեն ինչ լիներ ինչպես պետքն է։ Փորձի ժամանակ բարձր ծիծաղում էինք, փռշտում, հազում, բայց Լիզան մեզ վրա ոչ մի ուշադրություն չէր դարձնում և հանգիստ նստած էր Օսիի ուսին։

Մենք գոհ մնացինք․ հիմա արդեն ոչ մի պատահականություն չի կարող Լիզային հունից հանել։

― Գուցե ելույթից հետո ուսուցիչները սկսեն մի քիչ լավ աչքով նայել ինձ, ― հույսով ասաց Օսին։ Մենք գլխով արեցինք, որովհետև ինքներս էլ այդ հույսն ունեինք։

― Իսկ վերջում, երեխաներ, ― ամբողջապես փայլելով հայտարարեց Օսին, ― վերջում ես հեծանվով կանցնեմ դահլիճի միջով։

Նա հիասթափվեց, երբ մենք հակառակվեցինք։

― Առաջին անգամ Լիզայից չի կարելի այդքան շատ բան պահանջել, ― ասաց Կարլը։

Եվ Օսին ստիպված էր համաձայնել։


Ծնողները խումբ֊խումբ բարձրանում էին դեպի դահլիճ տանող աստիճաններով։ Մենք նախօրոք «Դեպի ժողով» մակագրությամբ ու սլաքներով ցուցանակներ էինք փակցրել ամենուրեք։

Հայրիկներն ու մայրիկները շրջում էին դահլիճում ու հիանում մեր նկարներով։ Երբ բոլորը հավաքվեցին, բեմ ելավ ֆրաու Վիլաուն և ողջույնի ճառ արտասանեց։ Մեր ուսուցչուհին տոնական զգեստով էր և սանրվածքն էլ արտասովոր էր։ Եվ անգամ ձայնն էլ հնչում էր ոչ այնպես, ինչպես դասերի ժամանակ։ Հավանաբար, նա մի քիչ հուզված էր։

Ֆրաու Վիլաուից հետո ողջույնի խոսք ասաց մեր աղջիկներից մեկը, որից հետո մենք խմբով երգեցինք։

Մի խոսքով, ամեն ինչ բարեհաջող էր ընթանում։ Հանդիսատեսները լուրջ և ուշադիր լսում էին։ Այդ միջոցին Օսին տանջվում էր վարագույրի ետևում, բեմի կողքին դրված աթոռակի վրա։ Նա ծնկներին էր դրել բռնակով մի զամբյուղ։ Ինչպես կռահեցինք, զամբյուղի մեջ նստած էր Լիզան։ Աննին նրա վզին երկնագույն մեծ ժապավեն էր կապել, և Օսին հետագայում մեզ պատմեց, որ մեր երգը լսելուն պես Լիզան սկսել է անհանգստության նշաններ ցույց տալ։ Զամբյուղի կափարիչը բարձրացնելով՝ Օսին տեսսնում է, որ հավը կտցահարում է ժապավենը, ցանկանալով ազատվել դրանից։

Վերջապես հասավ Օսիի հերթը։ Մեր լավագույն նկարիչները գեղեցիկ պլակատ էին պատրաստել, ուր պատկերված էր Լիզան՝ երկնագույն ժապավենը վզին, իսկ տակը հետևյալ մակագրությունը․ «Խնդրում ենք բացարձակ լռություն պահպանել Լիզայի անդրանիկ ելույթի ժամանակ»։ Այդ պլակատը ձեռքին՝ Կարլը մի քանի անգամ ետուառաջ արեց բեմի վրա։

Եվ ահա, վարագույրի ետևից հայտնվեց Օսին՝ զամբյուղը ձեռքին։ Մենք սովոր էինք նրան տեսնել դպրոցական համազգեստով։ Իսկ այսօր Օսիի հագին նոփ֊նոր մուգ կապույտ կոստյում էր ու ձյունաթույր վերնաշապիկ, որի օձիքը զարդարում էր թիթեռնիկ֊փողկապը։ Մազերը խնամքով սանրված էին։ Եվ ընդհանրապես, նա մի քիչ ծիծաղելի տեսք ուներ։

Կանգնելով բեմի մեջտեղում՝ Օսին գլուխ տվեց հասարակությանը։ Ինչ֊որ տեղից զսպված քրքիջի ձայն լսվեց։ Մենք սսկացրինք նրանց ու գոռացինք՝ «Լռեք»։

Դիրեկտորը հարցական նայեց ֆրաու Վիլաուին։ Վերջինս գլխով արեց, իբր թե՝ անհոգ եղեք, ամեն ինչ իր կարգով է գնում։ Սակայն դիրեկտորը կարծես համոզված չէր դրանում, որովհետև նրա դեմքին թեթևակի սարսափ երևաց։

Օսին բացեց զամբյուղի կափարիչը, Լիզային հանեց ու դրեց հատակին։

Վերջին նստարաններին նստած հանդիսատեսները վզները երկարացրին, հետո տեղներից վեր կացան, որպեսզի ավելի լավ տեսնեն Լիզային ու ոչինչ բաց չթողնեն։

Այդ ընթացքում նրանք սարսափելի աղմուկ բարձրացրին աթոռները ետ հրելով։

Լիզան տագնապած շուրջը նայեց։ Մեզ թվաց, թե նույնիսկ փոքրացավ։ Նա կրկին սկսեց կտցահարել իր ժապավենը, բայց Օսին ինչ֊որ բան շշնջաց, և նա դադարեցրեց իր փորձերը։

Երբ դահլիճում լռություն տիրեց, Օսին չոքեց ու հրամայեց․

― Լիզա, հո՛պ։ Լիզա, հո՛պ։

Բայց նա այս բառերն արտասանեց մի տեսակ խուլ ձայնով, և մենք վախեցանք, որ Լիզան չի հասկանա հրամանը։ Այդպես էլ եղավ։ Լիզան ոչ միայն չթռավ Օսիի ուսին, այլև ավելի կծկվեց։ Այդ պահին մի քանի աշակերտներ նորից ծիծաղեցին։

― Լռե՛ք, ― արդեն անհանգստանալով՝ գոռացինք մենք։

Օսին մի քանի անգամ ծնկի իջավ Լիզայի առաջ, բայց սա բոլորովին էլ միտք չուներ մեղքը քավել։ Խղճուկ ու սարսափած՝ նա նստել էր հատակին։ Խեղճ Օսիի ճակատից քրտինքը թափվում էր հեղեղի պես։

Դահլիճում ավելի բարձր սկսեցին ծիծաղել։ Այդ ժամանակ բեմ ելավ Կարլն ու ասաց․

― Արտիստին բացարձակ լռություն է պետք։

Հավանաբար, հուզմունքից Կարլի կոկորդը չորացավ, և նրա ձայնը հնչեց ջահել աքլորի պես։ Այստեղ արդեն ծիծաղեցին նույնիսկ ծնողները։ Նրանցից շատերը, երևի, կարծում էին, որ այս ամենը՝ և՛ դահլիճի հռհռոցը, և՛ Կարլի կոչերը, ներկայացման ծրագրով են նախատեսված։ Չէ՞ որ հանդիսատեսները գաղափար չունեին, թե ինչ սպասելիքներ ունի Օսին իր հավից։

Ճակատի քրտինքը սրբելով՝ Օսին ձեռնարկեց իր վերջին հուսահատ փորձը։ Նրա դեմքը վերնաշապիկից էլ սպիտակ էր։

― Լի՛զա, ― գոչեց նա։ ― Լիզա, հո՛պ։

Սակայն հավը կչկչալով փախավ մի կողմ։

― Կարծես թե ֆոկուսդ չստացվեց, ― ասաց դիրեկտորը։ ― Հավդ վերցրու ու հեռացիր։

Օսին խոնարհ գլուխ տվեց։ Բայց երբ նա մոտեցավ Լիզային ու ձեռք մեկնեց, հավը թռավ տեղից ու հայտնվեց նրա ուսին։

Օսին իրեն կորցրեց։ Նա աչքի պոչով նայեց Լիզային ու թեթևակի ժպտաց, չիմանալով, թե ինչ անի։ Այն հանդիսատեսները, որոնք խղճում էին Օսիին, շատ ուրախացան․ ինչ որ է, ֆոկուսը վերջապես հաջողվեց։ Թնդացին ծափահարությունները։ Այ, հենց այդ ծափահարություններն էլ հասցրին աղետի, որովհետև Լիզայի փորձերի ժամանակ մենք չէինք ծափահարում։

Սարսափահար Լիզան թռավ Օսիի ուսից ու սկսեց բեմով մեկ այս ու այն կողմ նետվել։ Օսին ընկավ նրա ետևից՝ ջանալով մի անկյուն քշել նրան։ Օսիին օգնության հասան մի քանի ծնողներ, և կատարյալ իրարանցում սկսվեց․․․ Լիզան թռավ դաշնամուրի վրա, լաքապատ կափարիչին զույգ ճանկռվածք թողնելով։ Դաշնամուրի վրա շուռումուռ գալով՝ նետվեց դեպի դիրեկտորը, բայց թռիչքի ընթացքում, հավանաբար, մտադրությունը փոխեց ու վայրէջք կատարեց ինչ֊որ մեկի մայրիկի ուսին։ Մայրիկը սարսափելի ճիչ բարձրացրեց։ Վերջնականապես շշկլված Լիզան հավաքեց իր վերջին ուժերն ու․․․ վեր խոյացավ դեպի ջահը։ Նստելով մետաղյա օղակին, հավը իրեն լիակատար անվտանգության մեջ զգաց ու մի քիչ հանգստացավ։

Երբ բոլորը գլխի ընկան, թե ինչ է կատարվել, դիրեկտորը տնտեսվարին կարգադրեց բերել սանդուղքը։ Բայց Օսին հուսահատ օրորեց գլուխն ու ասաց, որ դրանից ոչինչ դուրս չի գա։ Ավելի լավ է Լիզային հանգիստ թողնեն ու շարունակեն համերգը։

Հանդիսատեսները կրկին զբաղեցրին իրենց տեղերը, շարունակ նայելով ջահի կողմը։

Բեմ ելավ Ինգրիդն ու սկսեց բանաստեղծություն արտասանել։ Նա միշտ էլ լավ էր արտասանում, իսկ այսօր հատկապես կաշվից դուրս էր գալիս, որպեսզի մի կերպ հարթեցնի Օսիի անհաջողության տպավորությունն ու փրկի դասարանի պատիվը։ Բայց երբ Ինգրիդը հասավ երկրորդ քառյակին, Լիզան հանկարծ սկսեց կչկչալ։ Ինգրիդը շփոթված լռեց, հայացքը հատակին հառելով, իսկ բոլոր հանդիսատեսները աչքները տնկեցին հավին։ Վերջապես Լիզան դադարեց կչկչալուց, սակայն երբ Ինգրիդը բերանը բացեց, նորից սկսվեց ուժեղ կչկչոցը։ Այստեղ արդեն Ինգրիդը իրեն չզսպեց ու ծիծաղեց։ Նրան հետևեց ամբողջ դահլիճը։ Միայն Օսիի ծիծաղը չէր գալիս։ Մենք տեսանք, թե ինչպես թաքուն օձիքից պոկեց «թիթեռնիկն» ու դրեց գրպանը։ Նա վշտահար տեսք ուներ։

Թե հետո ժողովում ինչի մասին խոսեցին, մեզնից ոչ ոք հետագայում հիշել չէր կարողանում։ Ե՛վ ծնողները, և՛ ուսուցիչները իրենց ելույթներում անվերջ շփոթվում էին և ասում էին, հավանաբար, բոլորովին էլ ոչ այն, ինչ ուզում էին ասել։

Իսկ Լիզան, ասես ոչինչ էլ չի եղել, զբոսնում էր ջահի օղակի վրա, մերթ ընդ մերթ իր կչկչոցը տարածելով։ Այն ծնողները, որոնց աթոռները ուղիղ ջահի տակ էին դրված, մի կողմ քաշվեցին, զգուշանալով, որ Լիզան հանկարծ վերևից անակնկալ չմատուցի։

Վերջապես ֆրաու Վիլաուն ասաց եզրափակիչ խոսքը։ Բոլոր ծնողները երեկոյից գոհ մնացին, միայն դիրեկտորը մռայլ տեսք ուներ։

Իսկ մենք միայն մի բան էինք մտածում․ մեր լավ Օսին կրկին տհաճ պատմության մեջ ընկավ։ Երևում էր, որ ֆրաու Վիլաուն կիսում էր մեր զգացմունքները, որովհետև աննկատելի գլխով արեց նախ մեզ, հետո՝ Օսիին։

Ժողովն ավարտվեց։ Բայց հանկարծ Օսին արագ բեմ վազեց ու ասաց․

― Տիկնայք և պարոնայք։ Շատ եմ խնդրում միջանցք դուրս գաք, այդ դեպքում միայն ինձ կհաջողվի համոզել Լիզային․․․

Նրա հետագա խոսքերը խլացան ուրախ քրքիջի մեջ։

Մենք վերջինը հեռացանք դահլիճից, անվերջ Օսիին էինք նայում։ Նա բոլորովին հանգիստ էր թվում։

Կարծում էինք, թե բոլորն արդեն ցրված կլինեն տները, և շատ զարմացանք, տեսնելով, որ և՛ աշակերտները, և՛ ծնողները համբերությամբ սպասում էին Օսիին։ Խմբերի բաժանված՝ նրանք կանգնած էին բոլոր ազատ տեղերում։ Խոսակցությունը հիմնականում հավերի բազմացման և այն մասին էր, որ թռչուններն ընդհանրապես շատ դյուրահավատ են։

Աննին թաքուն մոտեցավ դահլիճի դռանն ու բանալու անցքից նայեց, բայց ոչինչ տեսնել չկարողացավ։ Հինգ րոպե անց դուռը կամաց բացվեց ու զամբյուղը ձեռքին, դահլիճից դուրս եկավ Օսին։ Բաճկոնի կոճակներն արձակված էին, մազերը գզգզված, բայց դրա փոխարեն նրա գլխին թառել էր Լիզան։

Որպեսզի հավին չվախեցնենք, մենք ոչ մի ձայն չհանեցինք։ Ե՛վ միջանցքում, և՛ աստիճաններին մեռելային լռություն էր։

Օսին կրկին վերադարձավ դահլիճ, որովհետև մոռացել էր լույսը մարել։ Լսվեց երեք ճրթոց, ու դահլիճը մթնեց։

Գլուխը բարձր պահած, Օսին հանդիսավոր քայլերով անցավ մեր կողքից ու աստիճաններով ցած իջավ։ Երբ նա բակ դուրս եկավ, բոլորս նետվեցինք պատուհանների մոտ։ Լիզան դեռ նստած էր Օսիի գլխին, իսկ բակի երկայնքով շարվել էին ապշահար ծնողները․․․

Ահա, ըստ էության, ողջ պատմությունը Օսիի ու նրա Լիզա հավի մասին։ Հարկ է նաև նշել, որ դիրեկտորից հանդիմանանքի ոչ մի խոսք չլսեցինք, իսկ ֆրաու Վիլաուն հաջորդ օրը Օսիին գրատախտակի մոտ կանչեց, և նա փայլուն կերպով լուծեց խնդիրը։

― Գերազա՛նց, Օսի, ― ասաց ուսուցչուհին ու նշանակեց դասամատյանում։

Իսկ մի քանի օր անց տեղական լրագրում երևաց ոչ մեծ մի հոդված՝ «Անմոռանալի երեկո» վերնագրով։ Այստեղ բոլոր ծնողների անունից ասված էր, որ երեկոյի ամենահրաշալի, ամենաուրախ իրադարձությունը Օսիի ու նրա վարժեցրած հավի ելույթն էր։

Աղբյուրը

Առաջադրանք:
Փորձիր ինքդ կազմել հարցեր պատմվածքի վերաբերյալ:

1.Պատմվացքից դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ։

2.Ինչպիսի բնավորության տեր էր դպրոցի տնորենը։

3.Նկարաագրիր Օսիյին։

4.Ինչպիսին՞ն էր Օսիի ընտանիքին։

5. Ինչպիսին՞ն էր Լիզան նկարագրիր նրան։

Posted in Ընդհանուր

 Урок 2 Маша и велосипед

 Урок 2Маша и велосипед

  1. Работа с текстом ( самостоятельное чтение и работа в блогах):

Я никогда не была спортивным ребёнком. В детстве часто болела, не занималась спортом. Сидела дома и читала книги. После двенадцати лет проблемы со здоровьем закончились, но проблемы со спортом остались. Я не умела кататься на коньках, на роликах и на велосипеде! Правда, ролики и коньки мне очень нравились, и я быстро научилась кататься на них. А вот велосипед… Я просто боялась упасть! Но однажды, когда я каталась на роликах в парке, я увидела Его. Он ехал на велосипеде легко и быстро. Он был очень красивым, этот парень, и велосипед у него был тоже красивый, наверное, очень дорогой. Лицо у Него было умное, серьёзное и гордое. Сразу было видно, что этот человек знает себе цену. Он мне очень понравился.

Подруга мне рассказала, что его зовут Виктор и он учится в математической школе. Я узнала, что он прекрасно  знает физику и математику и побеждает во всех олимпиадах. А я физику и математику ненавидела. Что же делать, чтобы Виктор обратил на меня внимание? Учусь в другой школе, в олимпиадах не участвую… И я решила научиться хорошо кататься на велосипеде.

Училась летом, на даче. У моего друга Кости было два велосипеда. Он сам очень хорошо катался и сказал, что с удовольствием научит меня. Кстати, я просила у Кости старый велосипед, а он дал мне новый, потому что новый удобнее.

Костя был прекрасным тренером. Через неделю я уже могла ездить. Сначала мы ездили рядом с дачей, по нашей улице, потом — по другим улицам, потом — по лесным дорогам… А потом, через месяц, и по шоссе. Я чувствовала себя так уверенно, что даже не боялась машин.

К концу лета — спасибо Косте! — я могла на хорошей скорости проехать пятьдесят километров в день. Я стала сильной, выросла, мне говорили, что я похорошела.

И вот пришёл сентябрь. Я поехала в парк на своём собственном, новом, красивом велосипеде. Когда я приехала, в парке катался он, Виктор! И он обратил внимание — сначала на мой велосипед, а потом и на меня!

Он поехал рядом со мной и сказал:

— Привет! А ты неплохо катаешься…

— Спасибо! — ответила я — Честно говоря, я только недавно научилась… А ты, наверное, с детства ездишь?

— Да! — гордо ответил Виктор. — На велосипеде я езжу с детства, иногда даже участвую во взрослых соревнованиях, и даже призовые места занимал. Ещё я — мастер спорта по плаванию. И ещё я играю в шахматы. Я кандидат в мастера. Конечно, чтобы стать кандидатом, надо иметь математический ум… Я не понимаю людей, которые не любят математику и физику. Я думаю, они просто… глупые. И ещё я интересуюсь астрономией. И физикой. Думаю, я буду учёным — мне все говорят, что я должен стать большим учёным. Ещё я…

Мне стало скучно. Я вспомнила Костю, наши прогулки на велосипедах. Вспомнила, как нам было весело вместе. Костя тоже прекрасно знал математику и тоже занимал призовые места на олимпиадах — но он никогда об этом не говорил, мне рассказала его мама… Как жаль, что лето кончилось! Но… Но у меня же есть телефон Кости!

— Извини, — сказала я Виктору. — У меня есть одно очень важное дело…

Виктор уехал недовольный: он ещё не всё о себе рассказал.

А я позвонила по мобильному Косте:

— Привет! Может быть, покатаемся? По Москве?

3.Выполнение  заданий после текста:

Задание 1. Ответьте на вопросы

  1. Почему Маша не была спортивным ребёнком?

а) она любила не спорт, а книги

б) она много болела

  1. Почему ей понравился Витя?

а) потому что он прекрасно знал математику

б) потому что он был очень красивым

  1. Почему Маша решила научиться хорошо кататься на велосипеде?

а) потому что хотела, чтобы Виктор обратил на неё внимание

б) потому что это было интересно и трудно

  1. Кто учил Машу ездить на велосипеде?

а) одноклассник

б) сосед по даче

  1. Почему Костя дал Маше не старый, а новый велосипед?

а) потому что на новом велосипеде ей было легче учиться

б) потому что старый велосипед был лучше

  1. С какой скоростью ездила Маша в конце лета?

а) пятьдесят километров в час

б) довольно быстро

  1. Как выглядела Маша после отдыха на даче?

а) очень хорошо

б) очень усталой

  1. На каком велосипеде Маша поехала в парк в сентябре?

а) на том, который дал ей Костя

б) на том, который ей купили родители

  1. Почему Маше стало скучно с Виктором?

а) он был слишком умным и она его не понимала

б) он интересовался только собой

  1. Почему Маша позвонила Косте?

а) он ей нравился

б) она искала человека, с которым можно покататься

по Москве

Задание 2. Что бы это значило?

  1. Проблемы остались

а) проблемы не кончились

б) проблем не стало

  1. Человек знает себе цену

а) человек себя уважает и высоко ценит

б) человек правильно оценивает свои способности

  1. Побеждает в олимпиадах

а) занимает первые места на олимпиадах

б) участвует в олимпиадах

  1. Чувствовала себя уверенно

а) всем верила

б) не сомневалась в своих возможностях

  1. Мне повезло

а) мне улыбнулась удача

б) велосипед ехал быстро

  1. Похорошела

а) стала чувствовать себя лучше

б) стала выглядеть лучше

  1. Сидела дома

а) всегда была дома

б) дома всегда сидела на стуле и никогда не вставала

Задание 3. Найдите синонимы.

  1. Парень

а) молодой человек

б) мальчик

2.Остались

а) не ушли

б) остановились

3.Наверное

а) вероятно

б) правильно

4.Влюбилась

а) понравилась

б) полюбила

5.Боялась

а) было страшно

б) было больно

Задание 4. Найдите антонимы.

1)Дорогой

а) дешёвый

б) ненужный

2.Упасть

а) встать

б) попасть

3.Умный

а) талантливый

б) глупый

4.Ненавидела

а) любила

б) видела

5.Собственный

а) чужой

б) свой

Домашнее задание: докончить в блогах тест по тексту “ Маша и велосипед”( смотри классную работу) и написать сочинение ( выбрать):

  • Как я научился ездить на велосипеде ( на роликах, на коньках)
  • Свой первый велосипед у меня появился, когда мне было 4 года, когда ты еще понятия не имеешь, что делать, я первый раз села на велосипед, я немного боялася, мой дядя научил меня кататься, хотя я первый раз пытался кататься на велосипеде, я несколько раз катался на велосипеде на ноге дяди, после эксперимента у меня появился очень хороший велосипед и к концу 5 года я блестяще катался на двухколесном велосипеде․
  • Как я научился играть в шахматы,( в шашки, в наарды, в футбол)
  • Как я научился играть на гитаре ( скрипке, фортепиано)
  • Как я научился работать на компьютере.
Posted in Ընդհանուր

Հանրահաշիվ միանդամի և բազմանդամի արտադրյալը

Պարապմունք 23.

Թեմա՝ Միանդամի և բազմանդամի արտադրյալը
Դասը կարդա այստեղ:
Աշխատանք գրքից՝  108, 109, 110, 111, 112:

Գտեք միանդամի և բազմանդամի արտադրյալին հավասար բազմանդամը (108-110)

108.ա) 3 (a + b)=3a+3b

բ) x (a − b)=ax-bx

գ) (x + 1) 5=5x+5

դ) (a − b) x=ax-bx

109.ա) (a + 3) 7=7a+21

բ) (x − y) 10=10x-10y

գ) a (x − y)=ax-ay

դ) a (a + b)=a2+ab

ե) (a + b− c) 2=2a+2b-2c

զ) (a − b)(−6)=-6a+6b

է) x (x − y + c)=x2-xy+cx

ը) (a − b) 5a=5a2-5ab

110.ա) (−2) (x + y)=-2x-2y

բ) (7 + 3y − x2y) (−2xy)=-14xy-6xy2+2x3y2

գ) 3ab (a2 − 2a + 1)=3a3b-6a2b+3ab

դ) 2a (x + y) = 2ax+2ay

ե) (x+ 2xy + y2 ) (−12xy3 )=-12x3y3-24x2y4-12xy5

զ) 21a2 b5 (a3 − 4ab2 − b)=21a5b5-84a3b7-21a2b7

է) (−abc)(ab + ac + bc)= -a2b2c-a2bc2-ab2c2

ը) -ac (a + 2c)=-a2c-2a2c

111.ա) 2 (a + b) + 4 (a + b)=2a+2b++4a+4b=6a+5b

բ) 4 (x − y) + 7 (x − y)=4x-4y+7x-7y=11x-11y

գ) 4 − 2 (x + 1)=4-2x-2=2-2x

դ) 2a − 3 (b − a)=2a-3b+3a=5a-3b

ե) 2 (a − b) − 3 (a + b)=2a-2b-3a-3b=-a-5b

զ) a (x − y) − b (x + y)=ax-ay-bx-by

է) 3a2 − a (3a − 4b) − 2 (b − 4a)=2a2-3a2+4ab-2b+8a=4ab-2b+8a

ը) 2ab (a + 2b) − 3ab2 (a − 4)=2a2b+4ab2-3a2b2+12ab2=2a2b+16ab2-3a2b2

112.ա) a (b − c) + b (c − a) + c (a − b) =ab-ac+bc-ab+ca-bc=0

բ) a (b + c − bc) − b (c + a − ac) + c (b − a)=ab+ac–abc-bc-ab+abc+bc-ac=0

Posted in Ընդհանուր

Գոյականի հոլովները

Դասագրքից 131,132,133,139,140,141,142,143,144,145.

131. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (տրական հոլովով):

Ընկեր, եղբայր, մարդ, մարդկություն, խոսք, գործ, վերադարձ:

Հավատալ ո՞ւմ-հավատալ ընկերոջը,եղբորը,մարդուն․

Հավատալ ինչի՞ն-հավատալ գործին,մարդկությանը,խոսքին,վերադարձին․

132. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (բացառական հոլովով):

Ընկեր, եղբայր, մարդիկ, հանդիպում, զրույց, հարցուփորձ:

Խուսափել ումի՞ց-ընկերոջից, եղբորից, մարդկանցից,

Խուսափել ինչի՞ց-հանդիպումից,զրույցից,հարրցուփորձից,

133. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (գործիական հոլովով):

Երեխա, աշակերտներ, ընկերներ, գրականություն, մեքենա, սպորտ:

Տարվել ումո՞վ-երեխաներով,աշակերտներով,ըներներով․

Հետաքրքրվել ինչո՞վ– գրականությամբ, մեքենաներով, սպորտով․

139. Կազմի´ր բառակապակցություններ` հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Տիրապետել ինչի՞(ն):

տիրապետել լեզվին․

Տիրել ի՞նչը, (ինչի՞ն):

տիրել երկրին

Դավանել ինչի՞ն:

դավնել քրիսոնեությանը

140. Կազմի´ր բառակապակցություններ՝  հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Վերադառնալ ո՞ւր, ինչի՞ն:

վերադառնալ տուն,երկիր, մտքին

Անդրադառնալ ինչի՞ն, որտե՞ղ:

անդրադառնալ -ջրերին,կարծիքին,հայելինեին

Տուն, երկիր, միտք, կարծիք:

Միտք, հայելի, ջրեր, ապակի, կարծիք:

 141. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Դավաճանել ո՞ւմ, ինչի՞ն-ընկերոջը,հայրենիքը

Ուրանալ ո՞ւմ, ի՞նչ(ը)-լավությունը,մորը

142. Գտի´ր  Ա և Բ խմբերի բառերի բոլոր  հնարավոր  կապակցությունները:

Ա. Բացատրել, ներկել, կարոտել, մոռանալ:

Բ. Տատին, ընտանիքին, հորը, դասը, սխալը, մարդկանց, զանցանքը, ընտանիքը:

Բացատրել- դասը,սխալը,զանցանքը,ներկել-տատին, հորը, սխալը, կարոտել- ընտանիքը,տատին,հորը,դասը, մոռանալ-ընտանիքը,տատին,հորը,զանցանքը

143. Գտի´ր  Ա և Բ խմբերի բառերի բոլոր  հնարավոր  կապակցությունները:

Ա. Փարվել, գրկել, բռնել:

Բ. Թևը, երեխային, թևին, աղջկան, գլուխը, Արային, գլխին, Լուսինեին, մազերը, մորը, մազերին, գեղեցկուհուն:

Գրկել-փարվել, բռնել- երեխային,աղջկան,Արային,Լուսինեյին, մորը, գեղեցկուհուն․

142. Գտի´ր  Ա և Բ խմբերի բառերի բոլոր  հնարավոր  կապակցությունները:

Ա. Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:

Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:

Հպարտանալ- ընկերներով, հողով, քրոջով,ջրով

Կարոտել-ծնողներին, ընկերներին, քրոջը, հայրենիքը, արևին,հողը

Սիրել-հողը, ջուրը, ընկերներին, քրոջը, հայրենիքը, արևը

Մտաբերել-ծնողներին, ընկերներին, հայրենիքը,ծնողներին,

145. Բացի և բացառությամբ կապերով և տրված բառերով կազմի ր հոմանիշ բառակապակցություններ:

Օրինակ`

Աղջիկ- բացի աղջկանից, բացառությամբ աղջկանից:

Ընկեր, կին, Արման, տեր, մարդիկ, տղաներ, կինո, արվեստ, վարդեր, մեղու:

Բացի ընկերոջից, բացառությամբ ընկերոջից

Բացի կնոջից, բացառությամբ կնոջից

Բացի Արմանից, բացառությամբ Արմանն

Բացի տիրոջից, բացառությամբ տիրոջից

Բացի մարդկանցից, բացառությամբ մարդկանցից

Բացի տղաներց, բացառությամբ տղաներից

Բացի կինոյից, բացառությամբ կինոյից

Բացի արվեստից, բացառությամբ արվեստից

Բացի վարդերից, բացառությամբ վարդերից

Բացի մեղվից, բացառությամբ մեղվի

Posted in Ընդհանուր

Պատմական բառարան

Պատմաբանի առարան

Ավատատեր – ֆեոդալ, ավատ ունեցող։ Ավատ՝ հողային սեփականություն Կալվածք – կալվածատիրոջ (թագավորի, իշխանի, վանքի և այլն) հողային սեփականությունը

Աստիճանակարգություն – այստեղ՝ պաշտոնների աստիճանների հաջորդական կարգը՝ ստորինից մինչև բարձրը. օրինակ՝ թագավորին ենթարկվում է նախարարը, իսկ նախարարին՝ իշխանությունների տերերը, իշխանությունների տերերին՝ բդեշխները, և այսպես շարունակ: Ավատատիրական հասարակության բոլոր խավերն ունեին իրենց հստակ իրավունքները և պարտականությունները: Նրանք միմյանցից տարբերվում էին նաև արտաքին տեսքով, կենցաղով և այլն։

Զորանամակ – նախարարների զինական ուժի թվաքանակի և դասակարգման մասին պաշտոնական գրություն

Առաքյալ – քարոզիչ։ Քրիստոսի 12 աշակերտներին կոչում են նաև առաքյալներ։ Սրբապատկեր – սրբի պատկեր։ Հայ եկեղեցում սրբապատկերը առաջին հերթին այն գեղանկարներն են, որոնք պատկերում են Հիսուս Քրիստոսին, Աստվածամորը և սրբերին: Ավանդություն – ավանդազրույց, սերնդե սերունդ անցնող անգիր պատմություն

Ուխտել – հաստատուն խոսք տալ, երդվել

Միանձնուհի – կրոնավորուհի, (մենաստանի՝ վանքի անդամ

Նիկիական հավատո հանգանակ – Հավատո հանգանակը փաստաթուղթ է, որում համառոտ շարադրված են տվյալ եկեղեցու հավատքային ու դավանաբանական հիմնական ուղղություններն ու սկզբունքները: Նիկիա քաղաքում տեղի ունեցող տիեզերական ժողովի ժամանակ ընդունվել է նիկիական հավատո հանգանակը։

Ձեռնադրություն – համապատասխան եկեղեցական արարողություն կատարելով՝ մեկին եկեղեցական կոչում (քահանայություն, եպիսկոպոսություն և այլն) տալ։

Տիեզերական ժողով – Եկեղեցական ժողով, որին մասնակցում են բոլոր քրիստոնյա եկեղեցիների ներկայացուցիչները և որի որոշումները պարտադիր են բոլոր քրիստոնյաների համար

Վարք – այստեղ՝ կենսագրություն

Ճգնակեցություն – մենակեցություն։ Հասարակությունից առանձնացած որոշակի ապրելակերպ, որի նպատակն է հասնել բարոյական կատարելության և Աստծու հետ հաղորդակցության:

Գրաբար – հայերեն հին գրական լեզուն, որ ավանդված է 5-րդ դարից Սաղմոս – այստեղ՝ կրոնական բովանդակությամբ քնարերգություն, նվագարանով երգ

Առաքինություն – առաքինությունը աստվածային շնորհ է, որի առկայության դեպքում մարդը մտքով, խոսքով և գործով ապրում է Աստծու պատվիրաններին համապատասխան։ Առաքինություններ են պարկեշտությունը, ազնվությունը, բարոյականությունը և այլն

Կոտակ – կարճահասակ։ Խոսրով թագավորն այս մականունը ստացել իր կարճահասակության համար: Տոհմիկ ազնվականություն – ավատատիրական (հետագայում նաև կապիտալիստական) հասարակարգում այն իշխող դասը, որն իր լիազորությունները ստացել է ժառանգաբար:

Տաճար Մայրի – հին հայերենում մայրի էր կոչվում ոչ միայն սոճու մի տեսակը, այլև առհասարակ անտառը, ծառաստանը։ Ուրեմն Տաճար մայրի նշանակում է սրբավայրծառաստան կամ սրբազան անտառ: Կանգուն – այստեղ բառը գործածված է որպես երկարության չափ, որը հավասար է մեկ արշինի կամ մեկ մետրի

Ուրացող – հավատը՝ կրոնը փոխող մարդ։ Հեթանոսական կրոնի ջատագով լինելու պատճառով Հուլիանոս կայսրը քրիստոնյա պատմիչների կողմից ստացել է «Ուրացող» անունը

Բորոտ – բորով հիվանդ։ Բորը հիավանդություն է, որն արտահայտվում է մաշկի և հյուսվածքների քայքայումով: Ուրուկ – բորոտ

Հրովարտակ – թագավորի գրավոր դիմումը ժողովրդին

Աշխատող ձեռք – աշխատանքի ընդունակ մարդ, աշխատող ուժ

Առաքինի – ազնիվ, բարոյական, համեստ, առհասարակ լավ վարք ու բարք ունեցող

Սլաքներ ուղղել – հարվածները, հարձակվողական խոսքը մեկի դեմ կենտրոնացնել Մենաստան – միայնակների բնակության տեղ, մարդկանց բնակությունից առանձնացված վանք, որտեղ ապրում են կրոնավորները։

Posted in Ընդհանուր

Պատմություն նոյեմբերի 11-18-ը

Առաջադրանք 1

«Թագավորության պահպանման վերջին փորձերը»/  էջ 27-28 պատմել/

Փաստերով հիմնավորել Արշակունյաց թագավորության անկման պատճառները:

Պապ թագավորի սպանությունը շատ վատ պատմություն թողեց հայաստանի վրա նախարարների մի մասը որպեսզի վրեժ լուծի թագավորի սպանության համար սկսեցին դաշնակցել Հռոմից վրեժ լուծելու համար սակայն Պապին դավաճանաճները աշխատում էին համոզել մյուսներին, որ չեն կարող միաժամանակ երկու տերությունների հետ թշնամանալ հռոմեական կայսրը հայաստան թագավորելու ուղարկեց Վարազդատ Արշակունուն (374-378) որը ֆիզիկապես ուեղ երիտասարդ էր և արժանացել էր Օլիմպայակն չեմպիոն էր։Առաջին հայացքից թվում էր թե դա արվում էր հայոց պետականությունը պահանելու համար սակայն դա առաջ բերեց պառակտում մցրեց հայ նախարարների մեջ բաժանվեցին Հռոյամեդ և Պարսկամեդ խմբերի որը ավելի բարդացրեց իրավիճակը։ Պարսիկները հայաստան ողարկեցցն Մանվելին, որը հաստավեց Մամիկոնյան տոհմի նահապետի պաշտոնը

Կարող եք սովորել ստորև բերված հատվածից:

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԵՎ
ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ
ԱՎԱՐՏԸ
IV դարի վերջին քառորդում ծանր ժամանակներեն սկսվում հայոց անկախ թագավորության համար։ Հռոմի և Պարսկաստանի պայքարը տարածաշրջանում գերիշխանության համար անընդհատ բարդ խնդիրների առջև էր կանգնեցնում Մեծ Հայքի թագավորության արքաներին։ Այս երկու հզոր կայսրությունները մշտապես ձգտում էին Հայաստանը դարձնել իրենց
դաշնակիցը, տեղակայել իրենց զորքերը Հայկական լեռնաշխարհի՝ մարտավարական տեսանկյունից բարենպաստ վայրերում։ Այսպիսի իրավիճակում Արշակունյաց արքաների
հիմնական խնդիրը պետք է դառնար ներքին ուժերի համախմբումը երկրի անկախությունը պահպանելու համար։


Օլիմպիական չեմպիոն, սակայն անփորձ թագավորը
Պապի սպանությունից հետո հայ նախարարները հավաքվեցին խորհրդակցության, որտեղ որոշեցին կտրուկ քայլերի չդիմել և չսրել հարաբերությունները Հռոմի հետ՝ հաշվի առնելով Պարսկաստանի թշնամական դիրքորոշումը: Պապի սպանությունից հետո
երկրում փաստացի իշխանությունը գտնվում էր Մուշեղ սպարապետի ձեռքում։ Պարսկական արքունիքում հասկանում էին, որ Մուշեղ Մամիկոնյանի փաստական իշխանության պայմաններում դժվար թե բարելավվեն հայ-պարսկական հարաբերությունները, ուստի պարսկական արքունիքը որոշում է իրականացնել իր վաղեմի ծրագիրը: Պարսիկները Կոստանդնուպոլիս ուղարկած դեսպանի միջոցով փորձում են Վաղես կայսերը համոզել՝ համատեղ ջանքերով վերացնել Մեծ Հայքի թագավորությունը: Սակայն Վաղեսը մերժում է դեսպանի առաջարկը և իբրև թագավոր Հայաստան է ուղարկում Պապի ազգական Վարազդատին (374-378 թթ.): Պատմիչների վկայությամբ՝ Վարազդատը խիզախ ու տոկուն երիտասարդ էր, լավ նետաձիգ և մարտիկ,
ըմբիշ, օլիմպիական խաղերի հաղթող, սակայն զուրկ էր պետական կառավարման հմտություններից և փորձից։ Վարազդատի կառավարման սկզբում երկրում մեծ
հեղինակություն էր վայելում Մուշեղ Մամիկոնյանը։ Նա, տեսնելով թագավորության թուլացումն ու պարսկական տիրապետության հաստատման վտանգը, առաջարկեց ապավինել հռոմեական զորքերի օժանդակությանը և ամրացնել Հայաստանի մարտական հենակետերը: Վարազդատը ոչ միայն չընդառաջեց նրա ծրագրին, այլև սպարապետ դառնալու ձգտում ունեցող Բատ Սահառունու մասնակցությամբ կազմակերպեց Մուշեղ Մամիկոնյանի ձերբակալությունն ու սպանությունը: Բանն այն է, որ հայոց սպարապետի քաղաքական մրցակիցները կեղծ լուրերի հիման վրա նրան
մեղադրում էին Պապ թագավորի սպանությանը մեղսակից լինելու համար: Սա զրպարտություն էր և բանսարկություն, սակայն անփորձ Վարազդատը ճիշտ չկողմնորոշվեց ստեղծված իրավիճակում, և երկիրը զրկվեց հզոր սպարապետից։


Հատուցում Մուշեղի սպանության համար և գահակից եղբայրների թագավոր հռչակվելը
Մուշեղի սպանությունից հետո, հավանաբար Շապուհ II-ի թույլտվությամբ, պարսկական գերությունից Հայաստան վերադարձան Մամիկոնյան իշխանական տան ներկայացուցիչներ Կոմս և Մանվել Մամիկոնյանները: Վերջինս հանդիմանում է Վարազդատին Մուշեղի սպանության համար, իսկ Վարազդատը Մանվելից պահանջում է հեռանալ երկրից՝ սպառնալով արժանացնել նրան Մուշեղի ճակատագրին: Ի վերջո, այս լարվածությունը հանգեցնում է զինված բախման: Վարազդատի և Մանվելի զորքերի միջև Կարնո դաշտում տեղի է ունենում ճակատամարտ: Մանվել Մամիկոնյանի բանակը հաղթանակ է տանում, որից հետո Վարազդատը փախուստի
է դիմում, իսկ նրա դաշնակից Բատ Սահառունին սպանվում է:


Հռոմի և Պարսկաստանի քաղաքական պայմանավորվածությունը
Վարազդատի փախուստից հետո Մանվելի օգնությամբ գահ բարձրացան Պապի որդիներ Արշակը և նրա կրտսեր եղբայր Վաղարշակը, որը, փաստորեն, դարձավ ավագ եղբոր գահակիցը։ Իսկ Մանվել Մամիկոնյանը դարձավ թագավորական ընտանիքի խնամակալը: Մանվելի խնամակալության շրջանը տևեց 7 տարի: Նրա մահից հետո Շապուհին հաջորդած պարսիկ թագավորները շարունակեցին և ավարտին հասցրին Հայաստանի նվաճման իրենց վաղեմի ծրագիրը: Դրա համար հիմք ծառայեց Արշակից դժգոհ նախարարների այցը Պարսկաստան: Հայ նախարարները Շապուհին խնդրեցին այլ թագավոր նշանակել Հայաստանում: Նա էլ Հայաստանի թագավոր նշանակեց Արշակունյաց տոհմից Խոսրով IV-ին (385-388 թթ., 415- 416 թթ.): Արշակը ստիպված թողեց Այրարատը և սկսեց կառավարել Մեծ Հայքի արևմտյան հատվածում:
Ստեղծված իրավիճակում, 387 թ., Հայաստանը բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև: Հայաստանի արևմտյան մի շարք գավառներ անցան Հռոմի գերիշխանության տակ, իսկ արևելյան շրջանները հայտնվեցին Պարսկաստանի գերիշխանության տակ։ 391 թ. մահացավ Արշակ III-ը, որից հետո Արևմտյան Հայաստանի տարածքի հիման վրա ստեղծվեցին հռոմեական նոր
պրովինցիաներ: Արևելյան Հայաստանում պարսիկները որոշ ժամանակ հանդուրժեցին Խոսրովի կառավարումը, ապա նրան մեղադրեցին միասնական պետության վերականգնման փորձի համար և բանտարկեցին Անհուշ բերդում: Բանն այն է, որ Արշակ III-ից հետո Հայաստանի արևմտյան հատվածում թագավոր չնշանակելը դժգոհություն էր առաջացրել հայ նախարարների շրջանում Հռոմի նկատմամբ։ Վերջիններս ճանաչել էին Խոսրովի գերիշխանությունը՝ որպես իրենց
թագավորի, իսկ Խոսրովն էլ պատասխան նամակով ողջունել էր նրանց այդ որոշումը։ Խոսրովին գահընկեց անելուց հետո նախարարների պահանջով Հայաստանի թագավոր նշանակվեց նրա եղբայր Վռամշապուհը (388-414 թթ.), որի կառավարման խաղաղ շրջանը տնտեսական և մշակութային կյանքի համար բարերար ազդեցություն ունեցավ: Վռամշապուհի կառավարման ավարտից հետո պարսից արքան որոշում է Հայաստանում թագավորեցնել իր որդի Շապուհին (416-420 թթ.)։ Պատմիչները վկայում են, որ նա այդպես էլ Հայաստանում չունեցավ իրական իշխանություն, քանզի նախարարները չէին ենթարկվում և չէին մեծարում նրան։ 420 թ.
Շապուհը հեռանում է Հայաստանից, որից հետո երկրում որոշ ժամանակ վերանում է թագավորական իշխանությունը

։
Սեփական արքայի ամբաստանություն օտար արքայի առաջ
422 թ. գահ է բարձրանում Վռամշապուհի որդի Արտաշեսը (422-428 թթ.), որը հայտնի է նաև Արտաշիր անունով: Վերջինս, ըստ պատմիչների վկայության, գրեթե չէր զբաղվում պետական գործերով, ինչը հարուցում է նախարարների դժգոհությունը։ Վերջիններս նախ դիմում են կաթողիկոս Սահակ Պարթևին, որպեսզի նա օգնի իրենց գահընկեց անել Արտաշեսին, ապա դիմում
են, թերևս, անընդունելի քայլի. նրանք նույն առաջարկով դիմում են պարսից արքային։
Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է մի հատված պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմությունից, որում նա ներկայացնում է հայ իշխանների գործողությունները՝ կապված Արտաշես արքային գահընկեց անելու հետ։ Նախարարները եկան Մեծն Սահակի մոտ, բողոք
բարձրացրին և նրան էլ հրավիրեցին իրենց օգնելու, որպեսզի Արտաշիրի վրա չարախոսեն պարսից թագավորի առաջ, իրենց թագավորին դեն գցեն և պարսիկ բերեն աշխարհին կառավարող: Իսկ Մեծն Սահակն ասաց. «Ձեզ սուտ չեմ հանում, ինքս էլ լսել եմ նրա ցավալի,
ամոթալի արարմունքները, շատ անգամ հանդիմանել եմ, բայց նա ուրացել է: Արդ` պետք է մի կարճ ժամանակ տանել այդ մարդու թերությունը, մինչև մտածենք մի ելք գտնենք հունաց Թեոդոս կայսրի միջոցով, բայց ոչ թե անօրեններին մատնել, ծաղր ու խայտառակ լինելու»: Իսկ
նրանք այս չէին կամենում, ջանք էին անում նրան իրենց համախորհուրդ դարձնել: Բայց նա ասաց. «Քավ լիցի, որ ես իմ մոլորված ոչխարը մատնեմ գայլերին, որ ես չպատեմ բեկվածին կամ հիվանդացածին, այլ գահավեժ անեմ… Եվ ինչպե՞ս կարելի է այդ իմ ախտավոր ոչխարը փոխել առողջ գազանի հետ, որի հենց առողջությունը մեզ համար պատուհաս է»: Իսկ նախարարները մտածելով, թե խաբելու նպատակով է այդպես անում, որպեսզի իրենց անելիքը հետաձգել տա և թագավորին պատրաստի, միաբերան ասում են. «Որովհետև դու չկամեցար մեզ հետ համակերպվել, որ նա չթագավորի, ահա մենք էլ չենք կամենում, որ դու մեզ քահանա լինես»: Եվ բոլորը միաբանությամբ ելան գնացին պարսից Վռամ թագավորի մոտ, մի ոմն փառամոլ քահանայի` արծկեացի Սուրմակի հետ, չարախոսելու իրենց Արտաշիր թագավորի վրա և Մեծն Սահակի վրա, թե նրանք հույների կողմն են թեքվել… Այն ժամանակ պարսից Վռամ թագավորը Դուռը կանչեց հայոց Արտաշիր թագավորին և Մեծն Սահակին, և նրանից խնդրում էին, որ Արտաշիրին ամբաստանի, իսկ նա հրաժարվեց առհասարակ որևէ բան ասելուց, չար կամ բարի»:
Մովսես Խորենացի, Հայոց պատմություն


1.Ուշադրությո՛ւն դարձրու, թե խոսքի համեմատական և փոխաբերական ինչպիսի պատկերավորման միջոցների է դիմում կաթողիկոս Սահակ Պարթևը իր ասելիքը և ստեղծված բարդ իրավիճակը նախարարներին բացատրելու համար։ Նա ամեն կերպ ցանկանում էր նախարարներին հետ պահել սեփական արքային մեղադրելու քայլից։
2. Ուշագրավ է, որ արդեն պարսից արքա Վռամի առաջ Սահակ Պարթևը Արտաշեսի մասին ոչինչ չի ասում, պարզապես լռում է։ Հավանաբար, նա ոչինչ չի ասում, քանի որ մտածում էր, որ եթե ասի՝ Արտաշեսը լավ արքա է, ապա կստի, իսկ օտար արքայի առաջ ասել, որ Արտաշիրը վատ գործեր է անում՝ այդպիսով ամբաստանելով նրան, կաթողիկոսը չէր ցանկանում։
Մեջբերված հատվածում ներկայացված իրադարձություններից հետո պարսից արքան 428 թ. Արտաշես Արշակունուն գահընկեց է անում։ Այդպիսով Հայաստանում դադարում է Արշակունյաց թագավորության իշխանությունը, իսկ հայ ժողովուրդը ժամանակավորապես
զրկվում է անկախ պետականությունից։


Հարցեր և առաջադրանքներ
1. Թեմայում ներկայացված ժամանակահատվածում Հայաստանի թուլացման մասին փաստող ի՞նչ տվյալներ, իրադարձություններ կարող ես նշել։

Մավելը գահ բարձրացրեց Պապի մանկահասակ որդիներ արշակ 3-րդին և Վաղարշակն ինքը 7տարով եղավ նրանց խնամակալը։Մավելի մահից հետո Արշակ 2-րդը իր Հռոմեամետությամբ առաջ բերեց նախարաների զայրույթը նրանք դիմեցին Շապուհ 3-րդին այլ թագավոր նշանակելու համար։Թագավոր դարձավ Խոսորվ 4-րդ Արշակունին։Պարսիկները և Հռոմեացինը հասկանով, որ ոչ մեկը չի կարող ամբողջովին տիրանալ Հայոց թագավորությանը387-թ պայմանագիր կնքեցին և հայաստանը բաժանեցին երկու մասի։Արևելյան հատվածը անցավ պարսիկներին իսկ Արևմտյանը հռոմին։388-414-թ Հայոց թագավոր դարձվ Վռամ Շապուհը։
2. Դո՛ւրս բեր թեմայում ներկայացված հայ արքաների և իշխանների այն գործողությունները, որոնք կարող էին երկրի թուլացման պատճառ դառնալ։

Պարսից և Պարսկան և Հռոմեական իշխանություններ ը չէրին կարող հանդուրժել հայերի վերամյավժորման փորձերը անընդատ դավադրություններ եին կազմակերպում նախարարներին և թագավորին գշտեցնելու համար։Սահակ Պարթեվը (կաթողիկոսը )ամեն կերպ փորձում էր պրկել թագավորականիշխանությունը սակայն դա նրան չհաջողվեց նույնիսկ Պարսինկները Սահակ Պարթևին խոստացել էին մեծ տիրույթներ տաին սակայն հայրենասեր կաթողիկոսը428-թ արդեն վերջնականապես կործանվեց Արշակունիների թագավորությունը։ Պարսից արքունիկը 428-թ գահընկեց արեցին Արտաշես Արշակունուն և վերջնականապես երկրիը անդամահատվեց։

3. Նկարագրի՛ր կամ այլ կերպ ներկայացրու (նկար, ֆիլմ և այլն) հայ նախարարների, կաթողիկոս Սահակ Պարթևի և Արտաշեսի գտնվելը պարսից արքա Վռամի պալատում։

388-414-թ Հայոց թագավոր դարձվ Վռամ Շապուհը։Սահակ Պարթևին Պարսիկները խոստացել էին մեծ տիրույթներ տաին սակայն հայրենասեր կաթողիկոսը428-թ արդեն վերջնականապես կործանվեց Արշակունիների թագավորությունը։Սահակ Պարթևը ըստ Մովսես Խորենացու տված տեղեկության մերժել է նախարարների առաջարկությունը գահընկեց անել Արտաշեսին և նրա փոխրեն գահին նստեցնել օտար թագավորին որի համար պարսիկները գահընկեց արեցին Արտաշես Արշակունուն և կաթողիկոսությունից զրկեցին Սահակ Պարթևին։ Կործանվեց Արշակունիների թագավորությունը իսկ արևելյան հավածը դարձավ մարզպանություն։


4. Ներկայացրո՛ւ, թե ի՞նչ ես մտածում թեմայում ներկայացված արքաների, նախարարների, կաթողիկոսի գործունեության վերաբերյալ։ Փորձի՛ր դուրս բերել տեսակետներիդ պատճառները։

Ըստ ինձ շատ հոգեհարազատ էին Արշակ երկրորդը և Պապ Թագավորը որոնք ոչ միյայն հզոր էին այլ նաև հայրենասեր և ուժեղ
5 Սահակ Պարթևը չէր ցանկանում հայոց արքային մեղադրել օտարի առաջ կամ հանձնել նրան օտարի դատաստանին։ Մյուս կողմից՝ արքան գրեթե չէր զբաղվում պետական գործերով։ Ստեղծված իրավիճակի լավագույն լուծման համար ի՞նչ տարբերակ էր հնարավոր գտնել։

Իմ կարծիքով ամբողջ մի թագավորական դինաստիաի ընթացքում հանդիպել են բազմաթիվ թագավորներ որովոցից յուրոքանչուրը իր ուրույն հետքն է թողել հայոց պատմության մեջ սկասած ամենահայրենասեր թագավորից մինչև ազգադավ թագավորը այդ շրջանում հանդիպել ենք բազմաթիվ հոգոևոր հայրորի հանձինս Սահակ Պարթևի որ ամեն ինչից վեր դասեց իր հայրենիքի շահերը

Posted in Ընդհանուր

Ֆլեշմոբ

1.Ականջին օղ անել դարձվածքը նշանակում է.

անտարբերության մատնել որևէ բան

մշտապես հիշել

ձանձրացնել՝ շարունակ խոսելով

ականջները սրել

2.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:
 Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ գլուխը նրա ծնկներին քնել է:

3. Ո՞ր տարբերակի «ոսկին» պետք կգա զարդ պատրաստելու համար․

Ոսկի հասկերով դաշտը ծփում է:

Արամը ոսկի մարդ է:

Այս դերձակը ոսկի ձեռքեր ունի:

Թագավորի գանձարանում ընդամենը մեկ ոսկի էր մնացել:

4. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր  (քանիսը կստացվի):

1.թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ (ն), խորհուրդ:

2.ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:

5. Առանձնացրո’ւ այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։

Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։

6. Գրաբարյան նախադասաթյունը աշխարհաբար փոխադրի’ր՝ քանի ձևով կարող ես։
Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։

7.Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով:

Թյուր, թույր, բույր, բյուր,ող, ոխ,վարկ, վարք,ուղտուխտ, բարկ, բարք։


…ակալ, …նաշար, 
…ուբարք, …աբեկել
…տադրուժ, …ատեր,
վարքու…, …ություն,
…իմացություն, ձյունա…,
համ…, …ավոր:

8.Արեւմտահայերեն հատվածը փոխադրի’ր աշխարհաբար։

Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։

9.«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» նախագծի շրջանակում ռադիոնյութի, տեսանյութի կամ պատումի տեսքով ներկայացրո՛ւ, թե ինչպես եղավ, որ դարձար սեբաստացի:

10.Հորինի’ր պատմություն, որից այսպիսի հետևություն արվի՝ «Աշխատանքը մայրն է ամեն բարիքի»։

Posted in Ընդհանուր

Հայոց լեզու Գործնական քերականություն

1.Կազմիր տրված բառերի հոգնակին:
Ցուրտ-ցրտեր, ուղեբեռ-ուղեբեռներ, փունջ-փնջեր, անձրև-անձրևներ, տղամարդ-տղամադիք, գամփռ-գամփռներ, սպա-սպաներ, ակումբ-ակումբներ, արկղ-արկղեր, գառ-գառներ, ֆիդայի-ֆիդայիներ, օդաչու-օդաչուներ, վիպասան-վիպասաններ, հարս-հարսներ, վաճառատուն-վաճառատներ, եղնիկ-եղնիկներ, ժամացույց-ժամացույցներ, իտալացի-իտալացիներ, թի-թիեր, պատշար-պաշարներ, մատենագիր-մատենագիրներ, դուռ-դռներ, սանր-սանրեր, սկյուռ-սկյուռներ, հողագործ-հողագործներ, նուռ-նռեր, գինի-գինիներ, սիրտ-սրտեր, ծառաբուն-ծառաբներ, ձու-ձվեր, պատճեն-պատճեններ, տետր-տետրեր, ծունկ-ծնկներ, զեբր-զեբրեր:
2.Արտագրիր մեծատառով գրելով համապատասխան բառը:
Նոր Արեշ, Մխիթարյան միաբանություն, Հայկական լեռնաշղթա, Խաղաղ օվկիանոս, Տրդատ Երրորդ, Բերինգի նեղուց, Սասունցի Դավիթ, Արագածոտնի մարզ, Ռուսաստանի Դաշնություն, Վայոց Ձորի մարզ, Տիգրան Մեծ, Սևանա լիճ, Երևանի նահանգ, Արտաշես Բարեպաշտ, Նորքի զանգված, բարձր Հայք, միջին Ասիա, Հայաստանի Հանրապետություն, Նոբելյան մրցանակ, Բալկանյան թերակղզի:
3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծիր եզակի թվով հինգ գոյական:
ա. լրաբեր, գիշակեր, աղանդեր, բուլդոզեր, տարբեր, եթեր, առընթեր, դասընկեր, դարիվեր:
բ. կայքեր, պատկեր, ավեր, լապտեր, թխահեր, թիեր, պատվեր, լվեր, ստվեր, ուլատեր:
գ. տանտեր, աներեր, գիշեր, կրտսեր, թթվասեր, անտեր, հրավեր, բնավեր, նվեր:
4. ա և բ շարքերից գտիր համապատասխան զույգերը:
ա. նախիր-կովերի խումբ

վտառ-ձկների խումբ

երամակ-ձիերի խումբ

երամ-թռչունների խումբ

նավատորմ-բոլոր նավերը միասին

պարս-մեղուների խումբ

դեղորայք-շատ դեղեր միասին

առականի- առակների հավաքածու

Տանը՝
Գրել շարադրություն՝ Աշուն է, օրերը ցրտում են վերնագրով՝ հնարավորինս շատ աշնանային նկարագրություններով, կարող ես օգտագործել համեմատություններ, փոխաբերություններ:

Աշուն է, օրերը ցրտում են