Posted in Ընդհանուր

Պարապմունք 75

1. Այն սովորողները, ովքեր դեռ չեն տեղադրել իրենց աշխատանքներն այս աղյուսակում, խնդրում եմ լրացնեն:

2. Առաջադրանքներ գրքից, բոլոր համարներից կատարել միայն ա,բ, գ, դ, դ-ն:

536. ա)-1/2+-1/4 =-3/4,

բ) -1/3+1/6=-1×2/3×2 + 1/6 = -2/6 + 1/6 = -1/6,

գ) -1/2+1/6=-1×3/2×3 + 1/6 = -3/6 + 1/6 =-2/6=-1/3,

դ) 1/8+-1/4=-1/8

537. ա) -3/5-9/10=-15/10=-3/2,

բ) -15/24-3/8=-24/24=-1

գ) -2/3-5/6=-9/6=-3/2

դ) -7/6-5/24=-33/24=-11/8

538. -1/6+1/9=-1/18,

բ) 3/10-2/15=5/30=1/6,

գ) -2/10-6/15=-18/30=-3/5

դ) 3/8-2/9=11/72

566. ա) -1/2 : 2 =-1/4, բ) -1/3 : 2 = -1/6,

գ) -2/5 : (-3) = 2/15, դ) 3/7 : -9=-3/63=-1/21

567. ա) 48 : (-1/2) = -96,

բ) -55 : (-2/5) = 275/2,

գ) -72 : 36/37 = -74

դ) (-16/35) : 64 =-1/140

Աշխատանք GEOGEBRA ծրագրով:
Թվային առանցիք վրա նշի՛ր երկու կետ, նշի՛ր այդ կետերի կոորդինատները, այդ կետերի հեռավորությունը, այդ կետերը միացնող հատվածի միջնակետը:

A) -15, B) 7

Հեռավորությունը` -22

Միջնակետը՝ 15+7:2=11

Posted in Ընդհանուր

Երազանքիս ճանապարհին

Երազանքները կյանքում շատ-շատ են լինում։ Ինչպես բոլոր դեռահասները, այնպես էլ ես շատ երազանքներ ունեմ․ մի մասը կապված ապագայի հետ՝ թե ինչ մասնագիտություն պետք է ընտրեմ, որ կարողանամ ծառայել իմ հայրենիքին և, բացի դրանից, կարողանամ արժանավայել ապրել։ Իսկ որպես մի փոքր աղջիկ, երազում եմ երբևէ հանդիպել իմ շատ սիրելի երգիչ Գոռ Սուջյանի հետ․ շատ եմ երազում նրա հետ երգել բեմում ։Երազանքը՝ երազանք, բայց այդ ճանապարհը անցնելու համար նախ պետք է երգչուհի դառնալ, իսկ դրան հասնելու համար ես դեռ շատ պետք է աշխատեմ, սովորեմ, որպեսզի կարողանամ հաղթահարել դեպի երազանքս տանող բարդ ու դժվարություններով լի ճանապարհը։

Posted in Ընդհանուր

Եղնիկը

Մի  անգամ  իմ  բարեկամ  մի  որսորդ  մեր  հանդի  անտառուտ  սարերից  մի  եղնիկ  նվեր  բերեց  երեխաներիս  համար»:- Այսպես  սկսեց  ընկերս  աշնանային  մի  երեկո,  երբ  նստած  միասին  նրա  պատշգամբում,  հիացած  նայում  էինք  հեքիաթական  վերջալույսով  վարվռուն  սարերին,  որոնց  վրա  մակաղած  հոտերի  նման  մեղմորեն  հանգչում  էին  ոսկեգեղմ  անտառները:

«Այդ  մի  մատաղ  ու  խարտյաշ  եղնիկ  էր,  խորունկ,  սև  ու  ջինջ  աչքերով,  որ  ծածկվում  էին  երկայն,  նուրբ  թարթիչների  տակ:
Կամաց-կամաց  մեր  վրա  սովորեց  նա.  էլ  չէր  փախչում,  չէր  վախենում  մեզնից.  մանավանդ  շա՜տ  մտերմացել  էր  երեխաներիս  հետ.  նրանց  հետ  միասին  վազվզում  էր  պարտեզում,  նրանց  հետ  ճաշում  էր,  նրանց  հետ  քնում:
Մի  բան  ինձ  շատ  էր  զարմացնում:  Եղնիկը  թեև  այնպես  ընտելացել  էր  մեզ,  սովորել  էր  մեր  տանն  ու  դռանը,  բայց  մեկ-մեկ  մեզնից  թաքուն  բարձրանում  էր  այս  պատշգամբը  և  ուշագրավ,  լռիկ  նայում  էր  հեռու`  անտառներով  փաթաթված  սարերին.  ականջները  լարած  խորասույզ  լսում  էր  անտառների  խուլ  ու  անդուլ  շառաչը,  որ  երբեմն  ուժեղանում  էր,  երբեմն  բարականում`  նայելով  հովերի  թափին:  Նայում  էր  նա  այնպե՜ս  անթարթ  և  այնպե՜ս  ինքնամոռաց,  որ  երբ  պատահում  էր  բարձրանում  էի  պատշգամբը,  ինձ  բավական  միջոց  չէր  նկատում  և  երբ  հանկարծ  ուշքի  էր  գալիս`  նետի  պես  ծլկվում  էր  մոտիցս…
__Արդյոք  գիտե՞ր  նա,  որ  ինքը  ղողանջուն  անտառների  ազատ  երեխան  է  եղել,  որ  մայրը  այնտեղ  է  կաթ  տվել  իրեն,  որ  այնտեղ  է  իր  հայրը  եղջյուրները  խփել  կաղնիներին:  Արդյոք,  գիտե՞ր,  որ  այդ  խուլ  շառաչը  անուշ-անուշ  օրորել  է  իրեն  առաջին  անգամ,  և  ո՞վ  գիտե,  գուցե,  երազներ  է  բերել  իրեն,  սիրուն  երազներ…
__Խե՜ղճ  եղնիկ…  Կարոտ`  իր  սիրած  գուրգուրող  անտառներից  և  զանգակ  աղբյուրներից,  իր  խարտյաշ  մորից  և  շնկշնկան  հովերի  հետ  վազող  ընկերներից`  հիմա  տանջվում,  տառապում  է  մեզ  մոտ,  մտածում  էի  ես:  Եվ  այնպես  սրտանց  ցավակցում  էի  նրան…  Չէ՞  որ  նա  էլ  մեզ  պես  մտածող  և  զգայուն  հոգի  ունի:
__Ես  շատ  էի  հարգում  նրան,  խնդրեմ  չծիծաղես  վրաս,  այո՛,  այնքան,  որ  երբ  նա  բարձրանում  էր  պատշգամբը,  հեռացնում  էի  երեխաներիս,  և  թողնում  էինք  նրան  մենակ  իր  ապրումների  հետ…
__Երբ  գրկում  էի  նրան,  այդ  նազելի  էակին,  և  նայում  էի  լեռնային  աղբյուրների  նման  վճիտ  աչուկների  մեջ`  տեսնում  էի  այնտեղ  մի  թախծալի,  երազուն  կարոտ…
__Մի  գիշեր,-  մի  քամի  գիշեր  էր,-  սարերից  անսանձ  փչում  էր  քամին,  դուռն  ու  պատուհանները  ծեծում  ու  ծեծկում:  Պարզ  լսվում  էր,  որ  այնտեղ,  անտառում,  դարավոր  կաղնիներն  ու  վայրի  ընկուզենիները  ճակատում  էին  հողմի  դեմ`  աղմկում  և  գոռում:  Եվ  քամին  բերում  էր  անընդհատ  անտառի  այդ  լիակուրծք  խշշոցն  ու  մռունչը,  ու  թվում  էր  թե`  հենց  մեր  դռան  առջև  է  աղմկահույզ,  հողմածեծ  անտառը:
__Երեխաներս  վախից  կուչ  էին  եկել.  մինչդեռ  եղնիկը  դողում  էր  մի  խենթ  սարսուռով:  Աչքերը  կայծակին  էին  տալիս:  Անթարթ,  ամբողջովին  լսելիք  դառած`  ականջ  էր  դնում  նա  անտառի  հուժկու  շառաչին,  որ  խոսում  էր  նրա  հետ  մայրենի  լեզվով:
__Անտառը  կանչում  է  նրան,  ընկերների  ազատ  վազքն  է  տեսնում  նա  մթին  թավուտների  մացառուտ  ժայռերն  ի  վեր,-  մտածում  էի  ես:
__Մի  փոքր  հետո  ավելի  սաստկացավ  քամին`  փոթորիկ  դառնալու  չափ.  մեկ  էլ  աղմուկով  բացվեցին  լուսամուտի  փեղկերը,  և  մի  ուժգին  շառաչ  միանգամից  ներս  խուժեց:  Եղնիկը  հանկարծակի  մի  ոստումով  ցատկեց  լուսամուտի  գոգը`  աչքերը  սուզելով  շառաչուն  խավարի  մեջ:  Ես  իսկույն  վրա  վազեցի  բռնելու  նրան,  սակայն  նա  մի  ակնթարթի  մեջ  թռավ  լուսամուտից  պարտեզը  և  ծածկվեց  խավարների  մեջ…
__Դե՛հ,  հիմա՛  գնա  ու  գտիր  նրան  իր  հայրենի  անծայր  անտառներում…»:

Հարցեր և առաջադրանքներ:

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Օգտագործելով պատմվածքի պատկերները՝ նկարագրե՛ք ներկայացված անտառն այնպես, որ Ձեր պատումն ամբողջական լինի:

բ) Կա՞ հակասություն  պատմող հերոսի նախորդ մտքերի և հետևյալ մտքի միջև: Հիմնավորե՛ք Ձեր պատասխանը:

Ես  իսկույն  վրա  վազեցի  բռնելու  նրան,  սակայն  նա  մի  ակնթարթի  մեջ  թռավ  լուսամուտից  պարտեզը  և  ծածկվեց  խավարների  մեջ…

2. Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրիր:

Posted in Ընդհանուր

Հովհանես Թումանյան

ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ

Հայոց վիշտը`
Անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:

Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։

Ոչ հատակն է գտնում անվերջ

Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

1894

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

1918

ԱՂԲՅՈՒՐ

Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բըխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։

Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ
Ջրեց հոտը իր ծարավ։

Պախրեն անցավ էն սարից`

Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց աստծուն։

Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,

Գըլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։

Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը

Ջրի նման երկարի՜…»

1892

ՆԱԽԵՐԳԱՆՔ
Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.



Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։



Posted in Ընդհանուր

Մաթեմատիկա

Պարապմունք 71.
Խառը խնդիրների օր:
ֆլեշմոբան խնդիրների քննարկում.
1.Տեղափոխելով լուցկու մեկ հատիկ` ստացի՛ր ճիշտ հավասարություն:

Подпись отсутствует

5+5-9=1
2.Երկու թվերի տարբերությունը 90 է, դրանցից մեկը 4 անգամ մեծ է մյուսից։ Գտի՛ր այդ թվերը։

90:3=30

30×4=120

3. Գտի՛ր այն բնական թվերի քանակը, որոնք 8-ի բաժանելիս քանորդում և մնացորդում նույն թիվն է ստացվում։

7

4. Վեց հատ երեքի և թվաբանական գործողությունների միջոցով ինչպես ստանալ ամենափոքր քառանիշ թիվը:

333×3+3:3=1000
5. Տրված 6 քարտերը դասավորիր այնպես, որ ստանաս 5-ի պատիկ հնարավոր ամենամեծ թիվը, որի հազարավորների կարգում գրված թվանշանը 2 անգամ մեծ է տասնավորների կարգում գրված թվանշանից։

Подпись отсутствует

9891074325

  1. B) 3

2. C)

3. C) 11

4. D) 12

5. C) 30

6. B) 2




Posted in Ընդհանուր

Գործնական քերականություն

Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը սաստիկ (մեղմ) անձրևի տակ ընկավ:Թրջվելուց (չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացրեց (իջեցնել) գլխի վրա ու վազեց: երերուն (հաստատ) աշխարհում դեռևս (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի թանկարժեք (էժանագին) «անձրևանոցով» չէր պաշտպանվել (հարձակվել):

Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի ակամա (կամավոր) վկան`ոստիկանը, զարմանքից -ճչաց (լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանավորր (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը ցրել էին (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն … (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ գոյացել (կորչել) (նույն) տարբեր ժամանակներում …. տարբեր տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի լավ (վատ) էր մինչև ոսկորներս էրջվեի . (չորանալ),- տխրությամբ (ուրախություն) ասաց գողը, երբ նրան բռնեցին. (բաց թողնել):

Հոլովի՛ր գիրք, շուն, գինի, ընկեր բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)գիրք , շուն , գինի , ընկեր,

Սեռական (ո՞ւմ, ինչի՞) գրքի , շան , գինու , ընկերոջ,

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) գրքին ,շանը գինուն , ընկերոջ,

Հայցական (ո՞ւմ, ինչը)գրքը,շունը, գինին ,ընկերոջը ,

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) գրքից , շնից , գինուց ,ընկերոջից ,

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) գրքով , շնով, գինով , ընկերոջով ,

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)գրքում, շան, գինու, ընկերոջ

Տեքստից հանիր բոլոր գոյականները և գրիր ուղիղ ձևով:

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։ Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Գարնան- գարուն

դռանը- դուռ

բունը-բույն

սրահի-սրահ

ծիծեռնակը- ծիծեռնակ

աշնանը-աշուն

օճորքում-օճորք



Posted in Ընդհանուր

Մաթեմատիկա

a ⋅ b = b ⋅ a,
օրինակ՝  3 ⋅  6 = 6 ⋅ 3

այս հավասարությունը ճիշտ է ցանկացած a և b բնական թվերի համար։

Եթե a և b թվերը բնական թվեր չեն, այլ կոտորակներ են, ապա այդ հավասարությունը դարձյալ ճիշտ է, բայց արդեն կոտորակների բազմապատկման տեղափոխական

օրենքի համաձայն։
Օրիանակ՝
¼ ⋅1/5=1/20
1/5⋅1/4=1/20

Իրականում այդ օրենքը, ինչպես և թվաբանական գործողությունների մյուս բոլոր օրենքները ճիշտ են նաև ռացիոնալ թվերի համար:

Այսինքն՝ եթե a-ն, b-ն, c-ն ռացիոնալ թվեր են, ապա

1. a+ b = b + a.
2. a ⋅ b = b ⋅ a.
3. (a + b) + c = a + (b + c).

4. (a ⋅ b) ⋅ c = a ⋅ (b ⋅ c).
5. (a + b) ⋅ c = a ⋅ c + b ⋅ c

Քանի որ սովորական կոտորակներով և ռացիոնալ թվերով գործողությունները կատարվում են նույն բանաձևերի հիման վրա, դրա համար էլ թվաբանական օրենքները ճիշտ են նաև ռացիոնալ թվերի համար։


Առաջադրանքներ կրկնության համար
1. Գտե՛ք տրված թվերի հակադիր թիվը.
0-0,  -1.⅔-1.⅔,  -5-5,  +6-6,  -12.½-12.½,  +¾—¾,  -56.⅛-56.⅛,  -10-10

2. Նշիր տրված թվերի բացարձակ արժեքները.
|0|=0, | -1.⅔|=1.⅔,  |-5|=5,  |+6|=6,  |-12.½|=12.½,  |+¾|=¾,  |-56.⅛|=56.⅛,  |-10|=10

3.Թվերը դասավորիր աճման կարգով: Այնուհետև նշիր ամենամեծ և ամենափոքր թվերը.
0,  -1.⅔,  -5,  +6,  -12.½,  +¾,  -56.⅛,  -10

-56.⅛, -12.½, -10, -5, -1.⅔, 0, ¾, 6

4.Ամենափոքր երկնիշ ամբողջ թվից հանե՛ք ամենամեծ եռանիշ ամբողջ թիվը:

10-999=-989

5.Կատարիր գործողությունը.
–12x(-5)=60
-34+4=-30
+21-1-11=9
-36+3+33=0
0x12=0
-121:(-11)=11
+144:(1/2)=288
-65x(-2)=130
+125-(-125)=250
Առաջադրանքներ նոր դասից՝
6. Գրեք երկու ռացիոնալ թվեր, այնուհետև ստուգեք գումարման և բազմապատկման տեղափոխական օրենքները այդ թվերի համար:

5/6 x 8/7 =8/7×5/6=45/42

5/6+8/7=8/7+5/6=83/42

(1/4+1/3)+1/6=1/4+(1/3+1/6)=1/4+1/3+1/6=9/12

(1/4+1/3)x1/6=1/4×1/6+1/3×1/6=1/24+1/18=7/72

7. Համոզվե՛ք, որ ռացիոնալ թվերի տրված զույգի համար գումարման, բազմապատկման տեղափոխական օրենքները ճիշտ են.
Օրինակ՝ 4/7 և 1/7
4/7+1/7=5/7
1/7+4/7=5/7
4/7×1/7=4/49
1/7×4/7=4/49

ա)1/5 և ⅗

1/5+3/5=4/5

3/5+1/5=4/5

1/5×3/5=3/15

3/5×1/5=3/15


բ)12 և 36

12+36=48

36+12=48

12×36=432

36×12=432
գ)-1/18 և 11/18

-1/18+11/18=10/18

11/18+(-1/18)=10/18

-1/18×11/18=-11/324

11/18x(-1/18)=-11/324


դ)2.1/3  և 10. ⅙

2.1/3+10.1/6=75/6

10.1/6+2.1/3=75/6

2.1/3×10.1/6=427/18

10.1/6×2.1/3=427/18

Oրվա գլուխկոտրուկը:
Ինչի՞ է հավասար նկարում բերված պատկերի պարագիծը, եթե բոլոր հարևան կողմերը միմյանց ուղղահայաց են:

15+15+8+8=46

Posted in Ընդհանուր

Մաթեմատիկա

1.Իրար հաջորդող ո՞ր բնական թվերի միջև է գտնվում կոտորակը.

ա)2.1/4= 2 և 3 , բ)1.5/6=1 և 2, գ)17.1/3=17 և 18 , դ)99.12/13= 99 և 100


2.Քառակուսու կողմը 22.¼ սմ է, գտեք քառակուսու պարագիծը:

22.¼ =89
3. Որոշե՛ք ուղղանկյան մակերեսը, որի չափումներն են՝

ա) 14.1/5սմ=71/5,  10սմ

S=71/5×10=710/5=142

բ)25.1/2=51/2 սմ, 2.1/4սմ

S=51/2×9/4=459/8

4. Ո՞ր թիվը պետք է գումարել՝

ա) 5.4/9-ին, որպեսզի ստացվի 15.4/9
15.4/9-5.4/9=10

բ) –3-ին, որպեսզի ստացվի –17=-14
-17—3=14

5.Կատարեք հանումը՝

ա) (20 3/10)-(-8 1/4)=203/10+33/4=439/20

բ) + 14 7/9 — (-28 8/9)=42.15/9

գ)+11/100 — (-10.1/5)=+11/100+51/5=1020/100=102/10



6. Կատարեք գործողությունը՝
(9/100+7/10)x100/79=
79/100×100/79=7900/7900=1



7. Օրվա գլուխկոտրուկը՝
Գտնելով օրինաչափությունը, նշի՛ր հաջորդ կոտորակը. 2/3, 5/7, 11/13, 17/19, 23/29

Կոտորակները կազմված են պարզ թվերից

Posted in Ընդհանուր

Մաթեմատիկա

1. 2, 3, 5, 7 թվանշաններով, առանց դրանք կրկնելու, գրեք բոլոր քառանիշ թվերը, որոնք բաժանվում են 2-ի:

7532, 5372, 3572, 5732, 3752, 7352

2. Կրճատեք կոտորակը.
ա) 75/100=3/4, բ) -42/63=-6/9
գ) 56/60=9/10, դ)- 8/420=-1/30,
ե) 72 /24=3, զ) 75/25=3, է) -35/42=-5/6

3.Ծախսել են 750 դրամ, որը սկզբնական գումարի 1/6 -ն է: Գտեք սկզբնական գումարը:

750×6:1=4500

4. Օգտվելով գումարման օրենքներից՝ հաշվեք հարմար եղանակով:
ա) 13/21 + (15/21 + 12/21)=(13/21+12/21)+15/21=40/21

բ) (21/35 + 7/35 )+ 23/35=(23/35+7/35) + 21/35=51/35,

գ) 190/601 + (370/601 + 10/601)=(190/601+10/601)+370/601=570/601

դ) -37/41 + (17/41 + 20/41)=(-37/41+17/41)+20/41=0

Posted in Ընդհանուր

Ամփոփում

1.Գրիր ռացիոնալ թվեր( հինգ հատ), գտիր յուրաքանչյուրի բացարձակ արժեքը հակադիրը: օրինակ՝


բացարձակ արժեքը՝|-½|=½
hակադիրը՝ +½ 

|5/4| =5/4 

|½|=1/2 

|15/18|=15/18 

|¾|=3/4 

|6/4|=6/4 



2. Համեմատիր՝
-6 > -10
1/25 > 1/50
|-2/11| = |2/11|
-1.5/16 >   -1.⅝
-7 <  7.½
10.⅔ < 11.⅔

3.Կատարիր գործողությունը
45/51+1/51=46/51
-½+(-1/2)=-2/2 = -1
-⅙+2/6=1/6
-2/3×3/2=-1/1 = -1
¼+⅛=3/8
2.⅕+10.1/4=12/9/20
1.3/7:2/7=10/7:2/7=10/2
+25/27x(-9/10)=-225/270
46:(-1/2)=-92/1

4. Լուծիր խնդիրը՝
Ապրանքն արժեր 5000 դրամ: Նրա գինը բարձրացավ  20%-ով: Քանի՞ դրամով բարձրացավ գինը: 

5000:100×20=1000